12:39 19.03.2019
Կառավարության ծրագրի կատարողականում գրված է միայն ձեռքբերումների մասին, և խոսք չկա թերացումների կամ ձախողումների մասին: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: «2018 թվականին ձևավորված կառավարությունը չի հասցրել իր ծրագիրն իրականացնել, որովհետև արտահերթ խորհրդարանական ընտրություններ են եղել: Այն գրված է եղել հնգամյա: 2018 թվականի կառավարությունը մեծ […]
12:38 19.03.2019
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն այսօրվա ավագանու նիստում ներկայացրել է 2018թ. կատարած աշխատանքների հաշվետվությունը: Ըստ այնմ, անցնող տարում աշխատանքներ են տարվել ճանապարհաշինարարության ոլորտում՝ Դավիթաշեն-Աշտարակ, Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների շինարարության ուղղությամբ, շարունակվել են մայթերի, բակային տարածքների բարեկարգման, մանկապարտեզների վերանորոգման աշխատանքները, կանաչ տարածքների պահպանման, հիմնման, աշխատանքներ, անցկացվել են ոռոգման ցանցեր:Հասարակական տրանսպորտի ցանցը վերանայվել է: Դրանց ներկայացումից հետո ավագանու «Լույս» […]
12:32 19.03.2019
Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրում հայկական ատոմակայանի փակման թեման քննարկվում ու շեշտադրվում է համարժեք հզորությունների ձևավորման հետ։ Այսինքն` դա ոչ թե ատոմակայանի փակման մասին է, այլ համարժեք հզորությունների ձևավորման։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «… Որովհետև ատոմակայանը, բոլորս գիտենք, հիմա երկարացնում ենք։ Ինչքան հնարավոր կլինի երկարացնել, կերկարացնենք, բայց բոլորս հասկանում ենք, որ ատոմակայանը […]
12:30 19.03.2019
Կառավարության ծրագրում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նկատել է «երջանիկ քաղաքացի» հասկացությունը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նա խոսեց դրա բովանդակության մասին: «Եթե ձևակերպելու լինեմ «երջանկության» բնորոշումը, ապա իմ կարծիքով՝ դա արժանապատիվ աշխատանքով, ընտանիքիդ և ընկերներիդ կողքին երկար և առողջ ապրելու հնարավորությունն է: Մենք ամեն օր լսում ենք, որ լուծարվում […]
12:30 19.03.2019
Վարչապետի՝ Բրյուսել այցի ժամանակ քննարկված ծրագրերից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին, երկրորդը՝ ջրամբարաշինությանը, կան նաև ոստիկանության համակարգի բարեփոխումների, էներգետիկ միջանցքի ձևավորման և այլ ոլորտներում իրականացվելիք ծրագրեր։ Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտնեց այսօրվա ասուլիսի ժամանակ։ Փաշինյանն ասաց, որ նախատեսվում է իրականացնել 20 նոր ջրամբարի կառուցում, ինչի վերաբերյալ հատուկ ժամանակացույց կմշակվի։ Ինչ վերաբերում է ԵՄ աջակցությանը, ապա կառույցը […]
12:29 19.03.2019
Մարտի 23-ին Հայաստանում հայտարարված է համապետական մաքրության օր: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Այդ օրը մենք բոլորս, հույս ունեմ, կմասնակցենք համապետական մաքրության այդ գործողություններին: Ինքս էլ դրան մասնակցելու եմ, կփորձեմ թերևս մասնակցել նախապես չհայտարարված որևէ բնակավայրում: Հույս ունեմ՝ մեր քաղաքացիները ևս ակտիվ կմասնակցեն: Վիզուալ առումով երկրում ամենամեծ […]
12:24 19.03.2019
Գազի խողովակները առանձնահատկություն ունեն՝ համ մտնում են, համ դուրս են գալիս․ ժպիտը դեմքին այսպիսի խոսքերով վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իրանական գազի տարանցման մասին։ Խոսքն այն մասին է, որ եթե գազը բերվում է Հայաստան, ապա կարող է նաև դուրս բերվել Հայաստանից՝ տարանցման համար։ «Այսինքն՝ խոսքը նոր գազատարի մասին չէ, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ եղած […]
12:23 19.03.2019
Սոցիալական երաշխիքները Հայաստանի դատավորների պարագայում ամենացածրն են Եվրոպայի խորհրդում: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում խոսեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Դրա համար էլ կրճատում ենք պետական ապարատը, որպեսզի կարողանանք բյուջեն ավելացնել, ի վերջո, նաև բարձրացնել դատավորների աշխատավարձը, ավելի կատարյալ դարձնել սոցիալական երաշխիքները: Հետաքրքրության համար կարող եմ ասել, որ մենք վերջին տեղում ենք […]
12:21 19.03.2019
Հայաստանի Կառավարության հետ այսօր քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2,7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այս մասին մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնեց, որ այդ ծրագրերից 42-ը՝ 774 մլն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Սա, ըստ վարչապետի, նշանակում է, որ նաև […]
12:20 19.03.2019
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ղեկավարի թեկնածուի անօրինական գործողությունների վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հանցագործության մասին հաղորդման հիման վրա 2019թ․ փետրվարի 26-ին հարուցվել է քրեական գործ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Տավուշի մարզի դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2019 թ․ փետրվարի 14-ին, երբ տեղեկություններ էր ստացել այն մասին, որ Ակնաղբյուրի այդ պահին գործող ղեկավարը, որը նաև համայնքի ղեկավարի թեկնածու էր, չարաշահում […]
12:19 19.03.2019
Մատենադարանի նոր մասնաշենքում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Սա վարչապետի՝ լրագրողների հետ թվով երրորդ հանդիպում-ասուլիսն է: Փաշինյանը նախքան հարցերին պատասխանելը մեկ-երկու տվյալներ հաղորդեց: Նա հայտնեց, որ 2019թ. փետրվարին 2018թ. փետրվարի նկատմամբ հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում վարկավորման աճը կազմել է 145 տոկոս՝ 2019-ի փետրվարը 2018թ. […]
12:18 19.03.2019
ԱՄՆ Նյու Յորք նահանգի փողոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնել է NBC New York-ը: Տեղի ունեցածի հետևանքով տուժել է 3 մարդ: Նրանցից մեկը ուսի շրջանում վիրավորում է ստացել, իսկ մյուս երկուսը` ոտքի շրջանում: Տուժածների վիճակը ներկայումս կայուն է: Նյու Յորքի ոստիկանության նախնական տվյալներով՝ հարձակումը կապված է հանցավոր խմբի հետ: […]
12:14 19.03.2019
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, որը ներկա էր թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի դեմ բողոքի ակցիաներին և այդ մասին բարձրաձայնում էր ավագանու նիստերում, անելանելի վիճակում է հայտնվել. նրա նկատմամբ դատական հայց է ներկայացրել պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը, իսկ հաշիվները կալանքի տակ են դրվել: Այսօր ավագանու նիստում նա ներկայացրեց իրավիճակը: «Շուրջ մեկ ամիս առաջ այս դահլիճում հնչեցրած […]
12:11 19.03.2019
Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու այսօրվա նիստւում բարձրացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերող հարցը: Ըստ նրա՝ այն չի համապատասխանում քաղաքապետի հայտարարած գործելաոճին: «Այն համահունչ չէ Ձեր այն հայտարարության հետ, որ չի լինելու գործընթաց հանել գործող աշխատակիցներին և բերել նորերի: Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի բաժնի ղեկավար Լիաննա Դավթյանին է վերաբերում, որին […]
12:08 19.03.2019
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հարցին՝ խոսելով անցումային արդարադատության մասին: «Անցումային արդարադատությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Այն չի լինելու դատավորների դատարան»,- ասաց նա: Զեյնալյանը տեղեկացրեց, որ այս […]
12:03 19.03.2019
Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը 54 կողմ, 2 դեմ ձայներով թույլտվություն է տվել Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամին Արգենտինայի մայրաքաղաքում «Հայերի հիշատակի, պատմության ու մշակույթի թանգարան» բացելու համար։ Այս մասին հայտնում է տեղական հայկական լրատուներից մեկը։ Հիմնադրամին տարածքը տրամադրվելու է 30 տարով, ու հնարավորություն է լինելու շարունակել գործունեությունը նաև այդ ժամանակի ավարտից հետո։ Թանգարանում ներկայացվելու է հայերի՝ […]
12:01 19.03.2019
Ինչպե՞ս կարող է կրճատվել Սփյուռքի նախարարությունը, և բոլոր պարտավորությունները դրվեն միայն մեկ հանձնակատարի վրա: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում այս հարցը տվեց ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Հանձնակատարը լինելու է դրա պատասխանատուն, անմիջականորեն հաշվետու է լինելու վարչապետին և ունենալու է գրասենյակ: Այդ գրասենյակն իրականացնելու է այն […]
12:01 19.03.2019
Կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արման Օսիկյանը նշանակվել է սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ: Մինչ այս նշանակումը Արման Օսիկյանը Կոմիտեի ղեկավարի օգնականն էր։ «Կադաստրի կոմիտի ղեկավարի հրամանով սպասարկման մեթոդաբանության և համակարգման վարչության պետ է նշանակվել 41-ամյա Արման Օսիկյանը։ Նա Կադաստրում աշխատում է 2002 թվականից։ Նշանակման մասին հայտնելիս Սարհատ Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցության մասնակիցներին […]
11:49 19.03.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարներ է հրապարեկլ Արցախից։ «Ջերմ և խաղաղ Ստեփանակերտում»․ իր ֆոտոշարքն այսպես է վերնագրել Հակոբյանը։ https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/2278238908886372
