TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+14.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Վենեսուելայում գնաճը տարեկան կտրվածքով հասել է 1 300 000%-ի

08:27 11.12.2018

Վենեսուելայում գնաճը (ինֆլյացիա) այս տարվա հունվարից նոյեմբեր կազմել է 702 հազար տոկոս, իսկ տարեկան կտրվածքով՝ 1․29 մլն տոկոս։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի ֆինանսական հարցերով կոմիտեի ղեկավար Ռաֆայել Գուսմանը։ «Հիպերինֆլյացիան պահպանվում է»,- նրա խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։ Գուսմանը նշել է, որ դրա պատասխանատվությունը կրում է երկրի կառավարությունը։ Արդեն մի քանի տարի է՝ Վենեսուելայում […]

̰
Մակրոնի առաջարկած տնտեսական միջոցառումները պահանջում են 10 մլրդ եվրո

08:14 11.12.2018

Ֆրանսիայի կառավարությունը վերլուծում է, թե ինչպես կարելի է ֆինանսավորել երկրում իրավիճակի բարելավմանն ուղղված նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած տնտեսական միջոցառումները։ Ֆրանսիայի պետքարտուղար Օլիվիե Դյուսոն, ով զբաղվում է կառավարության բյուջետային քաղաքականությամբ, հաշվարկել է, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամից երկիրը դուրս բերելուն ուղղված միջոցառումների իրականացումը կարժենա պետությանը 8-10 մլրդ եվրո։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 11-ին Մակրոնը կներկայացնի անհրաժեշտ գործողությունների հստակեցված ցուցակը, […]

̰
Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենի համար առաջարկվել է 15 մլն դոլարի գրավ

08:00 11.12.2018

Օրերս Կանադայում ձերբակալված Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին ազատ արձակելու համար առաջարկվել է 15 մլն դոլարի գրավ։ Առաջարկն արել է նրա ամուսինը։ Այս մասին հայտնում է Star Vancouver-ը։ Կնոջ փաստաբանի խոսքով՝ Վանչժոուի ամուսինը պատրաստ է որպես գրավ հանձնել իր երկու անշարժ գույքն ու 1 մլն դոլար, որոնց համագումարը 15 մլն դոլար է։ Վանչժոուն չինական […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ

07:53 11.12.2018

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի 3 անդամի դեմ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։ Պատժամիջոցները սահմանվել են մարդու իրավունքների լուրջ խախտումների, գրաքննության, արտասահմանյան ԶԼՄ-ներին քաղաքացու հասանելիությունը սահմանափակելու համար։ Մասնավորապես, սև ցուցակում են հայտնվել Պակ Գվան Հոն, ով գլխավորում է կուսակցության քարոզչական բաժինը, Ցոյ Ռեն […]

̰
Չինաստանում iPhone-ի որոշ մոդելների վաճառքն արգելվել է

07:39 11.12.2018

Չինաստանի Ֆուչժոու քաղաքի դատարանը պարտավորեցրել է ամերիկյան Apple ընկերությանը դադարեցնել երկրում iPhone-ի որոշ մոդելների վաճառքը։ Այս մասին ասվում է չիպեր արտադրող Qualcomm Inc ամերիկյան ընկերության հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին Qualcomm ընկերությունը հայց էր ներկայացրել Չինաստանում։ Դրանում ընկերությունը մեղադրել էր Apple-ին արտոնագրային բնույթի երկու խախտումների մեջ։ Դրանցից մեկը վերաբերում է սմարթֆոնում լուսանկարների չափսերի փոփոխման […]

̰
Ամենառեյտինգայինները. 5-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

07:30 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 5-րդ ընտրատարածքն ընդգրկող Արարատի մարզում ամենաշատ ձայներ հավաքել է մարզի ներկա ղեկավար Գարիկ Սարգսյանը (ավելի քան 22 հազար), նրանից հետո՝ Սեդրակ Թևոնյանը (ավելի քան 11 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-20-րդ տեղերը՝ 800-9000 ձայներով։ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների զբաղեցված տասնյակում […]

̰
Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները մրցակցային էին. Պետդեպարտամենտ

07:14 11.12.2018

Միացյալ Նահանգները շնորհավորում է հայ ժողովրդին դեկտեմբերի 9-ին անցկացված  խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում զետեղված հայտարարության մեջ։ «Ողջունում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականն առ այն, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները մրցակցային էին, և թեկնածուները կարողացել են քարոզարշավն իրականացնել ազատ»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, […]

̰
Apple-ը հասանելիություն ունի iPhone-ի օգտատերերի էկրաններին

01:00 11.12.2018

Apple ընկերությունը կարողանում է iPhone-ի օգտատերերի էկրաններին հեռահար կերպով հասանելի լինել, գրում է life.ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ նման բան հնարավոր է: Օգտատեր Բրայան Քեմփբելը նկարահանել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Apple ընկերության տեխնիկական բաժնի աշխատակիցը սմարթֆոնի օգտատիրոջը տալիս խորհուրդներ էկրանային հուշումների միջոցով: Քեմփբելի աղջկա մոտ խնդիրներ էին առաջացել սմարթֆոնի […]

̰
Եգիպտոսում բժիշկները վիճաբանել են վիրահատության ժամանակ

00:57 11.12.2018

Եգիպտական Էլ Մանուֆիա նահանգի բժիշկ անեսթեզիոլոգը և մեկ այլ բժիշկ վիճաբանել են վիրահատության ընթացքում, գրում է  РИА Новости-ն: Բժիշկները կեսարյան հատում կատարելիս վիճել են՝ վիրահատարանում ընդունված օրենքների պատճառով: Անեսթեզիոլոգը հրաժարվել է աշխատել հաջորդ վիրահատության ընթացքում, ինչից հետո բժիշկը երեք անգամ սուր ծակող գործիքով հարվածել է նրան: Դեպքի առթիվ ոստիկանությունում ընթանում է քննություն։

̰
Էմինեմը նոր տեսահոլովակ է հրապարակել

00:54 11.12.2018

Ամերիկացի ռեփ կատարող Էմինեմը նոր տեսահոլովակ է ներկայացրել հանրության դատին: Good Guy տեսահոլովակը տեղադրվել է YouTube-ում: Տեսահոլովակը նկարահանվել է կանադացի երգչուհի Ջեյսի Ռեյեսի հետ համագործակցությամբ: Այստեղ ներկայացվում է զույգի սիրո դրամատիկ պատմություն: Տեսահոլովակում զույգը վիճում է ու աղմուկ բարձրացնում, այդ պահին աղջիկը վերցնում է դանակն ու սպանում սիրած տղամարդուն: Korrespondent-ը հայտնում է, որ Good Guy […]

̰
Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, ամեն ինչ առջևում է․ Արմեն Աշոտյան

00:53 11.12.2018

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ամենառեյտինգայինները. 4-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

00:46 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 4-րդ ընտրատարածքն ընդգրկող Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Ալեն Սիմոնյանը (գրեթե 22 հազար), նրանից հետո՝ Դավիթ Սանասարյանը (ավելի քան 14 հազար)։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-19-րդ տեղերը՝ 700-5600 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]

̰
Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է սահմանել

00:37 11.12.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ տնտեսական և սոցիալական դրության ռեժիմ սահմանելու մասին, այս մասին հայտնել է RIA novosti-ն: Ըստ Մակրոնի՝ մարդկանց զայրույթն արդարացի է, բայց ոչինչ չի կարող արդարացնել բռնությունները իրավապահների նկատմամբ, վանդալիզմի համատարած դրսևորումները: «Մեր ազատությունը գոյություն ունի միայն այն բանի շնորհիվ, որ յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր կարծիքը, որը […]

̰
Samsung-ը ներկայացրել է Galaxy A8s-ը

00:27 11.12.2018

Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy A8s-ը գրում է life.ru-ն: Սա առաջին սմարթֆոնն է, որն ունի  Infinity-O էկրան, որի դիմային տեսախցիկի առջևի մասում անցք է նախատեսված: Հեռախոսը ունի 6․4 դյույմանոց 2340 և 1080 կետայնությամբ էկրան։ Էկրանի անկյունում 24 մեգապիքսելանոց տեսախցիկի մոտ գտնվում է 6․7 մմ շառավղով անցք, որի շնորհիվ էկրանը զբաղեցնում է դիմային հատվածի 91․56 տոկոսը: Այն ունի […]

̰
Վրաստան. նոր նախագահ, նոր կառավարություն

00:24 11.12.2018

Վրաստանում նոր նախաագահի երդմնակալությունից հետո հնարավոր է նաև կառավարության կազմի թարմացում: Կառավարության որոշ անդամների փոփոխությունների մասին նորընտիր նախագահի երդմնակալությունից օրեր առաջ  որոշ տեղեկություններ են շրջանառվում ինչպես իշխող կուսակցությունում, այնպես էլ կառավարության կազմում որոշակի փոփոխությունների մասին: Շրջանառվող լուրերի համաձայն՝ չի բացառվում, որ «Վրացական երազանք»-ի գլխավոր և գործադիր քարտուղարի պաշտոնները լքեն Կախա Կալաձեն և Իրաքլի Կոբախիձեն, իսկ […]

̰
Հին ընտրական օրենսգիրքը շարունակ դրսևորում է իր այլանդակ կողմերը․ Լուսինե Հարոյան

00:12 11.12.2018

Լուսինե Հարոյանը, որ գլխավորում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական ցուցակը, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորև։ «Հին ընտրական օրենսգիրքը շարունակ դրսևորում է իր այլանդակ կողմերը, ոմն մթագնած ուղեղի արգասիք այս ընտրական օրենսգրքով ԱԺ-ն այժմ պիտի ունենա 132 պատգամավոր 101-ի փոխարեն: 17 նախարար և 132 պատգամավոր ընդամենը 10 մարզ և 2.000.000 փաստացի […]

̰
Ամենառեյտինգայինները. 3-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

00:10 11.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 3-րդ ընտրատարածքն ընդգրկող Մալաքիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Արարատ Միրզոյանը, նրանից հետո՝ Արաիկ Հարությունյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-20-րդ տեղերը՝ 600-9000 ձայներով։ Եզակի «այլակուսակցական» թեկնածուները, որ կարողացել են հայտնվել […]

̰
Ուկրաինայի նախագահը ստորագրել է ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները խզելու մասին փաստաթուղթը

23:59 10.12.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունները խզելու մասին հավաստող փաստաթուղթը: Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Պորոշենկոն ցանկանում է չեղարկել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին համաձայնագիրը: Հայտնի է, որ Պորոշենկոյի այս որոշումը քննադատվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ընդդիմադիր թևի կողմից՝ որակվելով […]

̰
Իրաքում նշում են «ԻՊ»-ի դեմ տարած հաղթանակը

23:53 10.12.2018

Իրաքում տոնում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազնակերպության դեմ տարած հաղթանակի մեկ տարին: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Ավելի վաղ՝ 2017 թվականի դեկտեմնբերի 9-ին, այդ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր «ԻՊ»-ի դեմ տարած հաղթանակի մասին: Հաղորդվում է, որ այսօր Իրաքում ոչ աշխատանքային օր է հայտարարված, ավելի ուշ նախատեսվում է լռության րոպե պահպանել՝ […]

̰
Ամենառեյտինգայինները. 2-րդ ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

23:51 10.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 2-րդ ընտրատարածքն ընդգրկող Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Տիգրան Ավինյանը, նրանից հետո՝ Լենա Նազարյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները «ընդհատումներով» զբաղեցրել են 3-16-րդ տեղերը՝ 800-9000 ձայներով։ Եվ միակ այլակուսակցական թեկնածուն, որ կարողացել […]

̰
Եռագույն սրտիկով շնորհավորանք ԱՄՆ դեսպանատնից

23:46 10.12.2018

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ շնորհավորելով հայ ժողովրդին․ «Շնորհավորո˜ւմ ենք հայ ժողովրդին երեկվա հաջող ընտրությունների կապակցությամբ»,-ասված է գրառման մեջ, վերջում դրված է եռագույն սրտիկ։  

̰
Ամենառեյտինգայինները. 1-ին ընտրատարածքում ամենաշատ քվե ստացած թեկնածուները

23:32 10.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 1-ին ընտրատարածքն ընդգրկող Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն համայնքներում (Երևան) ամենաշատ ձայներ հավաքել է Հայկ Կոնջորյանը, նրանից հետո՝ Երջանիկ Հակոբյանը։ Երկու թեկնածուներն էլ «Իմ քայլը» դաշինքից են ու հավաքել են ավելի քան 10 հազար ձայն։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքի մյուս թեկնածուները ավելի քիչ քվեներով, իրար հետապնդելով, զբաղեցրել են 3-13-րդ տեղերը՝ 1200-6200 ձայներով։ Եվ […]

̰
Հորիզոն 22.00

23:27 10.12.2018

̰
Ընտրողները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

23:24 10.12.2018

Ի՞նչ կարծիք ունեն ընտրողները խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ և արդյո՞ք քվեարկության արդյունքները սպասելի էին: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն այսօր փորձել է  այս հարցերի պատասխանները ստանալ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Տաշիր» ընկերությունը ձեռք է բերել հեմոդիալիզի կենտրոնների ցանցը

23:10 10.12.2018

«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, ձեռք է բերել «Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը: Այստեղ «արհեստական երիկամ» կոչվող սարքի միջոցով բուժում են ստանում սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները: «Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը 2017 թվականին աշխատել է վնասով և կորցրել 907 մլն ռուբլի: Նոր գործարքն արժանացել է Մոսկվայի իշխանությունների հավանությանը:  

̰
Պատահար Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին․ կա տուժած

22:54 10.12.2018

Դեկտեմբերի 10-ին` ժամը 20:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայից դեպի Արգավանդ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
ՀԲԸՄ-ն պատրաստ է աջակցել հաջորդ կառավարությանը

22:50 10.12.2018

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանում դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ՀԲԸՄ հայտարարության մեջ ասվում է. «Ժողովրդի հստակ մանդատով և իր օրակարգին սատարող խորհրդարանական պատգամավորների կայուն զորակցությամբ, պարոն Փաշինյանը իրականացրել է հանուն խաղաղ հեղափոխության իր ծրագրի կարևորագույն փուլը: ՀԲԸՄ-ն վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին և նոր խորհրդարանին նշանակալի հաջողություններ է […]

̰
ԵՄ-ը հաստատել է նոր պատժամիջոցների ցանկ՝ կապված Դոնբասում տեղի ունեցած ընտրությունների հետ

22:42 10.12.2018

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցների ցանկը, որում ընդգրկված են մարդիկ, որոնց ԵՄ-ը մեղադրում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրություններ նախաձեռնելու և անցկացնելու համար: Այդ ցուցակում նոր անուն է Լեոնիդ Պասեչնիկը, որը քվեարկության արդյունքում դարձավ Լուգանսկի ժողովրդական հանրապետության առաջնորդ: Ցանկում են նաև այս երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների, ԿԸՀ-ների ղեկավարները: Պատժամիջոցները ենթադրում են ԵՄ տարածք մուտքի […]

̰ ̰
Ես չեմ հանդուրժի թատրոնի քայքայումը. Սուրեն Շահվերդյանը որոշել է հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից

22:30 10.12.2018

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ հայտնելով, որ որոշում է կայացրել հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի […]

̰
BACK_TO_TOP