11:12 19.03.2019
Այսօր՝ մարտի 19-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 29-ամյա Մասիս Բարսեղյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի աջ կողմնային շրջանի ծակած-կտրած պրոֆոլ արյունահոսող վերք» ախտորոշմամբ, և […]
10:59 19.03.2019
Կալանավորված քաղաքացիներն իրավունք կունենան ազատազրկման վայրում գտնվելիս ստանալ ժամանակավոր վկայական, որը թույլ կտա նրանց իրականացնել քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու իրենց սահմանադրական իրավունքը: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա նաև ներկայացրեց մի շարք քրեակատարողական հիմնարկներում կատարված վերանորոգումների մասին տեղեկատվություն: «Կառավարությունը 270 միլիոն 858 հազար դրամ է տրամադրել մի […]
10:49 19.03.2019
Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող դատապարտյալների համար տեսակցության իրավունքի իրականացումն ապահովելու նպատակով կարճատև տեսակցության փոխարեն ամսվա ընթացքում 2 անգամ՝ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն է ստեղծվել և ընձեռվել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում կառավարության 2018 թվականի ծրագիրը ներկայացնելիս տեղեկացրեց արդարադատության նախարար Արտակ […]
10:46 19.03.2019
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 18-19-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, խարդախության 4, մարմնական վնասվածք հասցնելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, խուլիգանության ու սպանության սպառնալիքի 2-ական, բնակարանային գողության, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի […]
10:40 19.03.2019
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին` ժամը 18։30-ի սահմաններում, զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։ Քննությունը շարունակվում է։ […]
10:38 19.03.2019
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է մեկնարկել: Նիստին ներկա է 15 անդամներից 10-ը: Օրակարգի նախագծում ընդգրկված է 2 հարց: Մեկը վերաբերում է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ին հավանության արժանացած կառավարության ծրագրի և արդյունքների մասին զեկույցին: Հիմնական զեկուցողը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է: Նախարարը ներկայացրեց կառավարության նախորդ ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը: «Իրականացվել է […]
10:28 19.03.2019
Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան անդրանիկ տուրի խաղերը: Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Շանթ Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հայկ Մարտիրոսյանը և Հրանտ Մելքումյանը, ոչ-ոքի ավարտեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Սերգեյ Մեվսեսյանը, Արման Փաշիկյանը և Մանուէլ Պետրոսյանը: Հայաստանը ներկայացված է 8 շախմատիստներով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը […]
10:16 19.03.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
09:51 19.03.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման կապակցությամբ: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում․ «Ցնցված եմ Ուտրեխտում տեղի ունեցած հարձակումից: Հայաստանը բարեկամ Նիդերլանդների և նրա ժողովրդի կողքին է: Իմ մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց հարազատների հետ են»: Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 18-ին, Ուտրեխտ […]
09:43 19.03.2019
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների տնօրենների հետ: Քաղաքապետը առանձնակի կարևորել է պատշաճ բուժծառայության մատուցումն ու բնակիչների հանդեպ հոգատար վերաբերմունքը: «Պետք է բոլոր դրական կողմերը մենք մեզ համար հանենք, բացասականները հասկանանք և տեսնենք, թե ինչպես պետք է շտկենք այդ բացասական կողմերը, որպեսզի արդեն այդ շտկումների միջոցով ավելի լավ արդյունքներ […]
