TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+28.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Վրաերթի ենթարկված 74-ամյա կինը մահացել է

11:05 11.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 12.10-ին, Երևանի Արմենակյան փողոցում «Շաքման» բեռնատարի վարորդը վրաերթի է ենթարկել 74-ամյա Նանուլի Կ.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Մարգահովիտ գյուղում այրվել է անասնակեր

00:00 11.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 17:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղի վերջնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։48-ին, մարվել՝ 21։02-ին։ […]

̰
Սելավային հոսք Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին

23:46 10.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 17:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քոբայր-Սանահին ավտոճանապարհին տեղի է ունեցել սելավային հոսք, ավտոճանապարհը երկկողմանի փակ է, կան արգելափակված ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի […]

̰
Երևանում բեռնատարը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

19:20 10.06.2024

Այսօր՝ հունիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում՝ «Yerevan City»-ի դիմաց, հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ, վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, […]

̰
Հրդեհ բնակարանում

14:58 10.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 14:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի […]

̰
Վրաերթի ենթարկված 41-ամյա կինը մահացել է

14:07 10.06.2024

Հունիսի 7-ին, ժամը 20.50-ին, «Կադիլլակ» մեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյան գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել 41-ամյա Տաթևիկ Ս.-ին, որը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
2 զոհ, 2 վիրավոր. վթար Մասիս-Այնթապ ճանապարհին

13:42 10.06.2024

Հունիսի 8-ին, ժամը 11.30-ին, Մասիս-Այնթապ ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորները՝ 63-ամյա Սեդա Մ.-ն և 71-ամյա Թամարա Թ.ն, տեղում մահացել են, իսկ 70-ամյա վարորդը և 11-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

̰
Երևանի Բագրատունյաց պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:30 10.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 04:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ տրոլեյբուսի պարկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 1987 թ․) […]

̰
ՃՏՊ Ազատավան գյուղի կամրջին. կան զոհեր

08:10 10.06.2024

Հունիսի 10-ին, ժամը 00:51-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Թ., ծնված 2000 թ․) […]

̰
Ավտովթար՝ Լոռու մարզում. կան տուժածներ

22:36 08.06.2024

Երեկ՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:15-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի 54 հասցեի դիմաց Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Նարեկ Եղիազարյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Քարտաշյանին պատկանող կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Լոռու մարզի […]

̰
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. «ԶԻԼ»-ը Արամուս գյուղում 5 մետր գլորվելով կողաշրջված հայտնվել է բնակչի տան բակում

20:38 08.06.2024

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում 37-ամյա տղամարդն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղի 2-րդ փողոցում՝ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ցանկապատին, մոտ 5 մետր գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 2-րդ տան բակում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերաիվորեն դեպքի […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարից

16:45 08.06.2024

Հունիսի 8-ին՝ ժամը 11:41-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Խ․ Բ․, ծնված […]

̰
Արագածոտնի Ոսկեհատ գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

15:58 08.06.2024

Հունիսի 8-ին` ժամը 12:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։42-ին, մարվել՝ 13։10-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։

̰
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ

13:21 08.06.2024

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մասիս-Այնթապ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «BMW X 6» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել […]

̰
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած

20:30 07.06.2024

Հունիսի 7-ին, ժամը 14։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ բախվել […]

̰
Ճարճակիս գյուղում այրվել է անասնակեր

16:22 07.06.2024

Հունիսի 7-ին՝ ժամը 11։28-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է խոտի դեզ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։03-ին, մարվել՝ 13։45-ին։ Այրվել […]

̰
Հունիսի 6-ին  Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ տեղեկատվություն

11:48 07.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչպես նաև «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով բազմաթիվ ահազանգեր են ստացվել Երևան-Սևան մայրուղում գտնվող գազալցակայանում պայթյունի և բռնկված հրդեհի վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի և Բժշկական ապահովման վարչությունների մեկական օպերատիվ […]

̰
Հրդեհ Լեռնանիստ գյուղում

11:33 07.06.2024

Հունիսի 7-ին, ժամը 06:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լեռնանիստ գյուղում` դպրոցի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 7-րդ փողոցի տներից մեկին կից չշահագործվող շինության (մոտ 60 քմ) տանիքում: Հրդեհը մեկուսացվել […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:12 07.06.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 6-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման և աշխատանքային պաշտպանության […]

̰
Մեքենան կողաշրջվել և այրվել է, վարորդը մահացել է

10:58 07.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 21.45-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի վարչական տարածքում, «Մերսեդես» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և այրվել: Վարորդը՝ 49-ամյա Արա Խ.-ն, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

08:20 07.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 20:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գնդեվազ գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Chevrolet» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված […]

̰
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած

08:14 07.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակ-Ջաջուռ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1975 թ.) […]

̰
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ

01:11 07.06.2024

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից և ներկա իրավիճակից։ Նա հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 30-ից ավելի մարտական հաշվարկներ։ Այս պահին իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։ «Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- […]

̰
Պայթյունի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ

01:07 07.06.2024

Գազալցակայանում պայթյունից ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն-ՆԳ […]

̰
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի վայրում կան տուժածներ

00:13 07.06.2024

Ըստ նախնական տեղեկությունների կան տուժածներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Պայթյունի վայրում այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս: Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳն ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը: Պարբերաբար կտրվի տեղեկատվություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ […]

̰
Կադրեր՝ գազալցակայանում բռնկված խոշոր հրդեհից

23:49 06.06.2024

Համացանցում արդեն կադրեր են տարածվել Երևան-Սևան ավտոճանապարհին գազալցակայանում բռնկված հրդեհից։ Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

̰
Գազալցակայանում բռնկված հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

23:44 06.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ։

̰
Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում․ ահազանգ

23:30 06.06.2024

911 ծառայություն ահազանգեր են ստացվել․ որ Երևան-Սևան ճանապարհի 2-րդ կմ-ի հատվածում պայթյուն է հնչել գազալցակայաններից մեկում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Մեկնում են ՆԳՆ փրկարար ծառայության մարտական հաշվարկներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

̰
Ավտոմեքենան բախվել է ավտոցիստեռնին

20:30 06.06.2024

Հունիսի 6-ին, ժամը 16:54-ին Կատայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի մոտակայքում բախվել են ավտոմեքենան և ավտոցիստեռնը, առկա է վառելիքի ատահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ […]

̰
Կոտայքի մարզում բախվել են «Ford»-ն ու 20 տոննա դիզվառելիք տեղափոխող ավտոցիստեռնով «KamAZ»-ը

19:46 06.06.2024

Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և«KamAZ» մակնիշի՝ 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության […]

̰
BACK_TO_TOP