TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+12.86 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Թուրքիայում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել

14:49 23.12.2018

Ստամբուլում երեկ բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվել։ Ցուցարարները բողոքել են ազգային արժույթի արժեզրկման և համատարած թանկացումների դեմ: Նրանց ձեռքերին եղել են պաստառներ, որոնց վրա նաև ակնարկներ են եղել Ֆրանսիայի «դեղին բաճկոնների» շարժման մասին: Հիշեցնենք, որ ազգային արժույթի՝ լիրայի անկումը սկսվել է 2018 թվականի օգոստոսից, իսկ հոկտեմբերին արժեզրկումը հասել է վերջին 15 տարիների առավելագույն  ցուցանիշին, ինչին […]

̰
Մակրոնը պատրաստվում է կոշտ միջոցներ ձեռնարկել իրավախախտների նկատմամբ

14:29 23.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է կոշտ միջոցների ձեռնարկման մասին այն անձանց նկատմամբ, ովքեր «դեղին բաճկոնների» ցույցի ժամանակ ավերածություններ են իրականացրել: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ «Ֆրանսիայի արդարադատոությունը շատ կոշտ միջոցներ կձեռնարկի իրավախախտների նկատմամբ»,- ասել է Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հաշտեցման եզրեր գտնել և վերացնել տարակարծությունը: Ըստ Մակրոնի, Ֆրանսիան այժմ ընդհանուր համաձայնության, միասնության, համատեղ […]

̰
Սլովակիայի AeroMobil ընկերությունը շուտով վաճառքի կհանի թռչող մեքենաներ

14:25 23.12.2018

Սլովակիայի AeroMobil տեխնոլոգիական ընկերությունը սկսել է թռչող AeroMobil 4.0 մեքենայի մոդելի մշակումը։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական կայքէջում: The Slovak Spectator-ի փոխանցմամբ՝ թռչող մեքենայի նախնական տարբերակն ընկերությունն արդեն ներկայացրել է Չինաստանում ցուցադրության ժամանակ: Ընկերությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում, և 2019-ին նախատեսում են թեստային թռիչքներ իրականացնել: AeroMobil ընկերությունը տեղեկացրել է նաև, […]

̰
Ամերիկացիները թվարկել են այն տարածաշրջանները, որտեղից կարող է սկսվել Երրորդ համաշխարհային պատերազմը

13:58 23.12.2018

Հարավչինական ծովը, Ուկրաինան, Պարսից ծոցը և Կորեական թերակղզին 2019-ին աշխարհի ամենաթեժ կետերը կարող են լինել: Հենց այս տարածաշրջաններից մեկում հնարավոր է սկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Այսպես է կարծում ամերիկյան ռազմական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Ֆարլին: Հարավչինական ծովում հավանական հակառակորդները Վաշինգտոնն ու Պեկինն են: Ներկայումս նրանք վարում են առևտրային պատերազմ, բայց իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: […]

̰
Էջմիածնեցիները Փաշինյանից պարզաբանում են պահանջում «Իմ քայլի» շարքերում Արգիշտի Մեխակյանի հայտնվելու հետ կապված

13:38 23.12.2018

Էջմիածնում ընթանում է Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ ցույցը: Ներկաները նշում են, որ Գրիգորյանը «հանցագործ է և երկրից գողացած ամեն մի լուման պետք է հետ վերադարձնի»: Ցուցարարները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից նաև պարզաբանում են պահանջում, թե ինչպես է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնվել Արգիշտի Մեխակյանը: «Ինչքանով ես տեղյակ եմ՝ ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկ բարեկամ […]

̰
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը դավադրություն է նախապատրաստում Թերեզա Մեյի դեմ. The Times

13:20 23.12.2018

The Times թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեվին Ուիլյամսոնը դավադրություն է նախապատրաստում վարչապետ Թերեզա Մեյի դեմ: Ըստ պարբերականի՝ այդ մասին Ուիլյամսոնը պատմել է իր երկու մտերիմներին Beaumont հյուրանոցի ռեստորանում, և այդ խոսակցությունը լսել է այցելուներից մեկը: Նշվում է նաև, որ այս խոսակցությունը տեղի է ունեցել բրիտանական խորհրդարանում Մեյի հանդեպ անվստահություն հայտնելու չհաջողված փորձից 5 օր […]

