TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

ARM TVs-ը շարունակում է մնալ ամենից շատ որոնված և ներբեռնված հավելվածը. ինչպե՞ս դառնալ բաժանորդ

12:22 18.12.2018

«Շանթ» ՀԸ-ն շարունակում է իրազեկել օգտատերերին թեսթային փուլը հաջող իրականացրած ARM TVs հավելվածի բաժանորդագրման և դրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Հետևելով ներկայացվող տեսանյութին՝ դուք կարող եք քայլ առ քայլ իրականացնել ARM TVs հավելվածին բաժանորդագրվելու ողջ գործընթացը: Հավելվածների վարկանիշի և պահանջարկի գնահատման շատ պարզ եղանակ կա: Ընդամենը պետք է ստուգել, թե որոնումների և ներբեռնումների վիճակագրությունում այն ինչ տեղ է […]

̰
Հերթի կտրոններ են հավաքում և փորձում վաճառել քաղաքացիների վրա. «Վարորդի ընկեր»

12:17 18.12.2018

«Վարորդի ընկեր» կազմակերպությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ ահազանգեր են ստանում քաղաքացիներից, թե հերթի կտրոններ են վաճառում: «Ուշադրություն։ Հարգելի՛ վարորդներ, հանրային պահանջից ելնելով՝ վերջին ամիսներին ՃՈ-ի հաշվառման-քննական բաժնում (МРЭО) տեղադրվել էին գործարքների հերթագրման համար նախատեսված սարքավորումներ։ «Վարորդի ընկեր»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել, որ որոշ անհատներ մեծ թվաքանակով հերթի կտրոններ են հավաքում և փորձում են վաճառել քաղաքացիների […]

̰
Նորվեգիայի քաղաքացուն կողոպտելու դեպքը բացահայտվել է. 3 անձ ձերբակալվել է

12:14 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Նորվեգիայի Թագավորության քաղաքացուն առերևույթ կողոպտելու դեպքը։ Երեք անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 16-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, նախնական համաձայնությամբ, Նորվեգիայի Թագավորության քաղաքացու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել են նրա սպորտային պայուսակը, […]

̰
Երևանի Ֆուչիկի փողոցում վթարի հետևանքով վարորդներից մեկը մահացել է

11:56 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։30-ին, Երևանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Նիսսան» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի վարորդն ու 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդ, 1950 թ. ծնված Սերգեյ Խառատյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. 5-ամյա ուղևորուհին տեղում մահացել է

11:49 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին`ժամը 17։00-ի սահմաններում, «BMW 520» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. 2013 թ. ծնված Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդն ու մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։

̰
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել. Գլխավոր դատախազություն

11:43 18.12.2018

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել: 2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում  օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում մի քաղաքացի ընտրողներին ընտրակաշառք է […]

̰
Դեկտեմբերի 17-ից 18-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք

11:37 18.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 17-ից 18-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 14, խարդախության 8, անձնական ունեցվածքի գողության 6, ապօրինի ծառահատման 3, անձի առևանգման, բնակարանային գողության, ընտրական իրավունքի խախտման և սպանության սպառնալիքի 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ […]

̰
«Իմ քայլը» դաշինքից շրջանառվում են ԱԺ նախագահի անուններ, բայց ոչ խմբակցության ղեկավարի. քաղտեխնոլոգ

11:35 18.12.2018

«Իմ քայլը» դաշինքի կողմից արդեն եղել են որոշ արտահոսքեր, թե ովքեր են դիտարկվում որպես Ազգային ժողովի նախագահի թեկնածու, որովհետև այդ պաշտոնի իրականացումը կայուն մեծամասնության պայմաններում ավելի հեշտ է։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ իր տեսակետը հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքով, սակայն, մինչև հիմա չի շրջանառվել դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավարի անունը։ Խնդիրն այն է, որ […]

̰
Ընտրախախտումների վերաբերյալ 87 հաղորդումներից 32-ով մերժվել է քրգործ հարուցելը. ՔԿ

11:29 18.12.2018

ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 18-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, ստացվել է 87 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 18-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց ձորի և Տավուշի […]

̰
Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11:28 18.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ: «Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ֆրանսիայի և անձնապես իմ անունից դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքական ուժի հաջողության կապակցությամբ: Այս ընտրական պրոցեսը ապացուցեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետությանը: Առիթից օգտվելով՝ ցանկանում […]

̰
Ռուսական բազայի սպաները չպետք է ցրված ապրեն. Թևան Պողոսյան

11:25 18.12.2018

Ցանկացած երկրում, որտեղ կան այլ երկրների ռազմական բազաներ, լինում են արտակարգ դեպքեր։ Բայց կարևոր է, որ փորձեն դասեր քաղել։ Մեղավորը պետք է ձերբակալվի և պատժվի հայկական օրենքներով։ Գյումրիում տեղի ունեցած դեպքի մասին այսօր ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Նրա խոսքով՝ քանի որ ռուս սպաներն ու նրանց ընտանիքները կենտրոնացած չեն մեկ վայրում, բնական […]

̰
Մենք հիբրիդային պատերազմի մեջ ենք. Թևան Պողոսյան

11:24 18.12.2018

Վերջին շրջանում լրատվամիջոցներն ամենատարբեր տեղեկություններ են հաղորդում Արցախյան հակամարտության մասին, գրում, թե լուրջ գործընթացներ են գնում, Ալիևը հայտարարություն է անում նոր իրավիճակի մասին կամ զորք է տեղափոխում մի վայրից մյուսը։ Թեմային այսօր անդրադարձել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ նշելով, որ չի կարելի հանրությանը ներարկել խուճապային տրամադրություններ։ Ըստ բանախոսի՝ Ադրբեջանը չի հրաժարվել իր նվաճողական […]

̰
SHANTNEWS

11:17 18.12.2018

̰
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է փախստականների մասին գլոբալ պայմանագիր

11:12 18.12.2018

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է փախստականների մասին գլոբալ պայմանագիր: Փաստաթղթի օգտին է քվեարկել 181 երկիր, 2-ը դեմ են հանդես եկել, 3-ը՝ ձեռնպահ մնացել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Պայմանագիրը կոչված է մեղմելու փախստականներին ընդունող երկրների ծանրաբեռնվածությունը և բարելավելու փախստականների ինքնապահովման ունակությունը: Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է աջակցություն փախստականների ծագման երկրներում անվտանգ և արժանապատիվ վերադարձի […]

̰
Ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 24-ից

11:03 18.12.2018

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում դեկտեմբերի 24-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը։ Համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 3-12-րդ դասարանների աշակերտներին ձմեռային արձակուրդ կտրամադրվի 2018 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև  2019թ. հունվարի 6-ը ներառյալ: Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի 2018թ. դեկտեմբերի 24-ից 2019թ. հունվարի 20-ը […]

̰
Մեյը հայտնել է Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկության օրը

10:45 18.12.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Brexit-ի համաձայնագրի հարցով քվեարկությունը կկայանա 2019 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մեյը նշել է, որ մինչ այդ, հունվարի 7-ից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում, խորհրդարանը կսկսի համաձայնագրի շուրջ քննարկումները: Վարչապետը հավելել է, որ ավելի վաղ Եվրոպական երկրների առաջնորդների հետ իր հանդիպումները պսակվել […]

̰
ԱԺ-ում 2 նոր հանձնաժողով կստեղծվի. «Ժամանակ»

10:30 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնա­ժողովներ, որոնցից մեկը զբաղ­վելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1»-ի դեպքե­րով: Հանձնաժողովի ուսում­նասիրության տիրույթում է լի­նելու Հայաստանի գազամատակարարման ցանցը Ռուսաստա­նին հանձնելու, դրա դիմաց գազ ստանալու և այն հայ սպառող­ներին վաճառելու ու առաջա­ցած գումարները յուրացնելու գործարքը: Ինչպես նաև Երևանի կենտրոնի […]

̰
ԱԺ նախկին պատգամավորի ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ է պարտք պետբյուջեին. «Ժողովուրդ»

10:22 18.12.2018

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտն­վել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսա­դաշտում: «Ժողովուրդ» օրաթերթը տե­ղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը՝ «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ՝ որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին: Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգա­մավորի ընկերությունը դեռևս 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2014 թվականի հունիսի […]

̰
ՊՆ զորամասերից մեկում 19-ամյա զինվորը գլխի մասում հրազենային վնասվածք է ստացել

10:21 18.12.2018

Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում. գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։

̰
Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ

10:16 18.12.2018

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը դեկտեմբերի 17-ին այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ:  Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է  հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարի պաշտոնակատարը եղել […]

̰
Դերաբաշխման հարցեր. նոր ԱԺ-ի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին. «Ժամանակ»

