TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

22:38 20.05.2024

Մայիսի 20-ին, ժամը 17:19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն-Դողս գյուղերի միջանկյալ հատվածում՝ ջրատարի մեջ, քաղաքացու դի է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի:

̰
Բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան

22:11 20.05.2024

Մայիսի 20-ին, ժամը 19:30-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ […]

̰
Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […]

̰
Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […]

̰
Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […]

̰
Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ

12:57 20.05.2024

Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցողների հիշատակին, երկուշաբթի օրը հայտարարել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Ես հնգօրյա սուգ եմ հայտարարում և իմ ցավակցությունն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին»,- Խամենեիի խոսքերն է մեջբերում Tasnim լրատվական գործակալությունը։ Նա նաև ընդգծել է, որ սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի առաջին […]

̰
Անցած 3 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 200 դեպք

12:44 20.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 200 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 47, մարմնական վնասվածք պատճառելու՝ 26, խարդախության` 20, ֆիզիկական ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 15-ական, հոգեկան ներգործության՝ 14, անձնական […]

̰
Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորները զոհվել են աղետից հետո առաջին րոպեներին

12:30 20.05.2024

Իրանում վթարի ենթարկված ուղղաթիռում գտնվողները զոհվել են դրա կործանումից հետո առաջին րոպեներին, երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը։ Քոլիվանդը նշել է, որ Կարմիր մահիկի փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի բեկորները ծովի մակարդակից 2,5 կիլոմետր բարձրության վրա, որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է ավելի քան երկու հազար մարդ։ «Ուղղաթիռի ուղեւորները զոհվել են աղետից հետո […]

̰
Վերջին մեկ շաբաթում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ

11:34 20.05.2024

Մայիսի 13-ից 19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 456 դեպք, որից 119-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 41, քարաթափման, հեղեղման, պայթյունի, դժբախտ պատահարի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու, դարափուլի, որոնողափրկարարական, ուժեղ կարկուտի` 2-ական, փլուզման, տեղատարափ անձրևի՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 6, օձի նկատման՝ 17, կեղծ ահազանգի` 10, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 11, […]

̰
ՃՏՊ Տափերական գյուղի մոտակայքում. կան տուժածներ

10:48 20.05.2024

Մայիսի 20-ին, ժամը 7:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1980 […]

̰
Հրդեհ Հրազդանի կիրճում

23:06 19.05.2024

Մայիսի 19-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու չշահագործվող գնացքի վագոններում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։29-ին, մարվել՝ […]

̰
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

21:28 19.05.2024

Մայիսի 19-ին, ժամը 19:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայից «Էրեբունի» ԲԿ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արցախի […]

̰
Ալյասկայում ինքնաթիռ են հայտնաբերել, որտեղ կա 2 դի

15:55 19.05.2024

Ալյասկայի լճերից մեկում փոքրիկ ինքնաթիռ է հայտնաբերվել երկու մարդու դիերով, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան նահանգի ոստիկանությունը։ «Ինքնաթիռից դուրս են բերվել երկու տղամարդու դիեր։ Ինքնաթիռը հայտնաբերվել է լճում շրջված»,- հայտնել է գործակալությունը։ Նշվում է, որ ուրբաթ երեկոյան ոստիկանությունը հաղորդում է ստացել Էնքորիջից հարավ-արևմուտք Սիքս Մայլ լիճ ընկած ինքնաթիռի մասին: Շաբաթ օրը ջրասուզակներին հաջողվել է […]

̰
ՃՏՊ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:00 19.05.2024

Մայիսի 19-ին, ժամը 04:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1962 թ․) դուրս է […]

̰
«Opel Zafira»-ի սրահում ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել․ վարորդը և ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

17:45 18.05.2024

Մայիսի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սևան քաղաքի սկզբնամասում՝ գերեզմանոցի մոտ, «Opel» մակնիշի ավտոմեքենա է այրվում։ Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։ Ինչպես հայտնում  է shamshyan.com-ը, […]

̰
Պերմի մարզում ֆերմա է այրվել, որում եղել են խոշոր եղջերավոր անասուններ

15:26 18.05.2024

Պերմի երկրամասի Ֆեդոտովո գյուղի ֆերմայում բռնկվել է ավելի քան 1100 քառակուսի մետր տարածք, հայտնում է մարզային ԱԻՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գերատեսչության տվյալներով՝ Յուսվինսկի շրջանի Ֆեդոտովո գյուղում գիշերը հրդեհվել է 180 կով ունեցող ֆերման։ «Տարհանվել է 170 կով, տուժածներ չկան, ցավոք, 10 գլուխ խոշոր եղջերավոր անասուն է սատկել»,-ասվում է հաղորդագրությունում: Նախնական տվյալներով՝ հրդեհը […]

̰
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել

14:06 18.05.2024

Տանզանիայի դրոշով Mohammad-Z նավը խորտակվել է Սև ծովում։ Այս մասին հայտնում է Ռումինիայի ծովային վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ահազանգը ստացվել է առավոտյան ժամը 4:00-ի սահմաններում, և կենտրոնի աշխատակիցներն անմիջապես տարածք են ուղարկել «Արտեմիս» և «Ապոլոն» նավերը: Դեպքի վայր է մեկնել նաև սահմանապահ ոստիկանության երկու նավ և մոտակայքում գտնվող երկու առևտրական նավեր։ Mohammad-Z-ի անձնակազմը բաղկացած է […]

̰
Եմենի ափերի մոտ հրթիռային հարվածից հետո Պանամայի դրոշով նավթատարի վրա հրդեհ է բռնկվել

13:08 18.05.2024

Եմենի Մոհա քաղաքի ափերի մոտ հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Պանամայի դրոշով նավթատար նավի վրա, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով անվտանգության բրիտանական Ambrey ընկերության տարածած տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռադիոհաղորդակցությունը ցույց է տվել, որ նավը խոցվել է հրթիռով, ինչից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել: Խոցվելուց հետո լցանավն օգնություն է ստացել, իսկ նրա ղեկային […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

12:50 18.05.2024

Մայիսի 18-ին, ժամը 10:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Է․ Վ․, ծնված 1999 թ.) և […]

̰
Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:37 18.05.2024

Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Ջոլո քաղաքից 326 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտավորապես 101 հազար մարդ։ Օջախը գտնվում էր 528 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով ինը մարդ է զոհվել

11:48 18.05.2024

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել՝ 15-ը։ Այս մասին հայտնում է PTI-ն։ «Վթարի հետևանքով զոհվել է ինը մարդ՝ վեց կին և երեք տղամարդ։ Տասնհինգ մարդ տուժել է և հոսպիտալացվել։ Բոլոր տուժածների վիճակը կայուն է», – գործակալությունը մեջբերում է ճանապարհային ոստիկանության տեսուչ Ջիտենդրա Կումարին։ Մայիսի 18-ի գիշերը Հարյանա նահանգի հյուսիսում […]

̰
Նոր Զելանդիայում 5,8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

09:14 18.05.2024

Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի մոտ 5,8 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 1,3 հազար մարդ բնակչությամբ Հիքս Բեյ քաղաքից 954 կմ դեպի հյուսիս։ Օջախը գտնվում էր 203 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

̰
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած

08:09 18.05.2024

Մայիսի 18-ին, ժամը 04:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Բ., […]

̰
Փրկարարները Փամբակ գետից դուրս են բերել որոնվող քաղաքացու դին

18:20 17.05.2024

Մայիսի 15-ին` ժամը 14:05-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում քաղաքացի է կորել (ենթադրվում է, որ ընկել է Դեբեդ գետը): Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդ գետի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Մայիսի 17-ին` ժամը 14:55-ին, […]

̰
Փրկարարները քարշակել են բեռնատարը

17:14 17.05.2024

Մայիսի 17-ին՝ ժամը 13:47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Renault» մակնիշի բեռնատարը բեռնվածության պատճառով […]

̰
Տեխասում ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր

09:38 17.05.2024

Առնվազն չորս մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում պատուհասած փոթորկի հետևանքով, և մոտ մեկ միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ ծառերի տապալման հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս մեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել «քամուց տապալված կռունկի» պատճառով։ «Մենք ունենք փոթորիկ՝ 100 կմ/ժ արագությամբ, […]

̰
Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

08:54 17.05.2024

Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը:

̰
Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

08:47 17.05.2024

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ թիվ […]

̰
Հրդեհ Արշակունյաց պողոտայում

08:34 17.05.2024

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման […]

̰
Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

08:28 17.05.2024

Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է […]

̰
BACK_TO_TOP