̰
Վրաստանում շուրջ մեկ տոննա թմրանյութ են այրել

13:03 23.12.2018

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ոչնչացրել են  տարբեր ժամանակներում առգրավված շուրջ մեկ տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ: Նախարարության տվյալներով՝ խոսքը վերաբերում է 750 տարբեր քրեական գործերի շրջանակում առգրավված թմրամիջոցներին: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 14 միլիոն լարի (ավելի քան 5,2 միլիոն դոլար): Բարձր ջերմաստիճանի հնոցում այրել են մոտ 2,5 կգ հերոին, ավելի քան 60 կգ մետամֆետամին, […]

̰
Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը

12:59 23.12.2018

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման պատճառը եղել է Թրամփի և Էրդողանի հեռախոսազրույցը:  Այս մասին տեղեկացրել է  The Washington Post-ը: Պարբերականի տեղեկություններով` Թրամփն ու Էրդողանը զրուցել են հենց զորքի դուրս բերման մասին, Թրամփը հաստատել է, որ ամերիկյան զորքերը հաղթել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը:  Էրդողանը, սակայն, փորձել է հասկանալ՝ եթե «Իսլամական պետությունը» պարտված է, ապա այդ դեպքում ինչ՞ու  […]

̰
ԱՄՆ կառավարությունն անցավ կրճատված ռեժիմով աշխատանքի․ Սենատը չընդունեց  ժամանակավոր բյուջեն

12:35 23.12.2018

Ամերիկյան Սենատը չկարողացավ լուծել բյուջեի հարցը, քննարկումը կշարունակվի երկուշաբթի։ «Սենատը երկուշաբթի՝ դեկտեմբեր 24-ին, կհավաքվի արձանագրային հանդիպման։ Հաջորդ պլանային նիստը կլինի դեկտեմբերի 27-ին»,-հայտարարել է Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը։ Նա հավելել է, որ պատրաստ է Սենատի անդամներին քվեարկության հավաքել ցանկացած պահի, եթե լուծում գտնվի։ Ամերիկացի օրենսդիրները չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել դաշնային կառավարության բյուջեի ընդունման […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների  համար

12:32 23.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
Ինդոնեզիայում ցունամիի զոհերի թիվը հասել է 168-ի

12:24 23.12.2018

Ինդոնեզիայի արևմտյան մասում՝ Զոնդյան նեղուցի ափին հարվածած ցունամիի զոհերի թիվը հասել է 168-ի։ Այս մասին հայտնել է Տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը։ Հաղորդվում է 745 տուժածի և 30 անհետ կորածի մասին, փոխանցում է AFP-ն։ Ցունամին ավերել է հարյուրավոր տներ ու հյուրանոցներ։ Նշվում է, որ ցունամին առաջացել է Կրակատաու հրաբխի ակտիվացումից։  

̰
Իրավաբան Արա Ղազարյանը՝ Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

12:15 23.12.2018

Իրավաբան Արա Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելուն և Էջմիածնում ծայր առած բողոքի ակցիաներին․ «Ի դեպ, ՄԻԵԴ-ն ունի կալանքի մի հիմք, որը շատ քիչ երկրներում է ամրագրված, և ՄԻԵԴ-ը կիրառում է միայն այն դեպքում, եթե ամրագրված է տվյալ երկրի ազգային օրենսդրության մեջ։ Դա այն է, երբ անձի շարունակվող կալանքը արդարացված է, […]

̰
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ, տուժածի վիճակը ծանր է

12:04 23.12.2018

Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 02:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պիկնիկ» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ին «Nissan Tiida» […]

̰
Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է

11:56 23.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի և Արթիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիշեցնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական […]

̰
ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հրաժարական է տվել

11:53 23.12.2018

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգերկը հրաժարական է տվել։ Ինչպես հայտնում է CBS-ը, դա տեղի է ունեցել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման հարցում անհամաձայնության պատճառով։ Նա պատրաստվում էր թողնել իր պաշտոնը 2019 թվականի փետրվարին, սակայն պետքարտուղար Մայք Պոմպեոյին տեղեկացրել է, որ կարագացնի իր գնալը։ Նրա կարծիքով՝ Սիրիայի զորակազմի դուրսբերումը փաստացի […]

̰
Էջմիածնում կրկին բողոքում են Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ

11:39 23.12.2018

Էջմիածնեցիները կրկին դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի ազատ արձակման: Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Գրիգորյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով կոչ էր արել քաղաքի բնակիչներին դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, հավաքվել Էջմիածնի հրապարակում: Երեկ ցուցարարները փակել էին  Երևան-Արմավիր մայրուղին՝ պահանջելով կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Մանվել Գրիգորյանն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց:

̰
Ֆրանսիայում ցուցարարները գլխատել են Մակրոնի խրտվիլակը

11:06 23.12.2018

Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում (Շարանտ դեպարտամենտ) ցուցարարները գլխատել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խրտվիլակը։ Այս մասին հայտնում է Sud Ouest թերթը։ Ակցիային մասնակցել է մոտ 90 մարդ։ Ակտիվիստները «դատել» են պետության ղեկավարին, իսկ «դատավարության» ավարտին «գլխատել» նրան։ Քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանցագործության հրահրման և դատարանի նկատմամբ հարգանքի բացակայության փաստով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայում սկսվել […]

̰
Դեկտեմբերի 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս․ Գագիկ Սուրենյան

10:57 23.12.2018

Առաջիկա օրերի եղանակի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը․ «Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»։  

̰
Սաուդյան Արաբիայում մահացել է թագավարության հիմնադրի որդին

10:31 23.12.2018

88 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորության հիմնադրի որդի, արքայազն Թալյալ բեն Աբդել Ազիզը։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա որդիներից մեկը։ Արքանազն Թալյալը ժամանակակից սաուդյան պետության հիմնադիր Աբդել Ազիզ Ալ-Սաուդի 18-րդ որդին էր։ Իշխող միապետ Սալման բեն Աբդել Ազիզը նրա խորթ եղբայրն է։ Անցած դարի 50-ականների վերջին նա զբաղեցրել է թագավորության տրանսպորտի նախարարի պաշտոնը, […]

̰
Թուրքմենստանի նախագահը 3 լեզուներով կատարել է իր հեղինակած երգը

10:13 23.12.2018

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախատոնական խնջույքի ժամանակ 3 լեզուներով կատարել է իր հեղինակած երգը։ Ելույթի տեսագրությունը հրապարակել է YouTube-ի «Хроника Туркменистана» ալիքում։ Իր նոր երգը պետության ղեկավարը կատարել է անգլերեն, գերմաներեն և թուրքմեներեն։ Նա զուգահեռ դաշնամուր է նվագել։ Նրա հետ ելույթ է ունեցել երաժշտության հեղինակը՝ նախագահի թոռ Կերիմգուլին։ Սա նախագահի երաժշտական առաջին ստեղծագործությունը չէ։ Հուլիսին […]

̰
Երևանում անհայտ անձը կրակոցներ է արձակել 26-ամյա քաղաքացու դեմքին

10:06 23.12.2018

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի […]

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի հարցով հերթական բանաձևն է ընդունել

09:55 23.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ղրիմում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ Ուկրաինայի առաջարկած բանաձևին։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, փաստաթղթի ընդունմանը կողմ է արտահայտվել 65 երկիր, դեմ են հանդես եկել 27-ը, մեծամասնությունը՝ 70 երկիր, ձեռնպահ է մնացել։ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչն այն անվանել է հակառուսական և կեղծ։ Նա նշել է, որ մինչ Ռուսաստանի հետ վերամիավորումը, Ղրիմը […]

̰
ՌԴ հանքերից մեկում հրդեհի հետևանքով 9 հանքափոր է զոհվել

09:40 23.12.2018

ՌԴ  Պերմի երկրամասի Սոլիկամսկ քաղաքի «Ուրալկալիա» հանքում հրդեհի հետևանքով արգելափակման մեջ հայտնված 9 հանքափոր է զոհվել։ Ընդհանուր առմամբ հանքում գտնվել է 17 մարդ, նրանցից 8-ին հաջողվել է դուրս գալ մակերևույթ, մյուսները հայտնվել են արգելափակման մեջ։ Փրկարարները 6 փորձ են ձեռնարկել արգելափակված հանքափորներին հասնելու համար։ ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ խոսքը ոչ թե հանքում մեթանի բռնկման, այլ շինաշխատանքներով […]

̰
Ցունամիի ալիքները քշել-տարել են բեմի վրա ելույթ ունեցող երաժիշտներին

09:31 23.12.2018

Համացանցում հայտնվել է ցնցող տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հրաբխի ակտիվացման հետևանքով Ինդոնեզիային պատուհասած ցունամիի ալիքները քշել ու ծովը տարել բեմի վրա ելույթ ունեցող երաժիշտներին։ Երաժշտական խումբը ելույթ էր ունենում բեմի վրա այն պահին, երբ հարթակի հետևի պատը հսկա ալիքից վեր է բարձրացել։ Ալիքն ակնթարթորեն տարել է ներկաներից շատերին։ Երկու երաժիշտներ և հանգիստը […]

