20:37 27.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ԱԺ-ում կառավարությանն հետ հարցուպատասխանին անդրադարձել է Հայաստան-Վրաստան տրանսպորտային հարաբերություններին: Պատգամավորը նշել է, որ ճանապարհի որակին անդրադառնալուց բացի՝ կարևոր է նաև դիտարկել, թե ինչ փոխադրամիջոցով են իրականացվում:
«Էսօր մենք ունենք Երևան-Թբիլիսի գնացք, որը 13 ժամ գնում է ու ամեն օր չի գնում: Այդ տոմսերը մինչև վերջերս հնարավոր չէր օնլայն գնել, մարդը պետք է գնար անպայման տեղում առներ: Եվ սա զբոսաշրջիկների գրեթե մեծ մասի համար անհնարին է դարձնում օգտվելը դրանցից: Եվ կան միկրոավտոբուսներ, որտեղ վիճակը մի փոքր ավելի լավ է՝ 5-6 ժամում հասնում են, բայց այդտեղ նույնպես պետք է այդ մարդկանց հեռոխոսահամարը իմանաս, իմանաս թե որտեղից են գնում: Էլի զբոսաշրջիկների մեծ մասը չեն կարողանում դրանից օգտվել: Մինչդեռ նույն Վրաստանում ես հիշում եմ, որ տարիներ առաջ կար Թիֆլիսից գնացք, որը էլի 12 ժամում էր գնում, բայց հիմա կա արագընթաց գնացք ու տոմսերը կարելի է օնլայն ձեռք բերել: Արդյո՞ք այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվում են, և ինչ կարող ենք սպասել»,- հարցրել է պատգամավորը:
Հարցին ի պատասխան՝ տրանսպորտի և կապի նախարար Հակոբ Արշակյանն ասել է, որ առաջիկայում այդ հարցին բարձրտեխնոլոգիական լուծում են տալու: Արշակյանը շեշտել է, որ առաջիկայում տոմսերի պատվիրելու օնլայն համակարգ կունենանք, որում նաև հաշվարկի հնարավորություն կլինի, որը թույլ է տալիս մարդկանց հաշվարկել ուղևորության տևողությունը:
«Անկեղծ ասեմ, իմ առաջին զարմանքն էր դա, որ այդ պրիմիտիվ լուծումները չեն կիրառել և գիտեք մի 100-150 դոլարանոց սարքով և մի քանի սենսորային տվիչներով կարելի է տրանսպորտային համակարգում որակապես ավելի բարձր արդյունք ստանալ»,- ասել է նախարարը:
Արշակյանը հավելել է, որ այժմ նախագիծն են պատրաստում, որպեսզի առաջիկայում կարողանան մրցութային նախապայմաններ դնել, որ մեքենաները համալրված լինեն այդ կոնկրետ տեխնիկական հնարավորություններն ունեցող սարքերով:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...