14:23 22.12.2018
Հայաստանի քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ երկրի կառավարությունը չի միջամտում դատական իշխանության գործերին։ Եվ դրա համար պետք է ելնել դատավորների անմեղության կանխավարկածից։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ իր, ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև հեռախոսազրույցների գաղտնալսումների հրապարակված ձայնագրությունները ցույց են տալիս, որ կառավարությունը ճնշում չի գործադրում դատավորների […]
14:19 22.12.2018
Դատարանների անկախության թեմայով, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեպքին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կտխրի, եթե իմանա, որ դա որևէ ապօրինի ազդեցության արդյունք է, և հակառակը, կուրախանա, եթե պարզվի, որ սա դատարանի անկախության արդյունք է։ «Ես ձեզ ասեմ՝ Մանվել Գրիգորյանի արձակումը ինձ էլ էնքան հաճելի չէ։ Ոչ թե էնքան, […]
14:15 22.12.2018
Հայաստանի իշխանությունը և կառավարությունը որևէ ճնշում չեն գործադրում դատական համակարգի վրա, սակայն Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ այլ կառույցների ու անձանց միջոցով չեն կարող գործադրվել հին կապեր ու մեխանիզմներ։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ընթացքում SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց՝ մեկնաբանելով այն հարցը, որ դեռ օրեր առաջ […]
14:09 22.12.2018
Թռչնաբույծների միությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե Հայաստանում սննդային ձվի դեֆիցիտ է առաջանալու: Թռչնաբույծների միության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է, որ տարածված լուրերը «անհիմն են»: «Թռչնաբույծների Միությունը հայտնում է, որ անհիմն լուրեր են տարածվում հանրապետությունում սննդային ձվի դեֆիցիտ առաջանալու մասին: Պաշտոնապես հերքում ենք նման լուրերը և հայտնում, որ 10-ը խոշոր […]
14:02 22.12.2018
Իրանի նկատմամբ Հայաստանում գործող բանկային համակարգի դժվարությունները կապված չեն որևէ պետական գերատեսչության գործունեության հետ․ պատճառը մասնավոր ընկերությունների մտավախություններն են։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Նա բացատրեց, որ բանկերին տեղեկացրել են՝ մասնավոր անձնանց միջոցով փոխանցումների հարցում ԱՄՆ կառավարությունը խնդիր չի տեսնում, բայց քանի որ բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք զգուշանում […]
13:53 22.12.2018
Նիդերլանդների Հաագա քաղաքի համանուն եկեղեցում հոկտեմբերից ապաստանած Թամրազյանների ընտանիքին երկրում բնակվելու իրավունք չեն տա: Այս մասին հայտնել Dutchnews-ը: Բեթել եկեղեցու խոսնակը հոլանդական պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ չի օգտագործի իր կապերը ընտանիքի համար կեցության թույլտվություն ստանալու համար: Հաագայի եկեղեցին, բնութագրելով նախարարության ներկայացուցչի որոշումը, որպես կոշտ և անարդար, հայտարարել […]
13:48 22.12.2018
Մոգադիշոյի կենտրոնական թաղամասերից մեկում այսօր իրար հաջորդելով երկու պայթյուն է որոտացել, որոնց պատճառով արդեն կա առնվազն 6 զոհ և 13 վիրավոր։ Պայթյունները, ըստ ամենայնի, եղել են ահաբեկչական հարձակում, քանի որ դրանք կատարվել են խիստ պաշտպանված շրջանի անցակետերից մեկի հարևանությամբ։ Այս մասին հայտնում է «ալ-Ջազիրան»։ Անցակետը տեղակայված է ազգային թատրոնի հարևանությամբ։ Իսկ պայթյունների միջև տարբերությունը եղել […]
13:45 22.12.2018
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գոհ է ՀԱՊԿ-ում ընթացող քննարկումներից, քանի որ դրանք բաց են ու անկեղծ, միտված են խնդիրների բացահայտմանը, ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը և այլն։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, ասաց այսօր լրագրողների հարցերին պատասանելիս։ SHANTNEWS.am-ի պարզաբանող հարցին՝ Բելառուսի կողմից իր թեկնածուին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու դեպքում Հայաստանը կօգտագործի՞ վետոյի իր իրավունքը, Փաշինյանը պատասխանեց․ […]
13:40 22.12.2018
ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկվի: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի այդ որոշման դեմ: Խաչատրյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը դատարանի որոշումը ստացել է, այն հիմնավոր չէ:
13:39 22.12.2018
Հայաստանը ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն, և պաշտոնի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասաց՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե Հայաստանը շարունակո՞ւմ է պնդել, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը։ Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ այսպես թե այնպես այդ պաշտոնը մշտական հիմունքներով Հայաստանին չի տրվել, […]
13:34 22.12.2018
Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը քննարկելու է բոլոր հնարավոր հարցերը։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց քիչ առաջ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Մանրամասներ, թե որ ոլորտներն են մտնելու այդ «բոլորի» մեջ, Փաշինյանը չասաց։ Ինչ վերաբերում է գազի հնարավոր թանկացման մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելիս վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ նման որևէ տեղեկատվություն չունի, և […]
13:29 22.12.2018
ԵԿՄ նախկին ղեկավար, ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Մանվել Գրիգորյանի ազատ արձակումից հետո Էջմիածնում ցույց է եղել դատարանի այս որոշման դեմ։ Այս թեմայով, SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է, որ ինքը չի միջամտում դատարանների անկախությանը։ «Ես հասկանում եմ այդ մարդկանց դժգոհությունը և, անկեղծ ասած, չգիտեմ՝ […]
13:23 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, որը եկել էր քաղաքի բնակիչների հետ հանդիպման, լրագրողների հետ զրույցում ասաց, որ եկել է քաղաքացիների […]
13:08 22.12.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմի՝ ՄԻԵԴ դիմումն արդեն պատրաստ է: «Հենց հիմա իմ աշխատասենյակում դված է ՄԻԵԴ գանգատը` ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք փաստաթղթերով, մեկ-երկու օրվա խնդիր է, որ այն մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա` նշելով, որ ՄԻԵԴ ներկայացված գանգատում մանրամասն անդրադարձ է […]
12:48 22.12.2018
Մանվել Գրիգորյանին երեկ երեկոյան գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ երեկ ուշ գիշեր և այսօր ևս փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել գեներալին: Բնակիչների հետ հանդիպելու է գնացել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է, որպեսզի կանգնի քաղաքացիների կողքին […]
12:44 22.12.2018
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գլխավորում է «ամենաանհաջողակ միլիարդատերերի» ցուցակը՝ ըստ Forbes-ի: Ըստ Forbes-ի՝ անձնական տվյալների գաղտնիության պահպանման շուրջ ստեղծված իրարանցումը բացասաբար է անդրադարձել Facebook-ի վրա, իսկ Մարկ Ցուկերբերգին զրկել է 18,8 միլիարդ դոլարից: Նշվում է, որ Ցուկերբերգն անհաջողակների թոփ տասնյակում միակ ամերիկացին է: Մնացած «անհաջողակներն» Ասիայից են: Նշենք, որ ամենահաջողակ գործարարն էլ, ըստ Forbes-ի, Amazon-ի գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն […]
12:44 22.12.2018
Նեպալում ուսանողներ տեղափոխող ավտոբուսը 700 մետր բարձրությունից գահավիժել է կիրճը: Նախնական տեղեկությամբ՝ պատահարի պատճառը լեռնային դժվարանցանելի ճանապարհն է եղել, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսի գահավիժման հետևանքով 23 մարդ է զոհվել, 14-ը վիրավորվել է: Ուսանողների մեծ մասը 16-ից 20 տարեկան է եղել: Այս մասին հայտնում է NDTV-ն: Զոհերի թվում են նաև վարորդն ու ուսուցիչները: […]
12:35 22.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում արևելագետ Արմեն Պետրոսյանը խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին ասուլիսի ընթացքում Մերձավոր Արևելքի երկրներին վերաբերող շեշտադրումների մասին. «Մեկ տարի առաջ Աստանայի ձևաչափի գործընկերները հայտարարեցին «Իսլամական պետության» դեմ հաղթանակի մասին, ԱՄՆ-ն ևս հայտարարեց, բայց խոսել, որ ահաբեկչության դեմ պայքարը ամբողջությամբ ավարտին է մոտեցել, սխալ է: Ուշագրավ է՝ Ռուսաստանը ողջունում է […]
12:26 22.12.2018
Դեկտեմբերի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի […]
12:24 22.12.2018
Մոսկվայում «Յանդեքս. Տաքսի»-ի վարորդը, բարձր արագությամբ սլանալով, կորցրել է վերահսկողությունը, ինչի հետևանքով մեքենան բախվել է արգելապատնեշին ու ընկել Յաուզա գետը: Life-ի տեղեկություններով՝ մեքենայում միայն վարորդն է եղել, որն արգելափակվել է տաքսիում: Նրան օգնության են հասել փրկարարները: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ՝ վարորդն անսթափ վիճակում է եղել: Պարզվում են դեպքի մանրամասները:
