TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

«Ղեկը աջ» նախաձեռնությունը շարունակում է բողոքել

12:22 11.12.2018

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: «Կառավարության նիստի ժամանակ ասվեց, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունը համաձայն է որոշման հետ,  դա ապատեղեկատվություն է: Մենք համաձայն չենք որոշման հետ և շարունակելու ենք մեր պայքարը»,- ասել է նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը: Նախաձեռնության անդամներից Զոհրաբ Իգիթյանն ասել է, որ […]

̰
Աշխարհի արձագանքն ու Ադրբեջանի «օգնությունը» 1988-ին

12:15 11.12.2018

Սպիտակի երկրաշարժի օրերին հայերս տեսանք աշխարհի ուշադրությունը մեր ցավի հանդեպ, աննախադեպ էր միջազգային օգնությունն ու աջակցությունը հայ ժողովրդին: Հայաստանը հայտնվեց միջազգային մամուլի առաջին էջերում: ՀՀ Զինված ուժերի Հոգևոր առաջնորդության գնդերեց Մանվել սարկավագ Սարգսյանն ուսումնասիրել է միջազգային մամուլի անդրադարձը Սպիտակի երկրաշարժին: Նա հայտնաբերել է բացառիկ մանրամասներ, որոնք լույս են տեսել արտասահմանյան մամուլում: Այդպիսի ցավալի մանրամասներից է […]

̰
Թուրքիան Սև ծովում նոր ռազմաբազա է ստեղծում

12:01 11.12.2018

Թուրքիան նոր ռազմաբազա է հիմնում Սև ծովում: Նոր ռազմական օբյեկտը կտեղակայվի Սյուրմեն գյուղի մոտակայքում՝ Տրապիզոնից 40 կմ հեռավորության վրա:  Նախատեսվում է, որ ռազմաբազայում ծառայություն կիրականացնեն 400 զինծառայողներ և շարքային 200 քաղաքացիներ: Milliyet գործակալությունը նշում է, որ Անկարան նման որոշման է եկել այն բանից հետո, երբ Կերչի նեղուցի միջադեպից հետո ԱՄՆ-ը հայտնել է սևծովյան տարածք ռազմանավեր […]

̰
Անցած 1 օրում ՀՀ-ում գրանցվել է 8 ՃՏՊ, զոհվել է 1, վիրավորվել՝ 12 մարդ

11:59 11.12.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 11-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և անձնական ունեցվածքի գողության 8-ական, ընտրական իրավունքի խախտման 7, ծեծի 2, անձի առևանգման, կողոպուտի, շորթման, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու […]

̰
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

11:56 11.12.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Կողմերն անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ:

̰
Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ. Լևոն Շիրինյան

11:55 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունից հետո հաղթած ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ստիպված կլինի դառնալ կենտրոնամետ, հակառակ դեպքում՝ շատ շուտ կզրկվի հեղափոխության առաջնորդի կերպարից: «Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակեց մնալ զուտ որպես ՔՊ կուսակցապետ, կդադարի լինել առաջնորդ: Նա պետք է կենտրոնամետ քայլեր անի»,- ասաց Լևոն Շիրինյանը:

̰
Հայտնի է դարձել XX դարի ամենահանրահայտ երգը

11:53 11.12.2018

Queen խմբի «Բոհեմական ռապսոդիան»  (Bohemian Rhapsody) ճանաչվել է XX դարի ամենահայտնի երգը: Այս մասին գրում է Universal Music Group մեդիահոլդինգը: Պարզվել է, որ «Բոհեմական ռապսոդիան» լսվել է ավելի քան կես միլիարդ անգամ:   Երգը գրել է խմբի ղեկավար Ֆրեդի Մերկուրին 1975 թվականին: Այս երգը չորս տարբեր ոճեր է ներառում՝ ա կապելլա, բալլադ, օպերա, ռոք, որոնք հերթագայում […]

̰
Կրեմլը ռուս-ուկրաինական բարեկամության համաձայնագրի չեղարկումն անընդունելի քայլ է որակել

11:50 11.12.2018

Պաշտոնական Մոսկվան Ռուսաստանի հետ բարեկամության համաձայնագիրը չեղարկելու Ուկրաինայի նախագահի որոշումը համարում է ուկրաինացիների շահերի ոտնահարում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մի բան ակնհայտ է: Այդ քայլն այնքան էլ չի բխում ուկրաինացիների շահերից, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են եղբայրական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը: Կրեմլը նաև ափսոսանք է հայտնել […]

̰
Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն. Լևոն Շիրինյան

11:48 11.12.2018

«Մենք չունեցանք դասական կառուցվածքով խորհրդարան: Հայաստանի խորհրդարանը չի ստացել ընդդիմություն»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ ԲՀԿ-ն կողմնորոշված չէ գաղափարական իմաստով, իսկ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը» բացահայտ ազատական կուսակցություններ են, չեն տարբերվում միմյանցից, հետևաբար ո՛չ ԲՀԿ-ին, ո՛չ «Լուսավոր Հայաստան»-ին չի կարելի դիտարկել որպես ընդդիմություն: Շիրինյանի խոսքով, քանի որ ՀՀԿ-ն […]

̰
Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են. Լևոն Շիրինյան

11:46 11.12.2018

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ քվեարկության ժամանակ իրենց նկատմամբ իրականացվել է ընտրողական քաղաքականություն: «Տրցակներում 6-րդ համարի քվեաթերթիկները հաճախ բացակայել են, մենք կորցրել ենք բազմաթիվ ձայներ. դրանք կորել են»,- ասաց Շիրինյանը` նշելով, որ չնայած դրան, իրենք չեն պատրաստվում բողոքարկել, քանի որ համոզված են` ոչինչ չի փոխվի: Շիրինյանն ասաց, որ միաժամանակ […]

̰
Մասամբ փլուզվել է բրիտանական Քորնուոլ թերակղզու հայտնի քարափը

11:38 11.12.2018

Ականատեսները համացանցում տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է փլուզվում Մեծ Բրիտանիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլ թերակղզում գտնվող քարափի մի մասը: Փլուզումը տեղի է ունեցել երեկ: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղի իշխանությունները մարդկանց հորդորել են հեռու մնալ տարածքից և լինել ուշադիր: Տեսանյութը՝ այստեղ:

̰
Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ. Լևոն Շիրինյան

11:36 11.12.2018

«Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, բայց չգիտեմ՝ ում են հաղթել»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լևոն Շիրինյանը` նշելով, որ կշարունակի զբաղվել քաղաքագիտական գործունեությամբ: «Ձեզ հետ եղել եմ, ձեզ հետ կմնամ, ձեզ կտամ բարձրակարգ վերլուծություններ»,- ասաց Շիրինյանը` միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ որոշ ԶԼՄ-ներ իրենց նկատմամբ կեղտոտ քարոզչություն են տարել: «Եղել են նաև ճիզվիտական […]

̰
Պետք է միայն ողջունել, որ խաղաղ իշխանափոխությունը Հայաստանում տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում. Վլադիմիր Ժիրինովսկի

11:35 11.12.2018

ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Հայաստանում ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի նոր ղեկավարությունը, բայց ինքնին փաստը, որ իշխանափախությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել»,- նշել է Ժիրինովսկին:  

̰
«Շանթ»-ը՝ «BBC Arabic»-ի եթերում

11:30 11.12.2018

Հայաստանի արտահերթ ընտրությունների՝ «Շանթ» հեռուստաընկերության շուրջօրյա լուսաբանումը գրավել է աշխարհահռչակ «Բի-Բի-Սի Արաբիայի» (BBC Arabic) ուշադրությունը: Լոնդոնում տեղակայված ընկերության մեր գործընկերները մեկնաբանություններ են խնդրել «Շանթ»-ից: «Բի-Բի-Սի Արաբիայի» հիմնական թողարկման ընթացքում, ի թիվս միջազգային ամենակարևոր իրադարձությունների, մեկնաբան Թոնի Խուրին անդրադարձել է նաև Հայաստանին: Ուղիղ միացման ժամանակ Սագօ Արեյանը, պատմելով ընտրությունների ընթացքի մասին, ներկայացրել է հայաստանյան ներքաղաքական ներկա […]

