19:46 06.06.2024
Այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում բախվել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և«KamAZ» մակնիշի՝ 20 տոննա դիզվառելիքով բեռնված ավտոցիստեռնը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «KamAZ»-ից սկսվել է դիզվառելիքի արտահոսք: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել է ՀՀ ներքին գործերի նախարարության […]
19:27 06.06.2024
Սիդնեյը և նրա արվարձանները շաբաթ օրը՝ հունիսի 1-ին, տուժել են ջրհեղեղներից։ Մեկ օրում դիտվել են հունիս ամսվա նորմայից ավելի տեղումներ, հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Տեղի օդերևութաբանների տվյալներով՝ տեղացել է 171 մմ անձրև, այնինչ հունիսի ամսական նորմայի ցուցանիշը կազմում է 132 մմ: Հորդառատ անձրևը պայմանավորված է եղել ցիկլոնի ազդեցությամբ, […]
17:49 06.06.2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունիսի 2-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Դեպքի հետ կապված՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ երեխան […]
17:12 06.06.2024
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները […]
17:06 06.06.2024
Ավելի քան 80 անօրինական միգրանտ տեղափոխող նավակը, որը փորձում էր հասնել բրիտանական ափ, շրջվել է Լա Մանշ նեղուցում: Դեպքի վայրում խոշոր փրկարարական գործողություն է ընթանում, հաղորդում է Telegraph թերթը։ «Նավակը, որում եղել են տասնյակ միգրանտներ, այդ թվում՝ երեք երեխա, արգելափակվել է այն բանից հետո, երբ շարժիչը խափանվել է նեղուցի մեջտեղում: Նավակը փորձել է ետ վերադառնալ, […]
19:54 05.06.2024
Այսօր՝ հունիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Յուրիկ Մ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Կարբի համայնքի «Դեմեր» տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Յուրիկ Մ․-ն, ուղևորներ` Արագածոտնի մարզի բնակիչներ 39-ամյա Արմինե Հ․-ն և 64-ամյա Հրանուշ […]
14:15 05.06.2024
5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Արևմտյան Անգոլայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Բենգուելա քաղաքից 155 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 151 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
14:06 05.06.2024
Հունիսի 5-ին, ժամը 11:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է […]
11:39 05.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 4-5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 114 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 46, խարդախության` 10, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության` 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, […]
08:05 05.06.2024
Հունիսի 4-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկի մոտակայքում գտնվող նորակառույց շենքերից մեկի վերջին հարկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի […]
22:15 04.06.2024
Թուրքիայի երեք շրջաններում անտառային հրդեհները մարվում են ցամաքային տեխնիկայի և ինքնաթիռների միջոցով։ Թուրքիայի անտառտնտեսության վարչությունը հայտնել է, որ հրդեհ է բռնկվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսա նահանգի Օրհանելի շրջանում և Անթալիայի Աքսու և հարևան Մուղլա նահանգի Միլաս գավառում։ Բուրսայում քամու պատճառով հրդեհը սկսել է արագ տարածվել, իսկ բարդ տեղանքի պատճառով հրշեջ տեխնիկան չի կարողացել արագ հասնել […]
21:52 04.06.2024
Շրի Լանկայում մուսոնային անձրեւների հետեւանքով վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 26-ի, շուրջ 130 հազար մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության տվյալները։ Անձրևների և դրա հետևանքով առաջացած հեղեղների զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է Հարավային, Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Կենտրոնական նահանգներում։ Այնտեղ ժամանակավոր ճամբարներում է տեղավորվել վտանգավոր շրջաններից տարհանված ավելի […]
21:12 04.06.2024
Հունիսի 4-ին, ժամը 16։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վերջնամասում, տեղիք ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ […]
19:00 04.06.2024
Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և ոստիկանության Հրազդանի բաժնում ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի գերեզմանատան հարևանությամբ ավտոմեքենա է կայանված, որի մոտ էլ տղամարդու այրված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, […]
18:16 04.06.2024
Հունիսի 4-ին՝ ժամը 16։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Ապագա ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 4-րդ կմ-ին այրվում է «Toyota» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Գ. Ս.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 16:42-ին: […]
20:41 03.06.2024
Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցու ճանապարհին «УАЗ» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական խնդիրների պատճառով կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։
19:35 03.06.2024
Այսօր՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Արարատյան 43 հասցեի մոտ բախվել են 2 «Toyota», «Nissan» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի […]
17:16 03.06.2024
Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, շտապ օգնության կանչ է գրանցվել Շամլուղ բնակավայրից՝ իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ: Շտապ օգնության մեքենան, որը հերթապահում էր Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ: Այս մասին հայտնում են «Ալավերդի» ԲԿ-ից: Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր […]
12:55 03.06.2024
Սևանա լճում հայտնաբերվել է կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի դին։ Radar Armenia-ն քննչական կոմիտեից տեղեկացավ, որ դին հայտնաբերվել է, նախնական տվյալներով, ջրահեղձ եղած վիճակով․ «Անհետ կորելու վերաբերյալ ստացած հաղորդման հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնեցին ՔԿ-ից։
11:40 03.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 19.10-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենան Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 59-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա տաղավարին: Ուղևորը՝ 60-ամյա Անաիդա Խ.-ն, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:00 03.06.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 31-ից հունիսի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 41, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 13-ական, թմրամիջոցի […]
23:46 02.06.2024
Հունիսի 2-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ-Սևաբերդ ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
23:20 02.06.2024
Հունիսի 2-ին, ժամը 16:34-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշտուն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է բեռնատար: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին այրվում է «Volvo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Ա. Շ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:20 02.06.2024
Այսօր՝ հունիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04:00-ի սահմաններում Արմավիրի բնակիչ 23-ամյա Սարգիս Համբարձումյանը իր վարած «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենայով Արշալույս գյուղի 10-րդ փողոցում՝ գերեզմանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ս. Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Վաղարշապատի քննչական […]
10:22 02.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 23:46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ երթևեկելու ընթացքում հրդեհ է բռնկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Օ. Կ., ծնված 1983 թ.)։ […]
10:00 02.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 20:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1991 թ.) և «Volkswagen» […]
19:55 01.06.2024
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
18:59 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 16:39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:40 01.06.2024
Հունիսի 1-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։30-ին, մարվել՝ 15։40-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մանիշի ավտոմեքենան: