15:22 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Մեր թղթակցի խոսքով՝ շտապօգնության մեքենա է մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ […]
15:14 11.12.2018
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց կկատարի Վրաստան: ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է «Ալիք Մեդիան»: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում նշված տեղեկությունը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են, սակայն նշել են, որ […]
15:08 11.12.2018
Ճվճվ Արո մականվամբ հայտնի Արա Վարդանյանի կրտսեր որդու՝ Սերժ Վարդանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է 2 միլիոն դրամ գրավով, այն հիմնավորմամբ, որ գրավը «ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք է»: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Սերժ Վարդանյանի շահերի պաշտպան Վահե Դանիելյանը: Քրեական գործն այժմ դատաքննության փուլում է: Ըստ մեղադրանքի՝ Սերժ Վարդանյանը 2017թ․ սեպտեմբերի 12-ին Հրաչյա Քոչար […]
15:04 11.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում դեկտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Դրանցից 4-ը վերաբերում է Շիրակի մարզի տեղամասերում արձանագրված խախտումներին: Մասնավորապես, Արթիկի տարածաշրջանի և Անի խոշորացված համայնքի ընտրությունները համակարգող, թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ […]
15:00 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 11-րդ ընտրատարածքն ընդգրկող Շիրակի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է նախկին «Հանրապետական» պատգամավոր, ներկայումս «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Ֆելիքս Ցոլակյանը՝ 24 հազար քվե։ Նրան «հետապնդողների» հավաքած ձայների քանակը չի անցել 10 հազարը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները հիմնականում զբաղեցրել են առաջին ու երկրորդ տասնյակները։ Եզակի «այլ կուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել առաջատար […]
14:50 11.12.2018
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF)` ի դեմս համանախագահներ Արա Թորանյանի ու Մուրադ Փափազյանի, ողջունում է այն պայմանները, որոնցում անցկացվեցին Հայաստանի օրենսդիր մարմնի ընտրությունները: CCAF-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին իր գեղեցիկ հաղթանակի առթիվ և մաղթում, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ընտրի կայուն զարգացման և ժողովրդավարության ուղին: CCAF-ը հույս է հայտնում, որ […]
14:50 11.12.2018
Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ Հայաստանի պատրաստակամությանը Անկարայից պատասխանել են նախապայմանների թվարկումով։ Այն բանից հետո, երբ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է Հայաստանի պատրաստակամությունը, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը դիմել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին նրանց տեսակետը ստուգելու համար։ Թուրքիայի նախագահի աշխատակազմից ադրբեջանական Trend գործակալությանը պատասխանել են նույն բանը, ինչ տարիներ շարունակ․ թուրքական […]
14:45 11.12.2018
Հայաստանի զինված ուժերի զորամասերում, դաշտային պայմաններում, դիրքերում զինծառայողների սննդի կազմակերպումը պաշտպանության նախարարությունը որոշել է վստահել մասնավոր որևէ ընկերության։ Նախարարությունն արդեն հրապարակել է այն պայմանները, որոնք պետք է բավարարեն մրցույթին դիմող կազմակերպությունները։ Այս մրցույթին, սակայն, կարող են իրենց առաջարկները ներկայացնել ոչ միայն հայկական, այլև օտար, այլ պետություններում գրանցված ընկերություններ։ Բավարար է, որ ընկերությունը սննդի կազմակերպման «մասնագիտական […]
14:42 11.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն այսօր ասուլիս են հրավիրել՝ պնդելով, որ իրենք շարունակում են դժգոհ մնալ կառավարության որոշումից: Նախաձեռնության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց կողմից ներկրվող մեքենաների մեծ մասի դեպքում ղեկը փոխել պարզապես չի թույլատրվում «Նույն Nissan ֆիրման ունի մոդել՝ Skyline-ը, որն ունի ձախ անալոգը: Նույն Nissan-ն ունի 7 տեղանոց […]
14:39 11.12.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկացավ ՀՖՖ-ից: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների […]
14:23 11.12.2018
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների հետ կապված հայտարարություն է հրապարակել: Հիմնվելով ընտրություններին հետևող դիտորդների նախնական զեկույցների վրա՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դրական է գնահատում խորհրդարանական ընտրությունների ազդեցությունը Հայաստանի և ԱՄՆ-ի հետագա հարաբերությունների վրա: «Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն շնորհավորում է հայ ժողովրդին ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ ողջունելով այս նշանակալի […]
14:20 11.12.2018
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը, այժմ նա նախնական կալանքի տակ է: Այս մասին «Ազատության» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանյեկը: Պաշտոնական աղբյուրները նշում են՝ 37-ամյա Սարգսյանը ձերբակալվել է անցած շաբաթ՝ Չեխիայի մայրաքաղաքի բնակելի շենքերից մեկում: «Չեխական օրենսդրությունն արգելում է ինձ մանրամասներ հաղորդել […]
14:12 11.12.2018
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ֆրանսիական Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, որոնց թվում կան նաև հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ: Ի դեպ, կալանավորված 10 վրացիներից 2-ն «օրենքով գող» է: Խմբավորման անդամները զբաղվել են բնակարանների թալանով, կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ, թմրանյութերի անօրինական շրջանառությամբ, ավտոմեքենաների գողությամբ: Հատուկ մշակված ձերբակալման գործողությանը մասնակցել է շուրջ 300 ոստիկան: Ներգրավված է […]
14:10 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 10-րդ ընտրատարածքն ընդգրկող Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Սասուն Միքայելյանը (31,7 հազար ձայն), ապա՝ ներկա մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը (20,9 հազար ձայն)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Մյուս թեկնածուները հավաքել են 10 հազարից քիչ ձայներ։ Եվ վերջինների թվում առաջատարը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Էդուարդ Բաբայանն է (կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի […]
14:06 11.12.2018
Դաշնակցության ձայները նորմալ էին, այնքան էին, ինչքան ինքը պետք է ստանար: Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Ըստ նրա՝ Դաշնակցությունը վերջին 20 տարվա ընթացքում ամբողջովին հեռացել էր իր գրավիչ կերպարից: «Դաշնակցությունը, ի վերջո, հայդատական կուսակցություն է, անկախ դրանից՝ դա մեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ: Կա մի ընտրազանգված, որը Ստամբուլն […]
13:50 11.12.2018
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ընդունել է Միջազգային բանտային կրթության ցանցի անդամներին: Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչները Հայաստանում են՝ մասնակցելու տարեկան հանդիպմանը, որն իրականացվում է «Դի-Վի-Վի Ինթերնեշնլ» հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Քննարկմանը մասնակցել են նաև ցանցի հայաստանյան համահիմնադիր Գայանե Հովակիմյանը, ՀՀ […]
13:46 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 9-րդ ընտրատարածքն ընդգրկող Լոռու մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Արամ Խաչատրյանը, ապա Սուրեն Պապիկյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են գրեթե հավասարաչափ՝ 15-հազարական ձայն։ Մյուս թեկնածուները հավաքել են 10 հազարից քիչ ձայներ։ Այս մարզի ընտրողները առաջին տասնյակի բոլոր հորիզոնականները տվել են հենց այս դաշինքին։ Եվ միայն 11-րդ հորիզոնականում […]
13:42 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 8-րդ ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է Վարազդատ Կարապետյանը (14,6 հազար), ապա գործող մարզպետ Գնել Սանոսյանը (12 հազար) և Հայկ Սարգսյանը (11,6 հազար)։ Առաջատար երեք թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ներկայացվել որպես պատգամավորի թեկնածու։ Դաշինքի մյուս թեկնածուները գրավել են մինչև 11-րդ տեղն ընկած հորիզոնականները։ Առաջատար տասնյակում միայն երկու այլ […]
13:41 11.12.2018
Կալիֆոռնիայում 52-ամյա ուսուցչուհի Մարգարետ Գիզինգերը ստիպողաբար կտրել է աշակերտներից մեկի մազերը: Ընդ որում, այդ գործողությունը կատարելիս Գիզինգերը երգել է ԱՄՆ-ի օրհներգը: Այնուհետ նա փորձել է կտրել նաև աշակերտուհիներից մեկի մազերը: Վերջինիս հաջողվել է փախչել, ապա ամբողջ դասարանն է փախչել ոչ ադեկվատ ուսուցչուհուց, իսկ դպրոցականներից մեկը հասցրել է նկարահանել այս ամենը: Արդյունքում՝ տեսանյութը հայտնվել է համացանցում, […]
13:38 11.12.2018
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը «Շանթ» ՀԸ «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում խոսել է այն մասին, թե ովքեր, իր կարծիքով, չեն մասնակցել ընտրություններին: Ըստ նրա՝ ընտրությունների չեն գնացել այն մարդիկ, որոնց նախկինում ընտրակաշառք էին տալիս և տանում ընտրատեղամաս: Քաղտեխնոլոգն առաջարկում է վերցնել ՀՀԿ-ի այս և նախորդ ընտրություններին ստացած ձայները, որոնք համեմատելիս կստացվի մոտավորապես այն թիվը, թե որքանն էր ՀՀԿ-ի […]
13:21 11.12.2018
Հայաստանում տեղի ունեցան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ, և ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է՝ կարծում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Այս մասին նա նշել է «Շանթ» ՀԸ «Հեռանկար»-ի տաղավարում: Նրա խոսքերով՝ կունենանք լեգիտիմ իշխանություն՝ հանձինս «Իմ քայլը» դաշինքի և կունենանք լեգիտիմ ընդդիմություն՝ հանձինս «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների: Հարցին՝ կունենա՞նք ոչ կոռումպացված կառավարություն, քաղտեխնոլոգն այսպես է պատասխանել. «Այո՛, […]
13:18 11.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 17-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 18-ամյա աղջկան: Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:15-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է […]
13:10 11.12.2018
Արա Բաբլոյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ավարտվեց Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Անկախ քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնություններից, նրանց մրցավազքից և անզիջում պայքարից, այդ ընթացքում ձևավորվեց այնպիսի մթնոլորտ, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հնարավորություն տվեց ընդունելու որոշում և դրանով ուրվագծելու […]
13:04 11.12.2018
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում հզոր ձնամրրիկի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը: Ինչպես հաղորդել է Ազգային օդերևութաբանական ծառայությունը, նահանգի մի քանի շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասել է 60 սանտիմետրի: Մայրուղիների մեծ մասը կաթվածահար վիճակում է: Հաղորդվում է 500-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Առանց էլեկտրականության է մնացել 265 հազար մարդ, […]
12:56 11.12.2018
Մինչև դեկտեմբերի 7-ը Երևանի մամուլի ակումբը մոնիթորինգի է ենթարկել 6 համապետական հեռուստաալիք, 2 առցանց հարթարկ՝ News.am և 1.am, և 7 մարզային հեռուստաընկերություն՝ պարզելու, թե ինչպես է լուսաբանվում նախընտրական քարոզարշավը: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այն պահից, երբ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մտավ քարոզարշավի մեջ, նրանց […]
12:44 11.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ դեկտեմբերի 11-ի ժամը՝ 11:00-ի դրությամբ, ստացվել է 78 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 12-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 9-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 2-ը՝ Լոռու, 1-ական՝ Վայոց Ձորի և Տավուշի […]
12:40 11.12.2018
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արցախում նոր ՀԷԿ-ի շահագործման և էներգետիկ ոլորտում պետական քաղաքականության հեռանկարների մասին: «Օրեր առաջ Թարթառ գետի վրա շահագործման է հանձնվել հերթական փոքր ՀԷԿ-ը, որտեղ մշտական աշխատանքի ընդունվեցին 23 երիտասարդներ՝ Մարտակերտի շրջանի Հաթերք և Գետավան համայնքներից: Ասել է թե՝ կայուն եկամտով ապահովվեցին ևս […]
12:36 11.12.2018
Արաբական Միացյալ Էմիրություններում հայտնվել են ուղտերով շրջող պարեկայիններ: Մայրաքաղաքի ոստիկանությունում հատուկ ստորաբաժանում է բացվել: Այս մասին գրում է Gulf News լրատվականը: «Մենք փորձում ենք ապահովել մայրաքաղաք Աբու Դաբիի անվտանգությունը և դրա համար օգտագործում ենք բոլոր հնարավոր միջոցները: Ինչ վերաբերում է ուղտերով պարեկայիններին, ապա սա ոչ միայն հարգանքի տուրք է հին ավանդույթներին, այլև միջոց՝ դժվարհասանելի շրջաններ […]
12:31 11.12.2018
Instagram-ում ավելացրել են ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Այս մասին ասված է սոցիալական կայքի տարածած հաղորդագրության մեջ: «Այսօրվանից սկսած դուք կարող եք ուղարկել ձայնային հաղորդագրություններ»,- ասված է հայտարարության մեջ: Ինչպես և բոլոր «մեսենջերների» մեջ, այստեղ նույնպես պետք է սեղմել բարձրախոսի տեսք ունեցող նշանը և ուղարկել ձայնային հաղորդագրություն: Ձայնային հաղորդագրության առավելագույն տևողությունը կլինի 1 րոպե: Հիշեցնենք, որ […]