11:47 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից դյուրակիր համակարգիչ գողացած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 3-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, անհայտ անձը ՍՊ ընկերության՝ Արշակունյաց պողոտայում գործող էլեկտրատեխնիկայի խանութ-սրահից առերևույթ հափշտակել է «Չուվի» մոդելի դյուրակիր համակարգիչ՝ պատճառելով 278 900 դրամի գույքային վնաս: […]
11:44 19.03.2019
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը և միջազգային ֆինանսական առաջատար կառույցների ներկայացուցիչները համատեղ այցի շրջանակներում ժամանել են Երևան՝ քննարկելու հանրային և մասնավոր նշանակության շենքերի էներգաարդյունավետության ապահովմանն ուղղված քաղաքական առաջնահերթությունները և կայուն ներդրումային լուծումները: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնից։ Նույն օրը Եվրոպական […]
11:43 19.03.2019
Հակակոռուպցիոն իրավապահ մարմին ստեղծելու համար ինչ միջոցներ են պետք, որքան գումար կծախսվի: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում այս հարցը տվեց ԲՀԿ խմբակցության անդամ Նորա Առուստամյանը արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: «Ես արդեն ասացի, որ մշակման փուլում է գտնվում հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի նախագիծը: Դրանով մինչև վերջ հստակեցված չէ, թե ինչպիսի մարմին է ստեղծվելու: Այդ մարմինը […]
11:42 19.03.2019
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը խոսեց Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի նշանավորման միջոցառումների մասին: Նա ասաց՝ անցյալ տարի այս օրը այս ամբիոնից կրկին նրա մասին է խոսել: Խաչատրյանը հիշեցրեց՝ հանձնաժողով էր ստեղծվել Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյա տարեդարձը նշանավորելու համար, որի կազմում էր նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, […]
11:39 19.03.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ղրիմ և շնորհավորել ղրիմցիներին Ռուսաստանի հետ միավորվելու 5-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պուտինը ասել է, որ անցած հինգ տարիների ընթացքում հասցրել են շատ բան անել: Նա նաև ասել է, որ կանի ամեն ինչ իր առջև դրված բոլոր նպատակները իրագործելու համար: Հավելենք, որ Ղրիմում հինգ […]
11:33 19.03.2019
Դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել օրենքի նախագիծ, ըստ որի՝ նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ընդլայնվել է պարզեցված վարույթի կարգով քննվող գործերի շրջանակը: Սահմանվել է գործին մասնակցող անձանց, նրանց իրավունքների և […]
11:33 19.03.2019
Ավելի քան երկու միլիարդ մարդ չի կարողանում օգտվել ջրից: Այս մասին տեղեկանում ենք Ջրային ռեսուրսների համաշխարհային զեկույցից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է Ժնևում: Փաստաթղթում ներկայացված վիճակագրության համաձայն` 10 մարդուց 3-ը զրկված է մաքուր խմելու ջրի հասանելիությունից, 10-ից 6-ն ապահովված չէ նորմալ սանիտարական պայմաններով: Այնուամենայնիվ, վերը թվարկված մարդկանց գրեթե կեսը ապրում է Աֆրիկայի` Սահարային հարակից հատվածներում: Այսպես, […]
11:28 19.03.2019
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված ավագանու անդամներ Սուրեն Գալստյանը և Կարեն Անտաշյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու մասին: Քաղաքապետը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ արձանագրություններով նրանց մանդատները տրվել են ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Դավիթ Զախարյանին և Կարինե Բաղդասարյանին:
11:23 19.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև «Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար […]
11:21 19.03.2019
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության արդյունքում մշակվել, դոնորների հետ քննարկվել և 2019 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է համատեղ ծրագիր, որի շրջանակներում ԵԱՀԿ-ն աջակցելու է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի՝ մասնավորապես հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին: Այս մասին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում խոսեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Մշակվել, շրջանառվել և ներկայումս […]
11:19 19.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է նախարարության և ԱԶԲ-ի միջև ճանապարհաշինության, ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում ևս գործակցության խորացման կարևորությունը։ Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է […]