TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+17.09 oC

ՊԱՏԱՀԱՐՆԵՐ

Եղեգնաձորում կցորդիչով բեռնատարը արգելափակվել էր ցեխակույտում

23:09 27.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 19։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի բենզալցակայաններից մեկի մոտակայքում կցորդիչով բեռնատարը արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 119-րդ […]

̰
Սև ծովում մոլեգնող փոթորկից տուժել է Բաթումի քաղաքը

19:14 27.11.2023

Սև ծովի Աջարիայի ափին արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ փոթորիկ է մոլեգնում, Բաթումիի կենտրոնական փողոցները հեղեղված են, վնասվել են ենթակառուցվածքները, հայտնում է տեղական Batumelebi գործակալությունը։ «Սև ծովում փոթորիկը հասնում է 4-5 բալի, ուժեղ ալիքների հետևանքով վնասվել է Բաթումիի նոր բուլվարի ենթակառուցվածքը, հեղեղվել են քաղաքի կենտրոնական փողոցները։ Բաժանորդների մի մասին էլեկտրաէներգիա չի մատակարարվում»,-ասվում է հաղորդագրության մեջ: […]

̰
Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

17:23 27.11.2023

Նոյեմբերի 27-ին` ժամը 13։51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքից Երևան քաղաք տանող ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ա․) դուրս է եկել […]

̰
Օդեսայում երեք հոգի ձյան տեղումների պատճառով ցրտահարվել ու մահացել է

16:31 27.11.2023

Օդեսայում ձյան տեղումների պատճառով երեք մարդ ցրտահարվել է ու մահացել, հայտնում է ուկրաինական «Public» հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ «Օդեսայում հայտնաբերվել է երեք մարդու դի, որոնք ցրտահարվել են՝ վատ եղանակի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանցից մեկը կին է, երկուսը՝ տղամարդ։ Կիրակի օրվանից Ուկրաինայի որոշ շրջաններում եղանակը վատացել է. ձյան առատ տեղումներ են և ուժեղ քամիներ։ Ամենաբարդ […]

̰
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանում կառուցվող էլիտար շենքում. 32-ամյա տղամարդը բարձրությունից ընկել և տեղում մահացել է

15:42 27.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության 46 հասցեում՝ նոր կառուցվող էլիտար շենքում, աշխատակիցը բարձրությունից ընկել և տեղում մահացել է: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ […]

̰
Ուղևորները հիվանդանոցում մահացել են

14:39 27.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 09.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Աուդի» և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-21011»-ի 62-ամյա ուղևորուհի Աննա Խաչատրյանը և 66-ամյա ուղևոր Կամո Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ մահացել են: «ՎԱԶ-21011»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:

̰
Դանակահարություն Գալշոյան փողոցում. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:57 27.11.2023

Նոյեմբերի 25-ի ժամը 22.05-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Գալշոյան փողոցից կրծքավանդակի կտրած-ծակած վերքով 35-ամյա տղամարդու է բուժօգնության տեղափոխել: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ նրան դանակահարել է 31-ամյա երիտասարդը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների […]

̰
Վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի

12:42 27.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 19.36-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նորաշեն գյուղում հայտնաբերվել է 34-ամյա Սարգիս Բադալյանի դիակը: Պարզվել է, որ նա Նորաշեն-Արթիկ ճանապարհի գազալցակայանի մոտ վրաերթի է ենթարկվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

̰
Վրաերթի ենթարկված 22-ամյա աղջիկը մահացել է

12:30 27.11.2023

Նոյեմբերի 25-ին, ժամը 03.40-ին, Երևանի Բաղրամյան պողոտայում «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա Էլինա Ասանալիևային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Սևաստոպոլի թանգարան-ակվարիումում փոթորկից սատկել է էկզոտիկ ծովային կենդանիների ամբողջ հավաքածուն

11:47 27.11.2023

Նոյեմբերի 26-ի երեկոյան Սևաստոպոլի ակվարիումի թանգարանի տանիքում փոթորիկ է թափանցել, և էկզոտիկ ծովային կենդանիների հավաքածուն փրկել չի հաջողվել։ Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոզժաևը։ Ալիքները ճեղքել են Սևաստոպոլի թանգարանի տանիքը, ծովի ջուրը սկսել է հոսել շենք և հեղեղել ստորին հարկը, որտեղ գտնվել են էկզոտիկ ծովային կենդանիները։ Միխայիլ Ռազվոզժաևի խոսքով՝ ակվարիումի […]

̰
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Toyota-ն Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդին

11:43 27.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 36-ամյա Արամ Մ.-ն, իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, ՌԴ քաղաքացի 22-ամյա Էլինա Ա.-ին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը […]

̰
Հրդեհ ավտոբուսում․ տուժածներ չկան

11:27 27.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 09։47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում ավտոբուս է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:57-ին, մարվել՝ 09:59-ին: Այրվել է ավտոբուսի շարժիչի հատվածը և սրահը՝ […]

̰
Երևանում Mazda-ն բախվել է էլեկտրասյանը. 20-ամյա երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց

11:17 27.11.2023

Նոյեմբերի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Աշոտ Ասատրյանը, իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Աշոտ Ա.-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչ 20-ամյա Ռուբիկ Արշակյանն ու 20-ամյա Հարություն Մանուկյանը մարմնական […]

̰
Գրանցվել է 494 դեպք, որից 159-ը՝ արտակարգ. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

10:43 27.11.2023

Նոյեմբերի 20-ից 26-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 494 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 83, օձի նկատման՝ 2, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, դարափուլի, քարաթափման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու, պայթուցիկ սարքերի տեղադրման, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 7, ինքնասպանության փորձի՝ 12, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ […]

̰
Արտաքին լուսավորման հենասյունը շրջվել է ավտոմեքենայի վրա

08:35 27.11.2023

Նոյեմբերի 27-ին, ժամը 00:21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտակայքում էլեկտրական սյունը շրջվել է ընթացող «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհի արտաքին լուսավորման հենասյունը […]

̰
Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջնամասում այրվել է ավտոմեքենա. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

22:30 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 19։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ և Այնթապ գյուղերի միջնամասում՝ Երևանյան խճուղու հատվածում, ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1980 թ․) տեղի է ունեցել […]

̰
Թուրքիայում եղանակային վատ պայմանների հետևանքով երկու քաղաքացի է զոհվել, ևս տասը վիրավորվել է

21:13 26.11.2023

Թուրքիայում երկու մարդ է զոհվել, ևս տասը վիրավորվել երկրում փոթորիկների և հորդառատ անձրևների հետևանքով, կիրակի օրը հայտնել է աղետների կառավարման մարմինը (AFAD): Նախավերջին «նարնջագույն» սպառնալիքի մակարդակը Թուրքիայի իշխանությունները հայտարարել են կիրակի օրը 81 նահանգներից 47-ում, իսկ եւս 29 նահանգներում «դեղին» մակարդակ հայտարարվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիրում փոթորկի պատճառով ծովը դուրս […]

̰
Արարատի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում անչափահասներ

19:05 26.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Մառլեն Ս.-ի վարած BMW մակնիշի և 33-ամյա Գևորգ Դ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարի հետևանքով  Մառլեն Ս.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով […]

̰
Հրդեհ է բռնկվել Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում

18:56 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 15։04-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեծավան գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած տարածքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ […]

̰
Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

18:48 26.11.2023

Կիրակի Իրանի Հորմոզգան նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է Mehr գործակալությունը: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 14:15-ին, 20 կմ խորության վրա։ Տուժածների կամ շենքերի ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:

̰

18:20 26.11.2023

Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի աղետների կառավարման վարչությունը (AFAD): Համաձայն X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 16.13-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 7,55 կմ խորության վրա։

̰
Հրդեհ Պառավաքար գյուղ տներից մեկի տանիքում

16:50 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 14:11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը […]

̰
Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

16:26 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 12։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծ Այրում գյուղի մոտակա դաշտերում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։49-ին, մարվել՝ 14։35-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։

̰
Ստեփանավանի ոլորաններում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացող Chevrolet Volt-ի վրա

15:44 26.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի ոլորաններից մեկում հսկայական ծառը կոտրվել ու ընկել է ճանապարհով ընթացով Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայի վրա, ու ճանապարհը երկկողմանի փակվել է: Այս մասին հայտնում է […]

̰
Խոշոր հրդեհ Երևանում. 5-հարկանի բնակելի շենքի տանիքին առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

15:17 26.11.2023

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում գտնվող 5-հարկանի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ և ավտոսանդուղք: […]

̰
Թուրքիայի մի քանի շրջաններում ծովը դուրս է եկել ափերից

14:58 26.11.2023

Հզոր փոթորիկներից և անձրևներից հետո ծովը հեղեղել է տարածքներ Թուրքիայի մի շարք քաղաքներում։ Նախավերջին «նարնջագույն» սպառնալիքի մակարդակը Թուրքիայի իշխանությունները կիրակի օրը հայտարարել են 81 նահանգներից 44-ում, իսկ ևս 20 նահանգներում՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, հայտարարվել է «դեղին» մակարդակ։ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիրում փոթորկի պատճառով ծովը դուրս է եկել ափերից և հեղեղել մի քանի շրջաններ, այդ […]

̰
Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել դանակի հարվածով դեռահասի սպանության պատճառով

14:27 26.11.2023

Ֆրանսիայի Ռոմանս-սյուր-Իզեր քաղաքում 16-ամյա դեռահասի մահից հետո անկարգություններ են սկսվել, 20 մարդ բերման է ենթարկվել։ Այս մասին հայտնել է BFM TV-ն։ «Շաբաթ երեկոյան մոտ 80 ծայրահեղ աջ ակտիվիստներ երթով անցան Ռոման-սյուր-Իզերի հայտնի Մոնեյ թաղամասի փողոցներով՝ Դրոմում արձակուրդի ժամանակ մահացու  վիրավորում ստացած 16-ամյա ավագ դպրոցի աշակերտ Թոմասի մահից հետո», – ասված է զեկույցում: Հստակեցվում է, որ […]

̰
2 զոհ, 1 վիրավոր. Կոմիտասի պողոտայում բախվել են Audi-ն ու Ваз 2101-ը

13:04 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 09:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Րաֆֆու անվան դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Audi» (վարորդ՝ Վ. Ա.) և «VAZ» (վարորդ՝ Լ. […]

̰
Հրդեհ Նիկողայոս Տիգրանյան փողոցում

11:51 26.11.2023

Նոյեմբերի 26-ին, ժամը 01։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված շինության տանիքում (մոտ 1000 քմ): Հայտարարվել է հրդեհի […]

̰
Սպիտակում 50-ամյա քաղաքացին ընկել է ձորը

11:30 26.11.2023

Նոյեմբերի 25-ին, ժամը 23։21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Թիվ 1 դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտակայքում քաղաքացին ընկել է հարակից ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները պարանային աշխատանքների օգնությամբ տուժած Գ․ Հ․-ին (ծնված 1973 […]

̰
BACK_TO_TOP