08:28 17.05.2024
Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է […]
08:10 17.05.2024
Մայիսի 16-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում ծառի ճյուղն ընկել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրայից (վարորդ՝ Գ. Հ.):
08:02 17.05.2024
Մայիսի 16-ին, ժամը 20։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Մ, ծնված 1996 թ․) դուրս է եկել […]
18:42 16.05.2024
Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […]
15:22 16.05.2024
Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։
19:19 15.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարել 71-ամյա գրող, գրական ակումբի հիմնադիրը, հայտնում է հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել է կառավարության նիստ։ Վարչապետը դուրս է եկել հանրության առաջ, և այդ պահին կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է […]
17:23 15.05.2024
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակին։ «Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը խորհրդարանի փոխնախագահի խոսքերը։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, […]
12:10 15.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի […]
11:50 15.05.2024
Հրդեհը պատել է Ստամբուլի կենտրոնում գտնվող պատմական եգիպտական շուկան, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հրշեջ ենթակայանից։ «Հրդեհը սկսվել է Էմինոնու շրջանում գտնվող պատմական եգիպտական շուկայում, մեր գործընկերները սկսել են մարել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Եգիպտական շուկան կառուցվել է 17-րդ դարում, վերակառուցվել են շուկայի որոշ խանութներ.
11:28 15.05.2024
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 42 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կոտրել խողովակի երակթե հենասյուները ու առաջացել է գազի արտահոսք: Այս […]
20:40 14.05.2024
Air India-ի ուղևորը կորցրել է իր ամուսնուն մահից առաջ վերջին անգամ այցելելու հնարավորությունը՝ փոխադրողի մեղքով։ The Times of India-ն կիսվել է պատմության մանրամասներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամրիտան, ում ամուսինը սրտի կաթվածից հետո ծանր վիճակում գտնվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատի հիվանդանոցում, չի հասցրել թռչել նրա մոտ։ Կինը տոմսեր էր պատվիրել մայիսի 8-ի համար, սակայն օդանավակայան ժամանելուն պես […]
16:42 14.05.2024
Մայիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ Մրգավան գյուղում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Վ․ Բ, ծնված 1971 թ․) դուրս է […]
11:37 14.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` մայիսի 3-ին` ժամը 10։40-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, […]
10:34 14.05.2024
Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում փոշու փոթորիկի ժամանակ մետաղյա գովազդային վահանակի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, 74 մարդ վիրավորվել է։ Այս մասին լրագրողներին հայտնել է աղետների արձագանքման ազգային ուժերի հրամանատարի օգնական Նիխիլ Մուդհոլկարը։ «Ընդհանուր առմամբ տուժել է 88 մարդ, որոնցից բժիշկները հայտարարել են 14-ի մահվան մասին, իսկ 31-ը դուրս են գրվել»,- ասել է նա։ […]
08:02 14.05.2024
Մայիսի 13-ին, ժամը 20:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետնամասում գտնվող փոսի մեջ քաղաքացի է ընկել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […]
23:47 13.05.2024
Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության 35-ամյա քաղաքացին իր վարած վրացական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 200 մ գլորվելով՝ կողաշրջված հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը […]
19:06 13.05.2024
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ: […]
17:24 13.05.2024
Մայիսի 13-ին՝ ժամը 13:41-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Կեչիներ» կոչվող ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի […]
16:05 13.05.2024
Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում «Mercedes» մանկիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնավածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները […]
14:47 13.05.2024
Մայիսի 6-ից 12-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 405 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 48, քարաթափման, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, կայծակի, պայթյունի, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի՝ 1-ական, երկրաշարժի, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման, ուժեղ քամու՝ 2-ական, փլուզման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 3, օձի նկատման՝ 14, կեղծ ահազանգի, թունավորման՝ 8-ական, ինքնասպանության փորձի՝ 12, […]
12:51 13.05.2024
Այսօր՝ մայիսի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մաշտոցի 7 շենքում քաղաքացին շենքի տանիքից վայր է ընկել, նրան ծայրահեղ ծանր վիճակում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Կենտրոնական բաժնի […]
12:37 13.05.2024
Մայիսի 13-ին, ժամը 10:29-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ջերմուկ-Վայք ավտոճանապարհի 7-րդ […]
12:15 13.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 10-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 181 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 43, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, խարդախության՝ 18, ֆիզիկական ներգործության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, […]
11:05 13.05.2024
ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ, որին նախորդել է ծեծկռտուք: Խնջույքին մասնակցել է մոտ հազար մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները կարող են լինել երկու հոգի, նրանց ինքնությունը պարզվում է: Նրանց ձերբակալության մասին ոչինչ […]
10:30 13.05.2024
Բայկալ լճի ջրերում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնել է Իրկուտսկի մարզի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով 02:07-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Բայկալ լճի ջրերում՝ Օլխոնսկի շրջանի Գրեմյաչինսկ գյուղից 50 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը էպիկենտրոնում 6.0 մագնիտուդ է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Telegram-ի ալիքում: Միաժամանակ Ուլան-Ուդեում երկրաշարժի […]
10:22 13.05.2024
Մայիսի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 208-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ԿամԱԶ» մեքենաները: «Օպել Զաֆիրայի» վարորդ 20-ամյա Գեորգի Ղուլյանը և ուղևոր 65-ամյա Նելլի Թամրազյանը մահացել են, իսկ 44-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […]
08:25 13.05.2024
Մայիսի 13-ին, ժամը 03:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մուշավան թաղամասի գերեզմանատան մոտակայքում այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Խ.)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։05-ին, մարվել՝ 04։17-ին։ […]
08:14 13.05.2024
Մայիսի 13-ին, ժամը 00:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Ոստան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ե. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել […]
08:09 13.05.2024
Մայիսի 12-ին, ժամը 23:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ե. Լ, ծնված […]
08:03 13.05.2024
Մայիսի 12-ին, ժամը 22։40-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Շահումյան փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Ա․ Մ․-ն (ծնված 2004 թ.) այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա […]