10:30 27.05.2024
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Դեբեդ գետի վարարման հետևանքով փակ են Ձորագետ-Ալավերդի-Քարկոփ և Բագրատաշեն-Պտղավան (մարդատարների համար՝ բաց) ավտոճանապարհները, իսկ Հաղարծին տանող ավտոճանապարհը՝ միակողմանի: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ […]
00:06 27.05.2024
Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի […]
22:55 26.05.2024
Համաձայն օպերատիվ իրավիճակի՝ ժամը 22․00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով փրկարարական աշխատանքներ է իրականացնում ՆԳՆ փրակարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է […]
21:00 26.05.2024
Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում: Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու […]
20:17 26.05.2024
Լոռու մարզպետարանից տեղեկացնում են. «Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ, հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։ Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողական աշխատանքներ»։
20:11 26.05.2024
Մայիսի 26-ին՝ ժամը 14։52-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ […]
19:48 26.05.2024
Մայիսի 26-ին` ժամը 15։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում խաղատուն է ջրալցվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ անձրևաջրերից ջրալցվել են խաղատան առաջին հարկը (մոտ 200 քմ) և հարակից տարածքը (մոտ 100 քմ): Փրկարարները […]
19:07 26.05.2024
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Դեբեդ գետի վարարման հետևանքով կան բնակավայրեր, որոնց կամուրջները փլուզվել են, այդ բնակավայրերի հետ կապի խնդիր կա։ «Գետը դեռ շարունակում է բավական վարար մնալ, մի շարք աշխատանքների, հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքների հնարավորություն չի տալիս»,- ասել է Սանոսյանը։ Նա նշել է, որ հսկայական չափերի […]
18:40 26.05.2024
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ որոնողափրկարարական աշխատանքները Լոռու մարզում շարունակվում են:
17:58 26.05.2024
Մառնեուլիի մունիցիպալիտետի Աղքյորփի, Չանախչի, Օփրեթի և Խոխմել գյուղեր տանող միակ ճանապարհը փակ է։ Մայիսի 25-ից շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են միջպետական և գյուղամիջյան ճանապարհները։ Այս մասին հայտնում է «Aliq Media»-ն: Չանախչի գյուղի բնակիչ Հրանտ Խուդինյանը «Ալիք Մեդիային» փոխանցել է, որ շրջկենտրոնից դեպի գյուղ տանող միակ ճանապարհին, որը նաև հայ-վրացական միջպետական ճանապարհ է հանդիսանում, ընթանում […]
17:34 26.05.2024
ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն։ Ժամը 17.00-ի դրությամբ փրկարարական աշխատանքներ է իրականացնում ՆԳՆ փրկարար ծառայության 30 մարտական հաշվարկ, ներգրավված է 324 փրկարարական ծառայող։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ` ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Շտաբում ընդգրկվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Իրավիճակին ծանոթանալու համար Ալավերդի քաղաք է […]
14:39 26.05.2024
ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և […]
14:09 26.05.2024
Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]
12:54 26.05.2024
Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են […]
12:45 26.05.2024
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող […]
12:28 26.05.2024
Ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է վարքականոնները ջրհեհեղի դեպքում: Ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկ լինելը կոչվում է ջրհեղեղ: Ջրհեղեղները կարող են առաջանալ. – երկարատև առատ տեղումներից. – սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից. – ջրամբարների փլուզումներից. – հիդրոկայանների պատնեշների ճեղքումից. – ծովային փոթորիկներից. – ցունամիներից. – երկրի մակերևույթ ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից: […]
12:12 26.05.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 […]
12:06 26.05.2024
Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: «ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար […]
11:55 26.05.2024
Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել […]
11:30 26.05.2024
Մայիսի 25-ին` ժամը 22:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել կամրջի երթևեկելի հատվածից […]
11:08 26.05.2024
Հորդառատ անձրներիից Լոռու եւ Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան […]
10:26 26.05.2024
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Տաշիրն այսօր»:
10:03 26.05.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում 2024 թվականի մայիսի 26-ին ժամը 00։40-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Դեբեդ գետի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։ Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են […]
10:00 26.05.2024
Մայիսի 26-ին՝ ժամը 02:08-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Թամրազյան փողոցի տներից մեկում անձրևաջրեր են լցվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Փրկարարները տան նկուղից հեռացրել են մոտ 15 տոննա ջուր։ *** Մայիսի 26-ին՝ ժամը 02:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ […]
09:41 26.05.2024
Մայիսի 26-ին` ժամը 02:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում: Փրկարարները սահմանազատել են տարածքը։
08:51 26.05.2024
Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։ Վարորդներին հորդորում ենք դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
21:10 25.05.2024
Այսօր՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Մակար Առաքելյանը իր վարած «Howo» մակնիշի բեռնատարով Դավիթ Բեկի 101 հասցեի հարևանությամբ հողային աշխատանքներ կատարելիս ավտոմեքենան հետընթաց վարելիս կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ […]