19:30 07.01.2024
Հունվարի 7-ին` ժամը 15։33-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին՝ «Ռակետա» սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ […]
19:06 07.01.2024
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ջամշլու գյուղի վարչական տարածքում, բախվել են Lexus GS300 և Mazda 3 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]
18:27 07.01.2024
Հունվարի 7-ին՝ ժամը 13։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարատովկա գյուղում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։46-ին, մարվել՝ 16։03-ին։ Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։
13:30 07.01.2024
Կազանում տղամարդը ատրճանակով կրակ է բացել մարդկանց վրա: Այս մասին հայտնում է Tatarstan-24-ը։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 7-ին՝ Երշովա փողոցում գտնվող առևտրի կենտրոնի մոտ։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Տղամարդուն բերման են ենթարկել իրավապահները։ Կրակողի խոսքով՝ ինքը եկել է սննդի կետ: Այնտեղ նրա վրա իբր հարձակվել է երիտասարդների […]
12:17 07.01.2024
Հունվարի 1-ին Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, հայտնում է Kyodo գործակալությունը։ Վերջին տվյալներով՝ տուժել է 560 մարդ: 2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու տարածքում տեղի են ունեցել մի շարք երկրաշարժեր, որոնցից ամենաուժեղը 7,6 մագնիտուդ էր: Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել՝ 2011 […]
22:59 06.01.2024
Հոլիվուդյան դերասան Քրիստիան Օլիվերը Կարիբյան ավազանում ավիավթարից առաջ՝ իր մահից առաջ, Instagram-ում հրապարակել է գրառում, որում փոխանցում է «բարևներ դրախտից»։ «Բարև դրախտից ինչ-որ տեղից: Դեպի համայնք և սեր. 2024, ահա մենք»,- գրել է դերասանը մահից երեք օր առաջ։ Հունվարի 6-ին հայտնի դարձավ, որ Օլիվերն իր երկու դուստրերի հետ մահացել է Կարիբյան ավազանում ավիավթարից։ Օդանավում գտնվող […]
21:28 06.01.2024
Հունվարի 6-ին, ժամը 17։34-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղում երեխան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացի Ն․ Ա․-ն (ծնված 1997 թ․) Սուրբ Սարգիս մատուռի մոտակայքում ընկել է ձորը […]
21:06 06.01.2024
Հակասական բնութագրերով արտասովոր երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ ուշ երեկոյան Ճապոնիայի կենտրոնական շրջանում, որտեղ ցնցումները շարունակվում են արդեն վեցերորդ օրն անընդմեջ։ Ճապոնիայի օդերևութաբանական վարչության տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,4 մագնիտուդ, ինչը բնորոշ ցուցանիշ է միջին չափի հետցնցումների համար: Սակայն սեյսմիկ ինտենսիվության մակարդակը ճապոնական սանդղակով եղել է 6, որը սովորաբար համապատասխանում է 6 բալից բարձր ուժգնությամբ […]
20:38 06.01.2024
Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում երեխա է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված տան […]
18:22 06.01.2024
Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են Toyota Land Cruiser Prado և Nissan Tiida մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի […]
16:52 06.01.2024
Հունվարի 6-ին՝ ժամը 13։48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին՝ մերկասառույցի պատճառով, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի […]
16:42 06.01.2024
Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ըստ հաղորդագրության՝ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15.10-ին՝ Բաթալգազիի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 8,76 կմ խորության վրա։
16:36 06.01.2024
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտ տեղի ունեցած երկրաշարժից 124 ժամ անց 90-ամյա մի կին ողջ է հայտնաբերվել տան փլատակների տակ և փրկվել, հայտնում է Kyodo գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր՝ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Իսիկավա պրեֆեկտուրայի Սուձու քաղաքում երկրաշարժի հետևանքով ավերված տանը կենդանի մարդ կա, և փրկարարական աշխատանքներ են տարվում։ Վերջին տվյալներով՝ Ճապոնիայում […]
16:07 06.01.2024
Թուրքիայի սևծովյան Էրեղլի նավահանգստի տարածքում տեղացի ձկնորսները ցանցերի մեջ խճճված ծովային ական են հայտնաբերել, հայտնում է Habertürk հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 5-ին: Ձկնորսները առափնյա պահպանությանը հայտնել են կասկածելի առարկայի մասին, որից հետո նավերի և նավակների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ Էրեղլի նավահանգիստը փակվել է, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների համար։ «Քարշակի օգնությամբ ծովային ականը՝ […]
15:47 06.01.2024
Ղազախստանի հարավում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, շաբաթ օրը հայտնել է հանրապետության ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «2024 թվականի հունվարի 6-ին՝ Ալմաթիի ժամանակով ժամը 14:26-ին, Ղազախստանի Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցում գրանցվել է երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 516 կմ հյուսիս՝ Ղազախստանի տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում […]
