TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Մարտ 2019

Խիստ նկատողություն «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին

14:15 19.03.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը խիստ նկատողություն է հայտարարել «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանին՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Հրամանի համար հիմք են դարձել կենտրոնում ՄԻՊ գրասենյակի իրականացված մշտադիտարկման այցի արդյունքներով […]

̰
Քննադատները ներդրումներով չեն մտահոգված, մտածում են՝ դաչան և Հյուսիսային պողոտայի 3 հարկն ի՞նչ է լինելու․ վարչապետ

14:12 19.03.2019

«Քննադատները ներդրումներով չեն մտահոգված։ Էդ քննադատները հիմա մտածում են՝ բա էս դաչաս ի՞նչ է լինելու, բա էն Հյուսիսային պողոտայի 3 հարկը, որ իրար վրա ունեմ, ի՞նչ է լինելու, էն բաները՝ հողատարածքները հեկտարներով, բա դրա հետ ի՞նչ է լինելու»։ Այս խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այն դիտարկմանը, որ քննադատներն ասում են՝ առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձումները […]

̰
Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, հնարավոր է՝ «Իմ քայլն» ավելի մեծ տոկոսով հաղթի․ Փաշինյան

14:11 19.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհությամբ ընդունեց այն հարցը, որը վերաբերում էր Հայաստանում հնարավոր դժգոհության մթնոլորտին։ Նա պատմեց, որ աննախադեպ էր, երբ ինքը՝ որպես երկրի ղեկավար, Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելուց հետո ինքնաթիռով մեկնել էր Նյու Յորք՝ առանց ընտրությունների արդյունքներին սպասելու։ Նա ասաց, որ իրեն անընդհատ հարցնում էին՝ հաղթելո՞ւ է արդյոք իրենց դաշինքը, և ինքը զարմանում էր։ Նա […]

̰
Այսուհետ վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները` դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով

14:09 19.03.2019

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տեղադրել, որտեղ պատկերված է կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին։ «Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան […]

̰
Հայաստանում տնտեսական հեղափոխությունը սկսվել է և հաջողելու է. Փաշինյան

14:06 19.03.2019

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո 85 հազար մարդու նպաստ և թոշակ է ավելացել, 200 հազար մարդու աշխատավարձ է բարձրացվել: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստանում սոցիալական վիճակի բարելավմանը միտված քայլերին և արդյունքներին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երբ հիպոթեքային վարկավորման 100 տոկոսանոց աճ է տեղի ունեցել, դա մարդկանց սոցիալական վիճակի բարելավման ցուցի՞չ է, […]

̰
Իշխանության ներսում խմորումների մասին լուրերը ստեղծվում են 3 սենյակում, և ես էդ 3 սենյակների տեղերը գիտեմ․ Փաշինյան

13:57 19.03.2019

Երբ գրում են Հայաստանի իշխանությունների ներսում իբր տեղի ունեցող խմորումների մասին, այդ ամենը հորինվում է 3 սենյակում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ ամենը տեղի է ունենում 3 սենյակում, և ես էդ 3 սենյակների տեղերը գիտեմ։ Եվ այդ 3 սենյակներում գործող անձանց մի մասն արագ-արագ գալիս է, մեզ պատմում է, թե […]

̰
Հայաստանում սեփականության վերաբաշխում չկա․ ստիպված ենք լինելու անցումային արդարադատություն կիրառել․ Փաշինյան

13:56 19.03.2019

Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մի քանի օրինակ ներկայացրեց, երբ նախկին պաշտոնյաները կասկածելի գործարքներով սեփականաշնորհել են համայնքային հողեր կամ այլ սեփականություն, ու ասաց, որ դա խնդիր է ստեղծում ներդրողների համար։ «Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շա՜տ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ հաա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ […]

̰
ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը` իրեն անվստահություն հայտնելու մասին

13:54 19.03.2019

Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որին 24 անդամներից ներկա է 17-ը։ Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Գյումրիից: Նախ` քննարկվել է օրակարգային հարցերի նախագիծը հաստատելու հարցը, որի ընթացքում էլ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ ու զեկույցով, որը վերաբերվում էր իրեն անվստահություն հայտնելուն։ Լևոն Բարսեղյանը նշել է, որ իր […]

̰
Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, 5 տարվա ընթացքում կտեսնենք․ Փաշինյան

