23:32 24.12.2018
«Լույս» դաշինքի կողմից ավագանի ընտրված Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ներկայացրել է առաջարկները 2019 թվականի Երևան քաղաքի զարգացման ծրագրում և բյուջեում ներառելու համար և ստացել պատասխանները: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: «1․ Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան h. 10 շենքի 1-ին, 2-րդ մուտքերի վերկանգնման-ամրացման աշխատանքների իրականացում։ Առաջարկն ընդունվել […]
23:18 24.12.2018
Այսօր վարչապետի պաշտոնակատարը հպարտացել է, թե Սահմանադրության ընդունումից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել Սահմանադրական դատարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը․ «Առաջին անգամվա սիրահարներին ներկայացնում եմ 2018թ. թոփ 10-ը: Եվ ուրեմն՝ • Առաջին անգամ կփակվի Սփյուռքի նախարարությունը, չենք ունենա մշակույթի նախարարություն: • Առաջին անգամ Հայաստանը […]
23:15 24.12.2018
Աշխարհի տարբեր անկյուններում կաթոլիկները դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոներից մեկը՝ Սուրբ Ծնունդը: Գլխավոր ժամերգությունը, ավանդույթի համաձայն, անցկացվում է Բեթղեհեմում, որտեղ ծնվել է Հիսուս Քրիստոսը: Աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ ուխտավորներ մեկնել են Բեթղեհեմ, որպեսզի մասնակցեն Սունբ Ծննդյան պատարագին: Բացի պատարագից՝ քաղաքի կենտրոնական հրապարակում պաղեստինցի սկաուտները կազմակերպում են շքերթներ: Պատարագ է մատուցում […]
23:08 24.12.2018
Յուրաքանչյուր քրեական գործով արդար դատաքննության երաշխավորման հրամայականը պահանջում է դատարանի լիարժեք անկախություն ու փաստաբանի պաշտպանված մասնագիտական աշխատանք: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Խիստ մտահոգիչ են Մանվել Գրիգորյանի գործով որոշում կայացրած դատավորի՝ Դավիթ Բալայանի, Մանվել Գրիգորյանի փաստաբանների և նրանց ընտանիքների անդամների հասցեին սոցիալական ցանցերում հնչող ատելության խոսքն ու նրանց արժանապատվությունը վիրավորող գրառումները, […]
22:59 24.12.2018
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ռոբոտն աշխատանքի է անցել պետական հաստատությունում: Ինչպես հայտնում է Al Sabq պարբերականը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցն աշխատանքային հավաստագիրը ստացել է անձամբ կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ենթակայության տակ էլ աշխատելու է: «Շնորհակալ եմ այդ պատվին արժանացնելու համար: Խոստանում եմ լինել օրինակ մյուս աշխատակիցներին», – ասել է ռոբոտը՝ դիմելով […]
22:44 24.12.2018
Եգիպտացի հայտնի երգիչ ու երգահան Համզա Նամիրան Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում կատարել է Սայաթ-Նովայի «Նազանի»-ն: Երգը լսելու համար Լոնդոնի կենտրոնում տեղացիներ ու զբոսաշրջիկներ են հավաքվել, նրանցից մի քանիսն էլ ձայնակցել են Նամիրային: Իսկ Youtube-ում հայտնված տեսանյութը մի քանի օրում շուրջ 150 հազար դիտում է հավաքել:
22:31 24.12.2018
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան իշխանությունները ձգտում են Ռուսաստանին դարձնել ամերիկյան շահերը սպասարկող գործիք, բայց նրանց չի հաջողվի դա անել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգներում նույնիսկ լրջորեն քննարկում են Ռուսաստանը, որպես գործիք Չինաստանի դեմ օգտագործելու հավանականության մասին, որպեսզի այս կերպ շրջեն դիմակայությունը իրենց […]
22:10 24.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Անդրադառնալով օգտատերերից մեկի հարցին` արդյո՞ք ոստիկանապետը պատրաստ է գեներալի կոչում ստանալ, Վալերիյ Օսպիյանը նշեց. «Մոտ 9 տարի ես գնդապետ եմ, չեմ կարող ասել, թե երբ եմ ստանալու, թույլ տվեք ես կարծիք չարտահայտեմ, քանի որ ինձ հետ է կապված»: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ իր […]
21:57 24.12.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին: Ադրբեջանի նախագահն այսօր դարձավ 57 տարեկան: «Եղբայրական Ադրբեջանի զարգացումը կապված է ձեր ղեկավարությամբ իրագործվող ծրագրերի հետ, որոնք ուղղված են հզոր և անկախ երկրի կառուցմանը»,- ասված է Լուկաշենկոյի շնորհավորական հեռագրում: Լուկաշենկոն նաև ընդգծել է, որ դինամիկ հարաբերություններն ու փոխըմբռնումը բելառուսա-ադրբեջանական հարաբերությունների տարբերվող առանձնահատկություններից մեկն են:
21:43 24.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է բնակարանային գողություններին. «Կա բնակարանային գողությունների աճ, բայց այն թույլատրելի նորմերի մեջ է, դինամիկ և վերահսկվող աճ է: Ամիս ամսվա վրա միշտ աճ ունեցել ենք: Այստեղ մի քանի գործոն կա: Համաներում է եղել, և կան մարդիկ, որ կատարում են բնակարանային գողություններ: Քաղաքացին անգամ մի մանրուքի համար, […]
21:29 24.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստում քննել է տարածքային ընտրական հանձնաժողովների միջնորդությունները որոշ ընտրական տեղամասերի հանձնաժողովների նախագահների որակավորման վկայականներն ուժը կորցրած ճանաչելու մասին: Բանն այն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ հանձնաժողովների նախագահները խախտումներ են թույլ տվել: Նրանք հրավիրվել են ԿԸՀ, որտեղ հանձնաժողովի անդամները լսել են նաև նրանց դիրքորոշումները: Արդյունքում որոշվել է ոչ բոլորի […]
21:16 24.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի […]
20:59 24.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: Անդրադառնալով ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կնոջ հայտարարությանը՝ վերջինս զոհվել է ոստիկանի կրակոցից, Վալերիյ Օսպիյանը նշեց. «Յուրի Տեփանոսյանը ոստիկանի կրակոցից չի զոհվել, ինչո՞ւմն է կայանում մոտիվացիան: Ես ձեզ վստահ եմ ասում, որ չկա այդպիսի բան: Ես իմ նախաքննական ցուցմունքները պնդում […]
20:44 24.12.2018
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ, նորաստեղծ «Արժանապատիվ ուղի» կուսակցության հիմնադիր Հովհաննես Մարգարյանն ու մի խումբ քաղաքացիներ որոշել են ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես գալ: Փոփոխություններ կատարելու քաղաքացիական նախաձեռնության համար արդեն իսկ ձևավորել են նախաձեռնող խումբ, և դրա ստեղծումը պաշտոնապես հաստատելու համար այսօր ԿԸՀ են ներկայացրել 58 հոգու ստորագրություն՝ նոտարական վավերացմամբ: […]
20:30 24.12.2018
Որպեսզի Հայաստանում թոշակառուն երջանիկ լինի, նրա թոշակը պետք է բազմապատկվի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանը: «Օբյեկտիվորեն այս պահին դա հնարավոր չէ: 1, անգամ 2 տարում դա հնարավոր չէ, եթե ինչ-որ հրաշքներ տեղի չունենան: Բացի այդ, եթե մարդկանց մոտ միանգամից փողի քանակն ավելանում է, դա բերում […]
20:17 24.12.2018
Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ծրագրով Շիրակի մարզի 16 շինություններում և ենթակառուցվածքներում վերանորոգման աշխատանքներ են տարվելու: Ցանկը հաստատվել էր 3 ամիս առաջ, բայց գործը շինարարական փուլին այդպես էլ չհասավ: Պատասխանատուները ձգձգումների պատճառ են բերում նախագծային շտկումները: Այս ծրագրով, թերևս, ժամանակին միայն լուծում է ստացել մարզի 3 ընտանիքների բնակարանային խնդիրը: Առափի, Ջրառատ և Պեմզաշեն գյուղերի 3 ընտանիքի […]
20:09 24.12.2018
Արդյո՞ք վերջին կես տարվա տնտեսական ցուցանիշներից գոհ եք: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված, տնտեսագետ Բաբկեն Թունյանը պատասխանեց՝ գոհ չէ, բայց տնտեսական աճի դանդաղեցման հարցում օբյեկտիվ պատճառներ կան: «Եթե մենք անցած տարվա 7.5 տոկոս տնտեսական աճի հետ ենք համեմատում, ցուցանիշներն անկում են ապրել: Այսինքն՝ մենք ոչ […]
19:56 24.12.2018
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հինգ մարզիկների զրկել է միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Այդ մարզիկների թվում է նաև Հայաստանի մեկ ներկայացուցիչ՝ Մելինե Դալուզյանը: Դրական արդյունք են տվել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարի հինգ մասնակիցների կրկնակի դոպինգ-թեսթերը: Դալուզյանից բացի, որակազրկվածների թվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն, ուկրաինացի Ալեքսեյ Տորոխտինը, բրոնզե մեդալակիր, Ադրբեջանը ներկայացնող բուլղարացի Վալենտին Հրիստովը, չորրորդ […]
19:50 24.12.2018
Տնտեսական ցուցանիշը հետաքրքրում է տնտեսագետներին, տնտեսական քաղաքականություն իրականացնողներին, ընդդիմությանը և լրագրողներին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս կարծիքը հայտնեց «Իմ քայլը» դաշինքով ընտրված պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը: «Իսկ հասարակությանը տնտեսական ցուցանիշները չեն հետաքրքրում: Հասարակությունը տնտեսական առաջընթացի մասին կարծիք է կազմում իր բարեկեցության հիման վրա: Ավելի լավ է սկսել աճել, թե ավելի վատ, դա էլ է […]
19:45 24.12.2018
Ռուսաստանի քաղաքներում անցնող տարվա ընթացքում քվեարկություն էր ընթանում՝ բնակիչներն իրենք էին ընտրում, թե ում անունով անվանակոչեն իրենց քաղաքի օդանավակայանները: Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլում աներկբա հաղթանակ տարավ Հովհաննես Այվազովսկին՝ մի քանի անգամ գերազանցելով կայսրուհի Եկատերինա Երկրորդին։ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանի անվանակոչումը մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով առավել ևս բնական է, քանի որ այն կառուցվել է նրա կտավները հիշեցնող […]
19:43 24.12.2018
«Ես շաբաթը մի քանի անգամ զեկուցում եմ վարչապետին ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների մասին: Երբեմն դիտողություններ են լինում, բայց ես կարող եմ ասել, որ այն մարդիկ, ովքեր նշում են, որ ճանապարհային ոստիկանությունը չի աշխատում, կարող եմ ասել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ մոտ 1300 արձանագրություն ավելի է արձանագրվել: Ո՞նց կարելի է չաշխատել և 1300 արձանագրություն ավել […]
19:39 24.12.2018
Չինական Մոհե քաղաքում հազարավոր քաղաքացիներ ֆլեշմոբ են իրականացրել: Նրանք օդում եռացրած ջուր են տարածել, որը վայրկյանների ընթացքում սառույցի է վերածվել: Այս մասին հայտնում է TCH պարբերականը: Ձմեռային այս հետաքրքիր ֆլեշմոբն ամեն տարի իրականացնում են այս քաղաքում, քանի որ այն աչքի է ընկնում իր կլիմայական ցուրտ պայմաններով՝ ձմեռը ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճան ցուրտը: Նշվում է, […]
19:39 24.12.2018
«Որևէ կետ, որի մասին խոսվում է, ընդունելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի 2019 թվականի բյուջեի նախագծին: Նրա խոսքերով՝ գործող պարգևավճարների համակարգով բոլոր աշխատողների համար 13-րդ աշխատավարձ է եղել: «Երբ ասում են՝ էսքան, որ գրել ենք, պարտադիր չէ՝ ծախսենք, էդքան գրեիք վերելակների համար […]
19:31 24.12.2018
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին: «Կարծում եմ՝ իմ կառույցը այսօր իր առջև դրված խնդիրներին իրականացրել է: Մենք գիտենք մեր թերությունները, բայց բոլոր դեպքում մեր առջև դրված բոլոր խնդիրները կատարել ենք: Որպես նվաճում՝ թիվ մեկ ձեռքբերումն է, որ մայիսի 10-ից ՀՀ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ: Մեր նորանկախ Հայաստանի պատմության […]
19:30 24.12.2018
Եթե կառավարությունը որոշի 2019 թվականին պարտք վերցնել, Դուք՝ որպես պատգամավոր, կո՞ղմ եք քվեարկելու նախագծին: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում այս հարցն ուղղեց հաղորդավար Արամ Աբրահամյանը «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Բաբկեն Թունյանին: «Կառավարությունը չի կարող պարտքեր չվերցնել: Այսինքն՝ եթե մեզ մոտ բյուջեն դեֆիցիտային է, իսկ դա նշանակում է, որ կառավարությունն ավելի շատ ծախսում է գումար, […]
19:27 24.12.2018
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի շուրջ աղմուկը կանխատեսելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար տեղադրեց՝ կից գրառմամբ. «Ուշադրություն դարձրեք նախարարների անվան տակ գրված նախարարության անվանմանը։ Առաջին հանրապետությունում դրանք միասին էին»: Ըստ ներկայացված նախագծի՝ նոր կառավարությունը կազմված կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը: Ինչ վերաբերում է նախարարություններին՝ […]
19:20 24.12.2018
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակին և իր մտահոգությունները հայտնել: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև: «Սիրելի՛ քաղաքացիներ Համացանցում մի քանի ժամ առաջ հրապարակվել է ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունների նախնական տարբերակը։ Նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ […]
19:14 24.12.2018
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նոր՝ կետային ուսումնասիրություն է պատվիրված և դրա պատասխանը ստանալուց հետո միայն կարող են ասել՝ 850 հազար եվրո արժեցող տրանսպորտային նոր ցանցի նախագիծն իրականություն կդառնա՞, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ ծրագրի հիմքում, ըստ քաղաքապետի, 2014 թվականի ուղևորահոսքի հաշվարկն է, ինչը հին է: «20 տոկոսից […]
19:07 24.12.2018
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը բողոքարկել է պաշտպանյալի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ պաշտպանը նշել է, որ որոշումը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: «Որոշումը ստանալուց անմիջապես 3-4 օր հետո բողոքարկել ենք»,- նշել է Հարությունյանը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ, որոշում է […]