20:10 18.03.2019
Մարտի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Մայքլ Շուլմանին: Ողջունելով դեսպանին՝ Վալերիյ Օսիպյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության և ԱՄՆ դեսպանատան համագործակցությունը, որը հիմնականում ուղղված է թմրամիջոցների անօրինական շրջանառության, թրաֆիքինգի, ընտանեկան բռնության, փողերի լվացման դեմ պայքարին: […]
20:03 18.03.2019
Նիդերլանդների իշխանություններն ուժեղացրել են հսկողությունը կայարաններում, օդանավակայաններում, բոլոր հասարակական վայրերում: Երկրում հայտարարվել է անվտանգության ուժեղացման բարձր մակարդակ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Չի բացառվում, որ այսօր առավոտյան Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցածն ահաբեկչություն է:Քաղաքային իշխանությունները խորհուրդ են տվել բնակիչներին դուրս չգալ տներից: Քանի դեռ հանցագործը ազատության մեջ է, հնարավոր են նոր միջադեպեր: Հասարակական տրանսպորտը, այդ […]
20:00 18.03.2019
Ֆրանսիայի քաղաքացի 34-ամյա Լորելին Գարսիա-Բերտոն բազմազբաղ անձնավորություն էր` զբաղվում էր ֆիլմարտադրությամբ, ղեկավարում էր կյանքի և նորաձևության մասին պատմող բլոգ, երազում էր կինոռեժիսոր դառնալ, նախկինում աշխատել է Discovery Channel-ում: Աղջկա անհետացման մասին, որն աշխատում էր որպես Golin ընկերության հասարակայնության հետ կապերի գծով օգնական, հաղորդել են նրա գործընկերները: Ֆրանսուհին մարտի 5-ին աշխատանքի չէր ներկայացել: Հաջորդ օրը Լորելիին […]
19:52 18.03.2019
Ռոբերտ Դաունի կրտսերի և Ջուդ Լոուի մասնակցությամբ «Շերլոկ Հոլմսի» երրորդ մասի նկարահանումների վայրը կլինի ԱՄՆ-ի Վայրի արևմուտքը: Մասնավորապես, ֆիլմում իրադարձությունները ծավալվում են Կալիֆոռնիայի Սան ֆրանցիսկո քաղաքում: Այս մասին հայտնում է HN Entertainment-ը: Համաձայն հրապարակված տեղեկության` նման որոշում կայացվել է, որպեսզի Հոլմսին դուրս բերեն իր եվրոպական «կոմֆորտի զոնայից»: Բացի դրանից, դիզայներներն ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն կունենան […]
19:51 18.03.2019
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ի և ԱԶԲ-ի միջև առկա համագործակցության հեռանկարներին և ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես քննարկվել է գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը և հետագա […]
19:40 18.03.2019
Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցած կրակահերթի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, 9-ը վիրավոր է: Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է քաղաքի ղեկավարը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքից հետո տեղի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել է Թուրքիայի 37-ամյա քաղաքացի Հեքման Թանիսի նկատմամբ: Իրավապահների հաղորդած տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել «Հոկտեմբերի 24-ի հրապարակ» անվանումը կրող տեղանքում՝ առավոտյան ժ. 10:45-ի […]
19:39 18.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս: Նախնական քննության տվյալներով՝ 2019թ. մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան […]
19:36 18.03.2019
Կրասնոյարսկում արտասովոր մրցումներ են կազմակերպվել` ապտակների առաջնություն: Siberian Power շոուի շրջանակում է կայացել մրցաշարը, որին մասնակցել են միայն տղամարդիկ: Գլխավոր պարգևը 30 հազար ռուբլին էր: Մրցումների կանոնները շատ պարզ են: Տղամարդիկ կանգնում են դեմ դիմաց և հերթով ապտակում միմյանց: Մասնակիցների մոտ կարող են կանգնել նրանց ընկերները, որպեսզի օգնեն նրանց հուժկու հարվածներից տղամարդիկ վայր չընկնել: […]
19:34 18.03.2019
Մարտի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոին և ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ: Բարձր գնահատելով առաքելության ընթացքում կատարած ծավալուն աշխատանքը` Դավիթ Տոնոյանը հաջողություն է մաղթել Զուրաբ Բուդուլիին հետագա գործունեության ընթացքում: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր […]
19:30 18.03.2019
