23:50 27.03.2019
«Միսս Ավստրալիա» մրցույթի մասնակից Ադաու Մորնյանը հունվարին Մելբուրնից Լոս Անջելես էր թռչում, որպեսզի կնքեր իր համար շատ կարևոր պայմանագիր, հաղորդում է Insider-ը: Աղջիկը ցանկացել է նյարդերը հանգստացնել, սակայն գինի խմելուց հետո ինչ-որ բան սխալ է ստացվել: Դատական գործի մանրամասների համաձայն՝ ինքնաթիռի աշխատակիցը մոտեցել է աղջկան և նրա ոտքերի տակ տեսել գինու դատարկ շիշ, այդ իսկ […]
23:35 27.03.2019
Շիրակի մարզպետը շարունակում է հանդիպումները մարզի համայնքերում։ Նա եղել է Ախուրյան խոշորացված համայնքում, հանդիպել վարչական ղեկավարների ու ավագանու անդամների հետ։ Տիգրան Պետրոսյանը 50 օր է՝ մարզպետի պաշտոնում է ու նշում է, որ այս ընթացքում համոզվել է․ գյուղերում ոլորտային պատասխանատուների հետ հանդիպումների պակաս կա, նաև դա է պատճառը, որ շատ խնդիրներ մնում են անլուծելի։ Խնդիրներն այնքան […]
23:04 27.03.2019
Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի քաղաքացինե՛ր, հարգելի ուղևորներ Այսօր Երևանի Մետրոպոլիտենի՝ «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարանն ընկած վերգետնյա ճանապարհին տեղի ունեցել միջադեպ. ճամփեզրից քարով հարվածել են ընթացքի մեջ գտնվող գնացքներից մեկին՝կոտրելով ապակին(ստորև նկարները)։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հայցում է վագոնում գտնվող բոլոր ուղևորների ներողամտությունը և խոստանում է միջոցներ ձեռնարկել նմանատիպ […]
22:50 27.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում մասնակցել է «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով և բարի երթ մաղթելով կենտրոնին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ «Օրբելի» կենտրոնը շատ հետաքրքիր ու խոստումնալից սկիզբ ունի և փայլուն անուն, որը պարտադրող է ոչ միայն հանրապետության, այլև միջազգային իմաստով: Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել […]
22:37 27.03.2019
Յուլյա Նաչալովայի ընկերուհին պատմել է վերջին նվերի մասին, որը նրա մահվանից առաջ արել է երգչուհու 12-ամյա դուստրը։ Երեխան դելֆին է նկարել՝ որպես հաջողության խորհրդանիշ։ «Մահվանից առաջ Նաչալովայի դուստրը դելֆին է նկարել և նվիրել մորը։ Այն դարձել էր թալիսման»,- ասել է Կատյա Լյելը։ Պարզվում է, երգչուհին դեռ մանկուց այն համարել է իր հաջողության խորհրդանիշը, քանի որ […]
22:21 27.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ներկա է գտնվել «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը։ «Օրբելի» կենտրոնը Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծն է, որը հետազոտություններ և վերլուծություններ է իրականացնում տնտեսության, տարածաշրջանային, ներքին և արտաքին քաղաքական զարգացումների, անվտանգության, ենթակառուցվածքների, մեդիայի և այլ ոլորտներում: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, նշել է. «Բազմիցս […]
22:11 27.03.2019
Այսօր թատրոնի միջազգային օրն է: Թատերական գործիչների մասնագիտական տոնը սահմանվել է 1961 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտի 9-րդ կոնգրեսի նախաձեռնությամբ: Ավանդաբար նշվում է «Թատրոնը որպես ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման և փոխըմբռնման միջոց» խորագրով: 154-ամյա պատմություն ունեցող Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն իր բեմադրություններում ներկայացնում է այն արդիական մոտեցումները, որոնք պահանջ են ներկայիս թատերական արվեստում: […]
21:57 27.03.2019
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում պատրաստվում են տնօրենի ընտրության: Տնօրենի պաշտոնը թափուր է այն բանից հետո, երբ նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ: 6 ամիս է՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանն է: Թատրոնի կոլեկտիվը որոշում է կայացրել և հենց նրա թեկնածությունն է առաջադրել տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում: «Թատրոնի […]
21:44 27.03.2019
Մարտի 27-ին Արթիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Անուշավան գյուղ տանող ճանապարհին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գյուղացիները չեն հիշում՝ ճանապարհները վերջին անգամ երբ են հիմնովին նորոգվել, ինչն էլ դարձել է բողոքի առիթ: Նրանք փորձել են հանդիպել մարզպետին, սակայն նրանց տեղեկացրել են, որ մարզպետը տեղում չէ, նրա փոխարեն գյուղացիների և գյուղապետերի հետ զրուցելու էր եկել ճանապարհաշինության վարչության պետը: […]
21:40 27.03.2019
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Ստեփանյանը հարց է ուղղել Կրթության Ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակի վերաբերյալ: Պատգամավորը նշեց, որ հաշվի առնելով այն լայնամասշտաբ բարեփոխման ծրագրերը, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է իրականացնել, կարելի է մասնաճյուղերը փակելու փոխարեն դրանք դարձնել մեթոդաբանական կենտրոններ: Ինչին ի պատասխան՝ կրթության […]
21:27 27.03.2019
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 […]
21:15 27.03.2019
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը հարց է ուղղել փախստականների թեմայի մասին: Նա նշել է, որ մեկ ամիս առաջ գրավոր դիմել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն, որպեսզի պարզի թե Նորք Մարաշ համայնքում գտնվող հանրակացարանային շենքը ում է պատկանում, և ստացել է պատասխան, որ այն պատկանում է ՀՀ-ում տուրիզմի զարգացման […]
21:05 27.03.2019
Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրով Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը: Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանն «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին: «Իրականում շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու լավագույն միջոցն այն է, երբ աղբի ցանկացած տեսակ գնա […]
20:53 27.03.2019
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին անդրադառնալով, նշեց՝ թե՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի, և թե՛ «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները գազի գնի շուրջ միշտ պետք է ընթանան: Գրիգորյանի խոսքով՝ տրադիցիոն գազի գինը սահմանին ֆիքսվում է ամեն տարի, սակայն պետք է բանակցությունների արդյունքում գալ իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը տնտեսական […]
20:40 27.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա կապակցությամբ․ «Թատերարվեստի հարգելի գործիչներ Մենք իրավացիորեն հպարտանում ենք, որ մենք մշակութային ազգ ենք, որ մեր թատրոնն ավելի քան երկու հազար տարվա պատմություն ունի: Այո, ոչ ոք չի կարող հերքել, որ երկու հազար տարի առաջ Հայաստանում անտիկ թատերախմբեր էին գործում. սա պատմական փաստ է: Փաստ է […]
20:37 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԺ-ում կառավարությանն հետ հարցուպատասխանին անդրադարձել է Հայաստան-Վրաստան տրանսպորտային հարաբերություններին: Պատգամավորը նշել է, որ ճանապարհի որակին անդրադառնալուց բացի՝ կարևոր է նաև դիտարկել, թե ինչ փոխադրամիջոցով են իրականացվում: «Էսօր մենք ունենք Երևան-Թբիլիսի գնացք, որը 13 ժամ գնում է ու ամեն օր չի գնում: Այդ տոմսերը մինչև վերջերս հնարավոր չէր օնլայն […]
20:26 27.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը մարտի 27-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ պետական կառավարման համակարգի միջին օղակի պաշտոնյաների անգործության հարցին, ապա հետաքրքրվեց՝ ժամանակը չէ՞, որ ավելի ցածր օղակներից կառավարման մարդկանց հնարավորություն տան բարձրանալ մեկ քայլ վերև: Պատգամավորի գնահատմամբ՝ դա կլինի հեղափոխության ցածր սերունդը, որ գալիս է իշխանության: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ […]
20:13 27.03.2019
Խորհրդարանի միջանցքներում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության հայտարարությանը, որ Ամուլսարի հանքի հարցով դիմելու են միջազգային արբիտրաժային դատարան: «Կարծում եմ, որ մայիսին մեր որոշ հարցերի պատասխանները կունենանք: Տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որ բարձրաձայնվում էին որոշ փորձագետների […]
20:00 27.03.2019
Չինական Սյանցն քաղաքում բնակվող չինուհին երկվորյակ է ունեցել տարբեր տղամարդկանցից: Երեխաներից մեկի հայրը նրա օրինական ամուսինն է, մյուսը լույս աշխարհ է եկել այլ տղամարդու հետ սեռական կապի հետևանքով: Այս մասին գրում է Metro-ն: Նշվում է, որ ճշմարտությունը բացահայտվել է ԴՆԹ թեստ անցկացնելուց հետո: Չինուհու ամուսինը կասկածել է, որ երկվորյակներից մեկն իրեն և կնոջն ընդհանրապես նման […]
19:58 27.03.2019
Չինաստանում հնագետները չինական դամբարաններից մեկում հայտնաբերել են ձվերով լի կուժ, որը ավելի քան 2500 տարեկան է, հայտնում է Daily Mail-ը: Նշվում է, որ կուժը գտնվել է չինական Չանչժոու քաղաքի մոտ 38 դամբարաններից բաղկացած համալիրի պեղումների ընթացքում: Ձվերը, որոնց կեղևն ունի կանաչավուն երանգ, գտնվել են հայտնի ընտանիքի անդամներից մեկին պատկանող դամբարանում: Որոշ ձվերից մնացել է միայն […]
19:51 27.03.2019
Հայտնի հեռուստաաստղ և մոդել Քորթնի Քարդաշյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մեքսիկական Vogue ամսագրի շապիկի համար արված իր լուսանկարը և ևս մեկ փորձնական նկար: Լուսանկարներից մեկում մոդելը ներկայանում է վառ գույներով: Այստեղ նա հանդես է գալիս «ճչացող» աղջկա կերպարում: Նրա աչքերը փակ են, բերանը` կիսաբաց: Աղջկա աչքերը ներկված են վառ նարնջագույնով: Մյուս նկարում մոդելն ավելի […]
19:49 27.03.2019
Մարտի 19-ին՝ ժամը 18-ի սահմաններում, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեցին և հայտնեցին, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հոսպիտալացվելուց քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժին հնչեց ևս մեկ ահազանգ: Նույն բուժհաստատությունից հայտնեցին, որ 28-ամյա Համբարձում Եզեկյանը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի առթիվ Էրեբունի […]
19:46 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արգիշտի Մեխակյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ համայնքների գազաֆիկացման հարցին: Նա նշեց, որ այց է կատարել Հայկաշեն, Մեծամոր, Արաքս գյուղական համայնքներ, որտեղ 100 հեկտար տարածքով ջերմոց կա, սակայն համայնքները գազաֆիկացված չեն, սակայն մի քանի հազար մարդ զբաղվում է այդ ոլորտում: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը՝ չգազաֆիկացված համայնքները […]
19:44 27.03.2019
Մարտի 25-26-ը Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆայի շրջանների առաջնագծում է եղել Պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Ղուլիևը, որը տեղում ծանոթացել է ընթացող աշխատանքներին, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Այս մասին մարտի 27-ին հայտնել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) կայքը: Ղուլիևը հետևել է նոր շինությունների, զորանոցների, ճանապարհների և այլ ենթակառուցվածքների ու դիրքերի ամրապնդման շինարարության ընթացքին, ինչպես նաև այդ ուղղությամբ […]
19:44 27.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 34-ամյա տղամարդու դանակահարության դեպքը: Մեկ անձ ձերբակալվել է: 2019 թվականի մարտի 24-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ձախ նախադաստակի ստորին երրորդի արտաքին մակերեսի, անոթափոսի առաջնային մակերեսի և կրծքավանդակի ձախ կեսի միջին […]
19:42 27.03.2019
Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասկիեին: Նախարար Մնացականյանը ողջունեց Մորի Պասկիեի՝ ԵԽԽՎ նախագահ ընտրվելուց հետո առաջին այցը Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը հիշատակեցին 2018թ. նոյեմբերին ԱԳ նախարարի Եվրոպայի խորհուրդ աշխատանքային այցի շրջանակում կայացած իրենց հանդիպումը՝ գոհունակություն հայտնելով քննարկումների […]