̰
Մենք քաղաքագիտական «սերմեր» ցանեցինք. Լևոն Շիրինյան

11:26 11.12.2018

«Շնորհավորում եմ մեր ժողովրդին այս մարաթոնի ավարտի կապակցությամբ, քանի որ ապրիլից սկսած` սա մարաթոն էր, որը վերջացավ: Բայց այն տեղաշարժը, որ ես կուզեի` լիներ, չստացվեց: Ծնվում են խնդիրներ, որոնք առաջիկայում իրենց արդյունքները ցույց կտան»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը` նշելով, որ իր գլխավորած կառույցը, բաղկացած լինելով բացառապես քաղաքագետներից, չհասավ հաջողության: Շիրինյանն […]

̰
Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր ՌԴ-ում ռազմագիտական համաժողովի կմասնակցի

11:18 11.12.2018

ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին: Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

̰
Apple-ը բողոքարկել է Չինաստանում iPhone-ի վաճառքի դատական արգելքը

11:17 11.12.2018

Apple ամերիկյան կորպորացիան բողոքարկել է Չինաստանում iPhone-ի որոշ մոդելների վաճառքի արգելման դատական որոշումը: Այս մասին հայտնում է CNBC հեռուստաալիքը: «Մեր արտադրանքի վաճառքն արգելելու Qualcomm-ի փորձը հանդիսանում է ևս մեկ հուսահատ քայլ ընկերության կողմից, որի անօրինական գործողությունները հետաքննվում են ողջ աշխարհում կարգավորիչ մարմինների կողմից»,-հայտարարել են Apple-ում՝ նշելով, որ iPhone-ի բոլոր մոդելները հասանելի են մնում Չինաստանում իրենց […]

̰
Պահպանողական կուսակցությունը շնորհավորում է 7-րդ գումարման ԱԺ անցած քաղաքական ուժերին

11:10 11.12.2018

Պահպանողական կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով 7-րդ գումարման Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերին և բարեմաղթելով պետականաշահ բեղմնավոր գործունեություն: Այս մասին տեղեկանում ենք Պահպանողական կուսակցության կենտրոնական խորհրդից: «Միևնույն ժամանակ շնորհավորում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր տասնամյակներից ի վեր կրկին հնարավորություն ունեցան ազատ կամարտահայտման, ինչը ժամանակակից պետականության ամրության հիմնարար գրավականն է: Գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին հնարավորինս […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար

10:56 11.12.2018

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

̰
ԵՄ-ն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ

10:40 11.12.2018

Եվրամիությունն ակնկալում է աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանում անցկացված արտահերթ ընտրություններին. «2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետևեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ […]

̰
ՀՅԴ-ում բունտ է հասունանում. «Հրապարակ»

10:21 11.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրությունների ինտրիգն ու դրաման, անշուշտ, Դաշնակցությունն է, որն անկախությունից հետո առաջին անգամն է, որ մասնակցելով ԱԺ ընտրություններին, չի հաղթահարել անցողիկ շեմը։ Այս անգամ ՀՅԴ-ն հավաքել է ընդամենը 48 822 ձայն կամ 3.89%, ինչն անցողիկ չէ։ Սա մի կողմից խոսում է այն մասին, որ հասարակությունը մերժեց նախորդ իշխանության մեջ տեղ զբաղեցրած […]

̰
Հրդեհ Ստեփանավանի բնակարաններից մեկում. կան զոհեր

10:09 11.12.2018

Դեկտեմբերի 11-ին` ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. […]

̰
Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

10:06 11.12.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով կանցլերի պաշտոնական կայքէջը, հեռագրում ասված է. «Հարգելի՛ պարոն վարչապետ, Ընտրություններում գրանցած Ձեր հաղթանակի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը մեծ հետաքրքրությամբ հետևել է այս տարի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությանը։ Մենք ցանկանում ենք այսուհետ ևս մեր […]

