TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Թրամփը մտածում է աշխատանքից ազատել ԴՊՀ ղեկավարին

17:30 22.12.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել Դաշնային պահուստների համակարգի ղեկավար Ջերոմ Փաուելին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Աղբյուրը նշում է, որ Թրամփին դուր չի գալիս, որ ԴՊՀ-ն բարձրացրել է բազային տոկոսադրույքը: Թրամփի խորհրդականները, սակայն, համոզված չեն, որ նախագահը կգնա այս քայլին: Նրանք հույս ունեն, որ ԱՄՆ նախագահի զայրույթը կմեղմանա տոների ընթացքում: Ավելի վաղ […]

̰
Արևմտյան Վրաստանում գայլերը հարձակվել են մարդկանց վրա

17:21 22.12.2018

Այս գիշեր Արևմտյան Վրաստանի Փարցխանականեբի գյուղում գայլերը հարձակվել և կծել են 5 մարդու: Այդ մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը: Գայլերի հարձակումից տուժած տղամարդկանցից Մուրման Ցիբաձեն լրագրողներին պատմել է, թե ինչպես են գայլերը հարձակվել և կծել իրեն: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը նկատել է, որ իր շանը մեկ այլ շուն է հետապնդում […]

̰
Բակո Սահակյանն ընդունել է Արթուր Վանեցյանին

17:12 22.12.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

̰
Ադրբեջանի նախագահի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ

17:11 22.12.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկները կասկածվում են փողերի լվացման մեջ: Այս մասին հայտնել է The Guardian-ը: Բանն այն է, որ Լեյլա և Արզու Ալիևաները փորձել են Լոնդոնում գնել 60 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ անշարժ գույք՝ գաղտնի օֆշորային կազմակերպության միջոցով: The Guardian-ի փոխանցմամբ՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասի 2 տների մասին է: Տների ձեռքբերման համար աղջիկները մտադիր […]

̰
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վանաձորում կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը

17:10 22.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» ներկայացուցիչներին

17:07 22.12.2018

Դեկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ հիմնադրամի» տնօրեն Ռազմիկ Արզումանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի կողմից ՀՀ զինված ուժերին և Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերվող օժանդակության ընթացքը, ինչպես նաև նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Կարևորելով հիմնադրամի գործունեությունը և շնորհակալություն հայտնելով իրականացվող ծրագրերի համար, Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ հիմնադրամի կողմից նվիրաբերված՝ […]

̰
Չինաստանը նոր փորձարարական արբանյակ է բաց թողել տիեզերք

17:05 22.12.2018

«Խյունյուն» ծրագրով Չինաստանն իր առաջին արբանյակն է բաց թողել երկրամերձ ուղեծիր, որտեղից այն ապահովելու է կոմունիկացիոն աշխատանքի իրականացումը։ Արբանյակը բարեհաջող բարձրացել է տիեզերք ու արդեն դիրքավորվել ուղեծրում։ Այս մասին հայտնել է չինական գործակալություններից մեկը։ Այս սարքը առաջինն է այն 60 փորձարարական սարքերից, որոնք համակարգ են կազմելու ուղեծրում՝ ապահովելու համար «ցածր» ուղեծրում Չինաստանի կապի արբանյակային համակարգի […]

̰
Թաիլանդացի բլոգերը կարող է ազատազրկվել արքայադստեր ձևավորած հագուստը քննադատելու համար

16:54 22.12.2018

Թաիլանդի բնակիչ, վիդեոբլոգեր Վանչալեոմ Ջեմնինֆոլը կարող է բանտում հայտնվել այդ երկրի արքայադստերը «վիրավորելու» համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա քննադատել է «Միսս տիեզերք-2018» մրցույթին մասնակցող Թաիլանդի գեղեցկուհու կրած կապույտ զգեստը՝ այն անվանելով «զզվելի»: Ավելի ուշ պարզվել է, որ այդ զգեստի ձևավորումը կատարել է Թաիլանդի թագավորի դուստրը: Այդ երկրի օրենքով՝ թագավորական ընտանիքի […]

̰
Պետական որոշ մարմինների հապճեպ վերակազմավորման կամ լուծարման գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով. ՕԵԿ

16:45 22.12.2018

«Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել` արձագանքելով պետական որոշ մարմինների վերակազմավորման կամ լուծարման գործընթացին: «Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված և կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։ «Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի […]

̰
Կոնգոյում էբոլա համաճարակն ահագնացել է

16:33 22.12.2018

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում էբոլայի համաճարակը նոր թափ է առել: Ամսական միջինը 100 մարդ վարակվում է այդ հիվանդությամբ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործականությունը: Դեկտեմբերի 20-ի դրությամբ՝ համաճարակն սկսվելուց հինգ ամիս անց Հյուսիսային Կիվու և Իտուրի արվարձաններում գրանցվել է վարակման 560 դեպք: 336 մարդ մահացել է,193-ը կարողացել է պայքարել հիվանդության դեմ, իսկ մյուսները դեռ բուժման […]

̰
Ըստ սոցիոլոգի՝ միջին վիճակագրական ընտանիքն Ամանորին 50 հազար դրամ է ծախսում

16:20 22.12.2018

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներով՝ միջին վիճակագրական հայ ընտանիքն Ամանորի պատրաստության համար 50 հազար դրամ է ծախսում: Ըստ Ադիբեկյանի՝ այդ ծախսը միջին վիճակագրական ընտանիքի եկամուտներից ավելի է, ինչը դժվարություններ է ստեղծում արդեն Ամանորից հետո: «Եթե ընտանիքն ունի ամսական 50 հազար դրամ եկամուտ, և եթե այդ գումարը ծախսեց Նոր տարվա համար, ապա ամսվա մյուս օրերը նա պետք է […]

̰
ՀՀ-ում ՌԴ դեսպանը ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է համարում

16:17 22.12.2018

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում: «ԵԱՏՄ-ի ստեղծումը պատմական իրադարձություն է այն երկրների համար, որոնք անցան Եվրասիական ինտեգրման ճանապարհով, հնարավոր է, նույնիսկ ամբողջ Եվրասիական տարածաշրջանի համար: Այս հանգամանքը շարունակում են ընդունել ավելի […]

̰
Ցուցարարները բացել են Երևան-Էջմիածին ճանապարհը

16:10 22.12.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների մի խումբ ուղևորվում է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման: SHANTNEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ փոխոստիկանապետ, գնդապետ Կիրակոսյանի հորդորով ցուցարարներից 10 հոգանոց  խումբ այժմ ուղևորվել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման, սակայն եթե խոսակցությունն իրենց չբավարարի, ապա վաղն առավոտյան […]

̰
Արգենտինայի նախկին նախագահին կդատեն կաշառակերության համար

16:03 22.12.2018

Արգենտինայի նախկին նախագահ Կրիստինա Կիրշները կկանգնի դաշնային դատարանի առջև մոտ 10 միլիոն դոլար կաշառքի մեղադրանքով, հաղորդում է  AFP-ն: Դատարանը նաև որոշում է կայացրել ձերբակալել կնոջ` 38 միլիոն դոլար արժողությամբ ակտիվները: Նշվում է, որ Արգենտինայի նախագահին մեղադրում են գործարարներից պետական զանգվածային աշխատանքների հետ կապված միլիոնավոր դոլարների կաշառքներ ստանալու մեջ: Երկրի դատախազի խոսքով՝ նշված գումարի արժեքն է մոտ […]

̰
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է գալիք տարվա առաջնահերթությունների մասին