̰
Ցունամի Ինդոնեզիայում․ կան բազմաթիվ զոհեր

09:16 23.12.2018

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհվել է 43 մարդ, մոտ 600 մարդ վնասվածքներ է ստացել։ Հաղորդվում է 50 անհետ կորածի մասին։ Տարերային աղետի հարվածը եղել է Ինդոնեզիայի արևմուտքում՝ Զոնդյան նեղուցի ափին։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային վարչությունը։ Ցունամիի հարվածի հետևանքով ավերվել են մեծաթիվ տներ ու հյուրանոցներ։ Նախնական վարկածով՝ ցունամին կարող էր առաջանալ ստորջրյա […]

̰
«Ռեալ»-ը դարձավ աշխարհի ակումբային առաջնության քառակի չեմպիոն

00:05 23.12.2018

Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ նվաճեց աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում Աբու Դաբիի ԶՍՍ մարզադաշտում կայացավ «Ռեալ»-«Ալ Այն» խաղը, որն ավարտվեց 4:1 հաշվով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակով։ Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեց Լուկա Մոդրիչը: Խաղի 60-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Լյորենտեն, իսկ թիմի ավագ Սերխիո Ռամոսը 79-րդ րոպեին խփեց երրորդ գոլը: Խաղի 86-րդ րոպեին «Ալ Այնը» կարողացավ կրճատել […]

̰
Խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ․ Գոռ Աբրահամյան

23:59 22.12.2018

«Շատ, շատ ցավալի է, որ կալանավորում խափանման միջոցը հանրային գիտակցության մեջ նույնացվում է պատժի հետ, իսկ խափանման այս միջոցը փոխելը՝ պատժից ազատման կամ որ ավելի վտանգավոր է՝ անպատժելիության։ Մինչդեռ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի կիրառումը պատժի միջոց չէ: Քրեադատավարական օրենսգրքով սահմանված պայմանների և հիմքերի առկայությամբ այն կիրառվում է գործի քննության ընթացքում անձի պատշաճ վարքագիծն ապահովելու, քրեական […]

̰
Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2018-ի ընթացքում կորցրել են մոտ 511 միլիարդ դոլար. Bloomberg

23:44 22.12.2018

Աշխարհի ամենահարուստ մարդիկ 2018-ի ընթացքում կորցրել են 511 միլիարդ դոլար: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը գրում է, որ սա կապված է համաշխարհային առևտրում տիրող լարված իրավիճակի և ԱՄՆ-ում տնտեսական աճի նվազման մտավախությունների հետ: Ներկա պահին Bloomberg Billionaires Index-ում կան աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց անունները, որոնց ընդհանուր ունեցվածքը գնահատվում է 4.7 տրիլիոն դոլար: Իսկ Northern Trust […]

̰
Ի՞նչ են ուտում Սուրբ Ծննդին տարբեր երկրներում

23:29 22.12.2018

Սուրբ  Ծննդյան ճաշատեսակներ կան աշխարհի տարբեր երկրներում:  Корреспондент.net-ը հավաքել է 13 տարբեր երկրների սուրբծննդյան ուտեստները: Ֆրանսիա Ֆրանսիայում հնդկահավը Սուրբ Ծննդյան սեղանի գլխավոր ուտեստներից է: Այն պատրաստում են շագանակի հետ: Կանադա Կանադայում նույնպես Սուրբ Ծննդի գլխավոր ուտեստը պատրաստվում է հնդկահավով և մատուցվում հատուկ սոուսով: Տոնական սեղանի անբաժան ուտեստներից է նաև խոզի մսով, կարտոֆիլով և սոխով կարկանդակը: […]

̰
ՌԴ և ԱՄՆ ղեկավարների միջև որոշակի «քիմիական ռեակցիա», այդուհանդերձ, կա. Արեգ Գալստյան

23:17 22.12.2018

Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը պահպանողական երկրներ են: Այս տեսանկյունից նրանց կարելի է պատկերացնել միևնույն հարթության վրա: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում հայտարարել է ամերիկագետ, քաղաքագետ Արեգ Գալստյանը: «Եթե նայենք սկզբունքային արժեքների տեսանկյունից, ապա կտեսնենք, որ բավականին մեծ համապատասխանություններ կարելի է տեսնել: Յուրաքանչյուր դեպքում, Թրամփը, արժեհամակարգի առումով շատ ավելի մոտ է կանգնած ՌԴ նախագահին, […]

̰
BACK_TO_TOP