17:06 09.12.2018
Հայաստանում 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացող արտահերթ խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, անցնում են խաղաղ, հիմնականում օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս մասին նշեց Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը՝ ներկայացնելով մինչ քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ Հայաստանի կտրվածքով ստացված դիմումների, հաղորդումների, ԶԼՄ հրապարակումների և դրանց […]
17:06 09.12.2018
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտարարել է, որ ռուսական իշխանությունները, հնարավոր է, առնչություն ունենան Ֆրանսիայում կազմակերպված բողոքի ակցիաներին: Համաձայն ծառայության՝ Ֆրանսիայում սկսված բողոքի ակցիաները, կապված վառելիքի գնաճի հետ, անցկացվում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության «հովանու ներքո»: Որպես ապացույց՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ներկայացնում է Փարիզից մի լուսանկար, որտեղ պատկերված է […]
17:05 09.12.2018
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ուսումնասիրել և ամփոփել է դեկտեմբերի 9-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության գործընթացին առնչվող ենթադրյալ ընտրական հանցագործությունների վերաբերյալ ստացած 64 դեպքի մասին ահազանգ, որոնց ստուգման ուղղությամբ հետաքննության և նախաքննության մարմինների կողմից իրականացվել կամ իրականացվում են համապատասխան գործողություններ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, դեպքերից 11-ն արձանագրվել և հաշվառվել են […]
17:02 09.12.2018
ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ Երևանում գտնվող Արցախի խորհրդարանական պատվիրակությանն այսօր ընդունել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արցախպրես»-ի հետ զրույցում պատվիրակության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Արցախի ներքին ու արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: «Պարոն նախագահին ներկայացրեցինք մեր տպավորությունները ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքի մասին: […]
17:00 09.12.2018
Ֆեյսբուքյան օգտատեր, տնտեսագետ Սուրեն Փարսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ ընտրողներից մեկն առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփ, այնուհետև բողոքել է: «Թիվ 8/29 ընտրատեղամասում /136 մանկապարտեզ, Բագրատունյաց 16/ ընտրողը, առանց դրոշմանիշի ծրարը գցել է ընտրատուփի մեջ: Այնուհետև ընտրողը բացահայտել է իր ընտրությունը և դուրս եկել ընտրատեղամասից՝ զգուշացնելով, որ կբողոքի, եթե անվավեր ճանաչվի իր […]
16:59 09.12.2018
Աֆղանստանի Ֆարախ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է աֆղանական բանակի 8 զինվորական, ևս 10-ը հայտնվել են գերության մեջ: Այս մասին հայտնում է Pajhwok-ը: Նահանգի խորհրդի նախագահ Դադուլախա Քեյնի խոսքերով՝ ահաբեկիչները հարձակվել են «Բալա Բուլուկ» ռազմական բազայի վրա և իրենց հետ տարել զենք-զինամթերք:
16:52 09.12.2018
«Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակով առաջադրված Արայիկ Պապիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ խախտումներ են արձանագրվել ընտրատեղամասերից մեկում: «Թիվ 24/20 տեղամաս. ԲՀԿ-ի վստահված անձը կեսօրից հետո ներկայացել է դիտորդի վկայականով, «Իմ քայլը» նույն տեղամասում ունեցել է 5 վստահված անձ: Խախտումները արձանագրվել են»,- գրել է նա:
16:42 09.12.2018
«Քաղաքացու որոշում» կուսակցությունից Կարեն Հարությունյանը տեղեկացնում է, որ մի քանի տեղից ահազանգեր են ստացել: «Մի քանի տեղից ահազանգ ենք ստացել, որ դրսում կանգնած են մարդիկ, որոնց մոտենում են տեղամասից դուրս եկած ընտրողներ և ցույց տալիս քվեաթերթիկները, որոնց մեջ բացակայում է իրենց ընտրածը։ Առայժմ չենք ասում, թե ում քվեաթերթիկն է բացակայում։ Ըստ երևույթին, սիստեմատիկ բնույթ է […]
16:39 09.12.2018
Քվեարկության օրը հիմնականում խաղաղ է ընթանում․ քվեարկության ընթացքում մինչև ժամը 14:00-ն հաղորդվել է 23 խախտումների մասին, հայտնում է «Ականատես» դիտորդական առաքելությունը: «Ականատեսի» դիտորդները շարունակում են մշտադիտարկել ընտրական գործընթացը ՀՀ բոլոր ընտրատարածքներում` պատահականորեն ընտրված 300 տեղամասերում։ Յուրաքանչյուր ոչ էական միջադեպերի մասին տեղեկացնելու փոխարեն «Ականատեսն» այժմ ներկայացնում է այն դեպքերը, որոնք հնարավոր է՝ լուրջ ազդեցություն ունենան ընտրական գործընթացի վրա, […]
