TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

18:07 28.12.2023

Դեկտեմբերի 28-ին` ժամը 14։58-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]

̰
Այրվել է մոտ 1000 հակ անասնակեր

16:54 28.12.2023

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 03։11-ից Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ուղի գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:54-ին, մարվել՝ 11:41-ին։ Այրվել է մոտ 1000 հակ պահեստավորած անասնակեր:

̰
Շղթայական ավտովթար՝ Երևանում. կա վիրավոր

15:44 28.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կա վիրավոր

14:45 28.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարտաի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով […]

̰
Ավստրալիայում շնաձկան հարձակման հետևանքով այս տարի երրորդ մարդն է զոհվել

14:09 28.12.2023

Դեռահասը դարձել է շնաձկան հարձակման երրորդ զոհը Ավստրալիայում 2023 թվականին։ Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկրի հարավում՝ Էթել լողափի մոտ, հայտնում է Հարավային Ավստրալիայի նահանգի ոստիկանության կայքը։ «Հինգշաբթի օրը ոստիկանությունը հաղորդում է ստացել Էթել լողափի մոտ շնաձկան հարձակման մասին: Ցավոք, դեռահասի անկենդան մարմինն է դուրս բերվել ջրից»,- հայտնել են վարչությունից: Նահանգը նոյեմբերից արգելել է դպրոցական […]

̰
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

14:01 28.12.2023

Թուրքիայի իշխանությունները հայտնել են երկրի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,6 մագնիտուդ երկրաշարժի մասին։ Աղետների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ժամը 12.34-ին Յեշիլյուրտի շրջանում։ Երկրաշարժի օջախը գտնվել է 17,3 կմ խորության վրա։

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Տավուշում

12:27 28.12.2023

Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.37-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գուղի խաչմերուկում, վարելով «ՈՒԱԶ-ը»՝ 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տղամարդը ներկայացվել է Տավուշի մարզային քննչական վարչություն: Նույն օրը հայտնել են, որ շտապօգնության մեքենայով ուղղաթիռին մոտեցնելու ժամանակ տուժած տղամարդը մահացել է:

̰
Հրապարակվել են Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի կադրերը

11:29 28.12.2023

Թուրքիայի Սաքարիա շրջանի հյուսիսային Մարմարա մայրուղում տեղի է ունեցել խոշոր շղթայական ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 մարդ, 57 հոգի էլ վիրավորվել է, որից 7-ի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը՝ ներկայացնելով կադրեր դեպքի վայրից: Նշվում է, որ Իրար են բախվել միանգամից 7 մեքենա։ Նշվում է, որ շղթայական ավտովթարի պատճառով դադարեցվել է […]

̰
Շղթայական վթար Թուրքիայում. կա առնվազն 11 զոհ

10:25 28.12.2023

Թուրքիայում շղթայական վթարի հետեւանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։ «Մեր նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել թանձր մառախուղի պատճառով։ Վերջին տվյալներով՝ 11 մարդ զոհվել է, 57-ը՝ վիրավորվել։ Ըստ նախնական տվյալների՝ նրանց թվում զբոսաշրջիկներ չկան։ Բայց սրանք նախնական տվյալներ են»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է քաղաքապետարանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածների […]

̰
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. կա 4 վիրավոր

23:46 27.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Դողս գյուղի սկզբնամասում բախվել են Mercedes, Ford Transit և ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]

̰
Ֆրանսիայի քաղաքացին Գորիս-Տեղ հատվածում վարելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց. մեքենան հրդեհվել է

21:06 27.12.2023

Երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 22-ամյա Նիկոլաս Ավետիսյանը իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Տեղ ավտոճանապարհի 19 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիթեղյա հենապատին ու կողաշրջվել, ինչի հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել […]

̰
ՃՏՊ Արթիկ քաղաքում․ կա տուժած

19:22 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 16։53-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Նարեկացու փողոցում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ն․ Հ․, ծնված 2000 թ.) և […]

̰
Վանաձորում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

18:06 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 14։40-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Renault» (վարորդ՝ […]

̰
Վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

17:55 27.12.2023

Դեկտեմբերի 27-ին` ժամը 7.40-ին, «Սատուրն Աուրա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Խուդյակովի փողոցում վրաերթի է ենթարկել 83-ամյա Վլադիկ Մկրտումյանին: Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]

̰
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. Lexus-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ. կա վիրավոր

16:41 27.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 41-ամյա Մ. Ասատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Վարդենյաց լեռնանցքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական […]

̰
Թաիլանդի հարավում ջրհեղեղի հետևանքով վեց մարդ է զոհվել

15:24 27.12.2023

Թաիլանդի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով վեց մարդ է զոհվել, մեկը անհետ կորել է Թաիլանդի Նարաթիվատ նահանգում։ «Վեց մարդ է մահացել նահանգում, այդ թվում՝ 89-ամյա մի կին և մի փոքր երեխա, իսկ մեկ մարդ անհետ կորել է», – չորեքշաբթի լրագրողներին ասել է Նարաթիվատ նահանգի փոխնահանգապետ Պրիչա Նուաննան, որը մեջբերում է Bangkok Post-ը։ Թաիլանդի […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:50 27.12.2023

Դեկտեմբերի 25-ին, ժամը 23.45-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ: «Ֆորդի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.55-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի […]

̰
«ՎԱԶ-21150»-ի 41-ամյա վարորդը մահացել է

12:32 27.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18.15-ին, Երևան-Սևան ճանապարհի 11-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21150» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-21150»-ի վարորդը՝ 41-ամյա Արմեն Համբարձումյանը, մահացել է, իսկ «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Ինդոնեզիայում բռնկված հրդեհի հետևանքով 18 մարդու մահվան մասին

11:50 27.12.2023

Ինդոնեզիայում գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, այդ թվում՝ 8 չինացի աշխատակից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Գործարանում վթարի հետևանքով զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ 8 չինացի աշխատակից, շատերը վիրավորվել են», – ասել է Մաո Նինգը։ Նա ասել է, որ Պեկինը «միշտ մեծ նշանակություն […]

̰
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա զոհ

23:05 26.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 18:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Շանգրի-Լա խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 1983 թ․) և […]

̰
Փրկարարները մասնատել են ծառերը և հեռացրել ճանապարհից

17:45 26.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:26-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին ծառն ընկել է երթևեկելի հատվածում և երկկողմանի փակել այն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-երին փրկարարները մասնատել և ճանապարհից հեռացրել են մեկական ծառ […]

̰
Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

17:20 26.12.2023

Դետեմբերի 26-ին՝ ժամը 08։51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բքի պատճառով արգելափակվել է և առաջացրել խցանում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ խցանվել է մոտ 150 ավտոմեքենա․ ավտոճանապարհը […]

̰
Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

12:42 26.12.2023

Դեկտեմբերի 25-ին, ժամը 15.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 37-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 23-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.00-ին, Երևանի Չեխովի փողոցում «Տոյոտա» մակնիշի […]

̰
Համաքաղաքացիների վիճաբանությունն ավարտվել է մահվան ելքով

12:21 26.12.2023

Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Իջևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ։ Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նրան տեղափոխել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ […]

̰
Մեկ օրում գրանցվել է 16 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ

12:07 26.12.2023

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, շորթման և բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 3-ական, կողոպուտի ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

11:32 26.12.2023

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արարատ Գ.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:   Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, […]

̰
Հրդեհ Գրիբոյեդով գյուղում. քաղաքացին այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

08:40 26.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 02:22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:13-ին: Այրվել են տան ննջասենյակը և հյուրասենյակը՝ գույքով (ընդհանուր մոտ 24 […]

̰
Փրկարարները մասնատել և ճանապարհից հեռացրել են ծառերը

08:15 26.12.2023

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03:27-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին Սարատովկա և Գետավան գյուղերի մոտ ծառն ընկել և երկկողմանի փակել է ավտոճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի մոտ 8-րդ և 10-րդ կմ-ներում մասնատել և ճանապարհից հեռացրել […]

̰
Փրկարարները քարշարկման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար

19:12 25.12.2023

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 13:53-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սդղի գյոլ» կոչվող խաչմերուկի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել չորս բեռնատար ավտոմեքենա, որոնք […]

̰

18:57 25.12.2023

Թուրքիայի հարավ-արևելքում՝ Քահրամանմարաշ քաղաքում, 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման գործակալությունը՝ X սոցիալական ցանցում։ Գերատեսչության տվյալներով՝ Գոքսունի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16։37-ին։ Երկրաշարժի օջախը 11,46 կմ խորության վրա է։

̰
BACK_TO_TOP