10:55 26.11.2023
Նոյեմբերի 25-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Սեմուր ընդ Կո» ՍՊԸ-ի մոտակայքում գտնվող տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նատի թաղամասի Այգեգործական փողոցում գտնվող լվացքատանը (մոտ 120 […]
10:00 26.11.2023
Նոյեմբերի 25-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 7-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տանը տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Հրդեհն ինքնամարվել է։ Մասամբ այրվել և […]
23:48 25.11.2023
Մոսկվայի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որը մարելուց հետո իրավապահները լոգարանում կնոջ դի են հայտնաբերել, հայտնում է մայրաքաղաքի դատախազությունը։ «Կիրովոգրադսկայա փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, այն մարելուց հետո լոգարանում հայտնաբերվել է 1934 թվականին ծնված կնոջ դի»,- Telegram-ի ալիքում հայտնել են Մոսկվայի դատախազությունից։ Գերատեսչությունից հայտնում են, որ ստույգ պատճառը կպարզվի հրշեջ-տեխնիկական փորձաքննության արդյունքներով։
22:47 25.11.2023
Ավստրիայի լեռներում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով չորս մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ վթարը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ Վերին Ավստրիայի դաշնային նահանգում։ Ոստիկանությունը դեռ չի հայտնել զոհերի ինքնության կամ վթարի հնարավոր պատճառների մասին։
22:30 25.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 22.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված ծառայողական Toyota-ին, ապա առաջ ընթացել, բախվել թույլատրելի հատվածով հանդիպակաց երթևեկող Mercedes -ին: Այս մասին հայտնում […]
20:33 25.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Աշտարակ- Գյումրի ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են 40-ամյա Միքայել Սեդրակյանի վարած Opel Zafira, 33-ամյա Գալուստ Մանուկյանի վարած Opel Astra մակնիշի, 28-ամյա Ասքանազ Ղազարյանի վարած Зил և 59-ամյա Գագիկ Այվազյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Բախման հետևանքով […]
20:21 25.11.2023
ՌԴ Քննչական կոմիտեի Telegram ալիքի փոխանցմամբ՝ կնոջը, որի երեք երեխաներին մահացած են գտել Պսկովի մարզում, բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել սպանության մեջ։ Ռուսաստանի Պսկովի մարզի քննչական կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Վելիկիե Լուկի քաղաքի բնակարաններից մեկում և Պսկովի մարզի Կունինսկի շրջանի գյուղերից մեկում ութամյա աղջկա և 2019 և 2023 թվականներին ծնված երկու տղաների […]
19:50 25.11.2023
Նոյեմբերի 25-ին, ժամը 10։13-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։30-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
17:14 25.11.2023
Նոյեմբերի 25-ին, ժամը 12։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» (վարորդներ՝ Մ․ Ս․, […]
16:49 25.11.2023
Պակիստանի Կարաչի քաղաքում առևտրի կենտրոնում նոյեմբերի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան Պակիստանի ամենաբազմամարդ քաղաքի առևտրի կենտրոնում: Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդդիկին X-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։ Հրդեհը մարվել է, […]
16:36 25.11.2023
Սիրիայի հյուսիսում գտնվող Ար-Ռաի քաղաքի անցակետում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է Al-Mayadeen հեռուստաալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 2011 թվականին Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Թուրքիան, որը մինչ հակամարտությունը սերտ հարաբերություններ ուներ Դամասկոսի հետ, անցավ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների կողմը։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի հարաբերությունները Սիրիայի հետ […]
16:12 25.11.2023
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14։25-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի հյուրանոցներից մեկի մոտակայքում հողաշերտի փլուզման հետևանքով քաղաքացին հայտնվել է հողաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ. Մկրտչյան փողոցում կոյուղատար խողովակի անցկացման […]
16:00 25.11.2023
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13։18-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Սալակիթների փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:49-ին, մարվել`14:09-ին: Այրվել է երկհարկանի տան բաղդադե առաստաղը, մասնակի ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ […]
15:46 25.11.2023
Ֆրանսիայից ժամանած ուսանողը, ով պրակտիկա էր անցնում Դուբլինում, վնասազերծել է դանակով զինված տղամարդուն, ով հինգշաբթի կեսօրին Իռլանդիայի մայրաքաղաքում հարձակվել է երեխաների և մեծահասակների վրա, հաղորդում է BFMTV-ն։ «Երիտասարդը պատմել է, թե ինչպես է հարձակվել տղամարդու վրա՝ բռնելով նրա ձեռքից, դանակը գցել է գետնին, իսկ մյուսները պահել են հարձակվողին՝ մինչև ոստիկանների ժամանումը»,-հաղորդում է հեռուստաալիքը։ Երիտասարդին շնորհավորելու […]
14:08 25.11.2023
Նովոսիբիրսկից Սոչի ուղևորվող ինքնաթիռը շաբաթ առավոտյան արտակարգ վայրէջք է կատարել Չելյաբինսկի օդանավակայանում՝ ուղևորի վատառողջ լինելու պատճառով, նա հոսպիտալացվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ինքնաթիռի հրամանատարը վայրէջքի որոշում է կայացրել՝ ուղևորին շտապ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Թռիչքը նախատեսված է նոյեմբերի 25-ին՝ Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
11:31 25.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով […]
08:36 25.11.2023
Նոյեմբերի 25-ին, ժամը 00։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետավան գյուղի օդանավակայանի մատակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։33-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջում են իրականացրել մոտ […]
08:22 25.11.2023
Նոյեմբերի 24-ին, ժամը 23։59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի վերջնամասում՝ պահածոների գործարանի մոտ, անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 25-ին, ժամը 00:55-ին, մարվել՝ 02։30-ին։ Այրվել է անասնագոմի տանիքը (մոտ 200 […]
23:51 24.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության […]
21:48 24.11.2023
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ նոյեմբերի 24-ին, մասնակցել է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ կազմակերպված դասընթացի: «Մասնագիտական այրում» խորագրով միջոցառման նպատակն էր զարգացնել աշխատակիցների ճգնաժամային իրավիճակներում աշխատելու կարողություններն ու հմտությունները: Դասընթացի շրջանակներում աշխատակազմի ներկայացուցիչները գործնական աշխատանքների միջոցով ծանոթացել են մասնագիտական այրման ախտանիշներին, ուսումնասիրել դրանց դեմ պայքարի և կանխարգելման եղանակները։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի […]
19:11 24.11.2023
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 17։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի տներից մեկում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ […]
15:03 24.11.2023
Նոյեմբերի 24-ին, ժամը 13։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովսեփյան փողոցի թիվ 99/1 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
12:15 24.11.2023
Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, Երևանի Սարալանջի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 13-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 23-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 23-ին, […]
11:57 24.11.2023
Նոյեմբերի 24-ին, ժամը 08։41-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 59 շենքի մոտակայքում 2 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայի մեջ․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են […]
11:46 24.11.2023
Շարունակվում է Դեբեդ գետում լրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ տուժողի մահվան պատճառը: Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, այդ թվում նաև նշանակված փորձաքննության ստացված եզրակացությամբ, որ ռաֆտինգի ծառայությունների մատուցմամբ զբաղվող ՍՊ ըն-կերության […]
10:13 24.11.2023
Նոյեմբերի 23-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում անցկացվել է «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի անձնակազմի գործողությունները Երևան քաղաքի «Մեգա Մոլ» առևտրի կենտրոնում հրդեհի և պայթյունի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որը գլխավորում էր ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե.Կարապետյանը։ Ուսումնավարժությանը մասնակցում էին ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Փրկարարական ուժերի, Երևան քաղաքի փրկարարական վարչությունների, ՆԳՆ ոստիկանության, Շտապ […]
08:41 24.11.2023
Կալինինգրադի մարզում կինը փորձել է հրկիզել զինկոմիսարիատը. այս մասին Shot-ը հայտնում է Telegram-ում։ Հրապարակման համաձայն՝ մի կին՝ հեռախոսը ձեռքին, Մոլոտովի կոկտեյլ է նետել զինկոմիսարիատ և նկարահանել, թե ինչ է կատարվում, որպեսզի ինչ-որ մեկից ստանա հետագա ցուցումներ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սովետսկ քաղաքում։ Տեղի բնակիչները կարողացել են հեռացնել ներխուժողին՝ հարցնելով, թե ինչ է […]
08:35 24.11.2023
Նոյեմբերի 24-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի թիվ 26 հասցեի մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա էլեկտրական լարեր են ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Դ․) դուրս է […]
08:04 24.11.2023
Նոյեմբերի 23-ին, ժամը 20:16-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդաբլուր գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդաբլուր գյուղի Կենտրոնական փողոցի տնեից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
23:45 23.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Սիամաջ Սալմանիի վարած Scania մակնիշի և Հրանտ Խնկոյանի վարած Iveco մակնիշի ավտոմեքենաները:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր […]