17:26 18.12.2018
«Իսկ ո՞վ է ասում, որ մատչելի չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ֆերմեր Սամվել Մկրտումյանը՝ անդրադառնալով տեղական լոլիկի գնին: Լրագրողները հակադարձել են՝ ասելով, թե մեծածախ վաճառքի համար նախատեսված 1 կգ-ի համար վճարվող 500 դրամը չի կարող մատչելի լինել, եթե հատկապես հաշվի ենք առում նվազագույն և միջին աշխատավարձի այն չափը, որ կա Հայաստանում: Մանրամասները՝ […]
17:23 18.12.2018
2019 թվականին Ռուսաստանի կենտրոնական շրջաններում՝ Սիբիրում ու հարակից երկրամասերում տեղակայված զորամասերը մասնակցելու են 4 տարին մեկ անցկացվող «Կենտրոն-2019» խոշորագույն զորավարժությանը։ Այստեղ իրենց մասնակցությունն են ունենալու նաև ՀԱՊԿ անդամ պետությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի ՊՆ ղեկավարությանը ներկայացնելով 2019 թվականի անելիքները։ «Մեր գործընկերների, առաջնահերթ՝ ՀԱՊԿ գծով ռազմական համագործակցության զարգացման մասին. 2019 թվականի […]
17:22 18.12.2018
ՌԴ-ն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրով ուղիղ երկխոսության հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա մասնավորապես պարզաբանել է՝ ՌԴ-ն այդ հարցում անփոփոխ դիրքորոշում ունի, ինչը վերահաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Մենք մտադիր ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով […]
17:20 18.12.2018
ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Վիճակագրություն դպրոցականների համար» գրքույկը, որտեղ ներկայացված է Հայաստանի Հանրապետության բնութագիրն` ըստ 100 մարդու հաշվով հաշվարկված որոշ ցուցանիշների: Ըստ կոմիտեի տվյալների` 100 մարդուց 36-ը բնակվում է Երևանում, 64-ը՝ մարզերում, 53-ը կին է, 47-ը՝ տղամարդ, 64-ը քաղաքաբնակ է, 36-ը՝ գյուղաբնակ, 21-ը՝ երեխա է, 65-ը՝ աշխատանքային տարիքի, 14-ը՝ կենսաթոշակային տարիքի, 95-ը՝ քրիստոնյա է, […]
17:12 18.12.2018
Կազմվել է այս տարվա առավել եկամտաբեր համերգային շրջագայությունների վարկանիշային ցուցակը, այս մասին տեղեկացնում է Pollstar-ը: Աղյուսակը գլխավորել է բրիտանացի փոփ-երաժիշտ Էդ Շիրանը, նրա համաշխարհային շրջագայությունը՝ նվիրված վերջին՝ Divide ալբոմին, նրան բերել է 432,4 միլիոն դոլար եկամուտ: Վաճառված տոմսերի քանակը հասնում է մոտ 5 մլն-ի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը. Reputation անվանումը կրող իր համերգային […]
17:05 18.12.2018
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը […]
17:01 18.12.2018
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն զեկույց է հրապարակել: Զեկույցն ամփոփում է ընտրությունների ժամանակ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կատարված դիտորդական առաքելության արդյունքները: Դիտորդությունն իրականացվել է 62 տեղամասային կենտրոններում`քվեարկության ողջ ընթացքում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստի մեկնարկից (ժամը 7:00) մինչև քվեարկության արդյունքների ամփոփման ավարտը: «Դիտարկված տեղամասային կենտրոններից 6-ում մինչև 50 մետր շառավղով եղել են […]
17:00 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հրավիրված ասուլիսում ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զինամթերքի թեմային: Լրագրողներից մեկը դեսպանին հարցրել է՝ կա՞ արդյոք Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սպառազինության գնման վերաբերյալ պայմանագիր: Դեսպանը պատասխանել է՝ ինքը պատրաստ չէ խոսել ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական գործակցության մանրամասների վերաբերյալ: «Պետք է նշեմ միայն, […]
16:58 18.12.2018
«Հայկական ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, տեղեկացնում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը կառավարության ձևավորումից հետո չի վերադառնա նույն պաշտոնին, այլ Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։ Իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
16:54 18.12.2018
Ռուսաստանում արտադրվող նորագույն սպառազինությունը, որ երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, ով սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպմանը ասել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։ Նրա […]
16:53 18.12.2018
Երևանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում կարծիք է հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ցածր մասնակցության վերաբերյալ: «Նախկինում շատ ընտրողների պարտադրված էին բերում, մենք դրա ականատեսն ենք եղել: Բայց ցածր մասնակցության հիմքում միայն այդ պատճառը չէր: Կար սոցիալական որոշակի խավ, նկատի ունեմ նախկին բյուրոկրատական ապարատից, հանրապետականների համակիրներից, միայն իրենց […]
16:42 18.12.2018
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված՝ դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում: Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված՝ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18։30-ից մինչև միջոցառման ավարտը կարգելվի երթևեկությունը […]
16:40 18.12.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հսկողական աշխատանքների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հերթական դեպքը: Պարզվել է, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ զբաղվող «Եռանավ» և «Խաչ 9» ՍՊ ընկերությունները 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում վաճառված բնակարանների վերաբերյալ կնքված առուվաճառքի պայմանագրերում իրական արժեքներից տարբերվող՝ ավելի ցածր գումարներ են ներառել, ինչի արդյունքում հարկային մարմին ներկայացված […]
16:36 18.12.2018
Ռուսական «МИР-24» հեռուստաընկերությունը տեսանյութ է հրապարակել «Աշտարակ այցելելու 5 պատճառ» վերտառությամբ: Տեսանյութի հեղինակն ասում է, որ ավտոմեքենայով մայրաքաղաքից ընդամենը 15 րոպեում կարելի է հասնել Աշտարակ, մինչդեռ զբոսաշրջիկները ոչ հաճախ են գնում այնտեղ: Տեսանյութում ներկայացվում է Աշտարակի` զբոսաշրջիկների համար դեռ չբացահայտված գեղեցկությունը, նշվում է՝ այն հարմար է ձկնորսության ու ընտանեկան հանգստի համար, այստեղ կարելի է ընկույզ […]
16:32 18.12.2018
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ 3 ֆերմերներ պնդել են, որ մեծ արտադրողները կարող են մատակարարել Հայաստանում սպառվող լոլիկի քանակը: Պահանջել են, որ արգելվի լոլիկի ներկրումը Թուրքիայից: Հարցին՝ արդյո՞ք դա չի ազդի գնագոյացման վրա և ստիպված չենք լինի ավելի բարձր գնով լոլիկ գնել, ֆերմերները պատասխանել են, որ պետք է ընտրել տեղականը, թեկուզ թանկ գնով: Մանրամասները՝ տեսանյութում:
16:27 18.12.2018
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է «Ղրիմի թերակղզու և Ազովի ու Սև ծովի ջրատարածքների ռազմականացման խնդրի մասին» բանաձևը, թեև 19 պետություն, որոնց թվում է եղել Հայաստանը, դեմ են քվեարկել այդ համաձայնագրին։ Փաստաթղթում ասվում է, որ Ղրիմում ռուս զինվորականների ներկայությունը հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու Ուկրաինայի քաղաքական անկախությանը։ Բացի դրանից՝ բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից […]
16:24 18.12.2018
«Ես չտեսա որևէ հիմնավոր վերլուծություն, թե ինչու են այդպիսի եզրակացության եկել: Ես միանշանակ կարող եմ ասել, որ դրանք զուրկ են որևէ հիմքից և ապատեղեկատվություն են: Մեզ ո՛չ դեֆոլտ է սպասվում, ո՛չ էլ արժեզրկում»,- խոսելով համացանցում տարածված լուրերի ու վերլուծական նյութերի մասին, թե 2019թ. սկզբում Հայաստանում կանխատեսվում է դրամի արժեզրկում և դեֆոլտ, ասել է ԿԲ խորհրդի […]
16:22 18.12.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Վայքի, Սևանի, Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր: Մաստարա-Լանջիկ հատվածում, Արտաշավանի, Կոտայքի (Չայնի), Հրազդանի, Սիսիանի (Զանգեր) ճանապարհներին և Սարավանի լեռնանցքում նույնպես մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Կապան-Քաջարան […]
16:09 18.12.2018
Արցախում շաբաթ օրը տեղի ունեցած դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով երրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ էին ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի […]
16:02 18.12.2018
Վերջին մեկ շաբաթում Մարմաշեն գյուղում հավերի անկման դեպքեր են գրանցվում: Ընտանի թռչուններ են սատկել գյուղի տնտեսությունների մեծ մասում։ Թե ինչ հիվանդություն է տարածված թռչունների մոտ, որևէ մասնագիտական խումբ չի եկել գյուղ, հետազոտություններ չեն արվել։ Մարմաշենցիները պատմել են, որ վիրուսը ծայր է առել մեկ ամիս առաջ, սակայն վարակվածության դեպքերն ավելացել են վերջին մեկ շաբաթում: Գյուղացիներն արտաքին […]
15:52 18.12.2018
Մեկ շաբաթից աշխարհի բնակչության մի մասը տոնելու է Սուրբ Ծնունդը: 1tv.ge-ի հաղորդմամբ` Լապլանդիայում գտնվող Սանտա Կլաուսի գյուղում, տարվա այս ժամանակահատվածում հավաքվում են բազմաթիվ մարդիկ: Առանձնահատուկ բազմություն է գյուղի փոստի տարածքում, այստեղ են հավաքվում Սանտային նամակ ուղարկելու ցանկացողները: Սանտան ողջ աշխարհից օրական ստանում է մոտ 30 հազար նամակ: Բացի դրանից՝ Սանտան ավանդաբար դիմում է բնակչությանը: 2018 […]
15:46 18.12.2018
Բրազիլացի Խորխե Բելտրաո Նեգրոմոնտե դա Սիլվեյրան իրականություն է դարձրել Սուինի Թոդի լեգենդը: Նա կնոջ և սիրուհու հետ գայթակղել է տարբեր կանանց: Իր զոհերին Խորխեն տուն է հրավիրել, հետո սպանել նրանց, իսկ մարդկային մսից պատրաստել կարկանդակներ ու վաճառել տեղացիներին: Այս մասին գրել է Daily Mail պարբերականը: Պրոֆեսորը, նրա կինը՝ Իզաբել Պիրեսը, և սիրուհին՝ Բրունա Կրիստինա Օլիվեյրան, […]
15:43 18.12.2018
Իշխանությունների խնդիրը պետք է լինի ամբողջ պետական կառավարման համակարգը փոխելը: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում ասաց ՀՀ ՆԳ նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը: «Պետական կառավարման համակարգը պետք է այն կարգի փոխել, որ օբյեկտիվ պայմաններ չառաջանան, և արատավոր երևույթները գլուխ չբարձրացնեն: Վերջին հաշվով՝ հարկայինի տեսուչը 200 կամ 300 հազար դրամով իր ընտանիքը […]
15:40 18.12.2018
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը՝ «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ: Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցել Սիրիայի վերակառուցման գործընթացին: Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ Հայաստանի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը […]
15:39 18.12.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող Շարժայի կանանց գավաթի ավանդական միջազգային մրցաշարին մասնակցում է նաև Հայաստանը: Հաղթողի տիտղոսը կվիճարկեն 33 երկրից 120 շախմատիստուհիներ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են կանանց հավաքականի անդամ, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց միջազգային վարպետ Սոնա Ասատրյանը և Արմինե Բաբայանը: 6-րդ տուրից հետո Լիլիթ Մկրտչյանը և Արմինե Բաբայանը վաստակել են 4.5-ական միավոր, իսկ Սոնա Ասատրյանը՝ […]
15:34 18.12.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 10-ին Օհանավան համայնքի վարչական տարածքի ձորակում ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հայտնաբերվել էր թակարդի մեջ խճճված գորշ արջ։ Ոստիկանության կողմից հարուցված վարույթի արդյունքում ստացված նյութերի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրառել է համապատասխանող օրենսդրական նորմ՝ նշանակելով քաղաքացու նկատմամբ 30 հազար դրամի չափով վարչական տուգանք։ Ոստիկանության […]
15:30 18.12.2018
Խորհրդարանում մեծամասնություն կազմած «Իմ քայլը» դաշինքն իր կազմով շատ բազմազան ու բազմատեսակ է և՛ ծագումնաբանության, և՛ պատկերացումների առումով, ինչը նշանակում է, որ այդ ուժի ներսում շատ տարբեր հոսանքներ ու շարժումներ կան, ինչը նշանակում է, որ ներսում կարող է պայքար լինել պաշտոնների համար։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Քաղտեխնոլոգը վստահ է, որ […]
15:30 18.12.2018
Գյումրիի քաղաքապետարանում այսօր պարգևատրել են տարվա լավագույն մարզիկներին ու նրանց մարզիչներին: 2018 թվականը ևս Գյումրիի համար մարզական նվաճումների տարի էր, թեև անցած տարվա համեմատ միջազգային մրցաշարերից ստացված մեդալները պակաս էին: Իսկ լավագույն մարզիկների ընտրությունը դարձյալ դժվարություն է ստեղծել: Միջազգային մրցաշարերում մեդալներ նվաճած բազմաթիվ մարզիկներ լավագույն տասնյակից դուրս են մնացել: Տարվա լավագույն արդյունքը ծանրամարտի օլիմպիական փոխչեմպիոն […]
15:17 18.12.2018
Ժոզե Մոուրինյոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռացվելուց հետո ակումբը ժամանակավորապես կգլխավորի Մայքլ Քերիկը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Հաղորդվում է, որ 37-ամյա Քերիկն ակումբը կգլխավորի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, այնքան ժամանակ, քանի դեռ նոր մարզիչ չեն գտել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից:
15:10 18.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Ազգային ժողով է անցել երեք ուժ, սակայն արտախորհրդարանական ուժերը նույնպես կարող են ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա՝ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության վրա ներազդելու միջոցով։ Այս մասին իր տեսակետն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։