Շիրակի մարզում ընտրողները պասիվ են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+30.09 oC

Շիրակի մարզում ընտրողները պասիվ են

17:28 09.12.2018

Շիրակի մարզում այսօր բացվել է 220 ընտրատեղամաս, որից 82-ը՝ Գյումրիում: Ընտրացուցակներում ներառված է 229 հազար 798 ընտրող: Այս պահի դրությամբ՝ քվեարկել է ընտրողների 22.11 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է համարվում նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ:

Գյումրիում ընտրողների թիվը 124 հազար 461 է, մասնակցության ցուցանիշը չի հասնում 30 տոկոսի: Գյումրիում մասնակցության ցուցանիշը տարբեր է՝ ըստ տեղամասերի տեղաբաշխվածության:

Գյումրիի տեղամասերում արձանագրվել են սխալ քվեարկության, քվեարկության կարգի անտեղյակության բազմաթիվ դեպքեր, ինչի հետևանքով ընտրողներին տրվել են նոր քվեաթերթիկներ: Տեխնիկական սարքավորումները շատ տեղամասերում չեն ճանաչել ընտրողների բոլոր՝ 10 մատները: Քվեարկության կտրոններն այս ընտրողներին տրվել են անձնագրային տվյալները մուտքագրելու միջոցով:

Ընտրական գույքից այս տարի բացակայում են խոշորացույցները: Շատ տեղամասերում տեսողական խնդիրներով ընտրողներին  հանձնաժողովի անդամները տրամադրել են իրենց ակնոցները:

Գյումրիում լրացուցիչ ցուցակներ կազմվել են թիվ 32/26 տեղամասում: 8 ընտրող քվեարկել է շրջիկ արկղի օգնությամբ: Նրանք «Գյումրի» կենտրոնում ստացիոնար բուժում ստացողներն են: Համեմատաբար ավելի ակտիվ են մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին Շիրակի մարզի գյուղական համայնքների ընտրողները:

   

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

22:14 23.07.2025

Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնել

Կատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

22:06 23.07.2025

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...

SHANTNEWS

22:00 23.07.2025

SHANTNEWS

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 23.07.2025

Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

21:34 23.07.2025

Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

21:25 23.07.2025

FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանը

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...

BACK_TO_TOP