10:50 22.12.2018
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների դեմ: Արհմիությունները դա անվանում են «ստրկության մասին օրենք»: Այն ավելացնում է թույլատրելի արտաժամյա աշխատաժամերը՝ տարեկան 250-ից հասցնելով 400-ի: Իշխանությունները կարծում են, որ այդպես հնարավոր է լրացնել աշխատուժի պակասը և ավելացնել արտադրությունը: Ակցիայի […]
10:43 22.12.2018
Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ 3 պաղեստինցի է զոհվել և ավելի քան 40-ը վիրավորվել: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: Իսրայելական ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ են բացել և օգտագործել արցունքաբեր գազ: Հիշեցնենք, որ իսրայելապաղեստինյան սահմանին ցույցերը սկսվել էին դեռ մարտ ամսից, երբ սկսվել էր «Վերադարձ»-ի մեծ երթը, որը պաղեստինցիների համար իրավունք […]
10:31 22.12.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի նախկին քաղաքապետի՝ երկրից հեռանալուց հետո քաղաքը մնացել է առանց ղեկավարի: Սակայն զավեշտն այն չէ, որ քաղաքապետը փախել է քաղաքից, այլ այն, որ մի քանի օրվա ընթացքում մի քանի ժամանակավոր պաշտոնակատարներ են նշանակվում: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Վարդենիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Սասուն Միքայելյանի մտերիմը, […]
10:23 22.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15 մետր: Սիսիանի և Թալինի ավտոճանապարհներին նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Կապանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս […]
10:10 22.12.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Արարատցեմենտի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարել է, որ 2019թ. հունվարի 1-ից ցեմենտի 1 տոննայի բացթողնման արժեքը նախկին 50.000 դրամի փոխարեն՝ այժմ կկազմի 40.000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն: Ըստ նրա՝ այս քայլը մուլտիպլիկատիվ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա, «ինչը միանշանակ կարող են փաստել բազմաթիվ տնտեսագետներ»: Նա նաև ընդգծել է. «Ահա և տնտեսական հեղափոխության Գագիկ […]
09:58 22.12.2018
System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մտադիր է ընկերների հետ ֆիլմ նկարահանել հեղափոխության մասին։ «Այնքան հպարտ եմ, որ աշխարհում ամենահարգված ամսագրերից մեկը՝ The Economist-ը, որի ընթերցողն եմ ես, Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»՝ Թավշյա հեղափոխության և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ։ Մի քանի լավ ընկերների հետ մտադիր […]
09:45 22.12.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյանը մեզ ասել էր, որ հաջորդ շաբաթ բուհերը հոգաբարձուների խորհուրդների նիստեր են անելու և նոր կազմ են ընտրելու։ Մենք տեղեկացանք, որ առաջիններից մեկը նիստ է անելու Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է նոյեմբերի 12-ին՝ վարչապետի հրամանով։ Նիստում խորհրդի 32 անդամներից պետք է […]
09:32 22.12.2018
Կատալոնիայում իսպանական կառավարության դեմ կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ 62 մարդ է տուժել, այդ թվում՝ ոստիկանության 35 աշխատակից: Life.ru-ի փոխանցմամբ՝ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 40 հազար մարդ: Ընդ որում, իրավապահները ձերբակալել են 13 ցուցարարի: Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության կողմնակիցները ճանապարհներ են փակում Բարսելոնում: Նրանք բողոքի ցույցեր են անում Իսպանիայի նախարարների խորհրդի նիստ անցկացնելու դեմ: Նրանց […]
09:20 22.12.2018
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործեր են հարուցվել` իրավապահ համակարգում դիզվառելիքի յուրացումների հետ կապված: Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իրավապահ համակարգի մի շարք աշխատակիցներ բողոք են ներկայացրել` պնդելով, թե դիզվառելիքը, որ պետք է տրվեր մարզեր գործուղումների, նաև Երևանում ծառայողական անհրաժեշտությունից ելնելով տեղաշարժվելու համար, իրականում չի տրամադրվել: Ու հիմա քրեական գործ է հարուցվել պարզելու […]
09:05 22.12.2018
