TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով գլխիվայր շրջվել է

23:12 12.05.2024

Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, Երևանի բնակիչ 28-ամյա Արման Սարգսյանը իր վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավոտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի […]

̰
«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի միակ ողջ մնացած ուղևորը պատմել է վթարի մասին

21:10 12.05.2024

Սանկտ Պետերբուրգում «Մոյկա»-ն ընկած ավտոբուսի միայն մեկ ուղեւոր է ողջ մնացել. այս մասին հայտնել է РБК-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ 56-ամյա տղամարդը կնոջ հետ ավտոբուսով երթեւեկել է. նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր։ Ըստ տուժողի՝ ճանապարհորդության ընթացքում ավտոբուսը սկսել է արագորեն ընթանալ, որից հետո մեքենան բախվել է արգելապատնեշներին և […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ն ու «Nissan X-Trail»-ը. կան վիրավորներ

20:35 12.05.2024

Այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աղձք գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Խաչատրյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի […]

̰
Աստրախանում թմրանյութերից թունավորման հետևանքով 2 օրում առնվազն 8 մարդ է մահացել. հարուցվել է քրեական գործ

20:26 12.05.2024

Աստրախանում ևս մեկ քրեական գործ է հարուցվել՝ անհայտ նյութով թունավորման հետևանքով տեղի երեք բնակիչների մահվան դեպքի առթիվ։ Այս մասին մայիսի 12-ին ասված է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի (ՔԿ) մարզային քննչական վարչության Telegram ալիքում։ Գործը քննվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի երրորդ մասով («Անզգուշությամբ մահ պատճառելը երկու կամ ավելի անձանց»): «Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի […]

̰
Երևանում՝ թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում, տղամարդը հանկարծամահ է եղել

19:54 12.05.2024

Այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սեբաստիա փողոցում թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Նրանք ավտոբուսի սրահում […]

̰
Փրկարարները վնասված ծառերը տեղափոխել են անվտանգ տարածք

19:46 12.05.2024

Մայիսի 9-ին, ժամը 11:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար փողոցի շենքերից մեկի բակում ծառն ընկել է ավտոմեքենաների վրա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել է «Nissan» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաների վրա։ Փրկարարները մասնատել […]

̰
«Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ միգրանտների մտացածին հաշվառման փաստով գործ է հարուցվել

18:14 12.05.2024

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Սանկտ Պետերբուրգում «Մոյկա» գետն ընկած ավտոբուսի վարորդի նկատմամբ՝ օտարերկրյա քաղաքացիների մտացածին հաշվառման հոդվածով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՔԿ-ի Telegram ալիքը։ «Նախաքննությամբ պարզվել է, որ ավտոբուսի վարորդը 2024 թվականի փետրվար-մարտ ամիսներին դրամական պարգևի դիմաց իր բնակարանում մտացածին հաշվառել է օտարերկրյա առնվազն 10 քաղաքացու»,- ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ […]

̰
Արարատի մարզում ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

17:18 12.05.2024

Մայիսի 12-ին, ժամը 13:39-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհը […]

̰
Տեսագրվել է, թե որքան ցածր է ինքնաթիռը թռել Յարոսլավլի մայրուղու երկայնքով. այն վախեցրել է վարորդներին

16:47 12.05.2024

Յարոսլավսկոյե խճուղում թեթև ինքնաթիռը ցածր է թռել ճանապարհի վրայով և վախեցրել վարորդներին, հայտնում է Moscow News Telegram ալիքը և հրապարակում միջադեպի տեսանյութը։ Կադրերում երևում է, որ թեթև ինքնաթիռը արագորեն իջնում ​​է ծայրամասային մայրուղով, որտեղով անցնում են մեքենաները։ Վարորդներից մեկը, որի մեքենայում տեսախցիկ է եղել, տեսել է դեպի իրեն թռչող ինքնաթիռը և կտրուկ փոխել գիծը դեպի […]

̰
Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդն ընդունել է մեղքը

16:24 12.05.2024

Սանկտ Պետերբուրգում գետն ընկած ավտոբուսի վարորդ Ռախմատշոհ Կուրբոնովն ընդունել է մեղքն ու զղջացել. այս մասին հաղորդում է «Սանկտ Պետերբուրգի դատարանների միասնական մամուլի ծառայության» Telegram ալիքը։ Պարզաբանվում է, որ դատարանը վերանայել է վարորդի հարցաքննության արձանագրությունը։ «Արձանագրությունից բխում է, որ Կուրբոնովը զղջում է իր արածի համար, որ ավտոբուսը վարում էր անսարք արգելակային համակարգով։ Ցավակցում է հարազատներին և […]

̰
Բելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով տուժածների թիվն ավելացել է

15:31 12.05.2024

Բելգորոդում բնակելի շենքի մուտքը փլուզվել է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման հետևանքով, տուժել է 17 մարդ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։ «Բժշկական կազմակերպություններ են ուղարկվել 17 վիրավորներ»,- ասել է նա։ Մուրաշկոյի օգնական Ալեքսեյ Կուզնեցովի խոսքով՝ Մոսկվայից և դաշնային կենտրոններից բժշկական խմբերը կմեկնեն Բելգորոդ՝ օգնելու տուժածներին բնակելի շենքի մուտքի փլուզումից հետո։

̰
Արարատ գյուղի բենզալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն. ժամանել է 3 մարտական հաշվարկ

15:23 12.05.2024

Այսօր՝ ժամը 13։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ գյուղում, բենզալցակայանի տարածքում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից 3 մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Վերջիններս սահմանազատել են տարածքը։ […]

̰
Վարշավայի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել

14:17 12.05.2024

Վարշավայի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, և բնակիչներին խնդրում են մնալ տանը և փակել պատուհանները, հայտնում է Կառավարության անվտանգության կենտրոնը (RCB): «Ուշադրություն, Վարշավայի Մարիվիլսկա փողոցի 44 հասցեում գտնվող առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։ Մի մոտեցեք հրդեհի վայրին։ Եթե կարող եք, մնացեք տանը և փակեք պատուհանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախազգուշացումը վերաբերում է ոչ միայն […]

̰
Դանակահարություն Լոռու մարզում․ գյուղերից մեկում ծննդյան արարողության մասնակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

12:55 12.05.2024

Մայիսի 11-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում  օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Տաշիրի» բժշկական կենտրոն դանակահարված քաղաքացի է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել  «որովայնի սուր կտրած ծակած վնասվածք» […]

̰
Boeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում

12:30 12.05.2024

Մոսկվայից Չինաստանի Գուանչժոու չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում, հայտնում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։ «2024 թվականի մայիսի 12-ին Իրկուտսկի օդանավակայանում Մոսկվա-Գուանչժոու չվերթն իրականացնող Boeing 777 մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օդանավի տեխնիկական անսարքության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Աերոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական Telegram ալիքը պարզաբանել է, […]

̰
Շվեյցարիայի փոխկանցլերը հանկարծամահ է եղել լեռներում

10:52 12.05.2024

Դաշնային խորհրդի (կառավարության) նախագահ և Շվեյցարիայի փոխկանցլեր Անդրե Սիմոնացցին մահացել է լեռներում քայլելիս, ասվում է կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը: «Նա սիրում էր արձակուրդները լեռներում, ուրբաթ օրը, իր սիրելի արշավներից մեկի ժամանակ, նա կորցրել է գիտակցությունը և մահացել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Սիմոնացցին 55 տարեկան էր, ուներ երեք չափահաս […]

̰
Երևանում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը

10:33 12.05.2024

Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից Մայիսի 12-ին, ժամը 03:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: […]

̰
Մյասնիկյան պողոտայում բախվել են չորս ավտոմեքենաներ. տուժածներ չկան

10:00 12.05.2024

Մայիսի 11-ին, ժամը 22:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են չորս ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 16/6 հասցեի մոտակայքում […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

23:32 11.05.2024

Մայիսի 11-ին, ժամը 19:32-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 24-րդ […]

̰
Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է 61-ամյա արցախցի տղամարդու մարմին

23:12 11.05.2024

Այսօր՝ մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնությունից, ովքեր հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Լոռվա խճուղուց մոտ 70 մ հյուսիս՝ գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու […]

̰
Կոտայքի մարզում  «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

21:36 11.05.2024

Այսօր՝ ժամը 19:40-ի սահմաններում, Երևանի բնակիչ 33-ամյա Արտուշ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, հայտնվել է ճանապարհի ջրափոսում, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, դրանցից մի քանիսը պոկել և մոտ 100 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց գոտում՝ ճանապարհի մեջտեղում։ […]

̰
Փրկարար ծառայությունը մանրամասներ է ներկայացրել Երևանի կենտրոնում տեղի ունեցած շղթայական ավտովթարից

16:53 11.05.2024

Մայիսի 11-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Range Rover» (վարորդ՝ Ս․ Պ․), «Opel» (վարորդ՝ […]

̰
Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են «Range Rover»-ը, «BMW X6»-ը, «Mazda»-ն, «Opel»-ը և թիվ 44 երթուղու ավտոբուսը

16:02 11.05.2024

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտա – Պուշկին փողոց խաչմերուկում բախվել են «Range Rover», «BMW X6», «Mazda», «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ու թիվ 44 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն […]

̰
Կոտայքի մարզում բախվել են 46 համարի ավտոբուսն ու «Toyota»-ն

15:32 11.05.2024

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:10-ի սահմաններում Առինջ Բ1 թաղամասում՝ դեպի «Առինջ մոլ» տանող ճանապարհահատվածում, բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսն ու «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի […]

̰
Հրշեջ-փրկարարները աշակերտներին ներկայացրել են առօրյա գործընթացները, ցուցադրել հրշեջ-փրկարարական գույքը

12:05 11.05.2024

Փրկարարական գործի վերաբերյալ գիտելքիներ ձեռք բերելու, փրկարարի մասնագիտական առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով մայիսի 7-ին Դիլիջանի միջազգային (Dilijan International School) ավագ և «ABS» դպրոցների աշակերտներն՝ ուսուցիչների ուղեկցությամբ, ճանաչողական այցով ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատում էին։ Այցը մասնակիցներին հնարավորություն տվեց տեղում ծանոթանալ փրկարարական, հրշեջ-փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներին, մասնագիտական փրկարարական գործիքներին, հրշեջ-տեխնիկային, անհատական պաշտպանության […]

̰
Արգենտինայում գնացքների բախման հետևանքով առնվազն 100 մարդ է տուժել

08:42 11.05.2024

Բուենոս Այրեսում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով առնվազն 100 մարդ վիրավորվել է, իսկ 30 մարդ հոսպիտալացվել է, հայտնել է TN հեռուստատեսությունը։ Գնացքը, որն ուղեւորվում էր Ռետիրո շրջանից դեպի Պիլար մունիցիպալիտետ, բախվել է շոգեքարշին, որը նյութեր է տեղափոխել երկաթուղու վերանորոգման համար։ Բուենոս Այրեսի վարչակազմի ղեկավար Խորխե Մակրին նշել է, որ «օգնություն է ցուցաբերվել 60 մարդու», […]

̰
Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

08:26 11.05.2024

Շաբաթ առավոտյան Կուրիլյան կղզիների ափերի մոտ 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։ «Մայիսի 11-ին, ժամը 11.47-ին տեղի է ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Կուրիլյան կղզու Գոլովնինո գյուղից 278 կմ հարավ-արևմուտք»,- ասել է «ՌԻԱ նովոստիի»  զրուցակիցը։ Նրա տեղեկություններով՝ մասնագետները զգայունության մասին տվյալներ չեն ստացել, ցունամիի վտանգ […]

̰
ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

08:10 11.05.2024

2003 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը առավելագույն մակարդակի է բարձրացրել Երկիր հասած գեոմագնիսական փոթորիկի ուժգնության գնահատականը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «G5 մակարդակի ծայրահեղ պայմանները Երկիր են հասել արևելյան ժամանակով 18.54-ին: Գեոմագնիսական փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ողջ հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին անգամ գեոմագնիսական փոթորկի գնահատման առավելագույն […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

23:25 10.05.2024

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և […]

̰
Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

23:03 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ […]

̰
BACK_TO_TOP