2023 թ. հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

2023 թ. հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը

21:56 05.01.2024

2023 թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել են Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը: Սահմանված են հինգ գերակայություններ՝

1) Համակարգի գործառույթային և մեթոդաբանական հիմքերի բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի կառավարման համակարգի կառույցների և կազմակերպությունների դերերի հստակ բաշխմանն ու համակարգմանը, կանոնակարգերի և աշխատակարգերի հստակեցմանը, ռիսկի ինդեքսավորման և գնահատման մեթոդաբանության մշակմանը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերի բարելավմանը,

2) Տեխնոլոգիահեն համակարգի շարունակական բարելավում, ինչը նախատեսում է միջոցառումներ՝ ուղղված համայնքներում աղետների ռիսկի էլեկտրոնային քարտեզների ներդրմանը և այլն,

3) Մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված գործողություններ, ինչը սահմանում է միջոցառումներ՝ ուղղված համակարգում ներգրավված անձնակազմի գիտելիքների ու կարողությունների բարելավմանը, ինչպես նաև կամավոր փրկարարական համակարգի ներդրման հիմքերի ձևավորմանը,

4) Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունների ընդլայնում և պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր մեխանիզմների մշակում,

5) Անվտանգության մշակույթի ամրապնդում, ինչը ենթադրում է հանրային իրազեկվածության մակարդակի շարունակական բարձրացում և ճգնաժամային իրավիճակներում արդյունավետ հանրային հաղորդակցության համակարգի կայացում:

Այս համատեքստում նախատեսվում է բոլոր ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական, կրթական ծրագրերում ներառել աղետների ռիսկի կառավարման կրթական բաղադրիչը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ կողմնորոշվելու համար բոլոր հանրային վայրերում ունենալ հանրամատչելի տեղեկատվական ցուցանակներ: Այլ կերպ ասած՝ նպատակը ռեֆլեքսային մակարդակում աղետին արձագանքելու ունակ և անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալն է:

Իրականացվել է Մեղրի և Ագարակ քաղաքային բնակավայրերի սեյսմիկ ռիսկի մոդելավորում, որը ներկայացնում է վատթարագույն սցենարները երկրաշարժի դեպքում։ Մոդելավորումը հնարավորություն է տալիս բացահայտել բնակավայրի առավել խոցելի տարածքները, շենքերն ու շինությունները, ինչպես նաև բնակչության շրջանում հնարավոր կորուստները՝ գիշերային և ցերեկային ժամերին։ Այն փաստացի ներառում է սեյսմիկ միկրոշրջայնացման գործընթացը՝ 200-200 մետր շառավղով։ Այս մոդելները համայնքի ղեկավարությանը հնարավորություն են տալիս բնակչության շրջանում իրականացնելու արդյունավետ քաղաքաշինական գործընթացներ և ապահովելու կայուն զարգացում՝ աղետների ռիսկի գիտակցմամբ։ Նախատեսվում է մոդելավորում իրականացնել նաև Երևան և Վանաձոր քաղաքների համար։

2023 թվականին Հայաստանում անցկացվել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» ծրագրի շրջանակներում իրականացվող «HOPE FSX 2023» լայնամասշտաբ միջազգային հրամանատարաշտաբային ուսումնավարժանքը, որն իր բնույթով ու ծավալով աննախադեպ էր։ Ուսումնավարժանքին մասնակցել են միջազգային հումանիտար կազմակերպությունների և ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի միջազգային որոնողափրկարարական բազմանդամ թիմեր, դիտորդներ և միջազգային փորձագետներ։ Նպատակն էր բարելավել Հայաստանի Հանրապետության և գործընկեր երկրների փրկարարական խմբերի բնակչության պատրաստվածության և արձագանքման կարողությունները՝ ավերիչ երկրաշարժերին դիմակայելու ուղղությամբ։ Նմանատիպ վարժանքները կրելու են շարունակական բնույթ։

Աղետների ռիսկի կառավարման և փրկարարական աշխատանքում նաև բնակչության մասնակցությունն ապահովելու, պետություն-համայնք փոխգործակցության արդյունավետությունը երաշխավորելու նպատակով Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում և Երևանում ստեղծվել են արագ արձագանքման կամավոր թիմեր։ Յուրաքանչյուր թիմում 12-ական կամավորներ անցել են համապատասխան դասընթացներ, հատկացվել են մասնագիտական արտահագուստ, անձնական պաշտպանիչ միջոցներ, փրկարարական գույք, առաջին օգնության պարագաներ։ Թիմերի հետ անցկացվել են վարժանքներ։ Թիմերը նաև ներգրավվել են Փրկարար ծառայության կողմից անցկացվող վարժանքներին և արտակարգ իրավիճակների վերացման աշխատանքներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

19:36 04.07.2025

ԲՏԱ նախարարի տեղակալը բելգիական պատվիրակությանն է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացին ուղղված գործունեությունը

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ Բելգիայի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների գլխավոր տնօրեն Բիրգիտ Սթիվենսի գլխավորած պատվիրակության հետ, որին մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքը։ Հյուրերը շրջայց են կատարել կետրոնում, զրուցել աշակերտների […] ...

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

19:21 04.07.2025

Ռոդրիգոյի՝ «Ռեալում» մնալ-չմնալու հարցը կախված է Ալոնսոյի որոշումից

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն ապագայի վերաբերյալ որոշում կընդունի աշխարհի ակումբային առաջնությունից հետո, հայտնում է As-ը: Բրազիլացի ֆուտբոլիստը խնդրել է դադարեցնել շփումներն անգլիական «Արսենալի» հետ, որպեսզի կարողանա կենտրոնանալ մրցաշարի վրա: Աշխարհի ակումբային առաջնությունից հետո Ռոդրիգոն զրույց կունենա «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ: Եթե մասնագետը հայտնի, որ վստահելու է Ռոդրիգոյին, ապա նա կմնա, եթե ոչ, ապա […] ...

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

19:14 04.07.2025

Հրդեհ Արմավիր քաղաքի Հերացու փողոցում

Հուլիսի 4-ին՝ ժամը 16:12-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Հերացու փողոցի թիվ 8/1 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 4 բնակչի։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

19:06 04.07.2025

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

18:57 04.07.2025

Գրիլիշի ու Բեյլի գործակալը մեղադրվում է բռնաբարության 39 դեպքի համար

Ջեք Գրիլիշի ու Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բառնեթը մեղադրվում է 39 բռնաբարության համար, հայտնում է BBC-ն: Լոս Անջելեսի դատարանին հայց է ներկայացրել մի կին, ով հայտարարել է, որ 75-ամյա Բառնեթը 2017-ին իրեն Ավստրալիայից ստիպողաբար տարել է Մեծ Բրիտանիա, տանջել և 6 տարի օգտագործել է ստրուկի կարգավիճակում: Կինը պնդում է, որ հանրահայտ գործակալը 39 անգամ բռնաբարել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

18:51 04.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է ԱՄՆ-ին անկախության օրվա առիթով: «Սրտանց շնորհավորում ենք ԱՄՆ-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու շահերի վրա, և առաջիկա տարիներին էլ ավելի ամուր կապերի հաստատում: Այս հատուկ առիթով ԱՄՆ-ի մեր բարեկամներին մաղթում ենք խաղաղություն, բարգավաճում և ուրախություն»,-ասվում է X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ: ...

BACK_TO_TOP