09:28 19.03.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10:00-16:00 Ավանեսովի 1փ. 8 շենքը, Գոգոլի փ. 7/1-92 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, «Վազգեն Աբգարյան» ՍՊ ընկերությունը, 11:00-15:00 Ավան՝ Խուդյակով փողոցը մասնակի, Խուդյակովի փ. 4-րդ նրբ. 14 սեփական տունը, Խուդյակովի փ. 2-րդ նրբանցքի […]
09:14 19.03.2019
Չինաստանի Սանյա քաղաքում վիրաբույժը վիրահատություն է իրականացրել 5G ցանցի օգնությամբ՝ գտնվելով հիվանդից 3000 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է China Global Television Network-ը։ Բժիշկ Լինգ Ժիպեյը մարտի 16-ին միացել է հիվանդանոցի վիրահատարանում տեղադրված էկրաններին։ Շնորհիվ հատուկ սարքերի՝ նա անանուն հիվանդի ուղեղում տեղադրել է չիպ, որն ապահովում է ուղեղի խորը ստիմուլյացիան և որոշում Պարկինսոնի հիվանդությամբ […]
09:00 19.03.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների, Արագածոտնի մարզի Թթուջուր, Եղիպատրուշ, Չքնաղ, Քուչակ, Ձորագլուխ, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագած-Թալին ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
08:46 19.03.2019
Մարտի 18-ին` ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և […]
08:25 19.03.2019
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 19-ին` ժամը 08:30-14:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գագարինավան բնակավայրի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:15 19.03.2019
Առնվազն 3 մարդ է զոհվել ամերիկյան Նեբրասկա և Այովա նահանգներին պատուհասած ջրհեղեղի հետևանքով։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Ջրհեղեղն առաջացել է 16 գետերի վարարումից։ Ներկայում ավելի քան 870 մարդ ժամանակավոր կացարաններում է գտնվում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից […]
08:01 19.03.2019
Հանրահայտ երգիչ Ալբանո Կարիզին (Ալ Բանո) պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բացառել իրեն սև ցուցակից և փոխհատուցել բարոյական վնասը։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նշվում է, որ երգչի փաստաբանները պատրաստվում են հայտ ներկայացրել ՄԻԵԴ։ Ալ Բանոն խոստովանել է, որ սկզբում որպես կատակ է ընդունել իրեն «Խաղաղապահ» կայքի տվալների բազայում ներառելու լուրը։ Նրան ցուցակում են ընդգրկել […]
07:45 19.03.2019
Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական հարցերով նախարար Նատալի Լուազոն իր կատվին Brexit է անվանել անվճռականության ու անհետևողականության համար։ Նա իր կատվի վարքը համեմատել է Լոնդոնի քաղաքականության հետ։ Այս մասին հայտնում է The Local-ը։ «Ես սկսել եմ կատվիս Brexit անվանել։ Նա առավոտյան ինձ արթնացնում է մլավոցով, քանի որ ցանկանում է դուրս գալ տնից։ Երբ դուռը բացում եմ, նա […]
07:31 19.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր տարեկան աշխատավարձի 1/4-ը՝ 100 հազար դոլար, տրամադրել է Ներքին անվտանգության հարցերով նախարարությանը՝ վերջ տալու Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության շուրջ հետագա վեճերին։ Որպես ապացույց նա իր թվթերյան էջում կցել է վճարման կտրոնի պատճենը։ «Ես ամեն տարի իմ աշխատավարձից 400 հազար դոլար կհատկացնեմ ամերիկյան տարբեր գերատեսչությունների»,- ասել է Թրամփը։ Ներքին անվտանգության […]
07:18 19.03.2019
ԱՄՆ Նեբրասկա նահանգում գտնվող Օֆաթ ավիաբազան մոտ 1/3-ով ջրածածկ է եղել։ Վնասվել են այնտեղ տեղակայված 200 շինություններից 30-ը։ Թռիչքավայրէջքային ուղու մոտ 1 կմ հատվածը ջրի տակ է անցել։ Նշվում է, որ հենց այդ բազայում է գտնվում ԱՄՆ Զինված ուժերի ռազմավարական հրամանատարության կենտրոնակայանը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 55-րդ ավիաթև հրամանատար, գնդապետ Մայքլ Մանիոնը […]
01:00 19.03.2019
Նախկինում իշխանությունների կողմից դրական փոփոխությունների չգնալը պայմանավորված է եղել ընդամենը լեգիտիմության պակասով, վստահության պակասով, սակայն, նման գաղափարներ նախկինում էլ որոշ գործիչների մոտ եղել են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ ռադիկալ փոփոխություններ են մեզ պետք, որովհետև այլևս այսպես, […]
00:54 19.03.2019
Յու ազգանունով չինացի մի աղջիկ որոշել էր անսովոր ձևով հեռանալ իր ընկերոջից, ով, ի զարմանս աղջկա, պարզվել է, որ չափազանց աղքատ է: 37 տարեկան չինուհին ընկերոջ հետ այցելել է նրա հարազատ քաղաքը, որտեղ պարզել է, որ իր ընտրյալ Լին իրականում շատ աղքատ է: Աղջիկը որոշել է դադարեցնել հարաբերությունները, սակայն կարծել է, որ հեշտ չի լինի […]
00:49 19.03.2019
Մարտի 18-ին՝ ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և […]
00:41 19.03.2019
AV-Comparatives ընկերության մասնագետները ստուգել են Android համակարգերի համար նախատեսված հակավիրուսային ծրագրերը և եկել են այն եզրակացության, որ դրանց 2/3-ն արդյունավետ չէ և չի իրականացնում համակարգի պաշտպանություն: Ստուգվել են ընդհանուր թվով 250 հակավիրուսային ծրագրեր: Դրանցից ընդամենը 80-ն են համապատասխանել պահանջներին, սակայն նույնիսկ դրանց աշխատանքը շատ արդյունավետ չի գնահատվել: Հիմնական թերացումը ոչ արդյունավետ սկանավորման մեջ է: Ըստ […]
00:30 19.03.2019
Օպերայի հարակից տարածքում տեղակայված սրճարանները գործել են ոչ մրցակցային պայմաններում: «Շանթ» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: «Նրանք Oպերայի հարակից տարածքի վարձակալության համար վճարել են ընդամենը ամսական մի քանի տասնյակ հազար դրամ: Սա լուրջ մրցակցային խնդիր է առաջացնում, որովհետև դրանից մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող, նույն […]
00:22 19.03.2019
ԱՄՆ 2020 թ.-ի գալիք նախագահական ընտրություններին դեմոկրատական կուսակցության «աութսայդերի» դերը բաժին է ընկել Մասսաչուսեթս նահանգի սենատոր Էլիզաբետ Ուորենին, գրում է Associated Press գործակալությունը: Նշվում է, որ սենատորն այս պահին խնդիրներ ունի նախընտրական քարոզարշավ կազմակերպելու համար գումար հայթայթելու հարցում, այս պահին նա հավաքել է 300 հազար դոլար: Նշվում է՝ մեկ այլ խնդիր է այլ դեմոկրատ թեկնածուների հետ […]
00:12 19.03.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի որդու՝ Յաիրի այն հայտարարությանը, թե Կոստանդնուպոլիսը պատկանում է քրիստոնեական քաղաքակրթությանը: Գազիօսմանփաշա շրջանում տեղի ունեցած հավաքին Էրդողանը դիմել է Նեթանյահուին՝ կոչ անելով, որ նա որդուն մի լավ դաս տա: «Նեթանյահո՛ւ, քաշիր որդուդ ականջներից: Եթե դուք այս հարցում անցնեք սահմանը, ապա մենք դաստիարակաչկան տարբեր մեթոդներ ունենք և […]
00:04 19.03.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է անցած 6 օրերին մայրաքաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցող գործողություններին՝ հայտարարելով, որ քաղաքապետարանի գործողությունները լիովին օրինական են: «Սրճարանները կառուցվել էին ոչ իրավական նորմերով: Այսինքն՝ այնտեղ չկար սեփականության իրավունք: Եթե լիներ սեփականության իրավունք, բնականաբար, դրանք կճանաչվեին որպես հանրային գերակա շահ և կլիներ, բնականաբար, փոխհատուցում: Եթե […]
23:50 18.03.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչների առջև հայտարարել է, որ Ռուսաստանը կհանի իր կողմից սահմանված պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ Եվրոպական միությունը հանի իր սահմանափակումները, որոնք կան գյուղատնտեսական ոլորտում, հայտնում է Tass-ը: «Իմ պատասխանը չի ուրախացնի մեր ռուսական գյուղատնտեսական ոլորտում տնտեսվարողներին, սակայն ես ստիպված եմ ձեզ ասել, որ եթե ԵՄ-ն հանի իր պատժամիջոցները, ապա […]