17:59 18.03.2019
ՍԱՊԾ խումբն այցելել է Գումի շուկա, բացատրություն է վերցրել մսավաճառից, և փիսիկի կերած միսը ոչնչացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Անուշ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման դեպքերը բացառելու համար պետք է քայլեր ձեռնարկի տնտեսվարողը, իսկ ՍԱՊԾ-ն կարող է միայն արձանագրել և վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունն […]
17:50 18.03.2019
Նոր Զելանդիայի Քրիսթչարչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ին տեղի ունեցած զինված հարձակման տեսանյութը, որն արդեն հանվել է մի շարք սոցկայքերից, օգտագործվում է Թուրքիայի քաղաքական ուժերի կողմից նախընտրական քարոզարշավում, հայտնում է Ermenihaber-ը: Ինչպես հայտնի է, Թուրքիայում մարտի 31-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։ Նշյալ տեսանյութը ցուցադրվել է նախընտրական հանրահավաքներից մի քանիսի ժամանակ, երբ Ստամբուլ […]
17:45 18.03.2019
Ֆիլիպիններում ափ նետված կետի ստամոքսում մետ 40 կգ պոլիէթիլենային տոպրակներ ու աղբ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կենդանին սատկել է «ստամոքսի շոկ»-ից: Հաղորդվում է, որ Ֆիլիպինների Մինդանաօ կղզու D’ Bone Collector թանգարանի հետազոտություններ իրականացնող գիտնականները պակաս շոկ չեն ապրել՝ պարզելով կենդանու անկման պատճառը: Նրա ստամոքսում բանանի վաճառքի համար նախատեսված տոպրակների […]
17:38 18.03.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և հայ կինոոլորտի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը: Այդ քննարկման ժամանակ կինոգործիչները հիմնականում դժգոհում էին պետական ֆինանսավորումից: Պրոդյուսեր Արմինե Անդայի խոսքերով՝ պետք է քննարկել, թե ինչ աղբյուր կարելի է ստեղծել պետական ֆինանսավորումից բացի, որ կինոյի բյուջեն մեծանա։ «Հանրային հեռուստաընկերությունն ունի արդեն իսկ իր կոմերցիոն մեծ դաշտը: Հեռուստատեսությանը […]
17:34 18.03.2019
Չինաստանից Եվրոպա ձգվող առևտրային նոր ուղու ստեղծման շրջանում ԵԱՏՄ անդամ պետություններին հետաքրքրում են հատկապես լոգիստիկ, ենթակառուցվածքային ծրագրերը։ Եվ կազմակերպության անդամները հետաքրքրված են չինական կողմի այս նախաձեռնությամբ։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ Մետաքսի նոր ճանապարհի մեջ կարող է մտնել 30-ից ավելի ծրագիր ԵԱՏՄ անդամ բոլոր 5 պետություններից։ Համենայն դեպս, […]
17:30 18.03.2019
Վրաստանի նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր ու երկար տարիների նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութի միջոցով հայտարարել է կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու մասին: «Կուսակցության մեջ ավելի քան երբևէ նոր մարդիկ են պահանջվում, և ամբողջ վարչակազմի ձևավորումը լիովին հիմնված է նոր սկզբունքների վրա: Իվանիշվիլին թույլ չի տալիս ինձ վերադառնալ երկիր, լինել մեր դրոշակակիրների […]
17:28 18.03.2019
«Ամռանը ցանկացած օդափոխության համակարգ և ցանկացած ծխատար աշխատում է ավելի վատ, որովհետև օդի ընդհանուր ջերմաստիճանը բարձր է, և տյագա կոչեցյալը թուլանում է: Տարբերությունը մեծ է ջերմաստիճանի, բնականաբար ամառն էլ իր առանձնահատկություններն ունի: Ջեռուցման ժամանակահատվածում շատ է օգտագործվում, բայց վտանգն ամռանն էլ կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի […]
17:26 18.03.2019
«Ակօս» թերթի հայկական էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարծում է, որ Պատրիարքի վախճանով բացվում է տասը տարի փակ մնացված գործընթացը: «Կղպվելուն որպես պատրցվակ ցույց կտրվեր Մեսրոպ Պատրիարքի կենդանությունը և կըսվեր, թե եթե Պատրիարք չի վախճանված, նոր Պատրիարք չպիտի ընտրվի, անշուշտ ասիկա անհիմն պնդում մըն էր, որովհետև Պատրիարքը իր պաշտոնին վրա չէր, հետևաբար, մենք պետք է ունենայինք […]
17:20 18.03.2019
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում. «Մեծարգո տիկին փոխնախագահ, հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ հետ հանդիպման և Բեռլինի խորհրդարանում Ձեզ ողջունելու այս հնարավորության համար: Մարդկանց հիշողություններում դեռ թարմ է նույն ժողովրդին, երկիրը և Ձեր սիրելի քաղաքը […]
17:19 18.03.2019
SHANTNEWS.am-ն այսօր հետաքրքրվել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցից, թե ի՞նչ նորություն կա այն նախագծի մասով, ըստ որի՝ գազալցակայաններում պետք է վերահսկել լիցքավորման գործընթացը: Նախատեսվում էր նաև ստուգել գազաբալոնների մաշվածությունը, որպեսզի մաշված բալոնները նոր պայթյունների պատճառ չդառնան: «2016 թվականին ԱԻՆ-ի կողմից եղավ նման առաջարկ, նույնիսկ […]
17:13 18.03.2019
Վրացական ջրերում նավարկող թուրքական նավի կապիտանը տուգանվել է մոտ 50 հազար լարիով Բաթումում դելֆին սպանելու համար: Այդ մասին հայտնում է Վրաստանի բնապահպանության նախարարությունը: Սպանված դելֆինը Բաթումի ծովափնյա տարածքում հայտնաբերվել էր մարտի 10-ին: Ոստիկանության աշխատակիցներն ու բնապահպանական հսկողության ծառայության ներկայացուցիչները հայտնաբերել ու տուգանել են հանցագործին` թուրքական դրոշի տակ նավարկող նավի կապիտանին: Վերջինս ընդունել է հանցանքն ու […]
17:08 18.03.2019
Ազգային ժողովում տեղի ունեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և հայ կինոոլորտի ներկայացուցիչների հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը քննարկվում էին կինոյի ոլորտի առողջացման հնարավորությունները, ոլորտի ներկայացուցիչները հանդես էին գալու իրենց առաջարկություններով, ներկայացնում էին կինոարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները: Հանդիպման ընթացքում Հայաստանի ֆիլմարտադրողների համահայկական ֆեդերացիայի հիմնադիր-անդամ, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք ՀՀ կառավարությանն են ներկայացրել առաջարկությունների երկու փաթեթ, որոնցից մեկը վերաբերում է […]
17:06 18.03.2019
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների և Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարը թույլ է տվել ապօրինություններ: Մասնավորապես, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` 2007 թվականի հունվարից 2017 թվականի հոկտեմբեր, ընկերոջը աշխատանքի […]
16:54 18.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարող են առաջիկայում այցելել Իսրայել: Օրեր առաջ լրատվամիջոցներում նման վարկած էր հայտնվել: SHANTNEWS.am-ը փորձեց ՀՀ ԱԳ նախարարությունից ճշտել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այս տեղեկությունը, թե՞ ոչ: «Իսրայելի հետ մենք ունենք լայն օրակարգ, և փոխադարձ այցելությունը դրա բաղկացուցիչ մասն է կազմում»,- ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Այցի ժամկետների […]
16:52 18.03.2019
Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տեղի է ունեցել 360 հրշեջների համար ձեռքբերված հակահրդեհային գործիքների և սարքավորումների՝ բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններին փոխանցման արարողությունը: 1 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը և իրականացնում ՄԱԶԾ-ի հայաստանյան […]
16:50 18.03.2019
Վրաստանում Վերապատրաստման և գնահատման միասնական կենտրոնում (JTEC) մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի հրամանատարա-շտաբային NATO-GEO EXERCISE 2019 զորավարժություններին կմասնակցեն դաշինքի անդամ 24 երկրների 350 հազար զինվորներ: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հավաստմամբ` այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: «Այս զորավարժությունները Ռուսաստանի համար սպառնալիք չեն պարունակում… ՆԱՏՕ-ի նպատակները զուտ պաշտպանական են»,- Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է նա: Նախարարի […]
16:50 18.03.2019
Ուկրաինայում ՀՀ քաղաքացուն մեղադրում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարչակազմի աշխատակից Ալեքսանդր Բուխտատիի սպանության մեջ: Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին հաղորդում է aif.ua-ն: «Մենք համոզված ենք, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները հանցագործության համակողմանի և օբյեկտիվ քննություն կանցկացնեն, մեղավորները կհայտնաբերվեն և կպատժվեն ըստ օրենքի: Հայաստանի դեսպանությունը պատրաստ է հնարավորության սահմաններում աջակցել […]
16:44 18.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են գտել 7-ամյա մի տղայի, որն իր ողջ կյանքում դուրս չի եկել փողոց: Mash telegram-ալիքի տվյալներով` աուտիզմով հիվանդ մաուգլի-երեխան ապրել է աղբով լի տանը: Տղայի ծնողները ամուսնալուծված էին, և երեխան ապրում էր իր մոր և տատիկի հետ: Հարևանները պնդում են, որ մայրը գրեթե չի հայտնվել տանը, իսկ տատը սովորություն ուներ աղբով […]
16:42 18.03.2019