12:12 22.12.2018
Մոսկովյան «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հետաձգվել է ավելի քան 36 չվերթ, չեղարկվել՝ 8-ը, գրում է ТАСС-ը: Երևանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 7 չվերթ, 1-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 20 չվերթ և ևս 7-ը չեղարկվել է, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 9 չվերթ: Ներկայում «Ժուկովսկի» օդանավակայանը գործում է բնականոն ռեժիմով: «Դոմոդեդովո»-ից հայտնել […]
12:07 22.12.2018
Ամերիկացի մի տղամարդ բարձրացել է Սպիտակ տան հարևանությամբ գտնվող եղևնու վրա, հայտնում է NBC 4 հեռուստաընկերությունը: Նշվում է, որ տղամարդը էմոցիոնալ ցնցման վիճակում է եղել, իսկ թե ինչն է նրան դրդել նման քայլի գնալ, հայտնի չէ: Ոստիկանները համոզել են տղամարդուն ինքնուրույն իջնել տոնածառի վրայից, ինչից հետո նրան ուղարկել են փորձաքննության: Միջադեպի հետևանքով տոնածառի լույսերը վնասվել […]
12:00 22.12.2018
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստ է հեռացել թիմից: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից: «Շիրակ» ՖԱ-ն խզել է պայմանագրերը Գեորգի Գոգիչաևի, Ջոնս Կաբանգուի,Մուսա Դիակիտեի և Հենրի Նդոնգի հետ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի առաջատարն անփոփոխ է: 19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: […]
11:47 22.12.2018
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի վստահում Ռուսաստանի հայտարարություններին: Այս մասին պաշտոնյան հայտարարել է՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի արած հայտարարությանը: «Անկեղծ ասած՝ ես այդքան էլ չեմ վստահում ռուսական գրեթե բոլոր հայտարարություններին»,- ասել է Պոմպեոն: Հիշեցնենք, ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումը կարող է ստեղծել «լավ հեռանկար քաղաքական կարգավորման […]
11:46 22.12.2018
Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնն այսօր ստորագրել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի կողմից ներկայացված Ստանիսլավ Զասի նշանակման մասին որոշումը։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Մինչ այս՝ երեկ, հայտնի էր դարձել, որ նշանակման որոշման տակ ստորագրել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն էլ հենց առաջարկել էր Զասի թեկնածությունը։ Չնայած դրան՝ ՀԱՊԿ […]
11:35 22.12.2018
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 22-ին, ժամը 09:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել […]
11:14 22.12.2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հրապարակել՝ էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ: «Հարգելի՛ էներգետիկներ, Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի […]
11:00 22.12.2018
«168 ժամ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից: Ինչևէ: ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա, մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակի պարագայում, […]
10:56 22.12.2018
Փարիզից ոգեշնչված՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներ են կազմակերպվել նաև Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Պորտուում: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակտիվիստները սոցկայքերով մարդկանց կոչ են արել երկրի 17 քաղաքներում փողոց դուրս գալ: Նրանք կառավարությունից պահանջում են նվազագույն աշխատավարձի, գործազրկության նպաստի բարձրացում, ինչպես նաև ԱԱՀ-ի և փոքր ձեռնարկությունների համար հարկերի նվազեցում: Ակցիայի մասնակիցները, ի նշան բողոքի, […]
10:52 22.12.2018
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեի նոր ալբոմն անօրինական կերպով համացանցում է հայտնվել, գրում է Hollywood Reporter-ը: Խմբագրության տվյալներով` ալբոմը ներբեռնվել է Spotify հարթակում՝ «Queen Carter» անունով օգտատիրոջ կողմից: Նշվում է, որ ալբոմն այժմ ջնջված է: Նշվում է նաև, որ խոսքը 10 երգերի հավաքածուի՝ «Have Your Way»-ի մասին է: Դրանում եղել են ինչպես հին, այնպես էլ նոր երգեր: ԶԼՄ-ների […]