13:34 18.12.2023
Դեկտեմբերի 15-ին, ժամը 14.05-ին, Երևանի Կորյունի և Աբովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել երթուղային ավտոբուս, երեք «Տոյոտա», երեք «Նիսան», «Շեվրոլե», «Հոնդա», կայանված «Սուզուկի», կայանված «Նիսան» և կայանված մեկ այլ ավտոմեքենաներ: Ավտոբուսի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 23.55-ին, Երևանի Շիրազի և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, Երևանի Նոր Խարբերդի Կենտրոնական փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է ինքնավթարի. 18-ամյա վարորդը և 18-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.10-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 01.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Տիգրան Մեծի պողոտայի սննդի կետին, ինչից հետո վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 08.30-ին, Երևանի Այվազովսկու փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 04.30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Հովտաշեն գյուղի հատվածում, «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 18.20-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա», «Շեվրոլե» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 28-ամյա վարորդը և «Հոնդայի» 38-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Գավառի Թորգոմյան փողոցում իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում իրար են բախվել «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև բախվել են կայանված «Օպել» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներին. «Մերսեդեսի» 58-ամյա վարորդը, «ԲՄՎ»-ի 22-ամյա վարորդը և 25-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. 15-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 07.00-ին, Երևանի Նուբարաշենի կամրջի մոտ «Պեժո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին. 70-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, Երևանի Սասունցի Դավթի կայարանի վարչական շենքի մոտ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.15-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 07.10-ին, Երևանի Շերամի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 1-ին, Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցում «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 67-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Գորկու և Սահմանապահների փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենաները. «ՎԱԶ-21013»-ի 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 16-րդ կմ-ի հատվածում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. 42-ամյա վարորդը և ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 19.15-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 23-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 42-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 27-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «ԲՄՎ»-ի 61-ամյա ուղևորը, «Տոյոտայի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15.00-ին, Գողթ-Գեղարդ ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և գլորվել. 37-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 156,9-րդ կմ-ին «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21150»-ի վարորդը և չորս ուղևորները, «Մերսեդեսի» 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց :
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, Աշոցք գյուղում «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել շինանյութի խանութի հետնամասում. 71-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 08.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136,5-րդ կմ-ին իրար են բախվել «Լենդ Ռովեր» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 38-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դեկտեմբերի 17-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Երևան-Դիլիջան-Իջևան ճանապարհի 124-րդ կմ-ին «ԳԱԶ-3302» երթուղայինի անիվը դուրս է եկել իր տեղից, ինչի հետևանքով մեքենան կողաշրջվել է, իսկ անիվը հարվածել է հանդիպակաց ընթացող «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային. «ԳԱԶ-3302»-ի ութ ուղևորները, «ՎԱԶ-2106»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
17:51 23.05.2025
Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպքեր են բացահայտելԲնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը ստացվել էր անցած տարվա դեկտեմբերի 21-ին. Արագած գյուղի բնակիչը հայտնել էր, որ իր տնից գողացել են չորս հեռուստացույց: Մյուս դեպքը գրանցվել էր դեկտեմբերի 27-ին. Ապարան քաղաքի մի տնից պղինձ էին գողանցել: Երկու դեպքով էլ քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բնակարանային երկու գողությունն էլ կատարել […] ...
17:40 23.05.2025
Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետԵրևանյան հիմնական ու ավագ դպրոցներն այսօր ավարտեցին 20491 շրջանավարտներ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տոն օրն անց է կացրել Դ. Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցի շրջանավարտների հետ: ...
17:31 23.05.2025
Գոնսալո Սելարայանը վերադարձը խաղադաշտ նշել է գոլովՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի զարմիկը` Գոնսալոն, ապաքինվել է վնասվածքից և վերադարձել խաղադաշտ։ «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում նա գոլ է խփել «Արգենտինոս Խունիորս II»-ին։ 54-րդ րոպեին Գոնսալո Սելարայանն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը: Սա հայ ֆուտբոլիստի 6-րդ գոլն է 10 խաղում: «Բելգրանոյի» երկրորդ թիմը հաղթել է 2-0 հաշվով: ...
17:20 23.05.2025
ՀՀ-ում առաջին անգամ կանցկացվի հեծանվահրապարակի երիտասարդների Եվրոպայի առաջնությունըԵվրոպական հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Էնրիկո Դելա Կասան և միության գլխավոր քարտուղար Ալասդեր Մակլենանին առաջին անգամ այցելել են Հայաստանի Հանրապետություն, հայտնում է Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիան: Տեղի են ունեցել արդյունավետ հանդիպումներ: Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի հետ քննարկումը կենտրոնացած է եղել Հայաստանում հեծանվային սպորտի զարգացման վրա, հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդական ծրագրերին։ Ձեռք է […] ...
17:13 23.05.2025
Ժամը 17.00-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոցՄայիսի 23-ի ժամը 17.00-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» միջոցառումների մասնակից անձանց 217 տրանսպորտային միջոց, որոնցից 127-ի ղեկին եղել են անչափահասներ: «Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց․ յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-հայտնում են ոստիկանությունից։ ...
17:09 23.05.2025
ՃՏՊ Բերդ քաղաքում․ կա զոհՄայիսի 23-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից (մոտ […] ...