18:39 11.12.2018
SHANTNEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Քիչ առաջ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը: «Այս պահին քննարկվում է գրավի միջնորդությունը, որ ներկայացրել է պատասխանող կողմը: Նիստը հետաձգված է: […]
18:32 11.12.2018
Կանադայի ադրբեջանական համայնքը բողոքով դիմել է Տորոնտոյի քաղաքային իշխանություններին: Ադրբեջանցիներին դուր չի եկել Արցախի դրոշը, որը տեղադրվել է տեղի հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի շենքի առջև: «Մեզանից շատերը Կանադայում են հայտնվել հայկական ուժերի կողմից ղարաբաղյան հողերի «օկուպացիայի» հետևանքով: Համայնքի ներկայացուցիչների մի մասն ապրում է հենց հայկական եկեղեցու և երիտասարդական կենտրոնի հարևանությամբ, և մենք ամեն օր […]
18:18 11.12.2018
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են, ու թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերջնականապես չի ամփոփել ընտրությունների արդյունքները, այդուհանդերձ, մեծ է գայթակղությունը հաշվարկելու, թե մոտավորապես ինչ կազմ կունենա նոր խորհրդարանն ու Ազգային ժողով անցած ուժերից որին քանի մանդատ բաժին կհասնի: SHANTNEWS.am-ը ներկայացնում է իր նախնական հաշվարկները: Ընտրական օրենսգրքով մանդատների բաշխումը կատարվում է հետևյալ կերպ՝ […]
18:05 11.12.2018
Այսօր Երևանում փողոցներից մեկն անվանակոչվել է հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինի անունով: Փողոցը գտնվում է Հայաստանի գրողների միության հարևանությամբ՝ Բաղրամյան փողոցին մոտ: Փողոցի անվանակոչմանը ներկա են եղել ինչպես տեղական գերատեսչությունների ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հայաստանյան անդամներ: Ռաֆայել Լեմկինը հայտնի է որպես «ցեղասպանության» եզրի հեղինակ: Նա մեծ ներդրում է ունեցել ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա […]
17:53 11.12.2018
2017թ. ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․598․469 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1․575․786-ը: Ընտրությանը մասնակցող 9 ուժերից առավելագույն քվեները ստացան 4-ը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները: 2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2․593․120 քաղաքացիներից մասնակցել է 1․262․164-ը: SHANTNEWS.am-ը համեմատել է ԱԺ վերջին երկու ընտրություններին ռեյտինգային […]
17:45 11.12.2018
Իրավապահ մարմինները շարունակում են տարբեր քաղաքացիներից բողոքներ ստանալ դեռևս ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ապօրինությունների վերաբերյալ. այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ ունեցած հավաստի տեղեկություններով՝ հաղորդումները վերաբերում են ոչ միայն Արամավիրի տարածքին, այլև Երևանին։ Մասնավորապես, Երևանի բնակիչներից մեկը հայտնել է, որ տարիներ առաջ՝ 1990-ականների սկզբներին, ԴՕՍԱԱՖ-ից գնել է Ալավերդյան 16 հասցեին հարակից 40 […]
17:43 11.12.2018
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը մեկնարկում է Լոնդոնի դասական մրցաշարում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Լոնդոնում այսօր մեկնարկելու է Լոնդոն Չեսս Կլասիկ մրցաշարը, որին մասնակցելու են 4 շախմատիստ՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Մրցաշարն ունի անցկացման յուրօրինակ ձևաչափ: Մրցաշարը անցկացվելու է նոկաուտ համակարգով: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը լինելու […]
17:36 11.12.2018
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում իր ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանում ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձություններին: «Հայերը օրինակ ցույց տվեցին ամբողջ աշխարհին: Տղան ուսապարկով քայլեց Երևանի կենտրոնական փողոցներով և վերջ. խորհրդարանում նոր ուժեր հայտնվեցին: Հին ռեժիմից ոչինչ չմնաց, քանի որ նոր մարդիկ ու նոր մոտեցումներ ի հայտ եկան»,- նշել է իր ելույթում Լիբերալ-դեմոկրատների […]
17:33 11.12.2018
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը վաղը կժամանի Վրաստան: Այստեղ ծրագրված են Ջեյմս Ափաթուրայի հանդիպումները նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, Վրաստանի «Առաջին ալիքին» տված հարցազրույցում Ջեյմս Ափաթուրայը նշել էր, որ օրեր առաջ վրացական կողմի հետ ՆԱՏՕ-ում […]
17:27 11.12.2018