15:55 22.12.2018

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2019 թ. ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու արձագանքել սպառնալիքների աճող քանակին և ինտենսիվությանը: Նրա խոսքով՝ գալիք տարի առաջնահերթությունը կտրվի Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմին, ՌԴ-ի հետ հարաբերություններին, ահաբեկչության և կիբերհանցագործության կանխմանը: «ՆԱՏՕ-ի համար գլխավոր նպատակ է համարվում պատրաստվել մի շարք սպառնալիքների և մարտահրավերների: Մենք ընտրության ճոխությունը չունենք ահաբեկչության, կիբերհանցագործությունների կամ […]

̰
Իրանի ռազմանավը հրթիռներ է արձակել ամերիկյան ռազմանավի հարևանությամբ

15:47 22.12.2018

Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնումից հետո առաջին անգամ ամերիկյան ռազմանավերից մեկը մտել է Պարսից ծոց ու շրջել Իրանի ափամերձ հատվածի հարևանությամբ, նրան էլ ուղեկցել է Իրանի զինված ուժերի ռազմանավերից մեկը, որի հետ կապված էլ միջադեպ է եղել: Այս մասին հայտնում է ամերիկյան AP գործակալությունը։ Ամերիկյան աղբյուրի պնդմամբ՝ երկու ռազմանավերի վրա գտնված նավաստիներն ու լրագրողները փոխադարձաբար […]

̰
Որոշ խիստ շահագրգիռ անձինք ու շրջանակներ փորձում են շահարկել դատախազության անունը. հայտարարություն

15:39 22.12.2018

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու առթիվ դատախազության անունը շահարկողներին: Աբրահամյանը նշել է` նկատի ունենալով, որ որոշ խիստ շահագրգիռ անձինք ու շրջանակներ փորձում են Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման ներքո շահարկել դատախազության […]

̰
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:33 22.12.2018

Ֆրանսիայում արդեն 6-րդ շաբաթն է, ինչ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները:  Այս մասին հայտնել է France 24-ը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում և Վերսալում: Հազարավոր ցուցարարներ պահանջում են նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Իրավապահ մարմինները անվտանգության նկատառումներից ելենելով՝ հայտարարել են, որ կփակվի Վերսալի պալատը և դրա հարակից այգիները: Facebook սոցիալական կայքում ավելի […]

̰
Աննա Հակոբյանը փոքրիկների հետ դիտել է «Սառցե սիրտը» ներկայացումը

15:11 22.12.2018

Վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն այսօր իր երկու դուստերերի՝ Շուշանի և Արփիի և ևս 800 երեխաների հետ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դիտել է «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը: Աննա Հակոբյանի գրասենյակը ներկայացումը դիտելու համար հրավերներ է ուղարկել սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով, Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների, Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված […]

̰
Հարկավոր է ազատ արձակել Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին. «Սասնա ծռեր»

15:10 22.12.2018

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ «Սասնա ծռեր»-ի ապստամբության մասնակիցներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն ազատ արձակվեն: «Տասնամյակներ շարունակ պետությունը զավթած և սպիտակ ցեղասպանություն իրականացրած հանցավոր համագործակցության անդամ Մանվել Գրիգորյանին երեկ՝ դեկտեմբերի 21-ին, գրավի դիմաց ազատ արձակելը բուռն վրդովմունք է առաջացրել հասարակության, հատկապես՝ Էջմիածնի բնակիչների շրջանում: Ողջունում ենք ի նշան բողոքի […]

̰
SHANTNEWS

15:05 22.12.2018

̰
Ամեն ընտրությունից հետո, ով ում համար 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, պաշտոնի են դրել․ Փաշինյան

15:02 22.12.2018

Պետական կառավարման համակարգում աշխատողների աշխատավարձերը վճարում են հարկատուները, և նրանք հույս ունեն, որ իրենց վճարած միջոցները օգտագործվում են պատշաճ։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերակազմակերպման (նախարարության կարգավիճակի վերացման) և դրա հետ կապված ցույցերի մասին հարցը։ «Ամեն ընտրությունից հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է […]

̰ ̰
Իրավապահ համակարգի որոշ շրջանակների կողմից միտումնավոր կերպով իրականացվում է սաբոտաժ. Նորայր Նորիկյան

14:58 22.12.2018

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքին ու գործի քննությանը: «Գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց ամիս առաջ՝ ս.թ. հունիսի 19-ին: Նա հունիսի 16-ից եղել է արգելանքի տակ: Արդյո՞ք նշված ժամանակահատվածը բավարար չէր, որ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրականացվող նախաքննությունն ավարտվեր, և գործը մեղադրական եզրակացությամբ […]

̰
Մեծ Բրիտանիայում ներգաղթյալները փորձել են նավ գրավել

14:51 22.12.2018

Բրիտանական հատուկ ծառայություններն ազատագրել են Թեմզա գետի վրա գտնվող նավը, որը գրավել էին ներգաղթյալները: Այս մասին գրում է The Sun-ը: Բանն այն է, որ տոմս չունեցող 4 ուղևորի են հայտնաբերել նավի վրա: Նրանք փախուստի են դիմել և սկսել են սպառնալ անձնակազմի անդամներին ինքնաշեն հրազենով: Նրանք պահանջել են մոտենալ ափին, որտեղ մտադրվել էին նետվել նավից ու լողալով […]

̰
Էջմիածնի բնակիչները հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի կամ Արտակ Զեյնալյանի հետ

14:49 22.12.2018

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: «Հենց եղավ լայվ, որ գլխավոր դատախազը նշի, որ դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան, մենք ճանապարհը կբացենք»,- նշեց քաղաքացիներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր […]

̰
Էքսպերիմենտ անենք. 3-6 ամիս գործադուլ անեն, տեսնենք՝ մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞․ Փաշինյան

14:41 22.12.2018

«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի բանի վրա, որ նախընտրական քարոզչության ընթացքում ես արտահայտվել եմ, որ պետք է նախարարությունների թիվը կրճատվի, և ըստ էության, ժողովրդից ստացել եմ մանդատ այդ պրոցեսը իրականացնելու համար», – Վանաձորում ունեցած ճեպազրույցի ընթացքում մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոքի ակցիաների մասին SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը անհանգստություն […]

̰
Կուբայում հեղեղումների հետևանքով մարդիկ տարհանվում են

14:40 22.12.2018

Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղատարափ անձրևներ են և հեղեղումներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Եղանակային վատ պայմանների հետևանքով քաղաքում սկսվել է բնակչության զանգվածային տարհանում: Հեղեղումների պատճառը նաև փոթորկի հետևանքով առաջացած 5 մետրանոց ալիքներն են: Քաղաքում և հարակից մի քանի շրջաններում երթևեկությունը կաթվածահար է եղել: Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:

̰
Ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին «հատուկ կարգադրություններ» չեն եղել. ՊԵԿ

14:37 22.12.2018

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն արձագանքել է որոշ լրատվամիջոցների կողմից տարածված ռեստորաններին, սգո և հարսանյաց սրահներին ուղղված ՀՀ ՊԵԿ «հատուկ կարգադրության» մասին տեղեկությանը: «​ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից զվարճանքի և հանդիսությունների կազմակերպման ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին «հատուկ կարգադրություն» ուղարկելու վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միաժամանակ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ինչպես բազմիցս, այնպես էլ […]

̰
Հայտնի են անցնող տարվա վատագույն ֆիլմերը

14:32 22.12.2018

The Hollywood Reporter ամսագրի մասնագետներն առանձնացրել են անցնող տարվա ամենավատ ֆիլմերը: Ներկայացված ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Քևին Քոնորի և Ջոն Տրավոլտայի համահեղինակությամբ նկարահանված «Գոթթիի կոդը» ֆիլմը: Նշվում է, որ ֆիլմը դիտելիս կինոքննադատները ձանձրացրել են: Երկրորդ տեղում Օտտո Բաթհերսթի «Ռոբին Հուդ. սկիզբը» ֆիլմն է: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս ֆիլմն այնքան վատն է, որ կինոքննադատները պետք է […]

̰
BACK_TO_TOP