16:38 09.12.2018
ՀՀԿ ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Դավիթ Շահնազարյանը դեկտեմբերի 9-ին իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց` շատ է ցավում, որ քարոզարշավն այսքան կարճ էր: «Մեծ հաճույքով ևս երկու շաբաթ կշարունակեի: Դուք տեսաք, որ այն շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխող ուժի համար, և ամսի 6-ին անգամ հանդես եկան հայտարարությամբ, որ ամսի 7-ը […]
16:29 09.12.2018
«Անկախ դիտորդը» ներկայացրել է արձանագրած խախտումները ժամը 16:00-ի դրությամբ. Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ: Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները […]
16:26 09.12.2018
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից, ժամը 14:00-ի դրությամբ, մարզի 191 հազար 152 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 49 հազար 117 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 25,7 տոկոսը: Թիվ 19 ընտրատարածքում գրանված 57 հազար 890 […]
16:10 09.12.2018
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 9/19 տեղամասում: Հարցին` ինչպե՞ս է վերաբերվում հեղափոխությանը, Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, նա չպատասխանեց, նշեց, որ դա կլինի քարոզչություն: «Օրենք եք խախտում»,- ասաց նա լրագրողին: Հարցին` մտահոգություններ չունի՞` կապված Արցախի հարցի հետ, նա պատասխանեց. «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, որ մտահոգություն չունենա»: Նա չպատասխանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ […]
16:09 09.12.2018
Դեկտեմբերի 9-ին՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 37 ահազանգ: Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիության և կահավորման հետ կապված խնդիրներին, հաշվառման վայրից տարբերվող վայրում ընտրելու հնարավորությանը, տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող, այդ թվում՝ ստացիոնար բուժման […]
16:08 09.12.2018
Հոկտեմբերի 4-ին` ժամը 12։45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել։ 1-02 հեռախոսահամարով ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիրի «Սադախլու» շուկայից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող և բջջային հեռախոս: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը գողությունը կատարել է՝ օգտվելով քաղաքացու […]
16:00 09.12.2018
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է արձանագրված ընտրախախտումները ժամը 11:00-ից մինչև 15:00-ի դրությամբ: Եվ այսպես. Մասիս 11/4 11:40-ին ընտրատեղամասում մի քաղաքացի անընդհատ գտնվել է ընտրատեղամասի նախամուտքում՝ պատճառաբանելով, որ սպասում է ընտրողներից մեկին: Հելսինկյան կոմիտեի դիտորդի միջնորդությամբ հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ անձին նախամուտքից՝ ժամը 11:40-ին մոտ: 11/15 11:50-ի դրությամբ ընտրատեղամասում որոշ անձինք պարբերաբար անցնում են քվեախցիկների հետևով: […]
15:56 09.12.2018
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին անգամ քվեարկող քաղաքացիներին անակնկալ է մատուցել, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը. «Առաջին անգամ քվեարկողներին ահա այսպիսի անակնկալ է սպասվում: Շատ լավ նախաձեռնություն է ԿԸՀ-ի կողմից: Այս սերունդը նոր ու ժողովրդավար Հայաստանում է քվեարկում առաջին անգամ, նրանց ձայնը տեղ հասնելու […]
15:34 09.12.2018
Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Արմեն Աշոտյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձել է S.O.A.D. խմբի մենակատար Սերժ Թանկյանի գրառմանը՝ նրա գրառումը որակելով որպես «անպատասխանատու արտահայտություն»: Գրառման մեջ մասնավորապես ասված է. «Ցավում եմ, որ մեր երկրի անունը մշակութային ոլորտում բարձր պահող Սերժ Թանկյանը անպատասխանատու արտահայտություններ է անում։ Սերժ Թանկյանը այսօր անդրադարձել է […]
15:32 09.12.2018
ՀՀԿ կուսակցության ցուցակով առաջադրված ԱԺ պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ քվեարկել է ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար. «Այսօր, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ես քվեարկեցի ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար։ Քվեարկեցի այն հավատով ու խոր գիտակցումով, որ անկախ ամեն տեսակի բաժանումներից, մենք բոլորս ունենք մեկ միասնական հայրենք, որ ապագայով […]
15:32 09.12.2018
Ելենա Յամպոլսկայայի խոսքով՝ իր ամուսինը՝ Խաչատուրը, իրեն առանջին անգամ տեսել է հեռուստատեսությամբ:
15:30 09.12.2018
ԿԸՀ տեղեկատվական կենտրոնն ամփոփում է ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրողների մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ. Թիվ 1 ընտրատարածք՝ 24.20% Թիվ 2 ընտրատարածք՝ 23.85% Թիվ 3 ընտրատարածք՝ 23.75% Թիվ 4 ընտրատարածք՝ 22.33% Թիվ 5 ընտրատարածք՝ 25.02% Թիվ 6 ընտրատարածք՝ 21.41% Թիվ 7 ընտրատարածք՝ 27.37% Թիվ 8 ընտրատարածք՝ 25.70% Թիվ 9 ընտրատարածք՝ 25.12% Թիվ 10 ընտրատարածք՝ 24.42% Թիվ […]
15:28 09.12.2018
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանն այսօր մասնակցել է քվեարկությանը և զրուցել լրագրողների հետ. «Քվեարկում եմ արարչագործական Հայաստանի համար, վեհի համար, որովհետև նախորդ շրջանը ցույց տվեց, որ պրագմատիզմը վերածվում է կողոպուտի, և մատերիական արժեքները քաշեցին Հայաստանը ճահիճ: Ընտրարշավը բավականին հաջող անցկացրինք: Մեզ հաջողվեց ունենալ ընտրարշավին մասնակցող մտավորական շերտ, որը Հայաստանը կտանի դեպի արարչագործություն: Մեզ […]
15:26 09.12.2018
Բրյուսելում ցուցարարներն իրենց համերաշխությունն են հայտնել Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին»: «Սոցիալական ձմեռը մոտենում է» նշանաբառով երթին մասնակցել է շուրջ 1000 մարդ: Բողոքի ակցիայի ժամանակ 400 մարդ է ձերբակալվել: Ցուցարարներից մեկը կրել է «#խելքով» գրառմամբ գլխարկ: Euronews-ը հարցազրույց է անցկացրել այդ ցուցարարի հետ: «Ես մյուսների նման այստեղ եմ եկել, որպեսզի խաղաղ կերպով իմ բողոքն […]
15:23 09.12.2018
Այսօր ՀՀ-ում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին է անդրադարձել SOAD խմբի աշխարհահռչակ երգիչ, երգահան Սերժ Թանկյանը: «Շատ եմ հպարտանում Հայաստանում գտնվող իմ եղբայրներով ու քույրերով, ովքեր կգնան ընտրատեղամասեր՝ քվեարկելու նոր խորհրդարանի համար այն բանից հետո, երբ այս տարի ավելի վաղ ազատվեցին անարդար, կոռումպացված ռեժիմից: Ինձ զայրացնում է մեջբերումներ կարդալն այնպիսի մասունքներից, ինչպիսին է Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ից, […]
15:20 09.12.2018
ՀՀԿ պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանի մամուլի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում խախտումներ են նկատվել: «Վանաձոր քաղաքի մի շարք ընտրատեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում՝ մի ձեռքում պահելով 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու […]
15:16 09.12.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, թե քանի միջազգային լրատվամիջոց է հավատարմագրվել այսօր տեղի ունեցող ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար. «Հայաստանում կայացող խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրվել է մոտ 40 միջազգային լրատվամիջոցի ավելի քան 80 ներկայացուցիչ»:
15:14 09.12.2018
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ ներկայացրել է այս ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ի կողմից իրականացված նախապատրաստական աշխատանքները: Արմեն Սմբատյանը սկզբում շեշտեց, որ հնարավոր չէ միանգամից ու կարճ ժամանակահատվածում ներկայացնել կատարված աշխատանքները, քանի որ շատ կարճ ժամանակում ահռելի աշխատանք են կատարել, որպեսզի ամեն ինչ պատրաստ լինի ընտրությունների համար: Սմբատյանը նշեց, որ իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել էին դեռևս […]
14:55 09.12.2018
Մայրաքաղաքի թիվ 6/19 ընտրատեղամասում քվեարկել է «Քաղաքացու որոշում» կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուրեն Սահակյանը: Նա ասել է, որ քվեարկել է հանուն հեղափոխական Հայաստանի: «Հեղափոխական Հայաստանում հաղթելն այլընտրանք չունի: Ես Սաթենի, իմ, բոլորի համար ուզում եմ ազատ, արդար համերաշխ Հայաստան: Ես ուզում եմ հավատալ, որ հեղափոխությունը կհաղթի, և հին քաղաքական համակարգը չի հայտնվի Ազգային Ժողովում»,- ասել […]
14:44 09.12.2018
«Մենք» դաշինքը գլխավորող Արամ Սարգսյանը քվեարկել է 13/13 ընտրատարածքում: Լրագրողների հետ զրույցում նա նախ խոսել է քարոզարշավի մասին և նշել, որ այն լավագունն էր իր՝ երբևէ տեսածներից: «Քարոզիչների հավասար հնարավորությունների առումով լավագույն քարոզարշավն էր: Միակ թերությունը, որից բողոքել եմ, կարճ ժամանակն էր: Մնացած առումներով հանրությանը հայտնի մարդկանց համար դա խոչընդոտ չէր»,- ասաց նա: Սարգսյանը շեշտեց՝ […]