Գյումրիում կայացել է թաեքվոնդոյի ամենամյա բաց առաջնությունը: Առաջնությունում իրենց ուժերն են փորձել մանկապատանեկան տարիքի՝ հանրապետության տարբեր մարզերի 60-ից ավելի մարզիկներ: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Ռոբերտ Նազարյանի հետ 90-ականներին եմ զբաղվել կարատեով, որովհետև այդ ժամանակ Գյումրիում միայն կարատե մարզարվեստը կար: Նա մեզ համար եղել է մեծ ընկեր, մեծ եղբայր, ցավոք, մեր կողքին չէ, բայց […]
19:29 18.03.2019
Այն, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանները պետք է տեղը զիջեն կանաչապատ տարածքներին, հանրության պահանջն է: Ու այս կանաչ քարտով է, որ քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժման գործընթացը: Օր 6-րդ Աղեղնաձև տարածքի մի մասում «Կենտրոն» կանաչապատման աշխատակիցներն արդեն հողը փխրեցնում են, մաքրում: Որոշ հատվածներում էլ հողի լրացում կարվի: Հետո ոռոգման ցանցը կհամալրվի, կսկսվի խոտի սերմի ցանքսը: «Կմշակվեն […]
19:21 18.03.2019
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ու ռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում համալրում է սպասվում: «Առաջիկա մի քանի ամսում հանգիստ եմ լինելու, Աստծուն եմ երախտապարտ: Այդ պատճառով կտրուկ նվազեցնում եմ ակտիվությունս քաղաքական հարթակներում և սոցցանցերում, զգալի քիչ եմ կարդալու ու առավել ևս, քիչ եմ գրելու: Հաճախ պետք է ընտրել ճիշտ առաջնահերթությունները: Նախապես ներողություն եմ խնդրում հետևորդներիցս»,- գրել […]
19:15 18.03.2019
Օպերայի հարակից տարածքում շարունակվում են ապամոնտաժման աշխատանքները: Քաղաքապետարանից խոստանում են՝ այնտեղ լինելու է կանաչ ու բարեկարգ տարածք: Հիմա տարբեր կողմերից հնչող մտահոգությունների մասին: Հայտնի է, որ տարածքի մի մասում ստորգետնյա կայանատեղիներ կան: Ասում են, որ հողաշերտն է սահմանափակ, հնարավոր չի լինի ծառեր աճեցնել, սակայն Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը փարատեց մտահոգությունները: «Այս պահին […]
19:05 18.03.2019
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը խոստովանել է, որ որդու լույս աշխարհ գալուց հետո աշխատում է շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Օրերս երգիչը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ֆուտբոլ խաղում երեխայի հետ: Տեսանյութը Էնրիկեն հրապարակել է իր Instagram-ի էջում և մակագրել է կիրակնօրյա տրամադրություն հեշթեգով: View this post on Instagram #Sundaymood ? […]
18:57 18.03.2019
Ամերիկացի կոնգրեսական Մերի Գեյ Սքանլոնը լուսանկար է տեղադրել, որում երևում է, որ կրում է տարբեր կոշիկներ, գրում է Teenvogue-ը։ «Մարդիկ ինձ ամբողջ ժամանակ հարցնում են վաշինգտոնյան աշխատանքային ռիթմերի մասին… Ահա արդեն ժամը 16:04-ն է, և ես միայն հիմա եմ նկատում, որ ամբողջ օրը երկու տարբեր կոշիկ եմ կրել»,- գրել է կոնգրեսականն իր էջում։ Լուսանկարում երևում […]
18:55 18.03.2019
ՌԴ և Շվեյցարիայի ֆուտբոլի կանանց հավաքականների անդամների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Շվեյցարուհին կոշտ հնարք է կատարել, որից հետո ռուս մարզուհին հարվածել է նրան: Այնուհետ մարզուհիներն ավելի են տաքացել և արդյունքում մրցավարը Դիանա Պամենին և Էլլա Լյուշտինային կարմիր քարտ է ցույց տվել և հեռացրել խաղադաշտից: Ռուս մարզուհիները պարտվել են 2:4 հաշվով և զբաղեցնելով խմբում վերջին […]
18:53 18.03.2019
ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից տեղեկանում ենք` մարտի 18-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
18:48 18.03.2019
ԵԱՏՄ շուկայում խնդիրների մեծ մասը երկրների ոչ բավարար ինտեգրվածության հետևանք են։ Դրա հաղթահարման համար անհրաժեշտ է անդամ երկրներում քաղաքականությունը իրականացնել միօրինակ ու հասնել օրենսդրությունների ներդաշնակության։ Այս մասին ռուսական Forbes-ին տված հարցազրույցում ասել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Հենց այդ ուղղությունն է առաջնահերթ այս տարի։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անդամ պետությունների կառավարությունների հետ օրենսդրությունների ներդաշնակեցման աշխատանք է […]
18:45 18.03.2019
ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է ենթադրում ՌԴ այն քաղաքացիների նկատմամբ, որոնք, այսպես ասած, «ազդեցություն են գործում» Վենեսուելայի վրա: Փաստաթուղթը հրապարակվել է Կոնգրեսի պաշտոնական կայքում: Նախագծի հեղինակները նշել են, որ Ռուսաստանը սերտորեն համագործակցում է Վենեսուելայի հետ, մասնավորապես տրամադրում է վարկեր և կազմակերպում է համատեղ զորավարժություններ: Օրինագծով նախատեսվում է չտրամադրել մուտքի […]
18:42 18.03.2019
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժման և բարեկարգման աշխատանքներն իրականացրած անձնակազմին, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին ու մայրաքաղաքի բնակիչներին՝ հասարակական կարգի պահպանման և նախաձեռնությանն աջակցելու համար: Ծրագրի նպատակը համայնքին պատկանող տարածքի ճարտարապետական տեսքի և երբեմնի կանաչ գոտու վերականգնումն է: Այս մասին հայտնում են […]
18:36 18.03.2019
Գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են կաթի վերամշակման ոլորտի զարգացման հարցերը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացնում են, որ կաթ վերամշակողներն այսուհետ կարող են օգտվել մթերման վարկերից, լիզինգով սարքավորումներ ձեռք բերել, մշակվել է կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանն այսօր խորհրդակցություն էր հրավիրել կաթ վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ոլորտի զարգացմանն առնչվող […]
18:30 18.03.2019
Մարտի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարչի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Միրյանա Շպոլյարիչին: Ողջունելով ՄԱԶԾ կառավարչի տեղակալ Միրյանա Շպոլյարիչի առաջին այցելությունը Հայաստան՝ նախարար Մնացականյանը կարևորել է ՄԱԶԾ ավելի քան քառորդդարյա գործունեությանը Հայաստանում՝ բարձր գնահատելով ՄԱԶԾ-ի շրջանակներում ծավալվող շարունակական բազմաբնույթ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական […]
18:23 18.03.2019
ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ դատախազության կոլեգիայի փետրվարի 27-ի նիստում բնակարանային գողությունների դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ տրված հանձնարարականների կատարումն ապահովելու նպատակով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում մարտի 15-ին կազմակերպվել էր խորհրդակցություն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարների և նույն վարչական շրջանների իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների դատախազ […]
18:17 18.03.2019
Չինաստանը մտադիր է 1 տրիլիոն դոլար ներդրումներ իրականացնել Մետաքսի նոր ճանապարհի տնտեսական գոտում՝ Ասիայով մինչև Եվրոպա։ Կարո՞ղ են այսպիսի գումարները դրանց տակ մտած երկրների գաղութացման սկիզբ դնել։ Ռուսական Forbes-ի այս հարցին պատասխանելիս ԵՏՀ ղեկավար Տիգրան Սարգսյանը ասել է, որ «գաղութացում» եզրույթը ճիշտ չէ օգտագործել։ «Իսկ եթե խոսել այն մասին, որ երկրները կարող են կախվածության մեջ […]
18:10 18.03.2019
Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները նրա իրերը Կենտրոնական ավտոկայանից հանելուց հետո սենյակները պարզապես ավերակի են վերածել: Armtimes.com-ն այցելել է Կենտրոնական ավտոկայան, այնտեղ ֆիքսածն անվանել «վանդալիզմ»: Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մարտի 11-ին ստուգումներ են իրականացրել Կենտրոնական ավտոկայանում: Տեղեկություններ էին հաղորդվել էլեկտրաէներգիայի չարաշահումների և տարածքների զավթման մասին, ինչի հետքերով էլ նրանք ժամանել էին տարածք, որտեղ […]
18:06 18.03.2019
Անկախությունից հետո հետխորհրդային երկրները բռնել են տարբեր ուղիներ, և այժմ կատարվում է ազգային օրենսդրությունների համաձայնեցում։ Այս պահին ԵԱՏՄ ներսում բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման հարցն է, դրա գնագոյացումը։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ կա երկու տեսակետ․ Բելառուսինը, ըստ որի՝ տարանցման գինը բոլորի համար պետք է լինի նույնը, և […]
18:04 18.03.2019
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ներման խնդրանքով բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Ներկայացնենք նամակն ամբողջությամբ. «Արցախի Հանրապետության նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ […]