19:51 23.11.2023
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում հինգշաբթի օրը 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը: Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաթալգազիի շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 6,99 կմ խորության վրա։
14:27 23.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի […]
13:27 23.11.2023
Լիբանանի «Հըզբոլլահ» շիական կազմակերպության հինգ մարտիկներ, այդ թվում՝ երկրի խորհրդարանում խմբակցության ղեկավար Մուհամեդ Ռաադի որդին, զոհվել են Լիբանանի հարավում ռազմական առաքելության ժամանակ, ասվում է շարժման հաղորդագրության մեջ, որը տրամադրվել է «ՌԻԱ Նովոստիին»։ Ավելի վաղ France-Presse-ը, հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել էր, որ պատգամավորի որդին զոհվել է չորեքշաբթի օրը, երբ իսրայելական ուժերը հարվածներ են […]
13:00 23.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 8, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի իրացման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 3-ական, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, […]
12:11 23.11.2023
Նոյեմբերի 22-ին, ժամը 04.05-ին, Երևանի Մելքումովի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը. երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 21-ին, ժամը 20.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում «Հոնդա» մոպեդը կողաշրջվել է. 27-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 22-ին, ժամը 19.30-ին, Երևանի Ուլնեցու փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […]
11:33 23.11.2023
Նոյեմբերի 20 -ին՝ ժամը 20։00 -ի սահմաններում, Ախալքալաքից դեպի Կարծախ տանող ճանապարհին դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Բեռնատար ավտոմեքենան ձյան և մերկասառույցի պատճառով հայտնվել է հանդիպակաց գոտում, թեքվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը, փոխանցում է shamshyan.com-ը: Ականատեսների խոսքով՝ մեքենան իր երթևեկելի գոտի բերելու ընթացքում վարորդը հանկարծամահ է եղել։ Դեպքի վայրում աշխատել են Վրաստանի ՆԳՆ ճանապարհային ոստիկանության […]
11:09 23.11.2023
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Սիիրթ քաղաքում պղնձի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել, հայտնում է Sabah թերթը։ «Սիիրթի Շիրվան թաղամասում գտնվող պղնձի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով երեք մարդ է զոհվել, տեղում աշխատանքները շարունակվում են»,- գրում է հրատարակությունը։ Հաղորդագրությունը ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ, հրշեջ ջոկատներ, ժանդարմերիա և շտապօգնության ծառայություններ։
10:26 23.11.2023
Թուրքիայի մայրաքաղաքի տներից մեկում աղմուկի պատճառով հարևանների վիճաբանության ժամանակ կրակել են հինգ մարդու վրա, այդ թվում՝ երկու երեխայի, հաղորդում է NTV հեռուստաալիքը։ «Մայրաքաղաքում 5 հոգու, այդ թվում՝ նույն ընտանիքի երկու երեխա, ատրճանակով սպանվել է հարևանի կողմից, ում հետ նրանք վիճաբանել են աղմուկի պատճառով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ Սինջան թաղամասի Պապատյա փողոցի նույն […]
09:57 23.11.2023
Բաքվում այրվում է շինանյութի շուկան, նախնական տվյալներով՝ մեկ մարդ է մահացել։ Այս մասին հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Telegram-ի իր ալիքում հայտնել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում է «Իզվեստիա»-ն: Միջադեպը տեղի է ունեցել Բաքվի Զիյա Բունիաթով պողոտայում։ Գերատեսչությունից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները: Sputnik Ադրբեջան Telegram ալիքը հավելել է, որ հրդեհի տարածքը կազմել […]
23:17 22.11.2023
Նիագարայի ջրվեժի վրա գտնվող կամուրջը, որը գտնվում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին, փակվել է անցակետում մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, հայտնում է Բուֆալոյի ABC News հեռուստաալիքը։ «Նիագարայի ջրվեժի «Ծիածան» կամուրջը փակ է երկու ուղղություններով՝ Միացյալ Նահանգներ մեկնող մեքենայի հետ կապված միջադեպի պատճառով. տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայրում կան զգալի թվով իրավապահներ»,- ասված է […]
19:51 22.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում Գետարգել-Ջրվեժ ավտոճանապարհին բախվել են «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին: Օպերատիվորեն ժամանել են […]
12:53 22.11.2023
Նոյեմբերի 20-ին, ժամը 13.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 20-ին, ժամը 14.45-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկի մոտ «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է […]
23:30 21.11.2023
Նոյեմբերի 21-ին, ժամը 20։45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում ավտոմեքենայից նկատվում է ծուխ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ` Հ. Ղ., ծնված 1991թ․) և «Hyundayi» (վարորդ՝ Զ․ […]
20:35 21.11.2023
Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլում մոտ 40 մարդ է զոհվել, շատերը վիրավորվել են բանակի հավաքագրման միջոցառմանն ընդառաջ մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով: Այս մասին հայտնում է Les Echos du Congo Brazzaville պորտալը՝ հղում անելով կառավարության հայտարարությանը։ «Ողբերգությունը տեղի է ունեցել Օռնանո մարզադաշտում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը: Ըստ արտակարգ ծառայությունների նախնական տվյալների, զոհվել է 37 մարդ, […]
19:20 21.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Citroen մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս՝ «Շանգրիլա» խաղատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, այնուհետև գլորվելով բախվել հողաթմբերին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» […]
17:29 21.11.2023
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։47-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է ձորակը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Մ., ծնված […]
16:40 21.11.2023
Իրաքի հարավային Բասրայի նահանգում ուսուցիչներին տեղափոխող միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով քրդական Rudaw պարբերականի հրապարակումը։ Նշվում է, որ զոհերի շարքում կա առնվազն 10 ուսուցիչ և նրանց 3 երեխաները։ Վթարի պահին նրանք մեկնում էին Սաֆվան քաղաքի դպրոցներից մեկը՝ աշխատանքի։ Բասրայի նահանգապետը նահանգում եռօրյա սուգ է […]
16:06 21.11.2023
Կոնգոյի Հանրապետության մայրաքաղաք Բրազավիլի մարզադաշտում հրմշտոցի հետևանքով զոհվել է 37 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնել է երկրի կապի և լրատվամիջոցների նախարար Թիերի Մունգալան։ «Օռնանո մարզադաշտում նոյեմբերի 21-ի գիշերը ողբերգություն է տեղի ունեցել… Ըստ արտակարգ ծառայությունների տրամադրած նախնական տվյալների՝ զոհվել է 37 մարդ, շատերը վիրավորվել են: Ճգնաժամային շտաբ է ստեղծվել՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ»,- ասված է կառավարության՝ […]
15:27 21.11.2023
Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։ Ներքին գործերի […]
12:50 21.11.2023
Նոյեմբերի 21-ին, ժամը 10։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված […]
12:06 21.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության` 9-ական, կաշառակերության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, բնակարանային գողության, դրամանենգության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, […]
11:36 21.11.2023
Նոյեմբերի 18-ին, ժամը 11.40-ին, Երևանի Թոթովենցի փողոցում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 19-ին, ժամը 13.40-ին, Երևանի Ավանի 14-րդ փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 20-ին, ժամը […]
11:14 21.11.2023
Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: 2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում: ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով։ […]
11:08 21.11.2023
Օհայո նահանգի Բիվերկրիկ քաղաքի Walmart խանութում հրաձգության հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է WHIO-TV-ն՝ վկայակոչելով քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ մի տղամարդ մտել է խանութ և ատրճանակով կրակ բացել մարդկանց ուղղությամբ, գրում է CBS News-ը։ Այնուհետև դեպքի վայր են կանչվել մեծ թվով ոստիկաններ Գրին շրջանից: […]
08:58 21.11.2023
Նոյեմբերի 21-ին, ժամը 01։54-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարուխան գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեսրոպ Մաշտոց փողոցի տներից մեկին կից հացատան տանիքում: Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ […]
08:28 21.11.2023
Թուրքիայում փոթորկի ժամանակ ինը մարդ է մահացել. Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Հորդառատ անձրևի, ջրհեղեղի և փոթորիկի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել՝ 52-ը, իսկ 11-ը՝ անհետ կորել»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter): Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի աղետների հետեւանքների վերացման վարչության (AFAD), առափնյա պահպանության և այլ ստորաբաժանումների […]
23:33 20.11.2023
Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
18:15 20.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 58-ամյա Սամվել Շ.-ն իր վարած Reno մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վիրավորին առաջինը օգնության են հասել դեպքի վայրի հարևանությամբ գործող գեղեցկության սրահի աշխատակիցները, ու մինչ […]
16:38 20.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 38-ամյա Հովհաննես Թ.-ն, իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Ապարան-Քուչակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանաքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին, և մասամբ հայտնվել ձորակում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Օպերատիվորեն ժամանել են «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, […]
13:21 20.11.2023
Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման մարմինը (AFAD) իր կայքում։ Համաձայն X սոցցանցում գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով 10.36-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։