10:05 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կանցկացվի հունվարի 14-ին: Ի սկզբանե որոշված է եղել նիստը հրավիրել հունվարի 7-ին, բայց քանի որ այդ օրը ոչ աշխատանքային է, որոշվել է նիստի անցկացման օրը հետաձգել ևս մեկ շաբաթով: Նիստը կարելի է հրավիրել նաև հունվարի 8-ին, բայց խորհրդարանում դերաբաշխման հետ կապված հարցեր կան, որոնց համար լրացուցիչ ժամանակ […]

̰
Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ. մասնակցել Արցախի նախագահի ընտրություն­ներին. «Ժամանակ»

09:56 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում: Մինչդեռ վերջին տարիներին Բաբայանը գտնվել է կա՛մ Ռուսաստանում, կա´մ Հայաստանում՝ ազատության մեջ կամ կալանավայրում: Սեր տեղեկություններով՝ Բաբայանը Արթուր Վանեցյանին խնդրել է ապահովել […]

̰
Սկանդալային միջադեպ՝ ՀՔԾ քննիչի մասնակցությամբ. «Հրապարակ»

09:54 18.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական մարմինների ղեկավարներն իրենց մեքենաները կայանելու մշտական տեղեր ունեն շենքի առաջ, որտեղ շարքային աշխատողները չեն կարողանում կանգնել։ Միջին չինովնիկները նրանց համեմատ ավելի վատ տեղում են կանգնեցնում ավտոմեքենաները, իսկ կրտսեր անձնակազմը ամենահեռու ու անհարմար կետերում, եթե, իհարկե, ավտո ունի։ Այդպես է նաև Հատուկ քննչական ծառայությունում, որը գտնվում է Վաղարշ Վաղարշյան 13 ա […]

̰
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:48 18.12.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ փակ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ […]

̰
Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել․ «Հրապարակ»

09:37 18.12.2018

«Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել: Երեկ մենք տեղեկացանք, որ նա ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել: Մեր տեղեկություններով՝ Կարապետյանից բացի նրա հետ […]

̰
Վթարային ջրանջատում Վայոց ձորում 

09:15 18.12.2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 18-ին` ժամը 09։30-19:30-ն, կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Լևոնյան, Խանջյան, Բաղդասարյան, Մշեցի, Իսակով, Ավագյան, Թամանցիներ, Տեր Առաքելյան, Մուրացան, Գլաձորյան, Սպանդարյան, Չարենցի, Կամոյի, Զորավար Վարդան, Ալավերդյան փողոցների և նրբանցքների, Երևանյան խճուղու, Նորավան թաղամասի  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:00 18.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։30-12։00 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Մառի նրբ․ 5 շենքը, Գայի պող․ 57, 57/1 շենքերը, թիվ 111 մանկապարտեզը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 12։30–14։30 Նոր-Նորքի 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքերը, Մառի փ․ 14, […]

̰
«Իմ քայլը» դաշինքի ներսում նոր պայքար է սկսվել․ «Ժամանակ»

08:50 18.12.2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Մասնավորապես՝ նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սոսկ պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ են ցանկանում: ՔՊ վերնախավի այլ ներկայացուցիչներ էլ համարում են, որ եթե այդ մարդիկ առանձնապես ոչնչով աչքի չեն ընկել նախարարի կարգավիճակում, ապա իրավունք չունեն […]

̰
ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում. «Հրապարակ»

08:33 18.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Սերժ Սարգսյանի դեմ։ Կուսակցության արմատական թևը ընտրությունների գիշերը խնդրել-աղաչել է առաջնորդին գրեթե բոլոր տեղամասերում բողոքարկել արդյունքները՝ համոզելով, որ ամեն տեղ 2-3 քվե հետ կբերեն ու կանցնեն ԱԺ։ Սակայն Սերժ Սարգսյանն անդրդվելի է մնացել՝ «բան չի փոխվի», ինչը կասկած է գցել նրանց սիրտը, որ «շեֆը կա՛մ վախենում […]

̰
ՌԴ-ն կոչ է արել Կոսովոյին անհապաղ չեղարկել բանակի ստեղծման մասին որոշումը

08:18 18.12.2018

Անկախ բանակի ձևավորման մասին ինքնահռչակ Կոսովոյի որոշումը խախտում է ՄԱԿ-ի 1244 բանաձևը։ Այդ որոշումը պետք է անհապաղ չեղարկվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազային կազմակերպության Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ ՌԴ ներկայացուցիչն ընդգծել է, որ «Կոսովոյի զինված ուժերի բեմելը սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության ու […]

̰
BACK_TO_TOP