TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+24.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

ԱՄՆ-ում 20 տարվա մեջ առաջին անգամ հայտարարվել է մագնիսական փոթորկի առավելագույն մակարդակ

08:10 11.05.2024

2003 թվականից ի վեր առաջին անգամ ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը առավելագույն մակարդակի է բարձրացրել Երկիր հասած գեոմագնիսական փոթորիկի ուժգնության գնահատականը, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ «G5 մակարդակի ծայրահեղ պայմանները Երկիր են հասել արևելյան ժամանակով 18.54-ին: Գեոմագնիսական փոթորիկը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի ողջ հանգստյան օրերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ վերջին անգամ գեոմագնիսական փոթորկի գնահատման առավելագույն […]

̰
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Toyota Rav 4»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում

23:25 10.05.2024

Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և […]

̰
Զորակ գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

23:03 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 14:54-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորակ գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։12-ին: Այրվել է Անդրանիկի փողոցի տներից մեկի բակում պահեստավորած մոտ 400 հակ […]

̰
Սիսիան-Նորավան ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու «KamAZ»-ը. կան զոհեր

21:54 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 18:35-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Նորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Ղ․, ծնված 2003 թ.) և […]

̰
Արգենտինայում գնացքներ են բախվել

19:02 10.05.2024

Արգենտինայի մայրաքաղաքում երկու գնացք է բախվել, ինչի հետևանքով տուժել է 16 մարդ, հաղորդում է TN TV-ն։ «Գնացքների բախումը տեղի է ունեցել Սան Մարտին գծում», – հայտնել են երկաթուղային ընկերությունից: TN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ մարդատար գնացքը բախվել է երկաթուղային գծի վերանորոգման համար նյութեր տեղափոխող գնացքին։ «Առնվազն 16 տուժած կա»,- նշում են լրատվամիջոցները։ Սան Մարտին գիծը կապում է […]

̰
Երևանում խոշոր ու ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է

17:46 10.05.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մայիսի 7-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այդ օրը հրշեջ-փրկարարները մարել էին դեղատան փողոցի 13 շենքի տանիքում առաջացած հրդեհը, որից հետո թիվ 10 բնակարանում հայտնաբերել են […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

14:52 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 11:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Zil» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 55-րդ կմ-ին կողաշրջվել է «Zil» մակնիշի […]

̰
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին

14:32 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 12:06-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ., ծնված 1992 թ.) դուրս […]

̰
Կրակոցներ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada» մակնիշի ավտոմեքենաներ

10:51 10.05.2024

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արագածտնի մարզային վարչությունում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն նշված վայր ժամանած ոստիկնաններն ու […]

̰
Եկատերինբուրգում ինքնաթիռում կին է մահացել

10:27 10.05.2024

Ինքնաթիռում, որը Եկատերինբուրգից Թբիլիսի պետք է թռչեր, մի կին է մահացել։ Այս մասին գրում է Life-ը՝ Shot Telegram ալիքին հղումով։ Նշվում է, որ Red Wings-ի WZ-1103 չվերթի թռիչքը հետաձգվել է հինգ ժամով։ Կինը ինքնաթիռ է ժամանել անվասայլակով։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ։ Թռիչքի ուշացման պատճառով տուժածին օգնելու համար կանչել են բժիշկներին, ովքեր սրտի մերսում […]

̰
Ալթայում մի քանի տասնյակ մարդ է տարհանվել հիվանդանոցում բռնկված հրդեհի պատճառով

09:33 10.05.2024

Բիյսկ քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոցում բռնկված հրդեհն օպերատիվ կերպով մարվել է ուրբաթ առավոտյան, հրշեջները վտանգի գոտուց դուրս են բերել 41 մարդու, տուժածներ չկան, հայտնում է Ալթայի երկրամասի Արտակարգ իրավիճակների պետական ​​կառավարման վարչությունը Telegram ալիքում։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վաղ առավոտյան։ Երբ ժամանել է առաջին հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքային հիվանդանոցի յոթհարկանի շենքի վեցերորդ հարկի պատուհանից ծուխ […]

̰
Փարիզում հանցագործը կրակ է բացել ոստիկանական բաժանմունքում

09:10 10.05.2024

Փարիզի ոստիկանական բաժանմունք տեղափոխված հանցագործը իրավապահներից խլել է զենքը և ծանր վիրավորել նրանցից երկուսին, հայտնում է Parisien թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի 13-րդ շրջանի ոստիկանության կոմիսարիատում։ Բերման ենթարկված տղամարդը ոստիկանի ձեռքից խլել է ատրճանակն ու կրակ բացել։ Երկու ոստիկան վիրավորվել են, նրանց վիճակը ծանր է։ Կրակողը նույնպես ծանր վիճակում է։ Թե […]

̰
Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

08:03 10.05.2024

Մայիսի 10-ին, ժամը 00:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «GAZel» (վարորդ՝ Դ. Բ. ծնված 1967թ) և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ […]

̰
Արմավիր քաղաքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

19:46 09.05.2024

Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN  BEI» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը […]

̰
Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

17:28 09.05.2024

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ինքնաթիռը Սենեգալից դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում […]

̰
Աստրախանում անհայտ նյութից թունավորումից հինգ մարդ է մահացել

16:28 09.05.2024

Աստրախանում հինգ մարդ է մահացել անհայտ նյութից թունավորումից, ևս 14 տուժած հիվանդանոցում է։ Այս մասին հայտնել են ՌԴ քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությունից: Քննիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ քաղաքի Սովետսկի և Տրուսովսկի թաղամասերում։ 18-ից 40 տարեկան տղամարդկանց և կանանց դիեր հայտնաբերվել են տարբեր վայրերում, այդ թվում՝ ավտոմեքենայում: Նախկինում նրանք […]

̰
Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության բաժնի պետը որսորդական հրացանով կրակել է շան վրա․ բաժնի պետը տեղափոխվել է հիվանդանոց

11:50 09.05.2024

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայքի բաժին է զանգահարել Վայոց ձորի մարզի բնակիչ 65-ամյա Ռադիկ Վ․-ն և հայտնել, որ ինքը ընկերություններից մեկի պահակն է, ՍՊԸ-ի տարածք են մուտք գործել անհայտ մակնիշի մեքենայով 3 քաղաքացի, որոնցից մեկի վրա շունը հարձակվել է […]

̰
Ավտովթար՝ Տավուշի մարզում. կան տուժածներ

20:31 08.05.2024

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Նավուր-Ճամբարակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 46-ամյա Անդրանիկ Դումանյանի վարած «Mercedes» մակնիշի և 62-ամյա Սոս Առաքելյանի վարած «Iveco» մակնիշի  բեռնատարը (մանիպուլյատոր): Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության […]

̰
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ՝  կիսախարխուլ փայտե տնակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

18:14 08.05.2024

Այսօր՝ մայիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող կիսախարխուլ փայտե տնակում դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները: […]

̰
Այրվել է ավտոմեքենա

16:32 08.05.2024

Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տարոնիկ գյուղի Պարույր Սևակի փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:36-ին, մարվել՝ 13:40-ին: Այրվել են «GAZ» մակնիշի ավտոմեքենայի սրահը և […]

̰
Հրդեհ՝ Աբովյան փողոցում

14:19 08.05.2024

Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի շենքերից մեկի մուտքից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում։ […]

̰
Boeing 767-ը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում

11:12 08.05.2024

Boeing 767 բեռնատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ստամբուլի օդանավակայանում: Այս մասին հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Պատճառը եղել է վայրէջքի սարքի չբացվելը, որը կարևոր բաղկացուցիչ է ինքնաթիռների թռիչքի համար: Դրա վրա հենվում է օդանավը չվերթի ժամանակ: Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

̰
Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է

11:05 08.05.2024

Ամերիկայի Բալթիմոր քաղաքում Ֆրենսիս Սքոթ Քի կամրջի փլուզման հետեւանքով զոհված վեցերորդ մարդու մարմինը ջրից դուրս է բերվել։ Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իշխանություններին։ «Փրկարարները հայտնաբերել են վեցերորդի դին և ենթադրվում է, որ վերջին մարդն է, որը զոհվել է մարտի 26-ին Բալթիմորի կամրջի փլուզման հետևանքով», – ասվում է պորտալում: Մահացածը Բալթիմորից 37-ամյա Խոսե Մինոր Լոպեսն […]

̰
Արմավիրի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը

08:05 08.05.2024

Մայիսի 8-ին, ժամը 04:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արմավիր-Խանջյան ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1990 թ․) դուրս է եկել […]

̰
ՃՏՊ Խորենացու փողոցում. կան տուժածներ

21:40 07.05.2024

Մայիսի 7-ին, ժամը 18:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 112 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Դ. Ս.) և […]

̰
Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա

20:06 07.05.2024

Այսօր՝ մայիսի 7-ին, Պռոշյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ տարածքը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցների ժամանումը ավտոմեքենան մանիպուլյատորի միջոցով տեղափոխվել է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […]

̰
Քեթի գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ

19:55 07.05.2024

Մայիսի 6-ին, ժամը 16:38-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Քեթի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երեք ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ` Ա. Մ.), «Volkswagen» (վարորդ` Ս. […]

̰
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրաձգություն է տեղի ունեցել

17:23 07.05.2024

Երեքշաբթի օրը հրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։ «Պետական ​​սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում հրազենի գործադրման հետ կապված միջադեպ է տեղի ունեցել»,- ասել է մամուլի կենտրոնի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, կեսօրին Ղրղզստանի սահմանապահ պարեկը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների՝ հովիվների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանից 250-300 մետր հեռավորության […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

13:08 07.05.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 6-7-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 40, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 6-ական անձնական ունեցվածքի գողության՝ 5, հոգեկան ներգործության՝ […]

̰
Չինաստանում երկու մարդ է մահացել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել հիվանդանոցում հարձակման հետևանքով. ԶԼՄ-ներ

11:41 07.05.2024

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի հիվանդանոցներից մեկում դանակով հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, ավելի քան 20-ը՝ վիրավորվել, հայտնում է Baixing Guanzhu հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել Յունան նահանգի Չժենսյոն շրջանի ժողովրդական հիվանդանոցում: «Նախնական տվյալներով՝ տուժել է 23 մարդ, նրանցից երկուսին փրկել չի հաջողվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Միաժամանակ […]

̰
BACK_TO_TOP