TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Դեկտեմբեր 2018

Ակտիվությունը նորմալ էր. Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ամփոփել է քվեարկության ընթացքը

20:26 09.12.2018

Քվեարկության ավարտից հետո ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց հետագա գործընթացները: «Այս պահին, ըստ էության, քվեարկությունն ավարտվեց, Տեղամասային ընտրական հանձնաժողովները կսկսեն ամփոփել արդյունքները, ամփոփելուն պես կկազմեն արձանագրություններ, կներկայացնեն Տարածքային ընտրական հանձնաժողովներ, որտեղից էլեկտրոնային կապով կստանանք մուտք արված տվյալները, երբ դրանք ամբողջականան, նիստ կհրավիրենք և կամփոփենք նախնական արդյունքները»,- ասաց նա: Ընտրողների […]

̰
Կատալոնիայի կառավարության ղեկավարը հացադուլ է հայտարարել

20:24 09.12.2018

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան 48-ժամյա հացադուլ է սկսել՝ հաջակցություն կատալոնացի քաղաքական գործիչների, ովքեր գտնվում են կալանքի տակ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Կիրակի առավոտյան Տորան ուղևորվել է կատալոնական Սարի համայնք, որտեղ մի քանիսը նույնպես հացադուլ էին հայտարարել՝ որպես բողոքի նշան: Այստեղ կատալոնական կառավարության ղեկավարը մտադիր է մնալ մինչև երեկո, որից հետո […]

̰
Տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումն ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին

20:17 09.12.2018

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել լրատվական կայքերից մեկի՝  ընտրակաշառք բաժանելու մասին հրապարակումը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ուղարկելու մասին. «Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական […]

̰
Նարեկ Սարգսյանը Պրահայում կալանքի տակ կմնա մինչև Հայաստանին արտահանձնվելը

20:13 09.12.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայի իրավապահների կողմից: Նա նախնական կալանքի տակ կպահվի մինչև Հայաստանին արտահանձնվելը: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է այդ երկրի ոստիկանության ներկայացուցիչ Յան Դանեքը: «37-ամյա Նարեկ Սարգսյանի ձերբակալությունն իրականացվել է հինգշաբթի՝ Պրահայի 5-րդ թաղամասի բնակարաններից մեկում: Ձերբակալությունն իրականացվել է հատուկ գործողությամբ, քանի որ […]

̰
Մեկնարկել է Santa Con ամենամյա զվարճալի տոնախմբությունը

20:06 09.12.2018

ԱՄՆ մի շարք նահանգներում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Ավստրալիայում հազարավոր խրախճասեր մարդիկ Սանտա Կլաուսի հագուստով դուրս են գալիս փողոցներ՝ մասնակցելու ամենամյա Santa Con կոչվող հարբելու տոնախմբությանը: Այս մասին հայտնել է SantaCon.info-ն: Շքերթի մասնակիցներն այն նկարագրում են որպես շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական, ոչ կրոնական տոն, որը հրավիրում է մարդկանց գնալ բարեր և բացօթյա […]

̰
Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկությունն ավարտված է

20:00 09.12.2018

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց: Ժամը 20․00-ին փակվեցին Հայաստանի 13 ընտրական տարածքների 2010 տեղամասերը: Հիշեցնենք, որ քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 2 միլիոն 573 հազար 779 է: Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ էր ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։ Քվեարկության ընթացքը լուսաբանելու համար […]

̰
ԿԸՀ-ում ընտրությունների լուսաբանման համար հավատարմագրվել է տեղական 17813 և միջազգային 505 դիտորդ

19:55 09.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացրել տեղական հասարակական կազմակերպությունների 17813, իսկ միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների՝ 505 դիտորդ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Տաթև Գևորգյանը. «Այս ընտրություններում ԿԸՀ-ում հավատարմագրվել է 22 տեղական հասարակական կազմակերպության թվով 17813 դիտորդ, իսկ միջազգային, օտարերկրյա 8 կազմակերպություններից՝ 505 դիտորդներ: Այցելուի կարգավիճակով […]

̰
ԱՄՆ դեսպանը կանչվել է Չինաստանի ԱԳՆ

19:53 09.12.2018

Չինաստանի ԱԳՆ-ն կանչել է ԱՄՆ դեսպանին՝ հայտնելու իր դժգոհությունը՝ կապված չինական Huawei Technologies ընկերության ֆինանսական գծով տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալության հետ: Այս մասին հայտարարություն է տարածել Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է RT-ն: «Ամերիկյան կողմի ծայրահեղ բացասական գործողությունները լրջորեն խախտում են Չինաստանի քաղաքացու իրավունքներն ու շահերը»,-ասված է տարածված հայտարարության մեջ: Չինաստանի իշխանություններն ամերիկյան կողմից պահանջել […]

