23:15 23.12.2018
Ինդոնեզիայի Արևմտյան Սումատրա կղզու ափերի մոտ 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14:03-ին Տիկու քաղաքից 26 կմ հարավ-արևմուտք ընկած հատվածում: Երկրաշարժի օջախը գտնվել է 105.8 կմ խորությամբ։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին ցունամի է եղել։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա փլուզումից, որը կարող էր իր հերթին […]
23:01 23.12.2018
Արարատի մարզի Գինեվետ գյուղում գողություն էր կատարվել: Դեկտեմբերի 4-ի ժամը 21:30-ից մինչև հաջորդ օրվա առավոտյան 8-ը, ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր գյուղի մթերային խանութի պատուհանը, հափշտակել փող, քաղցրավենիք, 600 տուփ ծախախոտ, 250 կրակայրիչ` տուժողին պատճառելով մոտ կես միլիոն դրամի նյութական վնաս: Ոստիկանության Արարատի բաժնում գողության մասին տեղեկացան դեկտեմբների 5-ին, ժամը 11:30-ի սահմաններում: Հաղորդումը […]
22:44 23.12.2018
Անհայտ անձինք վնասել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի արձանը, որը կոչվել է «Իմ քայլը»։ Այն խորհրդանշում է Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ հեղափոխությունը: Արձանը տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին: Սա առաջին անգամը չէ, երբ վնասում են Նիկոլ Փաշինյանի արձանը։
22:29 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևանում վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել: Երևանի բնակիչ Արթուր Գասոյանն իր վարած Mercedes մակնիշի 57 PQ 555 համարանիշի ավտոմեքենայով Իսրայելյան փողոցում վրաերթի է ենթարկել 12-ամյա Մ.Հ.-ին, 13-ամյա Ա.Չ.-ին, 15-ամյա Հ.Մ.-ին և 13-ամյա Ա.Ն.-ին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթից հետո Mercedes-ը բախվել է կայանված վիճակում գտնվող մեկ այլ Mercedes մակնիշի 10 GZ 099 համարանիշի […]
22:13 23.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 21:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (տեղ-տեղ առկա է մերկասառույց): Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
21:57 23.12.2018
Տարածված կարծիք կա, թե աշխարհի հնագույն մասնագիտությունը «սիրո առուվաճառքն» է, ավելի պարզ՝ մարմնավաճառությունը: Նույն տարածված կարծիքի համաձայն՝ հնագույն մասնագիտությունների շարքում երկրորդ տեղում լրագրությունն է կամ ավելի ճիշտ՝ լուրերի տարածումը: Պարզվել է, որ երկու տեսակետներն էլ սխալ են: Աշխարհի հնագույն մասնագետները շամաններն ու գուշակներն են եղել։ Այս եզրակացության հեղինակը Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մանվիր Սինգհն է: Նրանք […]
21:41 23.12.2018
ՀՀ նախագահը հանգստյան օրն անցկացրել է թոռնիկների շրջապատում։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։ «Նախագահ Արմեն Սարգսյանի կիրակնօրյա երեկոն թոռնիկների՝ Արմեն Սարգսյան կրտսերի և Սավաննա Ժենյա Սարգսյանի հետ»,-ասված է լուսանկարից կից գրառման մեջ։
21:36 23.12.2018
Այսօր՝ ժամը 18:40-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 29 ՍՍ 595 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտաս պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծաղկի կրպակի մեջ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի, որոնցից մեկը Toyota Land Cruiser-ի վարորդն է, հոսպիտալացվել են: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
21:16 23.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին։ Հայաստանի ներքին հարցերից զատ, անդրադարձ է կատարվել նաև արտաքին հարցերին։ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի իրական դաշնակիցն է։ «Դարեր շարունակ մենք Ռուսաստանի հետ լավ դաշնակիցներ ենք։ Մեր հարաբերությունները եղել են, կան և կլինեն կայուն նաև ապագայում», – նշել է նախագահը։ Պատասխանելով […]
20:54 23.12.2018
Բրիտանացի վիրաբույժները 2 տարեկան երեխային ենթարկել են անհաջող վիրահատության՝ դարձնելով նրան անպտուղ: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրը հայտնում է, որ երեխան տեղափոխվել էր Բրիսթոլի մանկական թագավորական հիվանդանոց։ Նրա մոտ ախտորոշվել էր կրիպտորխիզմ կամ գաղտնամորձություն, ինչը հանդիսանում է զարգացման արատ։ 30 րոպե պահանջող վիրահատությունը տևել է 2 ժամ, ինչից հետո բժիշկները երեխայի ծնողներին հայտնել են, որ […]
20:37 23.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձ է եղել թավշյա հեղափոխությանը, փոփոխություններին։ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Նրա խոսքով՝ նախկին նախագահ, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես ներդրում է ունեցել այդ հարցում՝ ընտրելով հրաժարականի ուղին: «21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ […]
20:19 23.12.2018
Վրաստանում Առևտրի միջազգային պալատի արբիտրաժի ստեղծման նպատակով Առևտրի միջազգային պալատի արբիտրաժային դատարանի ներկայացուցչի և Վրաստանի արդարադատության նախարարի միջև Փարիզում ստորագրվել է հուշագիր: Տեղեկությունն այդ մասին տարածել է Վրաստանի Արդարադատության նախարարությունը: Հուշագրի ստորագրումը թույլ կտա Վրաստանին դառնալ տարածաշրջանի գործարար և արբիտրաժային կենտրոն:
19:55 23.12.2018
Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության գրոհայինները մշակում են տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան խոցել ուղևորատար ինքնաթիռները, հայտնում է Times պարբերականը։ Ուոլեսը հայտարարել է, որ «Ալ Քաիդան» ներկայացնում է աճող սպառնալիք, որը բրիտանացի նախարարներին թույլ չի տալիս գիշերը քնել։ Հետախուզության տվյալներով՝ ինքնաթիռների խոցման տեխնոլոգիաները կարող են ներառել […]
19:20 23.12.2018
Դեկտեմբերի 22-ին SU-27 և SU-30 տեսակի մեկ տասնյակից ավելի կործանիչներ վայրէջք են կատարել Սիմֆերոպոլից ոչ հեռու գտնվող «Բելբեկ» ավիաբազայում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսի։ Նշվում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին ՌԴ-ն ավելացնում է Ղրիմում իր ավիացիոն ուժերը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ […]
19:05 23.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում […]
18:51 23.12.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաղեստինցիների հանդեպ վարում է պետական ահաբեկչություն։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Թուրքիայի նախագահի խոսքով՝ իսրայելական կողմը չպետք է հանդես գա ուրիշներին ուղղված մեղադրանքներով, քանի դեռ անձամբ է պատասխանատվություն կրում չարագործությունների, մարդկության հանդեպ հանցագործությունների, արյունահեղության և ավերածությունների համար։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ […]
18:30 23.12.2018
Թուրքիան կրկին բացարձակ առաջատար է՝ «Twitter»-ից կոնտենտ ջնջելու հայտերի թվով։ Հայտնի սոցիալական հարթակի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2018թ․ առաջին կիսամյակում ստացված պաշտոնական բոլոր հայտերի շուրջ 73 տոկոսը ստացվել է Թուրքիայից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում աշխարհի 38 երկրից «Twitter»-ը ստացել է 12․000 պաշտոնական հայտ, որից 8․988-ը՝ Թուրքիայից։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է, […]
18:12 23.12.2018
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հավանել է երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը և ցանկանում է իմանալ, թե ով է եղել մյուզիքլի բեմադրիչը: Այս մասին ռեժիսորն ասել է «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդման տաղավարում: «Ես մեծ հաճույքով նայեցի, հրաշալի կոստյումներ էին, հոյակապ էր կառուցված այդ ամբողջ ներկայացումը»,- ասել է Բաբայանը: Ռուբեն Բաբայանը նաև նշում է, որ քաղաքապետարանի […]
17:43 23.12.2018
Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 222-ի։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։ Եվս առնվազն 843 մարդ վնասվածքներ է ստացել, 28 մարդ անհետ կորած է համարվում։ Առավել խիստ տուժել են Ճավա և Սումատրա կղզիների միջև ընկած շրջանները։ Ցունամին առաջացել էր Կրակատաու հրաբխի ակտիվացումից։
17:32 23.12.2018
Իտալիան իր տարածք չի թողնում 300 փախստականների, ովքեր փրկվել են Միջերկրական ծովում իսպանական մարդասիրական Pro Activa Open Arms կազմակերպության կողմից։ Այս մասին հայտարարել է Իտալիայի ՆԳ նախարար Մատեո Սալվինին, փոխանցում է Deutsche Welle-ն։ «Իմ պատասխանը հստակ է․ Իտալիայի նավահանգիստները փակ են։ Մարդկանց առևտրով զբաղվողների և նրանց օգնականների համար ամեն ինչ ավարտված է»,-ասել է նախարարը։ Pro […]
17:15 23.12.2018
«Կարծում եմ՝ շարունակվում է այն թյուր կարծիքը, որ եթե մարդուն ազատել են, բայց քննությունը շարունակվում է, ապա դա շատերի համար ողբերգություն է, քանի որ կարծում են, թե վերջինս պատիժ չի կրելու: Վերջիվերջո, պատիժը սահմանում է դատարանը: Նախնական կալանքը ևս ընկալվում է որպես պատիժ, չնայած որ դա չպետք է պատիժ լինի, այլ պետք է պարզապես ուրիշ […]
16:56 23.12.2018
Թբիլիսիի գլխավոր տոնածառի լույսերը վառվել են։ Հանրապետության հրապարակում տոնածառի լույսերը վառել է քաղաքապետ Կախա Կալաձեն, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»։ Հատուկ այս օրվա համար երաժշտական ստեղծագործություն էր գրել կոմպոզիտոր Միշա Մդինարաձեն:
16:31 23.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակավիլին պնդում է, որ իր իշխանության վերջին շրջանում Վրաստանում սկսել են արտադրել թևավոր հրթիռներ: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ մեղադրելով նոր իշխանություններին Վրաստանում ռազմական արտադրությունը վերացնելու մեջ: «Մեր կառավարման ավարտին թևավոր հրթիռներ էինք արտադրում: Նման տեխնոլոգիա ունեն աշխարհի շատ քիչ երկրներ, իսկ Վրաստանն ինքն էր դրանք սարքում: Վերջ […]
16:20 23.12.2018
Ճապոնիայի միապետ Ակիհիտոն այսօր տոնում է ծննդյան 85-ամյակը: Այս իրադարձության առիթով Տոկիոյի թագավորական պալատում մեծ տոնակատարություն է, որին մասնակցում է ավելի քան 57 հազար մարդ: Հյուրերի նման թիվը ռեկորդային է, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Նշենք, որ ավանդույթի համաձայն՝ միապետն արդեն երեք անգամ շրջել է պալատի մոտ հավաքված հանրության մեջ: Նա իր կնոջ և թագավորական […]
15:54 23.12.2018
BBC-ի ռուսական ծառայությունը կազմել է ընթերցողների շրջանում մեծ ժողովրդականություն վայելող հոդվածների ցանկը: Այն կազմել են BBC Travel և BBC Future բաժինների հեղինակները: Թոփ տասնյակում է ընդգրկվել «Փոքր երկիր՝ հոգևոր մեծ պատմությամբ» նյութը, որում ներկայացվում է հայերի ու հնամենի եկեղեցիների պատմությունները: Նյութում մասնավորապես պատմվում է Հայաստանում քրիստոնեության ընդունման մասին։ Հայաստանի մասին հրապարակումից բացի, ընթերցողներին հետաքրքրել է […]
15:44 23.12.2018
Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։ Վալերիյ Օսիպյնաը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով […]
15:37 23.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այօսր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթելով նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ եռանդ: «Հայ երգը և երաժշտությունը, որպես հոգու և հոգևորի համահավաք արտահայտություն, Ձեր խմբավարական տաղանդի շնորհիվ դարձել են միջազգային այն այցեքարտը, որով […]
15:36 23.12.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տոնական օրերին չի գնա Ֆլորիդայի Մար-օ-Լագո առանձնատուն՝ օրենսդիրների հետ կապված հակասությունների, մասնավորապես բյուջեի չհաստատման պատճառով: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը: «Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով նախագահ Թրամփը կմնա Վաշինգտոնում, իսկ առաջին տիկինը կվերադառնա Ֆլորիդայից, որպեսզի նրանք կարողանան Սուրբ Ծննդյան տոները միասին անցկացնել»,- հայտարարել է Սանդերսը: Ինչպես […]
15:23 23.12.2018
Դեկտեմբերի 22-ին ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Վահագն Ադամյանի վարած Volkswagen մակնիշի 35 QC 820 համարանիշի և Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ, 50-ամյա Վարդան Գեղամյանի վարած Opel մակնիշի 35 QR 908 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարից հետո վթարված վիճակում կանգնած Opel-ին է բախվել […]
15:05 23.12.2018
ԱՄՆ-ում երկկենցաղին, որը գլուխը թաքցնում է ավազի մեջ, կոչել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Նման որոշում է կայացվել կլիմայի փոփոխության հարցի շուրջ Թրամփի ունեցած դիրքորոշման պատճառով, հաղորդում է ВВС-ն: Գիտնականները Dermophis donaldtrumpi երկկենցաղին օրեր առաջ հայտնաբերել են Պանամայում: Նրան Թրամփ է անվանել EnviroBuild ընկերության տնօրեն Էյդան Բելլը, ով այդ իրավունքի համար աճուրդի ժամանակ վճարել է […]