13:20 02.01.2024
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած երկրաշարժերի շարքը 48 մարդու կյանք է խլել, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Զոհերի մեծ մասը եղել է Սուզու քաղաքում՝ 20 մարդ, Վաջիմայում նրանց թիվը հասել է 19-ի։ Բացի դրանից, մարդիկ կարող են լինել փլուզված շենքերի փլատակների տակ։ Միայն Վաձիվայում հայտնի է փլուզման 14 դեպք, բացի այդ, մասամբ […]
12:54 02.01.2024
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ըստ աղբյուրի` կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից։ Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից […]
11:25 02.01.2024
Հունվարի 2-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1995 թ․) […]
10:40 02.01.2024
Հունվարի 1-ին, ժամը 20:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 18 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» […]
10:21 02.01.2024
Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 30-ի, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Զոհերի մեծ մասը եղել է Վաջիմա քաղաքում՝ 15 մարդ։ Բացի դրանից, մարդիկ կարող են լինել փլուզված շենքերի փլատակների տակ։ Ամանորի օրը Ճապոնիայի արեւմուտքում հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Նրանց տրվել է «Երկրաշարժ Նոտո թերակղզում» անվանումը։ […]
23:51 01.01.2024
Հունվարի 1-ին` ժամը 19։24-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Վեդի քաղաքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի կամրջի […]
23:30 01.01.2024
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Հրանտ Թադևոսյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Հարութ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել […]
20:48 01.01.2024
Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում գտնվող «Արմենիա Լադա» վայր, որտեղ հետնամասում՝ գետի մեջ, հայտնաբերվել է տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է […]
17:23 01.01.2024
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 19։16-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի Բաղրամյան փողոցում այրվում է պահեստավորած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմին հարակից, այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
16:28 01.01.2024
Այսօր՝ հունվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում բժշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, […]
14:35 01.01.2024
2 ժամում 29 երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևմտյան ափին՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի կողմից վերլուծված օդերևութաբանական գործակալության վիճակագրության։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Մինչև 7,4 մագնիտուդով ցնցումներ են տեղի ունեցել Իշիկավա և Նիգատա պրեֆեկտուրաներում։ Երկրի արևմտյան ափին ցունամիի սպառնալիք է հայտարարվել։
14:11 01.01.2024
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Նորագավիթ 1-ին փողոցում՝ «Արարատ» առևտրի կենտրոնի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […]
13:26 01.01.2024
Սախալինի ցունամիի կենտրոնը ցունամիի սպառնալիք է հայտարարել։ Կղզու արևմտյան ափին ուժեղ ալիքներ են կանխատեսվում, մի շարք շրջաններում գործարկվել է նախազգուշացման համակարգը, հայտնում է Սախալինի ԱԻՆ մամուլի ծառայությունը։ «Սախալինի արևմտյան ափի ափամերձ հատվածները կարող են տուժել ցունամիի ալիքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Տեղի բնակչությունը տարհանվել է անվտանգ վայրեր։ Նավահանգիստներում խարսխված նավերը դուրս են գալիս բաց ծով։ […]
12:51 01.01.2024
Ճապոնիայի կենտրոնական հատվածում մի քանի հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներին։ Մինչև 7,4 մագնիտուդով ցնցումներ են տեղի ունեցել Իշիկավա և Նիգատա պրեֆեկտուրաների շրջանում։ Այս պահին զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Երկրի արևմտյան ափին ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Փորձագետները ալիքի բարձրություն են կանխատեսել՝ մինչև […]
12:05 01.01.2024
Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող […]
11:18 01.01.2024
Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22։57-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Ս. Նիկողոսյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում են անվադողեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում են տներից մեկի տանիքը և հնամաշ անվադողեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:49 01.01.2024
Դեկտեմբերի 31-ին՝ժամը 21։40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 5 հասցեի մոտակայքում բախվել են […]
19:59 31.12.2023
Չինաստանում 5,3 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բային քաղաքից 81 կմ հյուսիս-արևելք՝ մոտ 294 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
13:07 31.12.2023
Դեկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, […]
20:54 30.12.2023
Դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82 կմ հատվածում՝ Մաստարա-Լանջիկ ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 2 մ գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում, օպերատիվորեն ժամանած Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից, առաջին բուժօգնություն […]
15:35 30.12.2023
Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09։54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկում այրվում է բնակարան․ ներսում քաղաքացիներ կան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի թիվ 10 […]
12:27 30.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Գևորգ Գ․-ն իր վարած Zhongtong մակնիշի ավտոբուսով Նուբարաշենի խճուղի թիվ 9 հասցեում վրաերթի է ենթարկել հետիոտն, 61-ամյա Նորիկ Ա․-ին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային […]
11:54 30.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խոսրով Աղաբեկյանը իր վարած Toyota Belta մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանն ու օղակաձև հատվածում տեղադրված եղևնիներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Խ․ Աղաբեկյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով […]
10:59 30.12.2023
Ինդոնեզիայի ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Աղետի էպիկենտրոնը գտնվել է Բանդա Աչեհ քաղաքից 414 կմ հարավ-արևմուտք, որտեղ ապրում է 250 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։
23:42 29.12.2023
Դեկտեմբերի 29-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել դեկտեմբերի 28-ի ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Դպրոցական, Ջահուկյան փողոցներում շենքերի տանիքներ վնասման, իսկ Աբովյան փողոցում ծառի արմատախիլ լինելու վերաբերյալ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մարտական հաշվարկներ: Փրկարարները իրականացրել են տանիքների կառուցատարրերի ապամոնտաժման, վնասված ծառի մասնատման և […]
20:17 29.12.2023
Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող օղակաձև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արարատյան փողոցում […]
18:19 29.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում՝ «Երևան պարկի» դիմաց, բախվել են Peugeot մակնիշի ավտոմեքենան և ГАЗель մակնիշի բեռնատարը: Բախման հետևանքով ГАЗель-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով ու բախվել ճանապարհի բետոնե արգելապատնեշներին՝ մի քանիսը շրջելով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնք […]
17:44 29.12.2023
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:50-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դեկտեմբերի 28-ին ուժեղ քամու հետևանքով Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի չորս հարկանի շենքերից մեկի տանիքի թիթեղյա ծածկի կառուցատարրերը թուլացել են, առկա է ընկելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական […]
15:50 29.12.2023
Դեկտեմբերի 29-ին, ժամը 12:10-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող տնակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ բնակելի տնակում (մոտ 72 քմ) և կից խորդանոցում(մոտ 6 […]
13:47 29.12.2023
Դեկտեմբերի 29-ին, ժամը 10:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարալին թաղամասից Մուշ թաղամաս տանող ճանապարհին՝ ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ պատ է փլուզվել, փլատակների տակ քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել […]