TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Ռազմարդյունաբերության համալիրը պետք է գտնվի բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ. վարչապետ

19:37 27.03.2019

Հայաստանում ստեղծվելիք ռազմարդյունաբերության համալիրը պետք է գտնվի ոչ թե պաշտպանության նախարարության, այլ բարձր տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ներքո, քանի որ սահմանները բացարձակ չեն: Այս մասին մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր առաջարկած տրամաբանությունն այն է, որ ընդհանուր ռազմարդյունաբերության պետական կոմիտեն պետք է գործի բարձր տեխնոլոգիաների նախարարության գործունեության դաշտում: Դա բավական նուրբ […]

̰
Ինչպես խոստացել էի, այցելելու եմ Գյումրի. Նիկոլ Փաշինյան

19:33 27.03.2019

Երթևեկության կանոնների և ՃՈ գործունեության ոլորտում մեծ բարեփոխումների փաթեթ է պատրաստվում: Այս մասին մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ ՃՈ համակարգը մտադիր են փոխարինել պարեկային ծառայության համակարգով, տուգանքների համակարգը՝ բալային համակարգով, առավելագույն տուգանքի չափը համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին: Վարչապետը հայտնեց, որ 29 հազար դրամից ավելի վարչական տուգանքներ պետք է չլինեն, ՄԻԵԴ-ը […]

̰
Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի ինտիմ լուսանկարները

19:31 27.03.2019

Համացանցում են հայտնվել հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի անձնական լուսանկարները: Լուսանկարներում աստղը սելֆիներ է անում՝ հագին թափանցիկ, ժանեկազարդ բոդի: Ըստ ամենայնի, դերասանուհին ցանկացել է ցուցադրել՝ ինչ տեսք ունի այդ ներքնազգեստը կրելիս: Նշվում է, որ դերասանուհու լուսանկարներն առաջին անգամ չէ, որ հայտնվել են համացանցում՝ դառնալով ցանցահենների «զոհը»: Ավելի վաղ նրա բաց լուսանկարները մի քանի անգամ հայտնվել են […]

̰
2 օրից բանակցային գործընթացն է, ես հարցադրումները տեղում կանեմ. Փաշինյանը՝ Ալիևի հետ հանդիպման մասին

19:30 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի հարցին այն մասին, թե Մադրիդյան սկզբունքների որևէ մեկնաբանություն կա՞, որ կարող է հայկական կողմի համար ընդունելի լինել: «Բազմաթիվ մեկնաբանություններ կարող են լինել, որոնք կարող են ընդունելի լինել հայկական կողմի համար, քանի չենք լսել մեկնաբանություն, ճիշտ չէ այս գլխից խոսել ընդունելի կամ […]

̰
Եթե ուզում են կառուցել հին, ավանդական անասնագոմեր, ապա ստանդարտներին համապատասխանելու դեպքում կֆինանսավորենք. փոխնախարար

19:21 27.03.2019

Խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահե Ղալումյանը կառավարությանը հարցրել է, թե ինչ պետք է անի ֆերմերը, գյուղացին անասնագոմ կառուցելու համար,  խոսքը գնում է շինթույլտվության, նախահաշվի մասին: Հարցին պատասխանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: «Մեր ծրագրում ներառված են նոր մոդելի անասնաֆերմաներ, որոնք կարող են չունենալ ավանդական, բետոնե կառուցվածք, այլ ֆունդամենտի վրա պլաստիկե կամ […]

̰
Ապրիլի 2-ը պաշտոնապես Հիշատակի օր արձանագրելու տեսանկյունից պետք է զգուշավորություն ցուցաբերել. Փաշինյան

19:20 27.03.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը մարտի 27-ին խորհրդարանի հարթակից կառավարությանը փոխանցեց Ապրիլյան պատերազմի զոհերի հարազատների խնդրանքը, որ ապրիլի 2-ը դառնա Հիշատակի օր: «2017-ին ունեցել ենք արատավոր մի երևույթ, երբ նախորդ իշխանությունը այն դարձրեց ընտրության օր, դա զայրացրեց նրանց»,- ասաց Հովսեփյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով պատգամավորի հնչեցրած առաջարկին, նշեց. «Մենք մի երկիր ենք, […]

̰
Կարկտապաշտպան ցանցի կառուցման ծրագրերը կառավարությունը կշարունակի սուբսիդավորել

19:10 27.03.2019

Գայանե Աբրահամյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց կարկտապաշտպան ցանց կառուցելու ծրագրով: Ասաց, որ գյուղացիները դիմել են իրեն այս հարցով, և ուզում է պատասխան ստանալ, թե ինչ է նախատեսվում: Նաև հետաքրքրվեց հակակարկտային կայանների արդյունավետությամբ, քանի որ մեծ գումարներ են ներդրվել նախկինում, սակայն արդյունավետության հարցը խնդրահարույց է: Գյուղնախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը պատասխանեց հարցին. «Պետք է հասկանանք […]

̰
Բնակարանների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը պետք է բերի շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն. Փաշինյան

19:02 27.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 27-ին խորհրդարանում հայտարարեց՝  երբ խոսում էր շինարարական բումի մասին, ասում էր, որ դրա նախանշանները կան, քանի որ նախ այս փուլում դեռ առաջնային շուկայում առկա բնակարանային ֆոնդ կա, որը հիմա սպառվում է: «Բնակարանների ձեռքբերման գործընթացի նկատմամբ հետաքրքրությունն իր հետ պետք է բերի նաև շինարարական բիզնեսի նկատմամբ հետաքրքրություն, մանավանդ բնակարանով ապահովող սոցծրագրում […]

̰
Աջ ղեկով ավտոմեքենաները գրանցման և հաշվառման կարող են ներկայացվել մարտի 28-ից. ոստիկանություն

18:58 27.03.2019

Մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերված և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված աջակողմյան տեղաբաշխմամբ ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցները կարող են ներկայացվել պետական գրանցման և հաշվառման Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներ 2019 թվականի մարտի 28-ից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից:

̰
Ժողովրդավարության ամրապնդումը շարունակական ընթացք է. նախագահն ընդունել է ԵԽԽՎ նախագահին

18:52 27.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին: Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից: Նշելով, որ ժողովրդավարության […]

̰
Հորիզոն 15:00

18:43 27.03.2019

̰
Ինչպես Պուգաչովային «տարան» հայ կոմպոզիտորից. երգչուհու նախկին ամուսնու խոստովանությունը

18:40 27.03.2019

ԽՍՀՄ երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին ամուսինը՝ Ալեքսանդր Ստեֆանովիչը, երգչուհու 70-ամյակի նախօրեին պատմել է նրա հետ հանդիպման պատմությունը: Նա «Комсомольская правда»-ին պատմել է, որ երգչուհու հետ հանդիպել է այն ժամանակ, երբ Պուգաչովան կոմպոզիտոր և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի հետ աշխատում էր Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Այդ ընթացքում՝ 1975 թվականին, նա «Առլեկինո» երգի կատարման համար մրցանակ էր ստացել: […]

̰
Առանց արբիտրաժային վեճերի լուծման ձևի կկարգավորենք հարցը. Ավինյանը՝ «Լիդիան»-ի նախաձեռնած գործընթացի մասին

18:32 27.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց՝ «Լիդիան» ընկերությունը ծանուցել է, որ նախաձեռնում է արբիտրաժային գործընթաց, կողմերը ունեին երեք ամիս ժամանակ՝ նախապատրաստվելու, իսկ կառավարությունը պետք է կողմնորոշվեր՝ որն է լինելու այն իրավաբանական ընկերությունը, որի հետ աշխատելու է: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ ընթացքում են աշխատանքները, ե՞րբ է հայտարարվելու մրցույթ այդ ընկերության […]

̰
Որպեսզի սխալ որոշում չկայացնենք, արագությունը պետք է դանդաղի. Գեղամ Գևորգյանը` ՀՀ ներմուծվող միրգ-բանջարեղենի ներմուծման խնդրի մասին

18:29 27.03.2019

Տնտեսվարողների կողմից բարձրացվող, Հայաստան ներմուծվող մրգերի և բանջարաբոստանային կուլտուրաների ներմուծման խնդրի մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը: «Հաճախ մաքսային սահմանակետերում գործող սննդի անվտանգության պետական կոմիտեի լաբորատորիաները ոչ աշխատանքային ժամերին չեն աշխատում արտակարգ ռեժիմով և հաճախ միրգ ներմուծող բեռնատար մեքենաները ստիպված են լինում աշխատել արտակարգ ռեժիմով, առանց […]

̰
Ինդոնեզիայում ջրահարսների արձանների մերկությունը քողարկել են կտորով

18:25 27.03.2019

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի Ancol Dreamland այգում երկու ջրահարսի պատկերող արձանների կուրծքը ոսկեգույն կտորով փակել են: Մերկ արձաններն արդեն մի քանի տարի է, ինչ այդ այգում են, և միայն վերջերս են որոշել արձանների մերկությունը քողարկել: Այս մասին հայտնել է The Japan Times-ը: Լրագրողները նկատել են, որ սկզբնական շրջանում ոսկեգույն կտորով քողարկել են արձանների մերկությունը, իսկ բոլորովին […]

̰
2008թ. հունվարի 1-ին և դրանից հետո մարտական պայմաններում զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կստանան ամենամսյա աջակցություն. վարչապետ

18:19 27.03.2019

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց՝ «Զինծառայողների ապահովագրման հիմնադրամ»-ում ինչ է տեղի ունենում, ինչ վճարումներ են, ինչ մարտավարություն է, ինչ սպասել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա օգոստոսին այդ համակարգի գործունեության մեջ տեղի ունեցավ որոշակի փոփոխություն. երբ հիմնադրվել էր համակարգը, 2016թ. դրանով […]

̰
Լոս Անջելեսում «Հայկական կինոյի» գիշերվա շրջանակներում կցուցադրվի Քառօրյա պատերազմի հերոսների մասին պատմող ֆիլմ

18:16 27.03.2019

Լոս Անջելեսում գտնվող Հիլզ թաղամասում գտնվող «Ֆորեսթ Լոուն» այգում ապրիլի 7-ին միջոցառում կանցկացվի` նվիրված հայկական կինոյին: Միջոցառումը կրում է «Հայկական կինոյի գիշեր». խորագիրը: Massispost.com կայքը տեղեկացնում է, որ այդ միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Ցվետանա Պասկալևայի «Ապրիլյան պատերազմի հերոսները» ֆիլմը: Ֆիլմը նվիրված է Քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին: Ֆիլմի դիտմանը հաջորդելու է հարց ու պատասխան, որին կմասնակցեն […]

̰
Ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը. Լին Թրեյսի

18:10 27.03.2019

Մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և […]

̰
Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ Ստյուարտ Պիչի գլխավորությամբ

18:06 27.03.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` Վրաստանն այսօր հյուրընկալել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչներին և նրա նախագահ, ավիացիայի գլխավոր մարշալ Սեր Ստյուարտ Պիչին: Թբիլիսիում հրավիրվել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստ՝  մարշալ Սեր Ստյուարտ Պիչի գլխավորությամբ: Նիստին տարածաշրջանում գոյություն ունեցող անվտանգության իրավիճակի մասին զեկույցով հանդես կգա Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչների համար ծրագրված են […]

̰
Հայ-վրացական հարաբերությունները պետք է լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս. Փաշինյան

18:00 27.03.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա շփումները Վրաստանի վարչապետի հետ: Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկվում են հուզող և համատեղ խնդիր ներկայացնող հարցերը, որ այդ հարաբերությունները կառուցվում են ՀՀ վարչապետի մատնանշած ձևաչափերով՝ առանց դավադրությունների, փոխադարձ ինքնության հարգանքի վրա: Թորոսյանը հիշեցրեց՝ […]

̰
Ե՞րբ Հայաստան կբերվեն նոր տոհմային կենդանիներ. պատգամավորի հարցը Գեղամ Գևորգյանին

17:57 27.03.2019

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը հարց ուղղեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին: Հարցը վերաբերում է նրան, թե Հայաստանում ինչ աշխատանքներ են կատարվում կենդանիներին տոհմային կենդանիներով փոխելու ուղղությամբ, որպեսզի կենդանիները լինեն ավելի մսատու, բրդատու և կաթնատու: Հարցին ի պատասխան` Գեղամ Գևորգյանը ասաց հետևյալը. «Մենք փորձում ենք օժանդակել խոշոր եղջերավոր, տոհմային կենդանիների […]

̰
Կարծում եմ՝ աքսիոմատիկ սկզբունքներ ունեցող կառավարության տպավորություն չենք թողնում. Ավինյան

17:50 27.03.2019

Խորհրդարանի միջանցքում՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարությունը պատրաստ է փոփոխություններ կատարել ծրագրում և ընդունել ընդդիմության առաջարկները: «Կարծում եմ՝ դոգմատիկ կառավարության տպավորություն, աքսիոմատիկ սկզբունքներ ունեցող կառավարության տպավորություն չենք թողնում: Բաց ենք քննարկումների և տրամաբանական առաջարկների համար, որոնք հիմնված կլինեն փաստարկների վրա»,- ասաց Ավինյանը: Հարցին, թե այդ […]

̰
Իսպանիայի թագուհին ու Արգենտինայի առաջին տիկինը քաղաքական բանակցությունները վերածել են նորաձևության ցուցադրության

17:46 27.03.2019

16 տարվա մեջ առաջին անգամ Իսպանիայի թագավորն այցելել է Արգենտինա: Այս այցն այնքան էլ մեծ քաղաքական քայլ չէ երկու երկրների միջև, բայց կարելի է ասել, որ այցը վերածվել է նորաձևության իսկական միջոցառման, քանի որ մեկ վայրում են հայտնվել Ֆիլիպ 5-րդ-ի կինը՝ Լետիցիան և Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան: Լետիցիան համարվում է Եվրոպայի թագավորական ընտանիքի ամենաոճային […]

̰
Հեղափոխությունը սկսվել է ԵՊՀ դռները բացելով, և այդ դռները պետք է բաց մնան. վարչապետ

17:42 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը մարտի 27-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Ձեզ է պատկանում արտահայտությունը, որ «մեզ պետք չեն այնպիսի ռեկտորներ, ովքեր ուսանողների առաջ դուռ են փակում»: Այսօր նույնպես, ինչպես նախկինում մի քանի անգամ, հատուկ ընդգծեցիք Ձեր ղեկավարած կառույցի կողմից աշխատանքի խրախուսման քաղաքականությունը, ինձ հետաքրքրում է՝ արդյո՞ք ՀՀ-ում […]

̰
Ալավերդիում շինարարական ընկերությունը քանդել է ասֆալտը և 5 ամիս չի նորոգում․ պատգամավորի հարցը տրանսպորտի նախարարին

17:39 27.03.2019

Ալավերդիով անցնող ու Վրաստանի սահման հասնող ճանապարհահատվածի վրա երկու տեղ՝ հենց Ալավերդի քաղաքում, շինարարական կազմակերպության կողմից հեռացվել է ասֆալտի վերին շերտն ու արդեն 5 ամիս աշխատանքը դադարեցված է։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորներից Արեն Մկրտչյանը տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանին խնդրեց պարզաբանել իրավիճակը։ ՏԿՏՏ նախարար Արշակյանը ընդունեց, որ դա իրականություն է․ Վանաձորից մինչև Ալավերդի հատվածի […]

̰
Արմավիրի մարզում գործող ջրօգտագործողների ընկերությունների որոշ տնօրեններ 29 մլն դրամ են հափշտակել

17:36 27.03.2019

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ, ըստ նախնական տվյալների, 2016-2018 թվականներին, ինչպես միասնական, այնպես էլ առանձին իրավաբանական անձանց կարգավիճակով գործող, շահույթ չհետապնդող, Արմավիրի մարզում […]

̰
Թալանել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարի առանձնատունը

17:27 27.03.2019

Թբիլիսիի Ծղնեթի թաղամասի Գոգեբաշվիլի փողոցում թալանել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի առանձնատունը: Այս մասին հաղորդել է Rustavi 2 հեռուստաընկերությունը։ Ներքին գործերի նախարարությունում հանցագործության փաստը չեն հաստատել, սակայն տեղեկություն է տարածվել, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին: Քոբուլիայի հարևանների հայտարարությամբ՝ գողությունը կատարվել է երկու օր առաջ, և նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել:

̰
Ի՞նչ իրավունք ունի Հայաստանում մարզպետ լինել մարդ, որը կոկորդիլոսը թռչնից չի տարբերում. Գևորգ Պետրոսյան

17:26 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց՝ առաջին լեգիտիմ ակնկալիքը, որ ուներ ՀՀ քաղաքացին, այն էր, որ հեղափոխությունից հետո հաստատվելու է արդարության ու հավասարության մթնոլորտ: «Ես ողջունում եմ Ձեր մտադրությունը՝ ազատվել օրինականության դեմ քայլեր կատարող պաշտոնյաներից, բայց եթե զարմանում ենք այդպիսի ռեկտորների վրա, ուրեմն հանուն արդարության և հավասարության պետք […]

̰
Հրապարակվել է Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը․ ամենախոշորներն անանուն են

17:25 27.03.2019

Այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հոգաբարձությամբ գործող «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների ցանկը։ Այդ ցանկի համաձայն՝ բոլոր նվիրատվությունները միասին կազմել են մոտ 850 միլիոն դրամ։ Սրանից մոտ 440 միլիոնը տրվել է երկու խոշոր նվիրատուների կողմից (նվիրատուների անունները չեն հրապարակվում)։ Դրանք տրվել են նպատակային ծրագրերով․ Անանուն՝ Մեղրիի մանկապարտեզի վերանորոգման համար – 500 հազար […]

̰
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլիի» մայրը խոստովանել է` հանուն սիրեկանի աղջկան 3 օր միայնակ է թողել

17:21 27.03.2019

Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «աղջիկ-մաուգլիի» մայրը խոստովանել է, որ աղջկան 3 օր միայնակ է թողել հանուն սիրեկանի: Միևնույն ժամանակ նա խնդրել է լրագրողներին, որ իր մասին կեղծ լուրեր չտարածեն, դատարանից էլ խնդրել է փոխել իր խափանման միջոցը տնային կալանքի: Մայրը պատմել է, թե որտեղ է եղել մարտի 7-10-ը: Նա այդ բոլոր օրերին եղել է սիրեկանի […]

̰
BACK_TO_TOP