̰
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

09:57 11.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ […]

̰
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երևանում և 5 մարզում

09:42 11.12.2018

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Խորենացի փ. 44-52; 48-108 (զույգ) սեփական տները, Նար-Դոսի փ. 27-37 (կենտ) սեփական տները, Մուշական գյուղի 24 փողոցը, Հասրաթյան փ. 27 շենքը, Շինարարների փ. 6, 6/1, 10/1, 8 շենքերը, Արզումանյան փ. […]

̰
Ամենառեյտինգայինները. 7-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

09:30 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 7-րդ ընտրատարածքն ընդգրկող Արագածոտնի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է «Իմ քայլը» դաշինքից Դավիթ Գևորգյանը (16․5 հազար ձայն)։ Նա միակն է, որ հավաքել է 10 հազարը գերազանցող քվեներ։ 20-յակի մյուս թեկնածուները հավաքել են մոտ 300-7000 քվե։ Սա այն քիչ ընտրատարածքներից է, որտեղ «Իմ քայլը» դաշինքի գերակայության պայմաններում տասնյակի մեջ կա 2 և ավելի […]

̰
Պաշտոնների փոխատեղումներ. Վանեցյանը՝ առաջին փոխվարչապետ, Ցոլակյանը՝ ԱԱԾ տնօրեն․ «Իրավունք»

09:12 11.12.2018

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լայնորեն շրջանառվում են խոսակցություններ, որ «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահի պաշտոնը մտադիր է վստահել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Իսկ վերջինիս այդ պաշտոնում կփոխարինի «Իմ քայլը» դաշինքի հետ բավական մերված ու ջերմ հարաբերություններ ստեղծած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ իր պաշտոնը զիջելով ՀՀԿ-ի հետ […]

̰
Ամենառեյտինգայինները. 6-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

09:00 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 6-րդ ընտրատարածքն ընդգրկող Արմավիրի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է մարզի ներկա ղեկավար Արգիշտի Մեխակյանը («Իմ քայլը» դաշինք)։ Նա միակն է, որ հավաքել է 10 հազարը գերազանցող քվեներ։ 20-յակի մյուս թեկնածուները հավաքել են մոտ 1000-7000 քվե։ Այստեղ նույնպես, ինչպես բոլոր տեղերում, «Իմ քայլը» դաշինքի թեկնածուները գրավել են առաջին տասնյակի գրեթե բոլոր տեղերը։ Այլ […]

̰
Կբողոքարկե՞ն արդյունքները. ՀՀԿ-ում կարծիքները կիսվել են․ «Հրապարակ»

08:50 11.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների  ողջ գիշերը ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն, կարևոր ռեյտինգայիններին Սերժ Սարգսյանը մարզերից կանչել է, հետները որոշ հարցեր քննարկել՝ ապագա պայքարի, իրենց անելիքների մասով։ Տուն են գնացել առավոտյան՝ ԿԸՀ-ի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո։ Մինչ տուն գնալը քննարկման առարկա է եղել ընտրությունների արդյունքների բողոքարկման հարցը։ Կարծիքները կիսվել են՝ ապացույցների լայն […]

̰
Արարատի մարզը նոր «բդեշխ» ունի․ «Հրապարակ»

08:41 11.12.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզում այս ընտրություններով ավարտվեց ոչ միայն Ավշարի Գրիգորյանների, այլև Աբրահամյանների «էպոխան»։ Հովիկ Աբրահամյանի զարմուհին, որը ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով թեկնածու էր առաջադրվել, ստացել է ընդամենը 146 ձայն, ինչը նշանակում է, որ ազգականները նրան չեն աջակցել։ Այսինքն, Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Արգամ Աբրահամյանը, որն անցած ընտրություններին մարզից ստացած ձայներով երկրորդն էր՝ 30 հազարից […]

̰
BACK_TO_TOP