13:33 22.12.2023
Այսօր դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի, նախաբազկի 1-ին աստիճանի այրվածք մարմնի 2-3 տոկոսով» և «դեմքի, զույգ դաստակների 1-ին աստիճանի այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, […]
12:44 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ամիրյան փողոցի ավտոկայանատեղիում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե սյանը. 60-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 21-ին, ժամը 7.35-ին, Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.45-ին, […]
12:08 22.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 21-22-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, խարդախության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, անձնական ունեցվածքի գողության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, ավազակության, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փողերի լվացման, պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու […]
11:53 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes Viano մակնիշի ավտմեքենան դուրս է եկել […]
11:25 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին, ժամը 7.15-ի սահմաններում, Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 59-րդ կմ-ին «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: 60-ամյա վարորդ Կազբեկ Ագուզառովը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:20 22.12.2023
Չելյաբինսկի մարզում լեռնագնացը, որը հագել է Ձմեռ պապիկի հագուստ, ընկել է 24-րդ հարկից։ Այս մասին Mash-ը հայտնում է իր Telegram ալիքում։ Նրա խոսքով, տղամարդը Ձմեռ պապի հագուստով ցանկացել է շնորհավորել երեխաներին ու բակում տոնին դիտարժան տեսք տալ, սակայն ընկել է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Ռուսն ընկել է այն պահին, երբ երեխաները կանչում էին […]
09:40 22.12.2023
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ 113 մարդ մահացել է Գանսու նահանգում, իսկ 31-ը, թարմացված տվյալների համաձայն՝ Ցինհայ նահանգում։ Այս նահանգում երեք մարդ դեռ անհետ կորած է համարվում։
08:45 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Աբովյանի վարչական տարածքում, մխրճվել է է KamAZ բեռնատարի հետնամասի մեջ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրը հայտնում […]
08:07 22.12.2023
Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:02-ին Ճնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։
22:52 21.12.2023
Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ դասալքության համար մեղադրվող ռուս զինծառայող Դմիտրի Սեդրակովը, ով ձեռբակալվել էր Հայաստաում, հայկական օրենքների ակնհայտ խախտմամբ վերադարձվել է Ռուսաստան: Այդ կապակցությամբ իրավապաշտպանները պատրաստվում են իրավական բնույթի քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ու Հայաստանի կառավարությունների դեմ: Ըստ էության, զիվորականը Հայաստանում առևանգվել է: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ […]
20:50 21.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։ Հայտնում է shamshyan.com-ը: Բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է […]
19:54 21.12.2023
ԱՄՆ Ալյասկա նահանգի մաս կազմող Ալեուտյան կղզիների մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14.55-ին՝ համանուն կղզու Ադակ քաղաքից 106 կմ հեռավորության վրա։ Օջախը 33,2 կիլոմետր խորության վրա է։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
19:34 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 15:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա․ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։17-ին։ Այրվել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Շ․) շարժիչի հատվածը և […]
17:31 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարժիս գյուղի խաչմերուկում՝ վրաբեր ձյան պատճառով, բեռնատար ավտոմեքենաները արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մոտ 1 կմ […]
16:33 21.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: […]
12:50 21.12.2023
Դեկտեմբերի 20-ին, ժամը 8.20-ին, Երևանի Չեխովի և Մանթաշյան փողոցների խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 20-ին, ժամը 18.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 20-ին, […]
12:28 21.12.2023
Դեկտեմբերի 21-ին, ժամը 07:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղպատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենզատար ավտոցիստեռնը կողաշրջվել է, կա տուժած. ճանապարհը երկկողմանի փակ է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «MAN» մակնիշի […]
12:23 21.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 9-ական, անձնական ունեցվածքի գողության ու խուլիգանության՝ 3-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու […]
11:27 21.12.2023
Երկուշաբթի Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիվանդանոցներ են ընդունվել մոտ 1 հազար զոհ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Նրա խոսքով՝ Գանսու նահանգի հիվանդանոցներն ընդունել են 784 մարդու։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարեւան Ցինհայ նահանգում տուժել է 198 բնակիչ։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 135-ի։ Բացի հիվանդանոցներից, Գանսուում ստեղծվել են 19 ժամանակավոր […]
11:25 21.12.2023
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Լալայան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 73-ամյա Վալյա Մխոյանին, որը մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:25 21.12.2023
Առնվազն 12 մարդ է զոհվել, 13-ը՝ վիրավորվել Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող Հեյլունցզյան գավառի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի ժամը 15.50-ին Ջիսի քաղաքի Կունյուան ածխահանքում։ «Միջադեպի հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 13-ը՝ վիրավորվել, բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց»,- ասվում է […]
09:53 21.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 60-ամյա Կազբեկ Ագուզարովը իր վարած MANN մակնիշի գազատար ավտոցիստեռնով Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին՝ Հաղպատից դեպքի Ախթալա ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է հողաթմբերին ու քարերին և կողաշրջվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Վթարի հետևանքով […]
09:29 21.12.2023
Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի 60-րդ կիլոմետրում բեռնատար մեքենայի վթարի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է երթևեկության համար։ Կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
23:40 20.12.2023
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրասար գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:40-ին, մարվել՝ 20:30-ին: Այրվել է մոտ 30 հա տարածք․ փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ 9 […]
22:25 20.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում` Արշալույս գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 66-ամյա Գառնիկ Ա․-ի վարած Opel մակնիշի և 38-ամյա Արգամ Մ․-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու BMW-ի ուղևոր, Արմավիրի մարզի […]
19:14 20.12.2023
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։10-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի հանքի տարածքում տեղի է ունեցել հանքանյութի փլվածք, էքսկավատորավարը արգելափակվել է խցիկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել հանքաքարի փլվածք, էքսկավատորավար […]
17:07 20.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի քարհանքում հսկայական քարերը պոկվել և թափվել են էքսկավատորի վրա: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժնում: Ինչպես հայտում է shamshyan.com-ը, […]
15:44 20.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 14:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 52-ամյա Սեյրան Ա.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Լալայան փողոցում՝ սգո սրահի դիմաց, վրաերթի է ենթարկել 65-70 տարեկան կին հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու […]
14:10 20.12.2023
Դեկտեմբերի 20-ին, ժամը 11:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տափերական գյուղի մոտակայքում «ZIL» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ն. […]
13:54 20.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: ժամը 10:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 54-ամյա Արթուր Ն.-ն իր վարած ԶԻԼ մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով (կոտրվել է կարդանը), բախվել է բազալտե եզրաքարերին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում […]