12:34 20.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, ֆիզիկական ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, կողոպուտի, շորթման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և փաստաթղթեր, ձևաթղթեր կեղծելու, իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, ավտոմեքենայի գողության, […]
11:17 20.12.2023
Երեկ՝ ժամը 21։00-ի սահմաններում, Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մանուկյանը իր վարած Skoda մակնիշի ավտոմեքենայով «Նոյ» թաղամասում՝ Մեծարենցի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել աղբի համար տեղադրված արկղերին, ապա գազատար խողովակին՝ հիմքից կոտրելով խողովակի բետոնե հենասյունը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […]
23:09 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Տարոն-3 թաղամասում՝ ավտոդպրոցի մոտակայքում գտնվող շինությունում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է իրար կից գտնվող վագոն-տնակներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, […]
21:00 19.12.2023
Հնդկաստանի հարավային Թամիլ Նադու նահանգում ջրհեղեղի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ Այս մասին դեկտեմբերի 19-ին հայտնել է Indian Express թերթը։ Ջրհեղեղների պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք շարունակվում են դեկտեմբերի 17-ից։ Մոտ 7 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ, իսկ կառավարությունը 85 հազար պարենային փաթեթ է պատրաստել տուժածների համար։ Ջրհեղեղը հանգեցրել է տրանսպորտի խափանումների։ Գնացքի […]
17:06 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10:47-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հ-45 ավտոճանապարհին՝ Աղվանի-Տաթև հատվածում, ավտոմեքենաները խցանվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի […]
16:00 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ ու Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։37-ին, […]
15:15 19.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 19-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի առաջին հարկում գտնվող խանութում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 3-րդ […]
13:32 19.12.2023
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19-ին, Երևանի Նալբանդյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.40-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Միցուբիշիի» 10-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.40-ին, […]
12:54 19.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի […]
12:18 19.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.00-ին, Արմավիր-Երևան ճանապարհին՝ Ակնալիճ գյուղի հատվածում, իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդեսի» 64-ամյա վարորդ Լորիկ Ադամյանը մահացել է, իսկ երկու ուղևորները և «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
11:46 19.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 150-րդ կմ-ին «Մերսեդես Բենց V-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Իվեկո» մակնիշի ավտոմեքենային: Այդ ընթացքում մեքենայի հետնամասում գործ անող «Իվեկոյի» 37-ամյա վարորդ Գոռ Ստեփանյանը, մնալով երկու մեքենաների արանքում, մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված […]
11:10 19.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Foton մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպք վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։ Վթարի փաստով […]
10:28 19.12.2023
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 118-ի։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Դեկտեմբերի 18-ին, ժամը 23:59-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևմտյան Գանսու նահանգի Լինսիա Հուի ինքնավար պրեֆեկտուրայի Ջիշիշան-Բաոան-Դոնգսյան-Սալար ինքնավար շրջանում: Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժի հետեւանքով Գանսու նահանգում զոհվել է 105 մարդ, Ցինհայ նահանգում՝ 13։ Ցինհայում հնարավոր չի եղել կապ […]
10:02 19.12.2023
Չինաստանի Սինցզյան-ույղուրական ինքնավար շրջանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։ Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը գտնվել է Թումշուկ (Սինցզյան-ույղուրական ինքնավար մարզ) գյուղից 110 կմ դեպի արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 135 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։ Դեկտեմբերի […]
09:05 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին, ժամը 05։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Հ․, ծնված 2003 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
08:55 19.12.2023
Չինաստանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 116-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Դատելով հեռուստատեսային հաղորդումներից՝ աղետի գոտում լայնածավալ փրկարարական աշխատանքներ են սկսվել, որոնց մասնակցում է ավելի քան 1,5 հազար փրկարար, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Գանսու նահանգում զոհվածների թիվը հասել է 105-ի, ևս 186-ը վիրավորվել է, իսկ 11 մարդ զոհվել է Ցինհայում: Երկուշաբթի՝ Պեկինի […]
08:49 19.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18։34-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ա․) մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
08:13 19.12.2023
Դեկտեմբերի 19-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 13/2 փողոցի տներից մեկի մոտակայքում կայանած «Infiniti» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը […]
20:59 18.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են ПАЗ մակնիշի ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։ Բախման հետևանքով ПАЗ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
20:50 18.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 18։54-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Զ․ Հ․, ծնված 1966 թ.) և […]
15:52 18.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծամոր-Ակնալիճ ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Ռ․ Խ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ […]
13:34 18.12.2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.05-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երթուղային ավտոբուս, երեք «Տոյոտա», երեք «Նիսան», «Շեվրոլե», «Հոնդա», կայանված «Սուզուկի», կայանված «Նիսան» և կայանված մեկ այլ ավտոմեքենաներ: Ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին, Երևանի Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և […]
12:34 18.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում: Ժամը 09:30-ի սահմաններում օդանակավակայի կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին ահազանգ է ստացվել, որ օդանավում քաղաքացին մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մանուկյանի գլխավորությամբ: Ահազանգով ժամանել են նաև ՀՀ […]
12:12 18.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 07։15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բազում գյուղի Էներգետիկների ավան թաղամասում այրվում է տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում են ոչ բնակելի փայտե տնակներ (մոտ 200 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […]
12:07 18.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, խարդախության՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 9-ական, բնակարանային գողության՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության, թմրանյութի իրացման և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 4-ական, մարդու առևանգման, […]
11:48 18.12.2023
Դեկտեմբերի 18-ին, ժամը 06։46-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում այրվում է քոթեջ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսահակյան փողոցում գտնվող քոթեջում (մոտ 60 քմ). տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է […]
11:38 18.12.2023
Դեկտեմբերի 11-ից 17-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 140-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 54, երկրաշարժի, պայթյունի, որոնողափրկարարական, ձնաբքի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, մերկասառույցի՝ 3-ական, փլուզման, թունավորման՝ 5-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 8, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 64, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 149, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 20 և […]
11:06 18.12.2023
Անհայտ անձը բախվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենային, պետության ղեկավարի հետ ամեն ինչ կարգին է. այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Անհայտ անձը բախվել է նախագահական ավտոշարասյան ամենագնացին, երբ պետության ղեկավարը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը դուրս են եկել Դելավեր նահանգի Ուիլմինգթոնի կենտրոնում գտնվող Դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբից: Ըստ մամուլի հրապարակման՝ […]
10:29 18.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են Audi Q7 և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգու տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Audi Q7-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, […]
23:53 17.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, […]