Կամչատկայի ափերին 3.8-4.2 մագնիտուդով մի շարք ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի մասնաճյուղի պաշտոնական կայքում։ Ընդհանուր առմամբ՝ շուրջ երեք ստորգետնյա ցնցում է գրանցվել՝ 3.8, 4.0 և 4.2 մագնիտուդով: Ցնցումների էպիկենտրոնները գտնվել են 88 կմ, 85 կմ և 65 կմ խորությամբ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Կամչատկայի ափերի մոտ […]
08:53 22.12.2018
«Փաստ» օրաթերթը գրում է. «Գազի սակագնի հնարավոր բարձրացման հետ կապված վերջին օրերին բազմաթիվ տեղեկություններ շրջանառվեցին: Պաշտոնական արձագանքները չափազանց կցկտուր են, սկզբունքորեն, կարելի է ասել, դրանք բացակայում են: Մեր ունեցած հավաստի տվյալներով, վարչապետի անունից էներգետիկայի նախարարության պաշտոնյաներին, ինչպես նաև կառավարության այն պաշտոնյաներին, որոնք որևէ կերպ առնչվում են թեմային, խիստ հանձնարարական է տրված գազի սակագնի հարցով հարցազրույցներ չտալ, առավելագույնս […]
08:40 22.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը […]
08:29 22.12.2018
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկրարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW 328i» (վարորդը՝ Ա. Թ.) և «Nissan Tiida» […]
08:15 22.12.2018
«Առայժմ գաղափարների մշակման փուլն է, ոչ միայն Ռուսաստանը, այլև արևմուտքը չգիտեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության հետ, որովհետև լուծումներ պարտադրել հնարավոր չէ: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանը արտաքին լեգիտումությամբ ներքին լեգիտիմությունը փոխլրացնելու անհրաժեշտություն չունի ու չի էլ շտապում հապճեպ մտնել գործընթացների մեջ, ինչպես Սերժ Սարգսյանը 2008-ին արեց»,- Ղարաբաղյան խնդրի ներկայիս կարգավորման մասին «Շանթ» […]
01:00 22.12.2018
Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել են գլխավոր ճանապարհը և պարզաբանում են պահանջում իշխանություներից, թե ինչի համար են գրավով ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բողոքի ակցիա իրականացնողներն ասում էին. «Մենք պարզաբանում ենք պահանջում ու թող գան մեզ ասեն, թե ինչի համար այսպես եղավ»: Ավելի […]
00:46 22.12.2018
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 22:40-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 22-ամյա Արեգ Թամազյանն իր վարած BMW մակնիշի 62 ZZ622 համարանիշի ավտոմեքենայով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հարևանությամբ բախվել է կայանված վիճակում գտնվող Nissan Pathfinder մակնիշի 60 RR 808 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 ZO 012 համարանիշի ավտոմեքենաներին: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ըստ […]
00:30 22.12.2018
Վրաստանի առաջին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանին խնդրել է երկարաձգել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության գործով հետաքննությունը: Զվիադ Գամասախուրդիան, մահացել է 1993թ․ դեկտեմբերի 31-ին՝ Վրաստանի բարձրադիր գյուղերից մեկում, չպարզված հանգամանքներում: Այդ տարիներին կատարված հետաքննության արդյունքների համաձայն՝ Գամսախուրդիան ինքնասպան է եղել: Նախկին նախագահի զավակները պնդում են, որ իրենց հորը սպանել են Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին: 2015թ․ […]
00:14 22.12.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի […]
23:56 21.12.2018
Օրերս 49-ամյա երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երկրպագուներին ուրախացրեց նոր տեսահոլովակով, երգը կոչվում է Limitless։ Հետաքրքիրն այն է, որ այս տեսահոլովակում նկարահանվել է նաև երգչուհու 10-ամյա դուստրը՝ Էմման: Տեսահոլովակում աղջիկը կրկնօրինակում է մորը և ներկայանում այն զգեստներով, որով ներկայանում է Ջենիֆեր Լոպեսը:
23:40 21.12.2018
Դատարանն այսօր 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին։ «Ազատության» հաղորդմամբ՝ րոպեներ առաջ նա դուրս եկավ Ազգային անվտանգության ծառայության շենքի մուտքից, հարցերին չպատասխանեց, միայն ասաց, որ «շատ լավ է»։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու […]
23:27 21.12.2018
Բյուջեի նախագծի հանրային քննարկումներից ու լսումներից հետո երեկ երեկոյան Գյումրիի ավագանին արտահերթ նիստով հաստատեց քաղաքի 2019 թվականի բյուջեն: Նիստի օրակարգում այլ հարցեր էլ կային, որոնց ավագանին միաձայն կողմ քվեարկեց: Համապատասխան որոշումներով` համայնքային սեփականություն հանդիսացող ինը բնակարաններն ու 12 սոցիալական բնակարանները անհատույց ու անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել են անօթևան ընտանիքներին ու միայնակ տարեցներին։ Քաղաքի գլխավոր ֆինանսիստը […]
23:12 21.12.2018
Դպրոցներում խոսող գրքերի հայտնվելուց հետո այն երեխաներն, ովքեր համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու հնարավորություն չեն ունենա, կօգտվեն դպրոցում գործող սարքավորումների բանկերից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը: «Մենք հիմա պետք է բանակցենք մի շարք հայտնի ընկերությունների հետ ու դիմենք նաև դրամաշնորհների, որի արդյունքում մենք կունենանք նման սարքերի բանկեր դպրոցներում, ուդասի ժամանակ, եթե անհրաժեշտություն լինի, դպրոցը դրանք կտրամադրի այն երեխաներին, որոնք այդ սարքերը չեն ունենա: Հիմա սմարթֆոնները բավական տարածված են նաև մարզերում ապրող երեխաների շրջանում, բայց բոլոր նրանք, ովքեր դրա կարիքը կունենան, այդ բանկերի միջոցով դրանք կկիրառեն»,- ասաց Հարությունյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոցներում առաջին խոսող գիրքը կհայտնվի արդեն գարնանը: «Գարնանը կունենանք պիլոտային մեկ դասագիրք, արդյունավետության դեպքում արդեն մյուս դասագրքերը կլինեն խոսող: Մենք, իհարկե, կանենք առավելագույնը, որպեսզի տարրական դպրոցում զերծ մնանք սարքերի օգտագործման անհրաժեշտությունից […]
22:57 21.12.2018
Դեկտեմբերի 21-ին` ժամը 19:11-ին, քաղաքացին զանգել է «911» ծառայություն և հայտնել, որ ինքն ունի հոգեբանական խորհրդատվության կարիք: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը կապ է հաստատել քաղաքացու հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվում է Երևան քաղաքի Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, և փորձում է մտնել եկեղեցի` ինքնասպանություն գործելու նպատակով: Դեպքի վայր […]
22:41 21.12.2018
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ:
22:26 21.12.2018
Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ կապված ՀՌԱՀ-ի հայտարարության հետ։ «Դեկտեմբերի 19-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է արտահայտել «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» և «Անդրադարձ» հաղորդումներում որոշ դրսևորումների վերաբերյալ։ Մասնավորապես՝ նշվում է, որ հանրային շահերի բազմազանության, գաղափարների և կարծիքների, անկողմնակալ տեղեկատվության ազատ շրջանառության ապահովման պարտավորությանը հակառակ՝ լրատվամիջոցը թիրախավորել է քաղաքական ուժերից մեկին […]
22:10 21.12.2018
Լիբանանյան խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության կազմի մասին խորհրդակցություններից մոտ յոթ ամիս հետո Լիբանանում վերջապես կառավարություն է կազմվելու: Համայնքային դրությամբ ղեկավարվող երկրում կառավարության մեջ տեղ են ունենալու նաև հայերը: Պահպանելո՞ւ են արդյոք հայերը նախկին ներկայությունը Լիբանանի նոր կառավարությունում, թե՞ ոչ: SHANTNEWS-ի եթերում մեկնաբանում է Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը:
21:59 21.12.2018
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հանդես է եկել հայտարարությամբ` նախարարությունների օպտիմալացման ծրագրի վերաբերյալ․ «Հ. Յ.Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, քննելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, խոր մտահոգություն է հայտնում առաջադրվող մի շարք փոփոխությունների վերաբերյալ: Առանց հայեցակարգի, պատշաճ հիմնավորման ու հանրային քննարկման նախարարությունները միավորելու, մի շարք պետական կառավարման մարմիններ վերակազմակերպելու և […]
21:37 21.12.2018
Քիչ առաջ հանդիսավոր կերպով վառեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Արարողությանը ներկա էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ միասին: Հայկ Մարությանն իր ելույթում ասաց, որ հրաշքներն ու երազանքները միշտ իրականանում են և միայն պետք է ի սրտե ցանկանալ: «Եվ այս լույսերը կվառեն նաև մեր հույսերը: Այս լույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա […]