TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Արդյո՞ք ծրագրերում կա նավթավերամշակման գործարանի շահագործման խնդիր. պատգամավորի հարցը նախարարին

17:20 27.03.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Հարություն Բաբայանը խորհրդարանում 3.1 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի մասին հարց է ուղղել: Մասնավորապես, արդյո՞ք այդ ծրագրերում կա նավթավերամշակման գործարանի շահագործման խնդիր: «Հայաստանում եվրոպական բրենդներից մեկի համար նոր խնդիր է առաջացել, երբ արտադրողն ասում է՝ քանի որ ձեր երկրում «Եվրո-6» բենզին կամ դիզել չկա, մենք չենք պատրաստվում ձեզ մատակարարել «Եվրո-6» շահագործման մեքենաներ: […]

̰
 Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին

17:19 27.03.2019

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը պատրաստվում է հերթական խոշոր մրցաշարին: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում՝ նախապատրաստվելով ապրիլի 1-7-ն Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին: Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ […]

̰
Լեհաստանում ծխախոտի անօրինական արտադրամաս շահագործելու կասկածանքով հայ է ձերբակալվել

17:18 27.03.2019

Լեհաստանի իրավապահները ծխախոտի արտադրության գաղտնի արտադրամաս են հայտնաբերվել: Korrespondent-ը, հղում կատարելով այդ երկրի ոստիկանության տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ հանցագործության մեջ կասկածվում է 8 ուկրաինացի և 1 հայ: Հաղորդվում է, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված արտադրամասը փակվել է: Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 206 հազար ծխախոտ: Կասկածյալները ձերբակալվել են: Ձերբակալվածներին սպասվում է խոշոր տուգանք կամ ազատազրկում՝ մինչև […]

̰
Այսօրվա տուրքը, որ տարածվում է գրավատների և փոխանակման կետերի վրա, ուղղակի ծիծաղելի է. Մհեր Գրիգորյան

17:15 27.03.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ գրավատների և փոխանակման կետերի սեփականատերերի դժգոհություններին: Նա տեղեկացրեց, որ իրենք հանդիպել են այդ ներկայացուցիչների հետ, բավական երկար քննարկել են այդ հարցը, հանգել են հետևյալ մտքին՝ պետք չէ համեմատել գրավատները կամ փոխանակման տները ֆինանսական այլ կառույցների հետ, քանի որ դրանք՝ թե՛ վարկային կազմակերպությունները, թե՛ բանկերը գործում […]

̰
Հորիզոն 15.00

17:10 27.03.2019

̰
Բարբարա Բուշը Թրամփին մեղադրել է իրեն սրտի կաթվածի հասցնելու մեջ

17:09 27.03.2019

ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս իրեն հասցրել է սրտի կաթվածի: Այս մասին հայտնում է USA Today-ը՝ վկայակոչելով «Բարբարա Բուշը և ամերիկյան տոհմի ստեղծումը» գիրքը: Գրքի հեղինակը պարզաբանել է, որ իրականում դա սրտի կաթված չի եղել, չնայած Բարբարա Բուշը դա հենց այդպես է անվանել: Նախկին առաջին […]

̰
Կառավարության որոշումներով կան խաղի հստակ կանոններ, որոնք շատ ցեմենտ-բետոնյա են. Նարինե Խաչատուրյան

17:06 27.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարինե Խաչատուրյանը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է կառավարությունը խրախուսել կամ խրախուսելու պետական հովանավորության տակ գործող մշակութային կառույցներին: Խաչատուրյանն ասել է, որ խոսքն աշխատավարձի բարձրացման մասին չէ, այլ ստեղծագործական պայմաններ ստեղծելու. «Կառավարության որոշումներով կան հստակ խաղի կանոններ, որոնք շատ ցեմենտ-բետոնյա են և հաշվի չեն առնում մշակութային կամ արվեստային […]

̰
Ի՞նչ անել քաղաքացու բեռը թեթևացնելու համար. Էդվարդ Անդրեասյանի հարցը

16:55 27.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդվարդ Անդրեասյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀԾԿՀ կարգի խնդիրը, որը քաղաքացիների համար դժվարություններ է ստեղծում: Նրա խոսքերով՝ ջրամատակարարման և ջրահեռացման հետ կապված խնդիրների լուծման համար դիմողը «Վեոլիա ջուր» ՓԲԸ տրամադրած պայմանի հիման վրա լիցենզավորված նախագիծ պետք է պատվիրի: Նա ասաց՝ սահմանված կարգ կա՝ լիցենզավորված շինհիմնարկ, տեխնիկական հսկողություն, սանէպիդկայանի […]

̰
Բրիտանացի գիտնականը ստեղծել է խումհար չառաջացնող ալկոհոլային խմիչք

16:52 27.03.2019

Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր Դևիդ Նաթը ստեղծել է արհեստական սպիրտ, որը խումհար չի առաջացնում, հաղորդում է Guardian-ը: Alcarelle կոչվող ըմպելիքն առաջացնում է գինովցածության այն նույն զգացումը, ինչ սովորական ալկոհոլը, սակայն լյարդի վրա բացասական ազդեցություն չունի և խումհար չի առաջացնում: Նշվում է, որ գիտնականը սինթետիկ սպիրտը ստեղծել է դեռ 1983-ին, իսկ 2013-ին փորձել է այն օգտագործել […]

̰
Քանի՞ երկրպագու է ներկա եղել Հայաստանի-Ֆինլանդիա հանդիպմանը

16:51 27.03.2019

ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հակի տակ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, 0։2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն: ՀՖՖ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանի-Ֆինլանդիա հանդիպմանը ներկա է եղել 12900 երկրպագու: «Հանրապետական» մարզադաշտը նախատեսված է 14 403 հանդիսականի համար:

̰
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ նախագահի հետ

16:47 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի հետ: Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ նախորդ տարի սկիզբ առած քաղաքական փոփոխությունները հենց այս գործընթացների հետ էին կապված, դրանցում արտաքին որևէ […]

̰
Ինչո՞վ է հայերի որովայնը տարբերվում վրացիների որովայնից. Ցիսկարիձե

16:45 27.03.2019

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, բալետի պարող Նիկոլայ Ցիսկարիձեն պատմել է այն մասին, թե ինչպես է ինքը պայքարում ավելորդ քաշի դեմ: Ըստ Ցիսկարիձեի, նա հատկապես դժվարությամբ է մաշում որովայնը, ինչը պայմանավորված է վրացիների ազգային հատկանիշներով: Այս առիթով Ցիսկարիձեն խոսել է վրացիների և հայերի ստամոքսի առանձնահատկությունների մասին: «Մի բան ինձ ցավ է պատճառում, բայց իմ ազգության պատճառով դրանից […]

̰
Կառավարության հերթական նիստը՝ մարտի 29-ին

16:38 27.03.2019

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա մարտի 29-ին: Այդ մասին տեղեկանում ենք E-gov.am-ից: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ 38 հարց է, որից 28-ը՝ չզեկուցվող:

̰
Որքանո՞վ է կառավարությունը հաստատակամ գյուղատնտեսության նախարարություն չունենալու որոշման մեջ. հարց վարչապետին

16:37 27.03.2019

«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանն այսօր խորհրդարանում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, ըստ որի՝ մի կողմից գյուղատնտեսությունը երկրում համարվում է գերակա ուղղություն, մյուս կողմից ծրագրված է այն ձուլել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ու արդյունքում ունենալ մեկ ընդհանուր՝ էկոնոմիկայի նախարարություն: Որքանո՞վ է կառավարությունը հաստատակամ գյուղատնտեսության առանձին նախարարություն չունենալու որոշման մեջ, […]

̰
Եվրամիությունը կօգնի Վրաստանին քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում. Յոհաննես Հաան

16:35 27.03.2019

Եվրամիությունը Վրաստանին կօգնի քաղաքական և տնտեսական բարեփոխումների անցկացման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հաանը Եվրախորհրդարանում ելույթ ունենալիս: «Երբ մեր գործընկերներն ունենում են լավ կառավարում և բարեփոխման անցկացման գործում գրանցում են հաջողություն, Եվրամիությունը ևս պետք է կատարի խոստումը: Ես կոչված եմ ապահովել, որ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան ստանան […]

̰
Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ զինծառայողների իրավունքների պաշտպանության կարևոր երաշխիք է. Արման Թաթոյան

16:30 27.03.2019

«Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագիրը լավ հարթակ էր շահագրգիռ պետական մարմինների միջև քննարկումներ նախաձեռնելու և Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փորձին ծանոթանալու հարցում: Այս մասին «Մարդու իրավունքները և զինված ուժերը» թեմայով համաժողովի ժամանակ նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա շեշտել է, որ Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր […]

̰
Չինաստանում շուրջ 30 հազար քարտեզներ են ոչնչացվել, որոնցում Թայվանը չի նշվել որպես այդ երկրի մաս

16:27 27.03.2019

Չինաստանում շուրջ 30 հազար աշխարհագրական քարտեզներ են ոչնչացվել, որոնցում Թայվանը չի նշվել որպես Չինաստանի մաս: Սա քարտեզում տեղ գտած միակ թերությունը չէ: Հարավային Տիբեթը, որին հավակնում է Չինաստանը, նշվել է որպես Հնդկաստանի մաս: 800 արկղ քարտեզներն առգրավվել են Ցինդաո քաղաքի մաքսատանը: Հատկանշական է, որ այս քարտեզներն արտադրվել են հենց Չինաստանում և նախատեսված են եղել այլ […]

̰
Թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տունը

16:26 27.03.2019

Թալանել են Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հայտնում է «Rustavi 2» հեռուստաալիքը։ Տեղեկությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում: Հաղորդվում է, այնուամենայնիվ, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին: Ըստ տեղեկությունների՝ նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:

̰
2018 թ. ՀՀ-ում 124 հազարով ավելի մարդ է այցելել թանգարաններ, քան նախորդ տարի. Փաշինյան

16:20 27.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետու զեկույցի ներկայացման ժամանակ նախ նշեց, որ Հայաստանի և մասնավորապես մայրաքաղաք Երևանի գրախանութներում նախորդ տարի գրքերի վաճառքի ռեկորդային թիվ է գրանցվել: Պատգամավորը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ծրագրում չկա թափանցիկություն, թե մշակույթի ոլորտում ինչ հատկացումներ են արվել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այդ հատկացումների վերաբերյալ հաշվետվությունն այս փաստաթղթի […]

̰
«Գահերի խաղը» սերիալի աստղը չարագործի կմարմնավորի «Թոմը և Ջերրին» ֆիլմում

16:20 27.03.2019

«Գահերի խաղը» սերիալից հայտնի Տիրիոն Լանիստերին մարմնավորող դերասան Փիթեր Դինքլեյջը չարագործի կմարմնավորի հայտնի «Թոմը և Ջերրին» մուլտֆիլմի հիման վրա նկարահանվող գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմերի ռեժիսորը Թիմ Սթորին է, որը եղել է նաև «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի ռեժիսորը: Ակնկալվում է, որ Թոմի ու Ջերրի արկածների մասին պատմող ֆիլմը կլինի անիմացիոն ֆիլմ: Ֆիլմում Թոմին ու Ջերրիին մարմնավորող հերոսները արտաքնապես […]

̰
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը

16:18 27.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում Ամերիկայի առևտրի պալատի անդամները ներկայացրել են իրենց գործունեությունը, հիմնական ծրագրերն ու առաջիկա անելիքները: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատին անդամակցող միջազգային ընկերություններն իրենց գործունեության ընթացքում նպաստել են նոր գործարար մշակույթի և արժեքների ձևավորմանը: Հանրապետության նախագահն ընդգծել է, […]

̰
Դեռ իրականացվում են ցեղասպանություններ. ԵԽԽՎ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:12 27.03.2019

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքից: Բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը: Լիլիան Մորի Պասքիեն եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել ցուցանմուշներին, գրառում կատարել […]

̰
ՌԴ-ում մահացած գործարար Մհեր Սարաջյանը ՀՀ քաղաքացի էր

16:10 27.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի քաղաքային շրջանի Պուտիլկովո համայնքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է հայազգի գործարար Մհեր Սարաջյանի դին։ Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ Սարաջյանը եղել է ՀՀ քաղաքացի։ Համաձայն իրավապահ մարմինների կողմից փոխանցված տեղեկատվության՝ գործարարի մահվան պատճառ են դարձել դանակով հասցված բազմաթիվ վնասվածքները: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: ՌԴ-ում […]

̰
Տնտեսության լրջագույն խնդիրը. եթե մարդ 50 դոլար ունի, բացի ավանդից, ոչ մի տեղ չի կարող ներդնել․ Փաշինյան

16:07 27.03.2019

Հայաստանի արժեթղթային շուկայում ներկայացված է բաժնետիրական ընկերությունների ընդամենը 3 տոկոսը, մինչդեռ եթե այս շուկան զարգացած լիներ, ներքին ներդրողների պակաս չէր լինի։ Այս մասին Ազգային ժողովում ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց վարչապետին տված իր հարցի ընթացքում։ Հարցին, թե ի՞նչ է անում կառավարությունն այս վիճակը շտկելու համար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ դա տնտեսության լրջագույն խնդիրներից մեկն […]

̰
Ինչպիսի՞ն է Huawei-ի գործարանային ավանը

16:05 27.03.2019

Reuters լրատվական գործակալությունը ֆոտոռեպորտաժի տեսքով ներկայացրել է չինական Huawei աշխարհահռչակ ընկերության գործարանային ավանը: Ավանը մեծ և շքեղ տարածք ունի. աշխատողների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի նրանք կարողանան լավ կատարել իրենց աշխատանքը: Լուսանկարներից երևում է, որ Huawei-ի աշխատակիցների համար ստեղծվել է գեղեցիկ, ստեղծագործական նոր մտքեր առաջացնող միջավայր: Հատուկ հագուստ Աշխատանքային գնացք Աշխատանքային լավ պայմաններ Էսթետիկ […]

̰
Աբովյան փողոցում քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել

16:02 27.03.2019

Երևան քաղաքի Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը. «Աբովյան փողոցում վրաերթի ենթարկված 4 քաղաքացիներից երկուսը տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Տուժած քաղաքացիներից մեկը 23 տարեկան է տղամարդ է՝ ֆրանսիայի քաղաքացի է, մյուսը 24 […]

̰
Իրանի քաղաքները ջրածածկ են լինում. զոհերի թիվն ավելանում է

15:58 27.03.2019

Ջրհեղեղը պատուհասել է Իրանի 31 նահանգներից 28-ը. գետերը դուրս են եկել ափերից՝ հեղեղելով քաղաքներն ու գյուղերը: Հեղեղաջրերը փակել է ճանապարհները, ինչի արդյունքում Թեհրան տանող մի շարք մուտքեր արգելափակվել են: Թեհրանի ոստիկանությունը հաղորդել է, որ մայրաքաղաքի մոտ գտնվող Կան-Սուլեկան ճանապարհին սողանք է գրանցվել: Ճանապարհային ոստիկանությունը ստիպված է եղել արգելափակել մի քանի ճանապարհներ և մայրուղիները: Մարտի 25-ից […]

̰
2018 թ. ունեցել ենք տարօրինակ իրավիճակ, մայիս-դեկտեմբերին Հայաստանում հայտնվել է 37 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան

15:54 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում ՀՀ վարչապետին դիմելով, իր իսկ ձևակերպմամբ, «առանց ինտրիգների» հետաքրքրվեց՝ ներդրողը որ գալիս է, վարչապետին չի հանդիպում, կամ երկրորդ-երրորդ դեմքերին չի հանդիպում, ո՞ւր է գնում, որ իր ներդրումը երաշխավորված լինի: «240 մլն դոլարի մեքենա-սարքավորումներ են եկել վերջին 10 ամսվա ընթացքում, ամիսը՝ 24 մլն, դա բավական ցածր ցուցանիշ է, […]

̰
Ռուսաստանը կիբերանվտանգության փորձագետներ է ուղարկել Վենեսուելա

15:48 27.03.2019

Վենեսուելա ժամանած ռուս զինվորականների թվում կան ռազմական կիբերանվտանգության ոլորտի փորձագետներ: Այս մասին հայտնում է Reuters- ը`հղում անելով ԱՄՆ կառավարության աղբյուրին: ԱՄՆ-ում հավատացած են, որ նրանք եկել են երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին օգնելու և երկրի կիբերենթակառուցվածքների նկատմամբ հսկողություն իրականացնելու համար: Ավելի վաղ վենեսուելական իշխանությունները հաստատել էին, որ ռուսական ռազմական ուժերը ժամանել են Վենեսուելա:  

̰
Թուրքական օդուժն Իրաքում չեզոքացրել է բարձրաստիճան PKK-ականների

15:44 27.03.2019

Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում թուրքական օդուժի հասցրած հարվածի ժամանակ: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը: Մարտի 21-ին տեղի է ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (ՄՏՏ) և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունը: Հարձակման արդյունքում ծանր վիրավորում է ստացել որպես «արտաքին գործերի նախարար» հայտնի Ռիզա Ալթունը, […]

̰
BACK_TO_TOP