Վրաստանում 96 տարեկանում մահացել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի մայրը՝ Ցիցինո Իվանիշվիլին: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» կայքը: Ցիցինո Իվանիշվիլին ապրում էր Իմերեթիայի շրջանի Սաչխերե քաղաքում: Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ամենահարուստ մարդն է, որի ունեցվածքը, Forbes-ի գնահատմամբ, 5.62 միլիարդ դոլար է: Իվանիշվիլին ծնվել է 1956 թ., Ճիաթուրա քաղաքի մոտ գտնվող […]
17:20 11.12.2018
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ հանգիստ մթնոլորտում են անցել: Այս մասին հայտարարել է Հայաստանում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ խոսելով դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ արձանագրված խախտումների մասշտաբների մասին: «Մենք բավական մեծ քանակությամբ դիտորդներով ընտրությունների դիտորդություն էինք իրականացնում՝ սկսած 2007 թվականից, և պետք է ասեմ, որ այս ընտրություններն աննախադեպ էին, որովհետև բավականին հանգիստ […]
17:15 11.12.2018
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել հանգիստ մթնոլորտում՝ առանց լարվածության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Նունե Հովսեփյանը՝ փոխանցելով Պաշտպանի դիրքորոշումը։ «Ընտրական ողջ գործընթացում Պաշտպանի աշխատակազմը քաղաքացիների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով արդյունավետ համագործակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ինչպես նաև […]
17:12 11.12.2018
ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հանդիպել է հացադուլ հայտարարած ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հետ: Ռեժիսորն արդեն 9-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել: Պատճառը 2019 թվականի փետրվարին նախատեսված «Տատիկիս վարսերը» հայ-բուլղարա-գերմանական կինոնախագծի՝ մեծ էկրաններ բարձրանալն է, որի ֆինանսավորումը վերջերս Ազգային կինոկենտրոնն արգելափակել է: https://www.facebook.com/hovhannes.galstyan/posts/10158085124139056 Նշենք, որ օրեր առաջ SHANTNEWS.am-ը այս թեմայի շուրջ զրուցել էր Ազգային կինոկենտրոնի […]
17:10 11.12.2018
ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Արմեն Սարգսյանը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը. «Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:07 11.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է ամերիկահայ գործարար և բարերար «Anna Kara loans» ընկերության և համանուն բարեգործական հիմնադրամի հիմնադիր Աննա Կարային (Կարապետյան): Հանդիպման ընթացքում Աննա Կարան ներկայացրել է «Anna Kara loans» բարեգործական հիմնադրամի գործունեությունը: Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն 9 տարի է՝ հիմնադրամն օգնում է Վանաձորի մանկատան շրջանավարտներին, հոգում […]
17:02 11.12.2018
SHANTNEWS.am-ը որոշ ժամանակ առաջ հայտնեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Մեր թղթակիցը տեղեկացրել է, որ շտապօգնության մեքենա էր մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Գրիգորյանն առողջական […]
16:53 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում փոխանցեց, որ դատարանը հեռացել է որոշում կայացնելու, որը դեռևս տեղյակ չեն, թե երբ կհրապարակեն: Փաստաբանը նաև պատմել է, […]
16:47 11.12.2018
ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի թվիթերյան միկրոբլոգից: «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում համագործակցությունը՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հիմա իշխանությունների […]
16:39 11.12.2018
SHANTNEWS.am-ը ՀՖՖ-ից տեղեկանում է, որ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղացանկը հաստատվել է: Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվել է առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Ներկայացնում ենք առաջին խմբի խաղացանկը: 06.09.19 Իռլանդիա-Հայաստան 09.09.19 Իսլանդիա-Հայաստան […]
16:36 11.12.2018
«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները շարունակում են պայքարել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած արգելքի դեմ, իսկ լրագրողներն այսօր հետաքրքրվել են նախաձեռնության ներկայացուցիչներից, թե ո՞րն է նրանց հստակ պահանջը՝ թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումն ընդմի՞շտ, թե՞ խոսքը միայն արդեն պատվիրվածների մասին է, որոնց թիվը, ըստ նախաձեռնության, հիմա արդեն ոչ թե 3000-ի, այլ մոտ 1000-ի է հասնում, քանի որ […]
16:32 11.12.2018
Վրաստանում բնակվող ռուս լրագրող Ալեքսեյ Ռոմանովը, որը հետխորհրդային երկրների տարածքում ծավալվող քաղաքական իրադարձությունների մասին տեսանյութեր է նկարահանում, անդրադարձել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին: Տեսանյութի սկզբում Ռոմանովը ցույց է տալիս, թե ինչպես են գրություն թողել իր մեքենայի վրա և հրավիրել խաշ ուտելու: Ռոմանովը հարց է ուղղում քաղաքացուն, որն ասում էր, որ առաջին անգամ […]
16:26 11.12.2018
SHANTNEWS.am-ին հայտնի է դարձել, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն է: Նա կրկին կալանավորվել էր նոյեմբերի 11-ին: Վճռաբեկ դատարանը բավարարել էր գլխավոր դատախազի տեղակալի բողոքը, կալանավորումն ընտրվել էր որպես խափանման միջոց, իսկ գրավի կիրառումն անթույլատրելի էր ճանաչվել: Հիշեցնենք, որ Վաչագան […]
16:16 11.12.2018
Հայաստանի քաղաքացիները վաղվանից՝ դեկտեմբերի 12-ից հնարավորություն կունենան դիտելու միջազգային մի շարք պարգևների արժանացած ծաղրանկարիչ, քանդակագործ Հարություն Չալիկյանի աշխատանքները: Ցուցադրությունը նախատեսվում է կազմակերպել Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից: Հ. Չալիկյանի աշխատանքները ցուցադրվել են Երևանում, Փարիզում, Նյու Յորքում, Մոսկվայում, Քեմբրիջում և այլ քաղաքներում: «Մուտքը ժպիտով և ժետոնով»,- ասված է հաղորդագրության մեջ:
16:12 11.12.2018
ԵԱՏՄ դատարանը որոշում է կայացրել միության անդամ երկրների մարզական բնագավառում ներգրավված քաղաքացիների աշխատանքային իրավունքների սահմանափակումների վերացման մասին: Դատարանը նշել է, որ սահմանափակումների կիրառումը կհակասի ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման սկզբունքին: Այս որոշումը վերաբերում է հատկապես թիմային սպորտաձևերում հանդես եկող և ԵԱՏՄ անդամ պետությունները ներկայացնող մարզիկներին: Մասնավորապես կարող ենք ասել, որ այս որոշմամբ ՌԴ-ում հանդես եկող հայ ֆուտբոլիստները չեն […]
16:00 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 13-րդ ընտրատարածքն ընդգրկող Տավուշի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ Սիփան Փաշինյանը (17 հազար քվե)։ Նա միակն է, որն այս ընտրատարածքում հաղթահարել է 10 հազար ձայնի շեմը։ Տավուշի գործող մարզպետ Վահե Ղալումյանն իր մարզում հավաքել է 9 հազար քվե։ Նշված երկու թեկնածուները, ինչպես նաև առաջատար տասնյակի մյուս թեկնածուների […]
15:52 11.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, օրեր առաջ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTENWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կնոջ սպանության գործով ձերբակալվել է […]
15:50 11.12.2018
Խորհրդարանական ընտրություններին Հայաստանի մարզերի 8 մարզպետներ միասին հավաքել են 100 հազար ձայն։ «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրված այս գործիչներն ապահովել են դաշինքի հավաքած բոլոր ձայների 11,5 տոկոսը։ Դրանից բացի, նրանք բացառապես առաջատար դիրքեր են զբաղեցրել իրենց մարզից առաջադրված ռեյտինգայինների ցանկում, եթե առաջադրված են եղել։ Հայաստանի միայն երկու մարզպետ՝ Արմավիրի ղեկավար Համբարձում Մաթևոսյանը և Սյունիքի […]
15:44 11.12.2018
Արդեն բավական ժամանակ է, ինչ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պայքարում են այն օրենքի փոփոխության համար, ըստ որի՝ հոկտեմբերի 1-ից արգելվում է Հայաստան աջ ղեկով մեքենաների ներկրումը: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամներն ասել են, որ սահմանին 450 մեքենա է կուտակված, դրանց թիվը կավելանա, քանի որ խոսքը, ընդհանուր առմամբ 800-1000 մեքենայի մասին է: Լրագրողները հիշեցրել են, […]
15:39 11.12.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 12-րդ ընտրատարածքն ընդգրկող Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում ամենաշատ ձայներ հավաքել է Վայոց ձորի գործող մարզպետ Տրդատ Սարգսյանը։ Նա միակն է, որը հաղթահարել է 10 հազար ձայնի շեմը, թեև 2-րդ ու 3-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների հետ տարբերությունը շատ քիչ է։ Նրանց հաջորդող՝ մինչև 9-րդ հորիզոնականը զբաղեցրած թեկնածուները «Իմ քայլը» դաշինքից են։ Միակ «այլ […]
15:30 11.12.2018
Իրանի մայրաքաղաքը, որն ունի 15 միլիոն բնակիչ, հետզհետե անցնում է «գետնի տակ»: Գիտնականների խոսքերով՝ սա անշրջելի պրոցես է: Գերմանիայի երկրաֆիզիկական հետազոտությունների կենտրոնի մասնագետները, օգտագործելով 2003-2017 թվականներին արված արբանյակային լուսանկարների տվյալները և արբանյակա-ռադարային ինտերֆերոչափման մեթոդները, հանգել են այն եզրակացության, որ տարեկան Թեհրանը միջինը 5 սանտիմետրով անցնում է գետնի տակ: Որոշ հատվածներոմ նստվածքը հասնում է մինչև 25 սանտիմետրի, ինչը […]