13:52 19.03.2019

«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա»,- այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ դժգոհության մասին հարցին։ Նա ասաց, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից հետո լրագրողը կանգնում, հարցնում է հասունացող դժգոհությունների մասին։ Փաշինյանը նաև […]

̰
Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

13:49 19.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի հանրային հատվածի արևելյան բաժնի պետ Լիոնել Ռապելին։ Ջերմորեն ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել Եվրոպական ներդրումային բանկի գործընկերներին և ևս մեկ անգամ իմաստավորել փոխադարձ համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստանում էներգետիկ և ճանապարհային […]

̰
Ներդրումներ կան, որ չեն իրականանում, որովհետև նախկին պաշտոնյաները իրենց հողերի համար տասնապատիկ գին են ուզում․ Փաշինյան

13:48 19.03.2019

Հայաստանում հողերի խնդիրը կա, և նախկինում չարաշահումներով տեղի ունեցած օտարումները պետք է շտկվեն, այդ հողերը պետք է վերադարձվեն համայնքներին։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրինակ, կան ներդրումային ծրագրեր, որոնք չեն իրականանում էն պատճառով, որ նախկին մի պաշտոնյա [հողը] սեփականաշնորհել է։ Հիմա ներդրողները գնում են, այդ պաշտոնյային ասում են՝ էս հողը ուզում ենք […]

̰
Ինչո՞ւ են կանաչապատման ծախսերը կրճատվում, հետո ավելացվում. հարց փոխքաղաքապետին

13:44 19.03.2019

Ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրել է 2018-ի Երևանի բյուջեի կատարման հաշվետվությունը, որից հետո «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հարց է հնչեցրել՝ ասելով. «Երբ քննարկում էինք 2019-ի բյուջեն, մենք հնչեցնում էինք մեր մտավախությունները, որ կանաչապատման բյուջեի կրճատումը լավ չէ, և քաղաքապետարանի աշխատակազմի վերապատրաստման բյուջեի մեծացումը լավ չէ, հիմնավորում էինք, որ բացի նրանից, որ կանաչապատման ծավալները […]

̰
Օրենքը թույլ է տալիս վերադարձնել կեղծ գործարքներով Մանվել Գրիգորյանի ստացած հողերը․ Փաշինյան

13:44 19.03.2019

Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն մինչև գործը դատարան ուղարկելը արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել ու այդ գործերը ուղարկել է տարածքային կառավարման նախարարություն։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով օտարված հողերի վերադարձի մասին հարցին։ «Մեր օրենքը թույլ տալիս է, որ կեղծ գործարքները, աճուրդները չեղյալ հայտարարվեն, և այդ […]

̰
Ես նոր մարդ եմ բանակցություններում, ուզում եմ հասկանալ՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Փաշինյան

13:34 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: Նա կրկին ուշադրություն հրավիրեց սկզբունքների հստակեցման անհրաժեշտությանը: «Որպեսզի հասկանանք դրանք, պետք է հասկանանք՝ ինչ են նշանակում այդ սկզբունքները: Մենք ունենք տեքստ և տասնյակ մեկնաբանություններ, որ արվում են պետական մակարդակով: Պետք է հասկանանք՝ ինչ մեկնաբանության վրա ենք հենվելու հետագա բանակցությունների ընթացքում, […]

̰
Պաշտոնյաները սեփականաշնորհել էին Մեղրու ազատ տնտեսական գոտու շուրջ գտնվող հողերը․ Փաշինյան

13:26 19.03.2019

Հայաստանում գործնական քայլեր են իրականցվելու օտարված հողերը վերադարձնելու ուղղությամբ, որոնք չեն օգտագործվում։ Նորվեգացի լրագրողի հարցին պատասխանելիս այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ չնայած Մեղրու ազատ տնտեսական գոտու մասին լայն լուսաբանմանը, ինքն այնտեղ այցի ժամանակ հասկացել է, որ այդ գոտին չունի տարածք, որտեղ հնարավոր է գործունեություն ծավալել։ Փաշինյանի խոսքերով՝ կարևոր բացահայտումներ […]

̰
Արցախի հարցում իմ հայտարարությունները մարտահրավեր չեն, երկխոսության հրավեր են․ Փաշինյան

13:23 19.03.2019

Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունների շարքը սկսել է, երբ դեռ վարչապետի թեկնածու էր, և նույն հայտարարություններն արել է Ստեփանակերտում, երբ նորընտիր վարչապետ էր։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց ինքը` Փաշինյանը։ «Էս հայտարարությունների շարքը… սրանք մարտահրավեր չեն, սրանք երկխոսության հրավեր են, երկխոսության գործընթաց են։ Երկխոսությունն իրականում նոր չի սկսվել։ Էտ երկխոսությունը սկսվել է, […]

̰
Ստանում եմ տեղեկություններ՝ իշխանությունում կան օղակներ, որ դատական համակարգին միջամտում են. Փաշինյան

13:22 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք դատական անկախության համար բավարար է միայն այն, որ դատավորներին զանգեր չլինեն, ասաց, որ դա բավարար չէ, բայց անհրաժեշտ պայման է, առանց դրա ուղղակի անհնար է դատական անկախ համակարգ ունենալ: «Եթե մենք դա իրականում երաշխավորենք, դատական համակարգում հենց ներսից պրոցեսներ կսկսեն, որոնք արդյունքում կբերեն […]

̰
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին

13:20 19.03.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) երևանյան գրասենյակի ղեկավար Դեբորա Գրիզերը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ ԿԳ նախարարը նշել է. «Վստահ եմ, որ երկու երկրների գործընկերային հարաբերություններն ամրապնդելու և զարգացնելու […]

̰
Ծնվել է հայտնի կապիկ Գուգոյի թոռը. Երևանի կենդանաբանական այգին անվան առաջարկներ է ընդունում

13:16 19.03.2019

Երևանի կենդանաբանական այգում լույս աշխարհ է եկել հայտնի կապիկ Գուգոյի թոռը: «Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը: Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն: Մեր էջի սիրելի հետևողներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար»,-գրում է Երևանի կենդանաբանական այգին իր ֆեյսբուքյան էջում:

̰
Ունենք ռազմական նոր արտադրանքներ, որ հուսով եմ՝ առաջիկայում սերիական արտադրության կդրվեն․ Փաշինյան

13:14 19.03.2019

Հայաստանն Ադրբեջանի հետ ռազմական բալանսը պահում է ոչ միայն ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմամբ, այլև սպառազինությունների գնումներով, և այդ գործընթացի մեկնարկը տրվել է 2018 թվականի մայիսին։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ հիմա կառուցվածքային ու բովանդակային փոփոխություններ են իրականացվում Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտում։ «Մենք այսօր ունենք կարևոր նոր արտադրանքներ, որոնք առաջիկայում, հույս ունեմ, սերիական […]

̰
Ոստիկանները բացահայտել են Մարմաշեն համայնքի ղեկավարի ապօրինությունները

13:07 19.03.2019

Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Մարմաշեն համայնքի ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ու գրառումներ մտցնելով, 2018 թվականի հունիսին և հուլիսին համայնքի ազատամարտիկների անվամբ, որպես […]

̰
Եթե անգամ իմ հարազատ եղբոր սրճարանը լիներ, իմ վերաբերմունքը չէր փոխվի. Փաշինյանը՝ սրճարանների ապամոնտաժման մասին

13:02 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից մարտի 19-ին լրագրողներն անդրադարձան Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացին: Փաշինյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ուղղորդված է այս գործընթացը, ընտրվում են սրճարանները: «Այս դեպքում էլ այնպես չէ, որ բերում են քարտեզը, խաչ եմ քաշում, մի մասը կանաչ եմ ներկում կամ դեղին: Դա իրավական ձևակերպումների խնդիր է, մի մասի դեպքում, երբ պայմանագրերով քաղաքապետարանը հնարավորություն է […]

̰
Քաղաքապետարանի ԾԻԳ-ի ջանքերով վճարված տուգանքը գնացել է ոչ թե համայնքային, այլ պետական բյուջե

13:00 19.03.2019

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքումյանն այսօրվա նիստում 2018թ. համայնքային բյուջեի կատարողականը քննարկելիս հիշեցրեց, որ այն ընդունվել է նախորդ ավագանու օրոք ու իրականացվել նախորդ տեղական կառավարիչների օրոք, որից հետո հետաքրքրվեց երկու հարցով՝ ասելով. «Արգավանդ-Շիրակ ճանապարհի վերաբերյալ որոշվել է նոր մրցույթ իրականացնել, ինչո՞ւ: Երկրորդ` կինո «Հայրենիքի» հանգույցի վերաբերյալ նշումն ասում էր՝ նախագծողի ներկայացրած լուծումը հավանության […]

̰
Հայաստանը պատրաստ է մեղմացնել Արցախի հարցում դիրքորոշումը, բայց նույնն ակնկալում է գործընկերներից․ Փաշինյան

12:56 19.03.2019

Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին պաշտոնական Ստեփանակերտի միանալու հայկական կողմի պնդումը նորություն չէ ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ոչ էլ Ադրբեջանի համար։ Դա այն օրակարգն է, որ ձևավորվել է 2018 թվականի մայիսին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Արցախի վերադարձը բանակցային սեղան ո՛չ քմահաճույք է, ո՛չ նախապայման։ Մենք այս թեմայով քննարկումները շարունակելու ենք մեր […]

̰
Մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը

12:54 19.03.2019

94 տարեկան հասակում մահացել է կինոռեժիսոր Մարլեն Խուցիևը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մարլեն Մարտինովիչը մահացել է առավոտյան ժամը 7-ին՝ Բոտկինսկի հիվանդանոցում»,- հայտնել է Կինեմատոգրաֆիստների միության խոսնակը: Աղբյուրը նշում է, որ Խուցիևը տեղափոխվել էր հիվանդանոց դեռ դեկտեմբերին, իսկ մարտի 16-ից նա գտնվում էր վերակենդանացման բաժնում: Մարլին Խուցիևը նկարահանել է այնպիսի հանրահայտ ֆիլմեր […]

̰
«Հաշվեհարդար»-ն անհամատեղելի բառապաշար է մեր կառավարության նկատմամբ. ՀՀ վարչապետ

12:52 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իր և իր կառավարության դեմ հայցադիմում ներկայացնելու գործընթացին: Նա ասաց, որ գործընթացը չի մեկնաբանի, դա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: «Մեր ընդհանուր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հայց քննարկվի իսկապես […]

̰
Մարտի 1-ին կրակված պարկուճները փոխվել են. Փաշինյան

12:50 19.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք նոր քրեական գործ կհարուցվի Մարտի 1-ի սպանությունների դեպքերը բացահայտելու համար: ՀՀ վարչապետն ասաց, որ այդտեղ նոր քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ այդ գործը հարուցվել է: «Մենք գործ ունենք առնվազն այն հայտարարության մակարդակով, որ արվել է քննչական մարմինների կողմից, հետևյալ փաստի հետ, որ Մարտի 1-ի […]

̰
Հայ դպրոցականները՝ Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրներ

12:46 19.03.2019

Ճապոնիայում անցկացված Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական համաշխարհային նկարչական ցուցահանդեսում ՀՀ դպրոցականներն արժանացել են «Կանագավա» մրցանակի: Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր՝ նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև տարբեր երկրների միջև միջմշակութային կապերի ստեղծումը: Ցուցահանդեսին ներկայացվել է շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել վերոնշյալ մրցանակին: Մրցանակների են արժանացել Երևանի Գալինա […]

̰
Քանի որ քննադատության դեֆիցիտ չունենք, ինքս ինձ չեմ քննադատի․ Փաշինյան

12:46 19.03.2019

Հայաստանում քննադատության դեֆիցիտ չկա։ Եթե այդպիսի սահմանափակումներ լինեին, ընդունելի կլիներ, որ վարչապետը քննադատեր ինքն իրեն, սակայն դրա կարիքը չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ժպիտը դեմքին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ինչում կքննադատեր վարչապետ Փաշինյանին։ «Կարծում եմ՝ ներողամիտ կգտնվեք, եթե Ձեր առաջարկած դերը չստանձնեմ առնվազն հիմա»,- լրագրողին պատասխանելիս ասաց Փաշինյանը։ Վարչապետն […]

̰
Դատավորները հեռանում են ոլորտից, որովհետև գտնվում են թիրախում. Արտակ Զեյնալյան

12:42 19.03.2019

Դատավորները համակարգից հեռանում են ոչ միայն աշխատավարձի, այլև հանրային վերաբերմունքի պատճառով: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ խոսեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Դատավորները հեռանում են ոչ միայն այն պատճառով, որ հույս չունեն, թե սոցիալական երաշխիքները կավելանան, այլ նաև, որովհետև դատավորները գտնվում են թիրախում: Դատավորների կամ դատական իշխանության նկատմամբ քամահրանքը, քննադատությունը մեծ է: […]

̰
BACK_TO_TOP