15:08 18.12.2018
Հետազոտողները վերծանել են ֆրանսիացի բժիշկ և մարգարե Միշել Նոստրադամուսի «Մարգարեություններ» գիրքը, որը նա գրել է 1555 թվականին: Ինչպես գրում է Dailystar հրատարակչությունը, Նոստրադամուսի 942 քառատողերում մտքեր կան, որոնք վերաբերում են 2019 թվականին: Հասարակության մի մասը Նոստրադամուսին համարում է հեքիաթային միստիկ կերպար, մյուսները՝ իսկական մարգարե: Նոստրադամուսը կանխագուշակել է 1666 թվականի Լոնդոնի մեծ հրդեհը, 1789 թվականի ֆրանսիական […]
15:03 18.12.2018
Արդեն մի քանի օր է ինչ ընթանում է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջև լեզվակռիվը կամ կոմպրոմատային պայքարը, սակայն որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքական դեմք, համերաշխության կոչ չի անում, միջնորդական ջանքեր չի գործադրում այս ամենին վերջ տալու համար։ Այսօրվա ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի պատճառ համարեց այն, որ պայքարը ձեռնտու է մյուսներին։ […]
15:00 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը SHANTNEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` անդրադարձել է Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվելուն: Դեսպանին դիմել ենք հետևյալ հարցով. մի շարք մասնագետներ պնդում են, որ կասկածյալը պետք է գտնվեր ՀՀ իրավապահների հսկողության ներքո, ինչը չի արվել, հետևաբար` խախտվել են հայ-ռուսական համաձայնագրի որոշ […]
14:58 18.12.2018
Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: «Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,- ասված է գրառման մեջ։
14:52 18.12.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Պետության Հայր Էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Կատարի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
14:47 18.12.2018
Հայաստանում քաղաքական ուժերի միջև կոմպրոմատային պայքարը նորություն չէ, ուղղակի ԼՀԿ-ԲՀԿ հակամարտության մեջ դրա թափն է ավելացել։ Եվ այդ ավելացած թափով իրար նկատմամբ փոխհրաձգությունը երկուսին էլ իրականում ձեռնտու չէ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Նրա խոսքերով՝ առնվազն տարօրինակ է, որ այս կոմպրոմատների բացահայտումը կատարվում է ոչ թե ընտրություններից առաջ, ինչը կարող էր […]
14:42 18.12.2018
«Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը: Հաղորդվում է, որ առաջիկա կարճ ժամանակահատվածում նախատեսվում է հայտարարել ակումբի ժամանակավոր մարզչի անունը: «Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ: Առաջիկայում՝ մինչև սեզոնի ավարտը կհայտարարվի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման […]
14:37 18.12.2018
«Մեր պաշտպանյալը, ցավոք, չի ցանկանում դատական ակտերը տեղական ներպետական ատյաններում սպառելուց հետո գնալ Եվրոպական դատարան: Դա իր սահմանադրական իրավունքն է, նա այլ կերպ է մտածում, ասում է պետությանը դատի չեմ տա»,- դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը, այնուամենայնիվ, հորդորելու է դիմել […]
14:29 18.12.2018
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Վրաստան: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված […]
14:22 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գյումրիում 57-ամյա կնոջ մահվանը, որի մեջ մեղադրվում է ռուսական ռազմաբազայի զինծառայողը: Նա խնդրեց միջադեպի մասին խոսելիս այլ ձևակերպում տալ: «Երբ ասում եք` «այսպես ամեն անգամ», տպավորություն է, թե մեր զինծառայողները մեկը մյուսի հետևից հանցանքներ են գործում»,- ասաց նա: Կոպիրկինը նշեց, որ […]
14:12 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան դեռ չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: «Ես ցանկանում եմ նշել, որ այս դեպքում գործում է արարողակարգի գործոնը: Միջպետական արարողակարգում նմանատիպ շնորհավորանքներ ընդունված չեն: Սովորաբար շնորհավորանքներ հղվում են, […]
14:04 18.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 18-ին հրապարակվել է Չարբախում՝ գեղեցկության սրահում երկու անձի աղմկահարույց սպանության գործով դատավճիռը, հայտնում է «Փաստինֆոն»։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի դատավճռով գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվել և ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել […]
13:56 18.12.2018
Կոլումբիայի մայրաքաղաքում գործարկվել է, այսպես կոչված, «Սուրբ Ծննդյան գնացքը»: Այն չորս ժամվա ընթացքում անցնում է տոնական զարդարված Բոգոտայով և զբոսաշրջիկներին ցույց տալիս տոնական զարդարված մայրաքաղաքի տեսարժան վայրերը: Գնացքի զարդարման համար օգտագործվել է 5 կիլոմետր լուսային շղթա: Գնացքի մեքենավարն ու սպասարկող անձնակազմը ևս հատուկ տոնական հանդերձանք են կրում: Սանտա Կլաուսը շրջում է վագոններով և նվերներ բաժանում […]
13:50 18.12.2018
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաղթանակ են տարել: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը թվարկել է այն ձեռքբերումները, որ երկիրն ունեցել է վերջին 40 տարվա ընթացքում: «Կոռուպցիայի դեմ պայքարում վճռական պայքար է տարվել և հաղթանակ արձանագրվել»,- ասել է նա: Երկրի ղեկավարը նաև ընդգծել է, որ այս կետում կանգ […]
13:47 18.12.2018
Լրագրող Յաշար Ալին հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակը: Ալիի խոսքերով՝ թվիթերյան էջում հրապարակված հոլովակը հեռարձակել է նաև CNN-ը: Նա նշել է, որ հոլովակում առաջարկվում է շնորհակալություն հայտնել նախագահին՝ զանգահարելով նշված հեռախոսահամարին: Այդ ժամանակ զանգահարողները կլսեն առաջարկ՝ գումար նվիրաբերել 2020 թվականին Թրամփի քարոզարշավի համար: Յաշար Ալիի խոսքերով՝ սա չլսված բան է նախագահի քարոզարշավի համար: […]
13:44 18.12.2018
Այսօր դարձյալ ասուլիս են հրավիրել ֆերմերները և հայտարարել, որ Հայաստանը շարունակում է թուրքական լոլիկ ներկրել: «Թուրքական պոմիդորի խնդիրը միշտ եղել է, բան չի փոխվել: Էն ժամանակ ասում էին՝ նախագահի ախրանայի պետն է բերում, հիմա նա չկա, բայց ավելի շատ են բերում: Հիմա Վրաստանի միջոցով է մտնում թուրքական լոլիկը»,- ասել է Վարուժան Խոդեդանյանը: Ըստ Խոդեդանյանի՝ ինքը քանդել […]
13:42 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ-ում ամերիկյան լաբորատորիաներում օտար զինվորականների ներկայությունը բացառող փաստաթղթի մշակմանը, որի մասին երեկ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա նախ խնդրեց վերաձևակերպել հարցը` փոխելով տոնայնությունը: «Դուք ասում եք «համաձայնություն», «պայմանագիր», «արգելել»: Ո՞վ, ո՞ւմ և ի՞նչ կարող է արգելել, խոսքը երկու սուվերեն, […]
13:33 18.12.2018
Երեկ «Ռադիո Վանի» ամբողջ անձնակազմը նշում էր ռադիոյի հիմնադրման 20-ամյակը: 103.1 հաճախականությամբ հեռարձակող ռադիոկայանն այս տարիների ընթացքում ամեն օր ուրախ օր ու բարձր տրամադրություն է մաղթել իր ունկնդիրներին: Աշխատանքային սովորական ընթացքից զատ, «Ռադիո Վանը» միշտ աչքի է ընկեր նորարարական լուծումներով, որոնք էլ մեդիադաշտում դրական են ընդունվել ու առողջ մրցակցության հիմք ստեղծել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում «Ռադիո Վանի» […]
13:28 18.12.2018
Հնդկաստանի Մումբայ քաղաքի հիվանդանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 140 մարդ տուժել է, իսկ 8 մարդ՝ զոհվել: Այս մասին հաղորդում է NDTV-ն: Անմիջապես դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները սկսել են տարհանել մարդկանց: Մի կին զոհվել է՝ ընկնելով փրկարարական աստիճանից: Նշվում է, որ հրդեհի բռնկման պատճառներն առայժմ հայտնի չեն: Մումբայի քաղաքապետը հայտնել է, որ իրավապահ մարմինները սկսել […]
13:27 18.12.2018
Այս տարվա արդյունքներով գնաճը մեր կանխատեսումներից ցածր է: Դա պահպանվելու է նաև մոտակա ամիսներին: Դա թույլ է տալիս մեր դրամավարկային քաղաքականությանն ընդլայնվել, ինչն արտահայտվում է տոկոսադրույքների նվազմամբ և վարկավորման ծավալների ավելացմամբ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը: «2018 թվականը բացառիկ տարի էր քաղաքական իրադարձությունների տեսանկյունից՝ ապրիլ-մայիսի իրադարձություններն ու […]
13:12 18.12.2018
2018թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա. Հարությունյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է […]
13:11 18.12.2018
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին: «Ես ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը չեմ, ուստի այդ սյուժեն մեկնաբանելու հնարավորություններս սահմանափակ են: Կարծում եմ՝ ՌԴ դիրքորոշման հիմքում հետաքրքրվածությունն է` ամրապնդելու կազմակերպությունը, ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնությունը: Կազմակերպության համար այժմ ակտուալ հարցը պետք է որոշվի այնպես, որ […]
13:04 18.12.2018
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է համագործակցության խորացումը Իրանի քաղաքների հետ և վստահություն հայտնել, որ երկու երկրներում հավատարմագրված դեսպանները նպաստում են այդ կապերի ամրապնդմանը: Իր հերթին դեսպան Սաջադին շնորհավորել է քաղաքապետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև շնորհավորել է […]
13:02 18.12.2018
Խորհրդարանի հին բնակիչների մոտ ճամպրուկային տրամադրություն է տիրում: SHANTNEWS.am-ն այցի ընթացքում ԱԺ-ի դատարկ միջանցքներում հանդիպեց միայն աշխատակազմի անդամներին ու շենքի միջանցքները վերանորոգող շինարարներին: Որոշ աշխատասենյակների կիսաբաց դռներից էլ տեսանք պատգամավորների՝ արկղերում դասավորված կամ աշխատասեղանին շարված իրերը։ Իսկ հիմնականում աշխատասենյակների դռները փակ էին, պատերից արդեն հանված էին որոշ պատգամավորների անուն-ազգանուններով ցուցանակները, վերանորոգման աշխատանքներն էլ ավարտին […]
12:59 18.12.2018
Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասում 19-ամյա զինծառայողի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված: Նախնական տվյալներով՝ մարտական հերթապահության ժամանակ, իրեն ամրակցված զենքից արձակված կրակոցի հետևանքով, զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել ծնոտի շրջանում։ «Նախնական տվյալների հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 110-րդ […]
12:54 18.12.2018
«Ողբամ այն պետությանը, որտեղ Գրիգոլ Վաշաձեն պետք է հեղաշրջում կազմակերպի»,- Միավորված ընդդիմության անդադար ակցիաներ անցկացնելու մասին որոշումն այսպես է մեկնաբանել «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Կալաձեի խոսքով՝ այդ մասին հայտարարությունները ծիծաղելի են, քանի որ «Միացյալ ազգային շարժումը», ըստ նրա, կործանված կուսակցություն է: «Մեր հանրությունը նրանց արդեն նետել է քաղաքական աղբարկղը: Ողջ ընտրությունների ընթացքում նրանք ցանկանում […]
12:46 18.12.2018
Այսօր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիսավոր պայմաններում մուտք կգործի Աթոնելի փողոցի վրա գտնվող նախագահական նստավայր։ Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն: Վրաստանի 5-րդ նախագահը, հրաժարվելով Հավլաբարի նստավայրից, ավելի վաղ ցանկություն էր հայտնել իր պարտականություններին անցնել Օրբելիանի իշխանի դղյակում: Հիշյալ նստավայրը Վրաստանի գործող իշխանությունները վերանորոգել էին՝ Սաակաշվիլիից հետո մյուս նախագահներին տրամադրելու նպատակով։ Զուրաբիշվիլին նստավայր կմտնի մամուլի ներկայացուցիչների […]
12:29 18.12.2018
Լուկաշենկոն Ռուսաստանին հարվածեց՝ հայտարարելով, որ Մոսկվան ունի առաջարկներ, որոնք չեն տեղավորվում Մինսկի խմբի սկզբունքներում։ Այսօր այս մասին հայտարարեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարություններին։ Նրա խոսքով՝ Լուկաշենկոն իր երկրի շահերն է առաջ տանում, ինչն իր հերթին պետք է անի նաև հայկական կողմը։ SHANTNEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս կկարողանա հայկական […]
12:23 18.12.2018
Երևանում անցկացվել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն. 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: ՀԱՕԿ լրատվական բաժնից տեղեկացնում են, որ կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու` Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց […]