Արարատի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում անչափահասներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Արարատի մարզում բախվել են BMW-ն ու ВАЗ 2107-ը. կա 6 վիրավոր, այդ թվում անչափահասներ

19:05 26.11.2023

Երեկ՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Դալար գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 36-ամյա Մառլեն Ս.-ի վարած BMW մակնիշի և 33-ամյա Գևորգ Դ.-ի վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարի հետևանքով  Մառլեն Ս.-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Ալվարդ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Գևորգ Դ.-ն և նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 15-ամյա Արման Ի.-ն, 50-ամյա Էլմար Ի.-ն, 7-ամյա Հայկ Ս.-ն և 34-ամյա Արև Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

12:52 22.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում մայիսի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ին ժամանակ առ ժամանակ, 27-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​​ Մարզերում մայիսի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը և 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 23-ին ուշ երեկոյան ժամերին, 24-ին ժամանակ առ ժամանակ, […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

12:40 22.05.2025

Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշ

Մայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի  գնահատման նպատակով

12:31 22.05.2025

Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակով

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

12:13 22.05.2025

Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

BACK_TO_TOP