̰
Բժշկական հաստատություններում ընտրություններին մասնակցելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի

19:52 09.12.2018

Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններին բժշկական հաստատություններում շրջիկ արկղերի միջոցով ընտրելու հնարավորություն է ունեցել ստացիոնար բուժում ստացող 844 քաղաքացի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի մասնագետ Հովիկ Բալյանը: «Այս պահին տեղեկատվություն ենք ստացել թվով 39 բուժհաստատություններից, ըստ տվյալների՝ ընտրելու հնարավորություն […]

̰
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է ընտրախախտումները ժ. 19:00-ի դրությամբ

19:36 09.12.2018

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 15:00- 19.00-ի դրությամբ: Մասիս  11/41 15:50 Ընտրողը, բռնած փոքրիկ երեխայի ձեռքից, կատարել է իր ընտրությունը, ապա դուրս գալով քվեախցիկից, կանգնած մնացել երկու քվեախցիկների միջանկյալ հատվածում: Քվեախցիկներ նոր ընտրողներ են մտել՝ կատարելու իրենց ընտրությունը: Այդ անձը շարունակել է մնալ քվեախցիկների միջանկյալ հատվածում: Հանձնաժողովի նախագահն ասել է, որ անհրաժեշտ է […]

̰
«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է ընտրախախտումները ժ. 18.00-ի դրությամբ

19:26 09.12.2018

«Անկախ դիտորդ»-ը ներկայացրել է 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտարկման ընթացքի մասին իր ունեցած տվյալները ժ. 18.00-ի դրությամբ: Եվ այսպես, ժամը 18:00-ի դրությամբ արձանագրվել են հետևյալ ընտրախախտումները. Արմավիրի մարզի Հայթաղ գյուղում 15/38 տեղամասում 70 MM 222 պետհամարանիշի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան պարբերաբար գտնվել է տեղամասի բակում, որի շուրջ հավաքված են եղել երիտասարդներ։ Ոստիկանությունը նրանց մի քանի […]

̰
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 12 հաղորդում

19:22 09.12.2018

ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ժամը 18:00-ի դրությամբ՝ ստացվել է 12 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 1-ը Երևանում է, 4-ը Սյունիքի, 4-ը Շիրակի, 1-ական Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Առերևույթ ընտրախախտում պարունակող […]

̰
Գյումրիում ընտրություններին մասնակցողների թիվն ավելացել է

19:18 09.12.2018

Շիրակի մարզում և Գյումրիում ընտրողների թվի էական աճ է գրանցվել։ Եթե ժամը 14.00-ի դրությամբ մասնակցության ցուցանիշը Գյումրիում 18,22 տոկոս էր, ապա ժամը 17.00-ի դրությամբ այն ավելացավ և դարձավ 31,29 տոկոս։ Հիշեցնենք, որ Գյումրիում ցուցակային ըտնտրողների թիվը 124․461 է, իսկ Շիրակի մարզում՝ 229․798։ Շիրակի մարզում քվեարկությանը մասնակցած անձանց թիվը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է մոտ 37 […]

̰
Սերբիայում հակակառավարական ակցիաներ են

19:10 09.12.2018

Հակակառավարական ցույցեր են եղել նաև Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու նախագահ Ալեքսանդր Վուչիչի և նրա կառավարության դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Բողոքի ակցիաների պատճառը ձախակողմյան կուսակցության առաջնորդին և նրա կողմնակիցներին ծեծի ենթարկելն է: Ընդդիմադիր կուսակցությունները համոզված են, որ միջադեպը տեղի է ունեցել իշխող կոալիցիայի ստեղծած «դաժանության և վախի […]

̰
Գյումրիի երկու ընտրատեղամասեր հոսանքազրկվել են

19:08 09.12.2018

Մուշ 2/2 նորակառույց թաղամասում գործել է 4 ընտրատեղամաս, դրանցից երկուսը նույն շենքում են, բայց տարբեր մուտքերով: Տեղամասերը թիվ 23 միջնակարգ դպրոցի մասնաշենքում են: Այս թաղամասի ամենաշատ ընտրողն ունի թիվ 31/16 տեղամասը, որտեղ ընտրողների թիվը 1987 էր: Մեկ ժամ առաջ այս տեղամասում քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը 800-ն էր: Այստեղ լրացուցիչ ցուցակներով ընտրողներ չեն եղել: Այստեղ եղել […]

̰
Գյումրիում կրկնակի ակնոցներն էլ չեն օգնել ընտրողին կրկնակի քվեարկություն կատարել

18:58 09.12.2018

Գյումրիի Ալաբոդկա թաղամասի թիվ 1 ավագ դպրոցում, որտեղ տեղակայված է 31/46 տեղամասը, կեսօրից հետո ընտրողների մեծ հոսք է եղել։ Այս տեղամասում, ինչպես նախորդ ընտրություններին, այնպես էլ այս, ընտրողների ակտիվության պակաս չկա, թեև ոստիկանները վերահսկում էին, որ տեղամասի դռան մոտ կուտակումներ չլինեն: Տեղամասում մի քաղաքացի փորձել է կրկնակի քվեարկություն կատարել: Հանձնաժողովի անդամները SHANTNEWS.am-ի նկարահանող խմբի ներկայությամբ […]

̰
Ժ. 18:00-ի դրությամբ ՄԻՊ «թեժ գծին» ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ

18:48 09.12.2018

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումների, ինչպես նաև ստորաբաժանում չունեցող մարզեր գործուղված աշխատանքային խմբերի «թեժ-գիծ» հեռախոսահամարներին ժամը 18:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 ահազանգ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Ստացված ահազանգերը մեծ մասամբ վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված […]

̰
Պսակադրությունից հետո հարսն ու փեսան մասնակցել են ընտրություններին

18:46 09.12.2018

Պսակադրության արարողությունից հետո ամուսնական զույգին կնքահայրը տարել է ընտրատեղամաս՝ իրենց քաղաքացիական պարտքը կատարելու: Այս մասին տեղեկանում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ էջից: https://www.facebook.com/garik.galikyan/posts/1793245110784472

̰
ՊՆ-ն ընտրությունների հետ կապված 39 ահազանգ է ստացել, այդ թվում՝ «շարքով» ընտրության գնալու մասին

18:43 09.12.2018

Դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված մինչև 17։00 ՀՀ ՊՆ թեժ գծով ստացվել է 39 զանգ, որոնք հիմնականում վերաբերում էին ընտրության կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին: Որոշ դեպքերում Պն իրավասությանը չվերաբերող հարցերով քաղաքացիներն ուղղորդվել են այլ իրավասու գերատեսչություններ: Քաղաքացիրներին տրվել են համապատասխան պարզաբանումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ […]

̰
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

18:40 09.12.2018

Ոստիկանությունից հայտնում են, որ զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ թիվ 8/25 ընտրատեղամասում, որը տեղակայված է Երևանի թիվ 31 դպրոցում (Հ. Հովսեփյան 2), ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող` 27.09.1937թ ծնված Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն երկու տարի է` մահացած է: Հաղորդվում է, որ 8/25 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում 27.09.1937թ. ծնված անհատական տվյալներով անձ առկա չէ, առավել ևս Ք.Թ. […]

̰
Էլեկտրոնային եղանակով քվեարկողների վերաբերյալ տվյալները կամփոփվեն ու կհրապարակվեն քվեարկության ավարտից հետո

18:17 09.12.2018

ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը քիչ առաջ ներկայացրել է էլեկտրոնային եղանակով քվեարկողներին վերաբերյալ ինֆորմացիա և քվեարկության կարգը: Նշենք, որ ԸՕ-ն սահմանել է էլեկտրոնային եղանակով ընտրության իրացման իրավունք, ու այդ իրավունքից կարող են օգտվել ՀՀ դիվանագիտական ու հյուպատոսական աշխատանք կատարող ընտրողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք: Էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցուցակը կազմվում է ՀՀ […]

̰
Ոստիկանությունը պարզաբանել է Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը

18:12 09.12.2018

Ոստիկանությունը պարզաբանել է այսօր զանգվածային լրատվության միջոցներով տարածված՝ Դավիթ Շահնազարյանի այն տեղեկությունը, համաձայն որի՝ «իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել»։ Ոստիկանությունից հայտնել են, որ ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված է երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, Դավիթ Գուրգենի Շահնազարյանը և Անահիտ […]