14:47 06.01.2024
Հունվարի 4-ին, ժամը 14.40-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայում իրար են բախվել «Կիա» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: * Հունվարի 4-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Կատարվում է քննություն: * Հունվարի 4-ին, ժամը 11-ին, Երևանի Պարույր Սևակի և Ուլնեցու փողոցների […]
12:51 06.01.2024
Հունվարի 6-ին, ժամը 10։14-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ճամփեզրյա սելավատարում, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ-2 ավտոճանապարհի […]
11:13 06.01.2024
Երեկ՝ հունվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Եղվարդ-Նոր Հաճն ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, բախվել են Mercedes և Kia Sorrento մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Եղվարդ քաղաքի հիվանդանոցի շտապօգնության […]
09:44 06.01.2024
Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00:50-ի սահմաններում Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին 2 բեռնատար է կողաշրջվել։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային […]
08:12 06.01.2024
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 100-ի, հայտնում է Kyodo գործակալությունը։ Նախկինում հաղորդվում էր 94 զոհի և 464 վիրավորի մասին։ Եվս 211 մարդու անվտանգությունը տեղական իշխանությունները չեն կարողանում հաստատել: 2024 թվականի առաջին օրը Ճապոնիայի արևմտյան ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայի տարածքում ժամը 16.06-ին տեղի են ունեցել մի շարք խոշոր երկրաշարժեր: Ամենաուժեղ երկրաշարժը եղել է […]
08:04 06.01.2024
Հունվարի 6-ին, ժամը 00։48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ երեք բեռնատար ավտոմեքենա կողաշրջվել է. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ZIL» (վարորդ՝ Ս. Պ.) և «JAC» […]
21:56 05.01.2024
2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Սահմանված են հինգ գերակայություններ՝ 1) Համակարգի գործառույթային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, ռիսկի ինդեքսավորման և […]
21:45 05.01.2024
ԱՄՆ-ի Նյու Ջերսի օդանավակայանի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել. այս մասին հունվարի 5-ին հայտնել է New York Post-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ հրդեհ է բռնկվել պահեստում։ Բոցերը արագ պատել են համալիրը, որի պատճառով տանիքի մի մասը փլուզվել է: Թե ինչ նյութեր են պահվել ներսում, չի նշվում։ «Իշխանությունները նախազգուշացրել են, որ հրդեհը կարող է շարունակվել մի քանի օր»,- […]
20:12 05.01.2024
Հունվարի 5-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ամառանոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա 2 տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի վերջնամասում բախվել են երկու «VAZ» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1996 թ․ […]
17:40 05.01.2024
Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, […]
17:16 05.01.2024
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան մտադիր է փոփոխություններ կատարել 2024 ֆինանսական տարվա (սկսած 2024 թվականի ապրիլի 1-ից) կառավարության՝ արդեն հաստատված բյուջեի նախագծում, ուրբաթ օրը այս մասին վարչապետը հայտնել է լրագրողներին: «2024 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագծում արտակարգ իրավիճակների ֆոնդը սահմանվել է 500 միլիարդ իեն (3,4 միլիարդ դոլար), սակայն հաշվի առնելով տուժած շրջանների անխափան վերականգնումն ապահովելու անհրաժեշտությունը՝ […]
16:01 05.01.2024
Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Քարաշամբ-Արգել գյուղամիջյան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Դավիթ Դանիելյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 37GM070 համարանիշի և Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ասոյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35XP878 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]
11:16 05.01.2024
Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 21-ամյա Ռաֆայել Բարսեղյանի վարած Porsche Panamera մակնիշի և 41-ամյա Վահե Ղազարյանի վարած Jeep մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն […]
11:04 05.01.2024
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Ջիպ» և «Պորշ» մակնիշի մեքենաներ: «Պորշի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 4-ին, ժամը 18-ի սահմաններում, Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «Յագուար» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում […]
10:57 05.01.2024
Լաչինում ավտովթարի հետևանքով ադրբեջանական զինված ուժերի 2 զինծառայող է մահացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ ռազմական ավտոմեքենան վթարի է ենթարկվել բարդ ռելիեֆով լեռնային տեղանքում։ Ադրբեջանի զինվորական դատախազությունն էլ հայտնել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։