Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Ֆրանսիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

11:28 18.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ:

«Պարոն վարչապետ, շնորհավորում եմ Ֆրանսիայի և անձնապես իմ անունից դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ձեր քաղաքական ուժի հաջողության կապակցությամբ: Այս ընտրական պրոցեսը ապացուցեց հայ ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և իրավական պետությանը:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ձևավորվել է խոր և վաղեմի բարեկամություն: Դուք կարող եք ակնկալել Ֆրանսիայի աջակցությունը այն բարեփոխումների հարցում, որոնք ցանկանում եք իրականացնել տնտեսության զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության համար:

Վստահ եղեք Ֆրանսիայի դիրքորոշման հարցում՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, որ կշարունակենք գործել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդար  և տևական կարգավորման ուղղությամբ:

Կրկնելով ձեզ ուղղված իմ շնորհավորանքը՝ խնդրում եմ Ձեզ ընդունել, պարոն վարչապետ, իմ բարձր գնահատանքի արտահայտությունը»,- ասված է շնորհավորական նամակում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

16:10 25.06.2025

«Նոայի» մրցակիցը ՉԼ-ում հեռացրել է գլխավոր մարզչին

Չեռնոգորիան ներկայացնող «Բուդուչնոստ Պոդգորիցան» հայտարարել է գլխավոր մարզիչ Իվան Բռնովիչին հեռացնելու մասին: Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում հանդիպելու է հենց այս թիմի՝ Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ: Բացի չեմպիոնությունից ակումբը Բռնովիչի հետ նաև դարձել է երկրի գավաթակիր: Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կաշխատի նախկին մարզչի առաջին օգնական Սրջան Նիկիչը: ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

16:00 25.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը

Հունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Նախարար Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ։ Նա տեղում հետևել է ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել […] ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

15:48 25.06.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին շարունակել ուրանի հարստացումը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։ «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա։ Ռազմական ճանապարհով թույլ չենք տա, որ դա տեղի ունենա », – ասել է Թրամփը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ ...

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

15:40 25.06.2025

Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է․ Զիկո

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Զիկոն կարծիք է հայտնել եվրոպական ֆուտբոլի մասին, հայտնում է Globo Esporte-ն: «Եվրոպական ֆուտբոլը գերագնահատված է: Ֆուտբոլը չի պատկանում Եվրոպային, այդ մոտեցմանը պետք է վերջ դնել: Երբ գործերն անհաջող են, եվրոպացիները սկսում են արդարացումներ փնտրել: Նրանք չգիտեն, թե ինչ է անբարենպաստ պայմաններում խաղալը: Երբ նրանց թիմերը պարտվում են, սկսում են խոսել շոգ եղանակի […] ...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

15:30 25.06.2025

Դատախազական ակտի կիրառման արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված 1,000,000 ԱՄՆ դոլարին համարժեք 400,000,000 դրամ վնասը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Մ.Ղ.-ն, հանդիսանալով ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ, մթերքի արտադրությամբ, պարենային ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, առանձնապես խոշոր չափերով՝ 400 միլիոն դրամ հարկ չվճարելու նպատակով՝ հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել […] ...

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

15:23 25.06.2025

ԱՄՆ-ն դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը․ Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռևս չի աջակցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման կոչերին՝ հրադադարի շուրջ բանակցելու հնարավորությունը չկորցնելու համար։ Այս մասին նա ասել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Politico-ին տված հարցազրույցում։ «Եթե մենք անեինք այն, ինչ այստեղ բոլորն են ուզում, այսինքն՝ գայինք և նրանց ջախջախեինք նոր պատժամիջոցներով, մենք, հավանաբար, կկորցնեինք նրանց հետ զինադադարի […] ...

BACK_TO_TOP