̰
Գյումրիում ընտրատեղամասերը ցուրտ են, հանձնաժողովի անդամները` սոված

18:04 09.12.2018

Դժգոհություններ տեղամասային հանձնաժողովների անդամներից. Գյումրիի տասնյակ տեղամասեր թերի են ջեռուցվում: Տեղամասերը հիմնականում տեղակայված են կրթական հաստատությունների միջանցքներում, որոնք ցուրտ են: 32/28  տեղամասում հանձնաժողովի անդամները դժգոհում են ոչ թե ընտրողների մասնակցությունից, այլ տեղամասերի ջեռուցումից: Այս տեղամասի նախագահ Արա Նախշքարյանը SHANTNEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ տարածքը ջեռուցում են էլեկտրականությամբ, բայց էլի ցուրտ է, իսկ սա […]

̰
Ընտրողների մոտ 40 տոկոսը մասնակցել է քվեարկությանը․ ժամը 17։00-ի տվյալները

17:56 09.12.2018

Ժամը 17:00 դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է բոլոր ընտրողների 39,54 տոկոսը։ Առավել ակտիվ մասնակցություն՝ 46,46 տոկոս, եղել է 12-րդ ընտրատարածքում, որը ներառում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզերը։ Ամենացածր ակտիվությունը՝ 34,99 տոկոս, գրանցվել է 6-րդ ընտրատարածքում, որն ընդգրկում է Արմավիրի մարզը։

̰
Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

17:47 09.12.2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող […]

̰
Բոլիվիայում նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դաշնակիցը փախուստի է դիմել հիվանդանոցից

17:42 09.12.2018

Նարկոբարոն Խորխե Ռոկա Սուարեսը՝ Ծղոտե գլխարկ մականունով, փախուստի է դիմել Բոլիվիայի հիվանդանոցներից մեկից, որտեղ իրեն տեղափոխել էին բանտից առողջական խնդիրներ ունենալու պատճառով, գրում է Pagina Siete-ն: Սուարեսը ԱՄՆ բանտում անցկացրել է շուրջ 35 տարի: Այս տարի նրան տեղափոխել էին Բոլիվիա, որտեղ նա պետք է իր պատիժը կրեր ևս 15 տարի: Ինչպես հայտնում է Nuevo Dia-ն, Սուարեսը […]

̰
Ոստիկանությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 26 հաղորդում, 7-ը՝ առերևույթ հանցագործության հատկանիշներով

17:41 09.12.2018

ԱԺ արտահերթ ընտրությունների օրը՝ ժամը 08:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է ընդհանուր 26 հաղորդում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հաղորդումներից 7-ը առերևույթ հանցագործության հատկանիշներ են պարունակում, իսկ 19-ը՝ ստուգման ենթակա այլ տեղեկություններ են։ Հանցագործության մասին 7 հաղորդումներով նախապատրաստվում են նյութեր: Առերևույթ հանցագործության հատկանիշներ չպարունակող 19 տեղեկություններից 1-ը ստուգմամբ չի հիմնավորվել, 17-ը գտնվում է […]

̰
Շիրակի մարզում ընտրողները պասիվ են

17:28 09.12.2018

Շիրակի մարզում այսօր բացվել է 220 ընտրատեղամաս, որից 82-ը՝ Գյումրիում: Ընտրացուցակներում ներառված է 229 հազար 798 ընտրող: Այս պահի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների 22.11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է համարվում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ: Գյումրիում ընտրողների թիվը 124 հազար 461 է, մասնակցության ցուցանիշը չի հասնում 30 տոկոսի: Գյումրիում մասնակցության ցուցանիշը տարբեր է՝ ըստ տեղամասերի տեղաբաշխվածության: […]

̰
Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ ստացել է մեկ հաղորդում

17:18 09.12.2018

ՀՀ քննչական կոմիտեն ընտրական գործընթացների վերաբերյալ այսօր ստացել է ընդամենը մեկ հաղորդում: ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին հայտնեց ՔԿ հատուկ կարևորության գործերի քննության վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը: «Խախտումը վերաբերել է ընտրողի ազատ իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն: Իրականացվում են համապատասխան գործողություններ: Այս պահի դրությամբ՝ քրեական գործեր չեն հարուցվել»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ Քննչական […]

̰
Իրանում ձերբակալել են Չաբահար քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության 10 կասկածյալի

17:16 09.12.2018

Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում օրերս տեղի ունեցած ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է 10 մարդ: Այս մասին հայտնել է Tansim լրատվական գործակալությունը: Իրանի իրավապահ մարմինների ղեկավար Հոսեին Աշտարին հայտարարել է, որ ոստիկանները ձերբակալել են 10 մարդու: Սրանից բացի, ներկա պահին ճշտվում է նաև այլ մարդկանց ինքնությունը, որոնք կարող են կապ ունենալ ահաբեկչության հետ: Շուտով նրանք էլ կձերբակալվեն: […]

̰
BACK_TO_TOP