22:06 17.12.2023
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19։35-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայրավանք գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. […]
21:22 17.12.2023
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում` Երևանի շամպայն գինիների գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ռ. Բ.) և «Toyota» […]
13:42 17.12.2023
5,7 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, որը ֆրանսիական անդրծովյան տարածք է Խաղաղ օվկիանոսում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 7.37-ին՝ Թադին գյուղից 133 կմ դեպի արևելք։ Օջախն ընկել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
12:55 17.12.2023
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում այրվում է ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին բախվել են «Land Rover» (վարորդ՝ […]
12:27 17.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, սառած ճանապարհի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում՝ «Գուրման» հացատան հարևանությամբ, բախվել են BMW և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի […]
22:52 16.12.2023
Դեկտեմբերի 16-ին, ժամը 19:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։04-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են […]
21:14 16.12.2023
Կանադայի ութ շրջաններում սալմոնելոզի բռնկման հետեւանքով մահացել է 6 մարդ, եւս 153-ը հիվանդացել է։ Այս մասին ասվում է Կանադայի առողջապահության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Աղտոտման աղբյուրը սեխերն են եղել, որոնք վաճառվել էին հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Ալբերտայի, Բրիտանական Կոլումբիայի, Քվեբեկի, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսվիկի, Նյուֆաունդլենդի և Լաբրադորի, Օնտարիոյի և Պրինս Էդվարդ կղզու մթերային […]
20:10 16.12.2023
Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում Մաշտոց պողոտա Մոսկովյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Միլենա Շ․-ի վարած Maserati մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Նանսեն Մ․-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան […]
19:05 16.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Մ․-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գանձակ բնակավայրից դեպի Սարուխան բնակավայր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի բետոնե եզրաքարին, երկաթե ճաղավանդակին և մոտ 6 մետր բարձրությունից ընկել և հայտնվել ձորում՝ կամրջի […]
13:53 16.12.2023
Լենինգրադի մարզում 11-ամյա աղջիկը հոսպիտալացվել է 13-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո։ Այս մասին հայտնում է REN TV-ն: Ընկնելուց հետո բժիշկներն արագ ժամանել են դեպքի վայր և տուժածին հոսպիտալացրել: Այս պահին երեխան գտնվում է բուժհաստատությունում, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջկա մոտ ախտորոշվել է աջ և ձախ ազդրի կոտրվածք։ Թե ինչ հանգամանքներում է […]
12:13 16.12.2023
Դեկտեմբերի 14-ին, ժամը 22.50-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Էրեբունու փողոցում վրաերթի է ենթարկել 36-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 15-ին, ժամը 8-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Լենինգրադյան փողոցում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 14-ին, ժամը 19.30-ին, Երևանի […]
11:51 16.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 16-իմ, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում անասնագոմի տանիք է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 […]
08:47 16.12.2023
Դեկտեմբերի 16-ին, ժամը 02:13-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում (մոտ 300 քմ), […]
08:15 16.12.2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 17:25-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 22-րդ կմ-ին ավտոցիստեռնը կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Dongfeng» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ֆ․ Ա․ Զ․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել […]
21:19 15.12.2023
Նորավան-Լծեն-Տաթեւ ավտոճանապարհի Լծենի հատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` ճանապարհը ժամանակավորապես կփակվի երթեւեկության համար։ Ճանապարհը սպասարկող կազմակերպությունը՝ «Գրին ռոդ» ՍՊԸ-ն, կատարում է մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը
16:38 15.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի […]
15:58 15.12.2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 13:52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գավառ քաղաքի Ազատության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Բ․) դուրս […]
12:06 15.12.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և կաշառակերության՝ 5-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խուլիգանության ու հոգեկան ներգործության՝ 4-ական, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, սեքսուալ […]
10:20 15.12.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։ Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի […]
08:42 15.12.2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 03։05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի Բաղրամյան փողոցի զբոսայգում այրվում է շինության տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող շինությունում (մոտ 40 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:20-ին, մարվել՝ […]
08:04 15.12.2023
Դեկտեմբերի 14-ին, ժամը 18։42-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի սկզբնամասում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․Գ․) դուրս է […]
00:00 15.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Հայկ Խաչատրյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117 կմ հատվածում՝ Եղեգնաձոր քաղաքի վարչական տարածքում՝ «Քարի տակ» կոչվող վայրում, բախվել է ճանապարհին հայտնված բեզոարյան այծին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով բեզոարյան այծը տեղում […]
23:54 14.12.2023
Դեկտեմբերի 14-ին, ժամը 20։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջացել է խցանում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Տաթև ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին 4 բեռնատար արգելափակվել է ցեխակույտի մեջ: Փրկարարները քարշակման միջոցով […]
19:14 14.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արամ Խաչատրյան փողոցի թիվ 25 հասցեի դիմաց բախել են Արագածոտնի մարզի բնակիչ 23-ամյա Դավիթ Ա.-ի վարած Opel մակնիշի և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 57-ամյա Ջակջիթ Ս.-ի վարած Honda մակնիշի մոպեդը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը, ում առաջինը օգնության […]
18:48 14.12.2023
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 15։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան գյուղի Մուրացանի փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։10-ին, մարվել՝ 16։48-ին։ Այրվել է մոտ 300 հակ […]
17:45 14.12.2023
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ե.-ն իր վարած «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենայով Գրիգոր Հասրաթյան փողոցի թիվ 8/2 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրված հատվածով անցնող հետիոտնին՝ Երևանի բնակիչ 73-ամյա Լևոն Կ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս մարմնական վնասվածքներով […]
13:12 14.12.2023
Դեկտեմբերի 13-ին, ժամը 01.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Հունդաի» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ: «Միցուբշիի» 25-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի 12-ին, ժամը 09.30-ին, Երևանի Աբելյան և Շինարարների փողոցների խաչմերուկում «Շեվրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Դեկտեմբերի […]
10:40 14.12.2023
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մասիս-Նորամարգ գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Հովսեփ Գ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 42-ամյա Նվեր Ա.-ի վարած ВАЗ 21124 մակնիշի և 35-ամյա Մարգարիտա Հ.-ի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում […]
08:22 14.12.2023
Դեկտեմբերի 14-ին, ժամը 00։32-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Ափնագյուղ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Mazda» (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1997 թ.) […]