Ստամբուլի քիմիական արտադրամասում պայթյուն է որոտացել, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է CNN Turk-ը: Ժամանակ առ ժամանակ շարունակում են պայթյուններ լսվել: Զոհերի մասին առայժմ չի հաղորդվում: Արնավուտքոյ շրջանում (Ստամբուլի ասիական մաս) գտնվող քիմիական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու բժիշկները: Ներկայում դեպքի վայրում ծառայություն են իրականացնում 40 հրշեջ […]
16:38 18.03.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է չինական «Սինոհիդրո» շինարարական կազմակերպության ներկայացուցչներին՝ գլխավոր տնօրենի տեղակալ Պան Ջինրենի գլխավորությամբ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհի Տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարության հետ կապված մի շարք հարցեր։ Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք […]
16:37 18.03.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ դարերի պատմություն ունեցող հայ-չինական առևտրատնտեսական և միջմշակութային կապերը հետհեղափոխական Հայաստանում գործնականում նորանոր բովանդակությամբ և բաղադրիչներով հարստացնելու մեծ ներուժ ունեն։ Սուրեն Պապիկյանը նաև նկատել է, որ ՀՀ […]
16:36 18.03.2019
Շվեդիայի Վեստերոս քաղաքում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցին: Նշվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի Սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող […]
16:36 18.03.2019
Լոս Անջելեսում Հայաստաննի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը այսօր առավոտյան այցելել է Ֆրեզնոյի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել։ Հյուպատոսի պաշտոնում Բայբուրդյանն արդեն այցելել էր Ֆրեզնո, բայց չէր եղել հուշահամալիրում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բայբուրդյանը այդ տարածաշրջան է այցելել մի քանի հանդիպումների նպատակով։ Նախատեսվում է նրա հանդիպումը հայաշատ քաղաքի ղեկավարի հետ, նրա […]
16:34 18.03.2019
Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրների շուրջ 350 զինծառայողներ: Սրանք երկրորդ միջազգային զորավարժություններն են այս երկրում, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելուց հետո: Հիշեցնենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձավ 2014-ին, իսկ 2016-ին կայացան առաջին զորավարժությունները, որոնց մասնակցեցին դաշինքի 14 անդամ երկրների զինծառայողներ: Այս զորավարժությունների նպատակը Վրաստանի […]
16:32 18.03.2019
Պակիստանի զինված ուժերը խախտել են հրադադարը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջաններում: Հրաձգություն է սկսվել, մեկ հնդիկ զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են, հաղորդում է Hindustan Times թերթը: Նույն աղբյուրի հաղորդմամբ` պակիստանցի զինյալները հրաձգություն են սկսել Ռաջաուրի շրջանի Սանդերբանի տարածքում: Հնդիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երկու ժամ: Հիշեցնենք` Պակիստանի և Հնդկաստանի միջև […]
16:29 18.03.2019
Մարտի 18-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ ԱԻ նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հույս հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում կշարունակվի նոր թափով՝ արձանագրելով նորանոր ձեռքբերումներ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]
16:28 18.03.2019
Թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր գազի սպառման թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է, որ ավելացել են ոչ միայն գազից, այլև ալկոհոլային խմիչքներից թունավորման դեպքերը: Լրագրողների հարցին` արդյո՞ք վատ խմիչքներն են Հայաստանում ավելացել, բանախոսը բացասական պատասխան տվեց: «Ո´չ, վատ խմիչք Հայաստանում դեռ չկա: Քանակի հետ է կապված: Ավելի ջահելներն են սկսել խմել: Դե, դա գալիս է սոցիալական […]
16:18 18.03.2019
«Մենք շեշտում ենք մեր եվրոպական միասնությունը և մեր հանձնառությունն առ այն, որ Ղրիմի հարցը մեր օրակարգի գերակայությունների մեջ է, և մենք կշարունակենք իրականացնել անօրինականության չճանաչման մեր քաղաքականությունը: Ղրիմն Ուկրաինան է»,- ասել է Մոգերինին ԵՄ խորհրդի նիստի բացման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, «դա միջազգային իրավունքի խախտում է»: […]
16:11 18.03.2019
Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ,- այս մասին հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը: «Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք […]