11:07 07.05.2024
Այսօր մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ներքիին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կնետրոն ահազանգ է ստացվել, որ Դեղատան փողոցի թիվ 13 երկհարկանի տան տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Տեղում […]
09:26 07.05.2024
Ինդոնեզիայի Ճավա կղզու ափերի մոտ 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կլատեն քաղաքից 115 կմ հարավ-արևելք՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 67 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
08:03 07.05.2024
Մայիսի 7-ին, ժամը 05:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման […]
19:23 06.05.2024
Մայիսի 6-ին՝ ժամը 16:33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող ռեստորանային համալիրներից մեկի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ․ […]
18:29 06.05.2024
Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկի շրջանում անտառային հրդեհներ են մոլեգնում։ Մայիսի 6-ի դրությամբ հրդեհվել է ավելի քան 30 տուն, այդ թվում՝ ամառանոցներ, և գրեթե 50 շենք ու տնտեսական շինություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Բրատսկի շրջանում հրդեհների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Ավելի վաղ Իրկուտսկի անտառտնտեսության ոլորտի ղեկավարը հայտարարել էր, […]
17:37 06.05.2024
Ապրիլի 27-ին ողբերգական դեպք է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 59 հասցեից գլխին քար ընկնելու հետևանքով «բաց ԳՈՒՎ կլինիկական մահ» ախտորոշմամբ 1-ին համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի […]
16:22 06.05.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մայիսի 3-ի ժամը 23։45-ից մինչև մայիսի 6-ի ժամը 08։00-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր են ստացվել հեղեղումների հետևանքով հասցված վնասների վերաբերյալ․ գրանցվել է 290 դեպք՝ Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում շենք շինություններում, գրասենյակային և նկուղային տարածքներում ջրալցումների, փլուզումների, ինչպես նաև ջրի մեջ արգելափակված և […]
16:12 06.05.2024
Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
15:53 06.05.2024
Մայիսի 6-ին, ժամը 10:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկի ավտոտնակը ջրալցվել է․ հարկավոր է կատարել ջրահեռացման աշխատանքներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ խումբը։ […]
12:25 06.05.2024
Ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 89, դժբախտ պատահարի, քարաթափման, հիդրոդինամիկական վթարի, հեղեղման, սողանքի, ուժեղ կարկուտի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, պայթյունի՝ 3-ական, ուժեղ քամու, որոնողափրկարարական՝ 2-ական, տեղատարափ անձրևի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 11, օձի նկատման՝ 31, կեղծ ահազանգի՝ 6, փլուզման, թունավորման՝ 7-ական, ինքնասպանության […]
12:16 06.05.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 215 դեպք, որից 76-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, ֆիզիկական ներգործության և խարդախության ՝ 21-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական […]
11:16 06.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում երեխայի դի կա։ Գյուղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու Ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։Ոստիկանները պարզել […]
10:51 06.05.2024
Տյումենի մարզի 48 բնակավայրերում Իշիմ և Տոբոլ գետերի վարարման հետևանքով հեղեղվել են 392 բնակելի տներ և ճանապարհների 36 հատվածներ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մարզային շտաբի մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ «48 բնակավայրերում 392 բնակելի տուն, 345 ամառանոց, 3241 սեփական հողատարածք և 36 ճանապարհահատվածներ շարունակում են հեղեղված մնալ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության հաղորդագրությունում։ Նախօրեին […]
10:40 06.05.2024
Բրազիլիայի հարավային Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 78-ի, վիրավորվել է 175 մարդ, ևս 111-ը անհետ կորել է, հայտնում է Ազգային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։ Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին 72 զոհի և 103 անհետ կորածի մասին: «Ռիո Գրանդե դու Սուլում, հորդառատ անձրևներ. 175 մարդ վիրավորվել է, 78-ը՝ զոհվել»,- հայտնում է […]
08:26 06.05.2024
Մայիսի 5-ին, ժամը 23:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ջ. Մ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
08:21 06.05.2024
Մայիսի 5-ին, ժամը 21:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Պարզվել է, որ «Toyota […]
20:35 05.05.2024
Մայիսի 5-ին, ժամը 13:33-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ե., ծնված 1962 թ.) դուրս է […]
17:00 05.05.2024
Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 45 կմ հատվածում բախվել են «Mercedes»-ն ու վրացական համարանիշներով «Chevrolet»-ը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու […]
12:30 05.05.2024
Այսօր՝ մայիսի 5-ին, արտակարգ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում 27-ամյա Էդգար Սարգսյանը իր վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ռուսական եկեղեցու մոտակայքում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության […]
23:45 04.05.2024
Օմսկում վեցամյա աղջիկն ընկել է 13-րդ հարկ բնակարանի պատուհանից և ողջ մնացել. մայիսի 4-ին այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ վարչակազմը։ Միջադեպը տեղի է ունեցել նախորդ օրը երեկոյան։ Ծնողները երեխային քնեցրել են, իսկ իրենք դուրս են եկել բնակարանից՝ իջնելու շքամուտք ու հեծանիվները հավաքելու։ Պատշգամբի դուռը բաց է մնացել, քանի որ մայրը տորթ է թխել, և […]
22:50 04.05.2024
Սոմալիում 50-ամյա տղամարդը ողջ է մնացել մեղվի խայթոցի պատճառով օրգանների անբավարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Գյուղաբնակ տղամարդը լրջորեն տուժել է մեղվի խայթոցից. վեց օր անց նա տեղափոխվելէ հիվանդանոց՝ դժվարաշնչառության և միզելու անկարողության գանգատներով։ Նա ունեցել է նաև անկանոն զարկերակ, բարձր արյան ճնշում և ջերմաստիճանի իջեցում։ Նաև նրա մարմնի վրա եղել են բազմաթիվ […]
22:04 04.05.2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 30-ի, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ թեյը վրան լցվելու հետևանքով «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, ձախ ուսագոտու, ձախ վերին վերջույթի շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճան, մոտ 6 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ ծնողների ուղեկցությամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է […]
20:22 04.05.2024
Մայիսի 4-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, 43-ամյա Անուշավան Գ.-ն իր վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտուց մոտ 2 մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ, 36-ամյա Անի Սերոբյանը և 5-ամյա Շանթ […]
16:20 04.05.2024
Բեռլինում հակաօդային պաշտպանության համակարգեր արտադրող գործարանում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել. հրդեհի դեմ պայքարը կարող է տևել ամբողջ շաբաթ օրը, հայտնում է գերմանական թերթերից մեկը՝ հրշեջ ծառայությանը հղումով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Շաբաթ առավոտյան մոտ 50 հրշեջ դեռևս աշխատում է դեպքի վայրում: Հրդեհաշիջման աշխատանքները, հավանաբար, կշարունակվեն ամբողջ օրը: Մոտակա շրջանների բնակիչներին դեռ խնդրում են […]
13:41 04.05.2024
Սվերդլովսկի շրջանի 24 բնակավայրի մոտ 74 հազար բնակիչ առանց էլեկտրամատակարարման է մնացել վատ եղանակի պատճառով, հայտնում է շրջանի դատախազության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ «Россети Урал» էներգետիկ ընկերության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Սվերդլովսկի մարզի չորս շրջանում և Եկատերինբուրգի արվարձաններում մասնագետները վերականգնում են ձնաբքի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը։ Ընկերության տվյալներով՝ վատ եղանակի նման հետևանքներ ցանցային համալիրում վերջին […]
12:41 04.05.2024
Տեղատարափ անձրևի հետևանքով մայիսի 3-4-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ժամը 23։45-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում 2111 ահազանգ է ստացվել 267 դեպքի վերաբերյալ․ մասնավորապես՝ Երևան քաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նորք-Մարաշ, Նոր Նորք, Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող շենք-շինություններում, գրասենյակային տարածքներում տեղի են ունեցել ջրալցումներ, փլուզումներ, միաժամանակ բազմաթիվ ահազանգեր են ստացվել ջրի մեջ արգելափակված և […]
12:14 04.05.2024
Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի […]
11:19 04.05.2024
Մայիսի 4-ին, ժամը 08:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սուրեն Մատնիշյան փողոցի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:36-ին, մարվել՝ 09:25-ին: Այրվել է տունը. փրկարարները հայտնաբերել են Մ. Մ.-ի (ծնված […]
10:56 04.05.2024
Ինդոնեզիայի Հարավային Սուլավես նահանգում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Detik պորտալը։ «Հարավային Սուլավես նահանգի Լուվու շրջանում ջրհեղեղի և սողանքների հետևանքով 14 բնակիչ է զոհվել», – մեջբերում է պորտալը աղետների կառավարման գործակալության խոսնակ Աբդուլ Մուխարիին: Ըստ Detik-ի՝ ավելի քան 100 տուն լուրջ վնաս է կրել, 42-ը քանդվել են, […]
10:15 04.05.2024
Այսօր՝ մայիսի 4-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությաւն 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մատնիշյան փողոցի տներից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 48, թիվ 48/1 և […]