18:40 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։30-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մանիշի ավտոմեքենան:
18:23 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 15:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները […]
16:41 01.06.2024
Չիլիի հյուսիսում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական կենտրոնն իր կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06.53-ին (Մոսկվայի ժամանակով 13.53-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տարապակա շրջանի Կոլլաուասի հանքավայրից 64 կմ հարավ-արևմուտք: Օջախը 89 կիլոմետր խորության վրա է եղել։ Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան:
13:23 01.06.2024
Հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Տ., ծնված 1981 թ․) […]
09:34 01.06.2024
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Դավիթ Տերտերյանը իր վարած «Volvo» մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 49 կմ հատվածում, ժողովրդի կողմից «մահաբեր» ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի բետոնե արգելապատնեշներին, շպրտել դրանք և կողաշրջվել»: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում […]
22:44 31.05.2024
Թայվանի արևելյան ափերի մոտ 5,2 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Տայչունգ քաղաքից 12 կմ դեպի արեւելք, որտեղ ավելի քան 1 մլն մարդ է ապրում։ Օջախն ընկել է 18 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
20:05 31.05.2024
Մայիսի 31-ին, ժամը 16:21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովասար գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից տեղի է ունեցել անասնագոմի փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է […]
19:12 31.05.2024
Մայիսի 31-ին, ժամը 15:40-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թ․ Խ․, ծնված […]
14:05 31.05.2024
Մայիսի 28-ին, ժամը 15.20-ին, «ԴԱՖ» մակնիշի կցորդիչով բեռնատարը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի էր ենթարկել 68-ամյա Կորյուն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մայիսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն:
19:43 30.05.2024
Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում […]
12:23 30.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 29-30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 31, ֆիզիկական ներգործության՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և […]
21:01 29.05.2024
Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում 2024 թվականի մայիսի 29-ի ժամը 20։00-ի դրությամբ մայիսի 29-ի 08։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ դիտվել է նվազում. Դեբեդ գետի Այրում հիդրոլոգիական դիտակետում ջրի ելքը նվազել է 20.0 մ3/վ-ով և կազմել 122 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 44.8 մ3/վ (վտանգավոր ելքը […]
17:07 29.05.2024
ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։ Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով […]
15:36 29.05.2024
Մայիսի 29-ին, ժամը 10:04-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1983 թ․) […]
14:28 29.05.2024
Մայիսի 29-ին, ժամը 11:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Մ. Ս., ծնված 1995 թ.) և «Toyota Corolla» […]
17:16 28.05.2024
Աշխատանքները աղետի գոտում շարունակվում են: Կատարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել ՆԳՆ փրկարար ծառայությունը: Հեղեղից վնասված ճանապարհային ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ տարվող աշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել նաև Լոռու մարզպետարանը:
23:46 27.05.2024
Քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են․ Կապան-Ծավ ճանապարհը բաց է, այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը։ «Մ2- Հ63- Կապան-Ծավ-Մ2 / Մեղրիի հատված/ ճանապարհի կմ 59+250 քարաթափված հատվածի մաքրման աշխատանքներն ավարտվել են։ Ճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար»,-ասված է հայտարարության մեջ։
23:07 27.05.2024
Այսօր սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է […]
22:07 27.05.2024
Լոռիում և Տավուշում ստեղծված իրավիճակին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը: Պատգամավորն այս օրերին Ալավերդիում է գտնվում և մի շարք մանրամաասներ է հայտնել:
21:40 27.05.2024
Այս պահին Ալավերդու համայնքապետարանում ընթանում է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը, որը վարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ամփոփվում են այսօր կատարված աշխատանքները: Նախարար Սանոսյանը տեղեկացրել է, […]
21:08 27.05.2024
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել միջազգային գործընկերների և տարբեր երկրների զորակցությունը ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղների հետևանքների կապակցությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում մեր միջազգային գործընկերների, երկրների և կազմակերպությունների կողմից արտահայտված համերաշխությունը Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հորդառատ ջրհեղեղներից հետո, որոնք մարդկային կորուստներ և լուրջ վնաս են հասցրել ենթակառուցվածքներին և բնակելի […]
20:53 27.05.2024
Մայիսի 27-ին, ժամը 11։45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի տներից մեկը անձրևաջրեր են լցվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ տան նկուղային հարկից հեռացրել են մոտ 5 տ անձրևաջուր։
16:46 27.05.2024
Հորդառատ անձրևների հետևանքով Արթիկ համայնքի Մեծ Մանթաշ բնակավայրի շուրջ 350 մետր ճանապարհամերձ գազատար խողովակը վնասվել է, որի հետևանքով դադարեցվել է համայնքի 10 բնակելի տան և հարակից հատվածում գտնվող մանկապարտեզի գազամատակարարումը։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանի, Մեծ Մանթաշի վարչական ղեկավար Նարեկ Մկրտչյանի, Շիրակ ԳԳՄ տնօրեն Թորգոմ Սուքիասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի, շինարարական […]
15:30 27.05.2024
Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն Մայիսի 27-ի ժամը 7.30-ից փրկարարական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներից 75 փրկարար, 13 մարտական հաշվարկ, 3 օպերատիվ խումբ։ Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերա-կանգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների […]
15:28 27.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 24-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 191 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 24, ֆիզիկական ներգործության՝ 21, խարդախության` 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, […]
14:57 27.05.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ առավոտյան անցկացվել է Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի կառավարման օպերատիվ շտաբի հեռավար նիստ: Վերջինիս մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ով ղեկավարում է օպերատիվ շտաբի աշխատանքները, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, […]
12:52 27.05.2024
Մայիսի 25-ին, ժամը 22.45-ին, Երևանի Գայի պողոտայում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա Նայառա Ռ.-ին, որն այնուհետև կրկնակի վրաերթի է ենթարկվել «Ռենո» մակնիշի մեքենայի վարորդի կողմից: Նա տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:54 27.05.2024
Մայիսի 25-ին, ժամը 22-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան նոր խճուղում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և ընկել կամրջից: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորները՝ 40-ամյա Գոհար Մ.-ն և 14-ամյա Էրիկ Գ.-ն, մահացել են: Նախաձեռնվել է քրեական վարույթ: