TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+16.11 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Արման Եղոյանը կրկին հիշեցնում է զանգվածային լրատվության մասին օրենքի 12-րդ հոդվածի գոյության մասին

11:35 24.12.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»ժում գրառում է արել` պարզաբանելով, թե ինչու է անդրադարձ կատարել ԶԼՄ-ների մասին օրենքի 12-րդ հոդվածին: «Որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ զարմացել են, թե ինչու եմ ես հանկարծ հիշել զանգվածային լրատվության մասին օրենքի «Ֆինանսավորման աղբյուրների թափանցիկությունը» վերտառությամբ 12-րդ հոդվածը, համաձայն որի՝ Լրատվական գործունեություն իրականացնողը, մինչև ընթացիկ տարվա մարտի երեսունմեկը […]

̰
Պաշտպանի աջակցությամբ ՔԿՀ-ում գտնվող անձը հանձնել է ավարտական քննությունները և ստացել դիպլոմ

11:25 24.12.2018

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ կայացած այցի ընթացքում Անաստասիա Դավթյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին իր կրթության իրավունքի իրացման հարցով։ Նա տեղեկացրել է Պաշտպանին, որ հեռակա ուսուցմամբ գերազանց առաջադիմությամբ սովորում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և պետք է առաջիկայում մասնակցի ավարտական քննություններին: Ըստ նրա՝ պետք է ունենա բուհ ներկայանալու և ավարտական գործընթացին մասնակցելու հնարավորություն, սակայն ինքն […]

̰
Հայտնի են Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը

11:13 24.12.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2018 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 171 միավոր` Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին: 119 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 32 միավորով երրորդ տեղում է գերմանական «Յան Ռեգենսբուրգ» ակումբի հարձակվող Սարգիս Ադամյանը: Հարցման արդյունքներին ամբողջությամբ […]

̰
Կառավարությունը կրճատելու է սպաների վերցրած վարկերի տոկոսադրույքներն ու երկարացնելու է ժամկետները․ Փաշինյան

11:10 24.12.2018

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել զինված ուժերի մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: Որոշման իմաստն այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Որպես արդյունք, ասենք, եթե ԶՈւ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

11:08 24.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Նոր Նորքում կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալված է

11:02 24.12.2018

Դեկտեմբերի 23-ին` ժամը 21:20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 14-րդ փողոցի տներից մեկի վրա մի մարդ ինքնաձիգով կրակում է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 21:15-ին, նշված տան մոտ, 1986 թ. ծնված Վահրամ Մանվելյանն իրեն ամրակցված «MR 43» տիպի, 12 տրամաչափի, երկփողանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է նշված […]

̰
Անցած շաբաթ գրանցվել է 258 դեպք, որից 112-ը՝ արտակարգ

10:52 24.12.2018

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 258 դեպք, որից 112-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 115 կենցաղային կանչ, 44 հրդեհ, 54 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 3 և տուժել 76 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի: Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 […]

̰
Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում ներդրումային ծառայությունների մատուցման համար

10:46 24.12.2018

Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները, հայտնում են ԿԲ-ից: FOREX շուկայում լեվերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լեվերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: […]

̰
Արփինե Հովհաննիսյանը՝ 5 նախարարությունների օպտիմալացման և դրա անմիջական հետևանքների մասին

10:41 24.12.2018

Նոր տարում մարդկանց անգործ թողնելով՝ մեր «մարդակենտրոն» կառավարությունը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ իր համար կարևորը ոչ թե ճիշտ, այլ հեշտ լուծումներն են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «ԸՍՏ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ՝ ԿԿՐՃԱՏՎԵՆ (ԿՕՊՏԻՄԱԼԱՑՎԵՆ) ՈՉ ՄԻԱՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՅԼ ՆԱԵՎ ՍՊՈՐՏԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Հարգելի գործընկերներ, […]

̰
Բեյրութում զինվորականները ցրել են հակակառավարական ցույցը

10:32 24.12.2018

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ցույցեր են: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այստեղ հազարավոր ցուցարարներ բողոքում են կառավարության որդեգրած քաղաքականությունից և կենսապայմաններից:  Բողոքի ցույցերը ցրելու համար քաղաք են ուղարկվել զրահապատ մեքենաներ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարների և զինվորականների բախումներից հետո վերջիններիս հաջողվել է ցրել ցույցը: Ցույցերին մասնակցել են նաև Լիբանանի Կոմունիստական կուսակցության անդամները:

̰
Էրդողանը կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետությունից». Դոնալդ Թրամփ

10:26 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորումից մնացած ուժերը: «Թուրքիայի նախագահը շատ վստահ ինձ հայտարարեց, որ կոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Նա այնպիսի մարդ է, որ կարող է դա անել: Բացի դրանից` Թուրքիան գտնվում է հարևանությամբ: Իսկ մեր զինվորները վերադառնում […]

̰
Երևանում անցկացվել է «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» աշխատանքային քննարկում. ՊԵԿ

10:23 24.12.2018

Երևանում անցկացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» մեկնարկային աշխատանքներին ուղղված քննարկում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետությունը: Քննարկմանն անդրադարձ է եղել ծրագրի շրջանակում այլ անդամ պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման և վերլուծության, […]

̰
Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

10:19 24.12.2018

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում, ժամը 11:00-ից: […]

̰
Հոլիվուդի փառքի ծառուղում Թրամփի անվանական աստղն «արյունոտվել» է

10:11 24.12.2018

Հոլիվուդի փառքի ծառուղում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվանական աստղի վրա կարմիր ներկ են լցրել: Աստղն, ասես, «արյունոտվել» է: Այս մասին հայտնում է TMZ պորտալը: Պարբերականի տվյալներով՝ ոստիկանությունը մտադիր չէ ուժեղացնել օբյեկտի պահպանությունը, քանի որ դրա մոտ տեղակայված են տեսախցիկներ: Իրավապահ մարմինների կարծիքով՝ դրանք կօգնեն օպերատիվ կերպով արձագանքել միջադեպերին և գտնել իրավախախտին: Թրամփի անվանական աստղը Փառքի ծառուղում հայտնվել […]

̰
Թալինի և Արագածի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

10:01 24.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից […]

̰
Պլանային ջրանջատում Արարատի մարզում

09:30 24.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ս.թ. դեկտեմբերի  25-ին՝ ժամը 10։00-20։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

09:15 24.12.2018

Դեկտեմբերի 24-ին` ժամը 04:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 232-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 4 մարզում

09:00 24.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 24-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00–17։00 Գորգագործների փողոցը, Ֆրունզեի փողոցի սեփական առանձնատները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արարատի մարզում՝ 10։00–12։00 Դարբնիկ գյուղը մասնակի, 10։00–15։00 Այնթափ գյուղը մասնակի, 10։30–16։00 Ներքին Դվին գյուղը մասնակի, 14։30–16։00 Շահումյան գյուղը մասնակի, Կոտայքի մարզում՝ 10:00–12:00 Մարտունի քաղաքը մասնակի, […]

̰
Վթար Կիևյան կամրջի վրա. կան տուժածներ

08:46 24.12.2018

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «BMW 318», «Opel Astra G», «Opel […]

̰
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել է 20 կրակված պարկուճ

08:38 24.12.2018

Դեկտեմբերի 23-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 22:30-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր-Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի 14 փողոցի 99 տան մոտից։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել […]

̰
Թերեզա Մեյը գովաբանել է բրիտանացի զինվորականներին՝ ՌԴ-ից երկիրը պաշտպանելու համար

08:31 24.12.2018

Մեծ Բրիտանիայի Զինված ուժերն առանցքային դեր են խաղում օդային տարածք և տարածքային ջրեր ՌԴ-ի ներխուժումից երկրի պաշտպանության ապահովման գործում։ Այսպիսի բովանդակությամբ ելույթ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ սուրբծննդյան ուղերձով դիմելով բրիտանացի զինծառայողներին։ Այս մասին հայտնում է Press Association գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև բարձր է գնահատել զինծառայողների աշխատանքը Սոլսբերիում՝ նյարդապարալիտիկ նյութի հետքերից փողոցները […]

̰
Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Սիրիայի հետ սահմանի ուղղությամբ

08:15 24.12.2018

Իսրայելցի զինվորականները կրակ են բացել Սիրիայի հետ սահմանին հայտնված զինված մարդկանց խմբի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակն իր թվիթերյան միկրոբլոգում։ «Իսրայելական զորքերը կրակ են բացել զինված կասկածելի անձանց ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Զինված մարդկանց խումբը նկատվել էր Գոլանի բարձունքների՝ Սիրիայի կողմից վերահսկվող հատվածի ապառազմականացված գոտում։ Նրանք հատել են «Ալֆա» գիծը։ Իսրայելական կողմում տուժածներ […]

̰
Թրամփը չի փոխի Սիրիայից զորքերի դուրսբերման մասին որոշումը․ Սպիտակ տուն

08:01 24.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխի իր որոշումը Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ չնայած Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին։ Այս մասին ABC  հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայք Մալվանին՝ նշելով, որ երկու տարվա աշխատանքի արդյունքը տեսանելի է։ Սպիտակ տունը դեկտեմբերի 18-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սկսում է Սիրիայից […]

̰
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի

07:49 24.12.2018

Ինդոնեզիայում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 281-ի։ Այս մասին հայտնում է Straits Times պարբերականը։ Ավելի վաղ հաղորդվել էր 222 զոհի մասին։ Պարբերականի փոխանցմամբ՝ վիրավորների թիվը հասել է 1016-ի, ևս 57 մարդ համարվում է անհետ կորած։ Ավերվել են հարյուրավոր տներ ու այլ շինություներ։ Ցունամին պայմանավորված էր հրաբխային ակտիվությամբ։ Նշվում է, որ Ինդոնեզիան […]

̰
Դուբայում տեղադրել են աշխարհի ամենամեծ ամանորյա գունդը

07:37 24.12.2018

Աշխարհի ամենամեծ ամանորյա գունդը, որի քաշը կազմում է ավելի քան 1 տոննա, հայտնվել է The Dubai Mall առևտրաժամանցային կենտրոնում։ Գունդը պատրաստված է մետաղից, ամերիկյան դիզայներական Venue Arts ընկերության կողմից։ Դրա չափսերը հասնում են 4․7 մետր լայնության և մոտ 6․6 մետր բարձրության։ Այս մասին հայտնում է The National պարբերականը։ Արտասովոր զարդարանքի ստեղծումը 2 օր է պահանջել։ […]

̰
ԱՄՆ-ը նախազգուշացում է․ Բարսելոնում հնարավոր են ահաբեկչություններ

07:28 24.12.2018

Պետդեպարտամենտն ամերիկացիներին, ովքեր մտադիր են Սուրբ Ծնունդն ու Ամանորը տոնել Բարսելոնում, հորդորել է դրսևորել մեծ զգուշավորություն քաղաքի կենտրոնական Ռամբլա ճեմուղու շրջանում։ Այս մասին ասվում է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ։ «Ահաբեկիչները կարող են հարձակվել առանց նախազգուշացման՝  թիրախավորելով զբոսաշրջային վայրերը, տրանսպորտային հանգույցները և հասարակական այլ վայրեր»,- ընդգծված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։  

̰
Ուժգին երկրաշարժերը ցնցել են Ասիան

07:15 24.12.2018

Ասիայում մի շարք ուժգին երկրաշարժեր են գրանցվել։ 5․7 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է գրանցվել Տիբեթի ինքնավար շրջանում։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ Էպիկենտրոնը գտնվել է Շիգաձե քաղաքային շրջանից 170 կմ հյուսիս-արևմուտք՝ 10 կմ խորությամբ։ Տուժածների և ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Երկրաշարժը ցնցել է նաև Ճապոնիան։ 5․5 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է […]

̰
Պաշտպանի ներկայացուցիչը Թունիսում ներկայացրել է Կանխարգելման ազգային մեխանիզմի հայաստանյան փորձը

23:59 23.12.2018

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը Թունիսում կայացած «Կանխարգելման ազգային մեխանիզմների կողմից ազատությունից զրկման վայրերում արձանագրված գերբնակեցմանն առնչվող խնդիրները. մոտեցումներ և ռազմավարություն» թեմայով համաժողին հանդես է եկել զեկույցով: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։ Համաժողովը կազմակերպվել է Թունիսի Հանրապետության Խոշտանգումների դեմ պայքարի ազգային ատյանի կողմից, որի ընթացքում […]

̰
Վրաերթ Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում

23:44 23.12.2018

Դեկտեմբերի 23-ին` ժամը 18:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի և Վ. Փափազյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծաղկի կրպակին, կան տուժածներ. անհրաժեշտ փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ն., 1983 […]

̰
Հայտնի է Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատարի անունը

23:31 23.12.2018

ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պատրիկ Շենահանը 2019-ի հունվարի մեկից այդ պաշտոնից Ջեյմս Մեթիսի հեռանալուց հետո կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆնախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարելու, որ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը՝ տաղանդավոր Պատրիկ Շենահանը, հունվարի 1-ից կդառնա Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար: Պատրիկը փոխնախարարի պաշտոնում մեծ ձեռքբերումներ է ունեցել, […]

̰
BACK_TO_TOP