TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+17.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Ինդոնեզիայում բախվել են երկու գնացքներ. կա զոհ

09:18 05.01.2024

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում ուրբաթ առավոտյան երկու գնացքների բախում է տեղի ունեցել, վագոններ են շրջվել, առնվազն 28 մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, հայտնում է ինդոնեզական Tribun պորտալը։ «Վիրավորներից 24-ը գտնվում են Չիկալենկայի շրջանային հիվանդանոցում, երկուսը` Ցիկալենկայի համայնքային առողջության կենտրոնում, երկուսը` տեղի հիվանդանոցում, մեկ մարդ մահացել է», – մեջբերում է հրատարակությունը Արևմտյան Ճավայի նահանգապետի պաշտոնակատար […]

̰
Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 464-ի

09:04 05.01.2024

Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը՝ վիրավորվել, 16 մարդ պաշտոնապես համարվում է անհետ կորած։ Իշխանությունները նաև չեն կարող պարզել, թե արդյոք ևս 242 մարդ անվտանգ է, Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ Նախօրեին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ասել էր, որ Իսիկավայում տեղի ունեցած մի շարք հզոր երկրաշարժերից […]

̰
Հրդեհ Վանաձոր քաղաքում

08:12 05.01.2024

Հունվարի 5-ին, ժամը 05։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի դպրոցներից մեկի նախկին մասնաշենքում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դպրոցի փողոցի մեկ հարկանի շինության (դպրոցի նախկին մասնաշենք) տանիքում (մոտ 1600 քմ)։ […]

̰
Այրվել է խոտածածկույթ

22:59 04.01.2024

Հունվարի 4-ին, ժամը 19:09-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տաշիր-Նորաշեն ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։43-ին, մարվել՝ 19։59-ին։ Փրկարարները հրդեհաշիջում են […]

̰
Հրդեհ՝ ավտոտնակում

22:36 04.01.2024

Հունվարի 4-ին, ժամը 19:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուլվարային 2-րդ թաղամասի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդբաղ 1-ին միկրոշրջանի 2-րդ թաղամասի շենքերից մեկին կից երկաթե ավտոտնակում այրվում […]

̰
Շենիկ գյուղի սկզբնամասում այրվել է ավտոմեքենա

20:32 04.01.2024

Հունվարի 4-ին, ժամը 17:11-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի սկզբնամասում՝ դաշտամիջյան հատվածում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:37-ին, մարվել՝ 17:48-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան։

̰
Շվեդիայում ձնաբքի պատճառով շուրջ 1000 մեքենա և բեռնատար մնացել է մայրուղու վրա

19:03 04.01.2024

Շվեդիայի հարավում ցուրտ եղանակի և ձնաբքի պատճառով արդեն ավելի քան 24 ժամ է՝ մոտ 1000 մեքենա և բեռնատար մնացել է ճանապարհին։ Շվեդիայի զինված ուժերը սնունդ և ջուր են հասցրել մեքենաներում մնացածներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, ճանապարհին մնացած մարդկանցից շատերին փրկարարները տարհանել են և ասել, որ ավելի ուշ վերադառնան իրենց մեքենաների մոտ։ Ծայրահեղ ցուրտ եղանակային […]

̰
Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է խաչմերուկի լուսակիրը, երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել է մայթին

18:41 04.01.2024

Հունվարի 2-ին արտակարգ դեպք  է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Նարեկ Ա․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Պարույր Սևակի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել խաչմերուկը կարգավորող լուսակիրը, առաջ ընթացել, կոտրել մայթին տեղադրված երկաթե ճաղավանդակներն ու հայտնվել թերթի կրպակի մոտ՝ հետիոտնի համար նախատեսված վայրում։ Ինչպես հայտնում է […]

̰
Երևանում բախվել են Kia-ն ու Hyundai-ն. կան տուժածներ

17:11 04.01.2024

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Պարույր Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Hyundai և Kia մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող բենզալցակայանի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 […]

̰
Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի ավտոմեքենայում

16:06 04.01.2024

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քրիստափորի փողոցի թիվ 14 շենքի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ կժամանեին հրշեջները, քաղաքացիները 31-ամյա […]

̰
Հրդեհ՝ Նորավան գյուղում

14:54 04.01.2024

Հունվարի 4-ին, ժամը 11:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկին կից շինությունում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:49-ին, մարվել՝ 12:55-ին: Այրվել են շինության (մոտ 48 քմ) փայտե կառուցատարրերը […]

̰
Ավտովթար՝ Երևանում. կան տուժածներ

13:48 04.01.2024

Երեկ՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանում՝ Մ. Բաբաջանյան փողոցի թիվ 5/4 հասցեի դիմաց, ճակատ ճակատի բախվել են Նոր Խարբերդի բնակիչ, 62-ամյա Սիմոն Փ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 38-ամյա Գևորգ Ա.-ի վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

13:07 04.01.2024

Հունվարի 2-ին, ժամը 13.50-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում իրար են բախվել «Օպել» մակնիշի մեքենան և մոտոցիկլը: Մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 2-ին, ժամը 15.00-ին, Երևանի Բագրատունյաց պողոտայի և Չեխովի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Հունվարի 2-ին, […]

̰
Վերջին մեկ օրում գրանցվել է 10 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:09 04.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-4-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 41 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, խուլիգանության՝ 4, ֆիզիկական ներգործության և հոգեկան ներգործության՝ 3-ական, խարդախության ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, խոշտանգման, պետական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ […]

̰
1 զոհ, 6 վիրավոր. վթար Տաշիր-Գոգավան ճանապարհին

12:00 04.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 15.00-ին, Տաշիր-Գոգավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶ-311000» մակնիշի մեքենան բախվել է «Վոլվո» բեռնատարին: «ԳԱԶ-311000»-ի վարորդը՝ 73-ամյա Հայկազ Ավանեսյանը, մահացել է, իսկ հինգ ուղևորները և «Վոլվոյի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

̰
Վրաերթի ենթարկված 58-ամյա տղամարդը մահացել է

11:41 04.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 18.20-ին, Երևան-Գյումրի ճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, «ՋԻՊ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա Սեդրակ Ումրեյանին, որը մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Երևանում բախվել են Hyundai Elantra-ն ու Ford Focus-ը. կան վիրավորներ

11:17 04.01.2024

Հունվարի 4-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Սայաթ-Նովա պողոտա – Չարենց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Սանասար Ղարիբյանի վարած Ford Focus մակնիշի և 38-ամյա Սամսոն Պողոսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վիրավորներին առաջինն օգնության […]

̰
Ճապոնիայում երկրաշարժերից հետո դեռ անհայտ է 51 մարդու ճակատագիրը

09:38 04.01.2024

Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները, որը տուժել էր այս շաբաթվա սկզբին մի շարք ուժեղ երկրաշարժերի հետևանքով, դեռևս չեն կարողանում պարզել 51 մարդու ճակատագիրը, հայտնում է Kyodo գործակալությունը։ Մասնավորապես, միայն Վաջիմա քաղաքում, որտեղ գրանցվել է մահվան ամենաշատ դեպքերը, վեց մարդու հետ դեռևս կապ չի հաստատվել։ Ըստ տեղական վարչակազմի ներկայացուցիչների, փրկարար ծառայությունները ստացել են 40-ից 50 հաղորդում շենքերի […]

̰
Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ

22:08 03.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են Volkswagen (վարորդ՝ […]

̰
ՃՏՊ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

19:40 03.01.2024

Հունվարի 3-ին, ժամը 15։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Հ․ Ա․) և «Volvo» (վարորդ՝ Խ․ Ս․) մակնիշների […]

̰
Խարբերդում բախվել են Mercedes G-ն ու Chevrolet Volt-ը․ կա վիրավոր

11:49 03.01.2024

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 20։40-ի սահմաններում Խարբերդ առաջին փողոցում բախվել են Նոր Խարբերդի բնակիչներ 27-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes G մակնիշի և 71-ամյա Արայիկ Պողոսյանի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով «յաշիկ»-ը […]

̰
Ճապոնիայի ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

23:11 02.01.2024

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ՝ Իշիկավա պրեֆեկտուրայի մոտ, որտեղ ավելի վաղ տեղի էին ունեցել մի շարք հզոր երկրաշարժեր, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 17.21-ին Իշիկավա պրեֆեկտուրայի Անամիզու քաղաքից 43 կմ հյուսիս-արևելք, որի բնակչությունը կազմում է ավելի քան 8 հազար մարդ: Օջախն ընկել է 10 […]

̰
Հրդեհ Վարդենիս քաղաքում

21:57 02.01.2024

Հունվարի 2-ին, ժամը 16:00-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 4 դպրոցի մոտակայքում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդան Մանիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։42-ին, […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. ՀՀ Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

19:16 02.01.2024

Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին Երևանի 103 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: […]

̰
Հրդեհ Աշտարակ քաղաքում. այրվել է անասնակեր

18:59 02.01.2024

Հունվարի 2-ին, ժամը 15:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի 13-րդ շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խորենացի փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժաը 16։50-ին, մարվել՝ […]

̰
Նյու Յորքում պայթյուններ են հնչել

18:37 02.01.2024

Նյու Յորքի Ռուզվելտ կղզու բնակիչները հայտնել են պայթյունների ձայների մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։ Հրապարակումների համաձայն՝ մոտավորապես ժամը 5:45-ին քաղաքաբնակները զգացել են «երեք ցնցումներ»: Ոմանք ասել են, որ պայթյունի նման ձայներ են լսել: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են Նյու Յորքի հրշեջ վարչությունից, վաղ առավոտյան ահազանգ են ստացել «շենքի ցնցումների և պայթյունի մասին»։ Հաղորդվում է, որ […]

̰
Տոկիոյի օդանավակայանում մի քանի ժամվա ընթացքում երկրորդ ինքնաթիռն է հրդեհվել. կան զոհեր

15:52 02.01.2024

Հրդեհվել է նաև ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռը, որը բախվել էր JAL մարդատար ինքնաթիռին Հանեդա միջազգային օդանավակայանում, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով Տոկիոյի հրշեջ ծառայությանը։ JAL մարդատար ինքնաթիռին բախված ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռում գտնվող վեց հոգուց հինգը զոհվել են, հայտնում է NHK-ը՝ հղում անելով Տոկիոյի ոստիկանական բաժանմունքին։ Ըստ առափնյա պահպանության աշխատակիցների՝ ինքնաթիռը պետք է շտապ […]

̰
Տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն

15:08 02.01.2024

Հունվարի 2-ին Երևանի Սեբաստիա փողոցում տրոլեյբուսում բռնկված հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեփական նախաձեռնությամբ սկսել է ուսումնասիրություն։ Դեպքի վերաբերյալ առավել մանրամասն ու ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և […]

̰
Մանրամասներ՝ Երևանում տրոլեյբուսում բռնկված հրդեհից

14:32 02.01.2024

Հունվարի 2-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնից Մալաթիայի փողոց տանող հատվածում այրվում է տրոլեյբուս։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սեբաստիայի և Շահումյան 4-րդ փողոցների խաչմերուկում թիվ 15 […]

̰
Թուրքիայում ավտոբուսը շրջվել է. բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր և տասնյակ վիրավորներ

14:14 02.01.2024

Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում մարդատար ավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 36 մարդ, հայտնում է AHaber հեռուստաալիքը։ Ավտոբուսը Ստամբուլից Մալաթիա էր ուղեւորվում։ Առավոտյան Աքչադաղ գյուղի մոտ թանձր մառախուղի պատճառով մեքենան շրջվել է, որից հետո նույն ուղղությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է ավտոբուսի մեջ։ Տուժածները հոսպիտալացվել են։

̰
BACK_TO_TOP