12:53 16.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 16.45-ին, Երևանի Խանջյան փողոցում իրար են բախվել երկու «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 15-ին, ժամը 00.05-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել երկու «Օպել», «Սուբարու» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաներ. «Ջիպի» 43-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի […]
12:06 16.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 79 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, հոգեկան ներգործության, բնակարանային գողության ու ընտանեկան բռնության՝ 3-ական, սպանության, ֆիզիկական ներգործության, մարդու առևանգման, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, թմրանյութի […]
11:31 16.11.2023
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխի գործարանում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հինգշաբթի հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին, ինչպես նաև հոսպիտալացվել է 51 մարդ։ Հրդեհը բռնկվել է հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 6.50-ին Լուլյան քաղաքային թաղամասի Լիշի թաղամասում գտնվող Յոնջու ածխահանքի մասնավոր ընկերության քառահարկ շենքի երկրորդ […]
09:41 16.11.2023
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցում: Ժամը 21:20-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «քթոսկրի տրավմատիկ կոտրվածք, ձախ քթանցքի վերին անկյան պատռված վերք, քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա: […]
08:00 16.11.2023
Նոյեմբերի 16-ին, ժամը 00:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդավառի լճի հետնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ժակ Իվ Կուստոյի փողոցում՝ Վարդավառի լճի հետնամասում, «Nissan» […]
21:14 15.11.2023
Նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա: Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական […]
13:55 15.11.2023
Հնդկաստանում առնվազն 38 ուղևոր զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ ավտոբուսը ընկել է օձաձև ճանապարհից, հաղորդում է NDTV-ն։ Վթարը տեղի է ունեցել Դոդա թաղամասի մոտ, երբ Կիշտվարից Ջամու մեկնող ավտոբուսը շրջվել է և մոտ 200 մետր ներքև սահել։ Ավտոբուսը տեղափոխել է 55 ուղեւոր։ Տեղի իշխանությունները վթարի վայրում սկսել են փրկարարական աշխատանքները։
13:16 15.11.2023
Նոյեմբերի 14-ի ժամը 16.20-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Արշակունյաց պողոտայում կայանված իր «ԳԱԶ 31029»-ը: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների և Արագածոտնի մարզի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված մեքենան առևանգել է 56-ամյա մի տղամարդ, ինչից հետո Երևան-Գյումրի ճանապարհի 57-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և մարմնական […]
12:35 15.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության` 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 5, մարմնական վնասվածք պատճառելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, ավտոմեքենայի գողության, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության և թմրամիջոցի մաքսանենգության՝ […]
12:23 15.11.2023
Նոյեմբերի 14-ի ժամը 18.21-ին Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի 39-ամյա մի բնակիչ: Ըստ բժիշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում երեք եղբայրներ […]
11:34 15.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: 26-ամյա վարորդ Իմելս Ժամհարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]
20:40 14.11.2023
United Airlines ավիաընկերության ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում այն բանից հետո, երբ ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հստակեցվում է, որ չվերթը Լոս Անջելեսից Վանկուվեր էր մեկնում։ Մեկնումից մեկ ժամ անց ուղևորներից մեկն ասել է, որ մտադիր է եղել պայթյուն առաջացնել։ Շուտով պարզ է դարձել, որ սպառնալիքները կեղծ […]
16:20 14.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Երեմ Ա-ն, իր վարած Iveco մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր է ժամանել […]
15:22 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 13:18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 126-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Պ․, ծնված […]
15:08 14.11.2023
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 13-ից 14-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 4-ական, հոգեկան ներգործության ու խուլիգանության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու՝ 2, մարդու առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, […]
13:55 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 12:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չեխովի փողոցում գտնվող բնակելի շենքերից մեկի տանիքում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել […]
13:23 14.11.2023
Նոյեմբերի 12-ին, ժամը 20.25-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Մերսեդես», «Կիա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 38-ամյա վարորդը և 6-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նոյեմբերի 12-ին, ժամը 17.45-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում իրար են բախվել «Նիսան» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: […]
12:59 14.11.2023
Նոյեմբերի 12-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Մասիսի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ մեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել բաժնի քրեական հետախույզներն ու փրկարարներ: Պարզվել է, որ այրվում է մասիսցի 36-ամյա տղամարդու «Հոնդա Ակորդը»: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը թարմ հետքերով […]
12:35 14.11.2023
Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել: Վարորդը՝ 45-ամյա Կարեն Կեվորկովը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
12:05 14.11.2023
Նոյեմբերի 7-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-2107» և «ԳԱԶ-33021» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2107»-ի վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Նոյեմբերի 13-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 35-ամյա Արսեն Դանիելյանը, մահացել է: Կատարվում է նախաքննություն:
11:14 14.11.2023
Նոյեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշի Հովսեփյան փողոցում վիճաբանություն է տեղի ունենում և կան վիրավորներ: Այս մասին հայտնել է shamshyan.com-ը: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի ոստիկաններն ու Պարեկային ծառայության պարեկները: Նրանք պարզել […]
10:16 14.11.2023
Պետրոպավլովսկ-Կամչատսկի մերձակայքում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարությունը Telegram-ի իր ալիքում՝ վկայակոչելով երկրաֆիզիկոսներին։ «Երկրաշարժը, որն այսօր զգացել են Կամչատկայի բնակիչները, տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 85 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 32 կմ խորության վրա, ուժգնությունը՝ 5,2»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Փրկարարների խումբը երկրաշարժից հետո ավարտել է սոցիալապես նշանակալի օբյեկտների զննությունը։ […]
09:47 14.11.2023
Մոսկվայի մետրոյի Ֆիլյովսկայա գծի «Բագրատիոնովսկայա» կայարանում ուղևորը ցատկել է գծերից և մտել թունել, որտեղ նրան հարվածել է ժամանող գնացքը։ Տուժածի վիճակը պարզվում է, ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայություններից։ ««Բագրատիոնովսկայա» մետրոյի կայարանում ուղևորը ցատկել է գծի հարթակից և մտել թունել, որտեղ բախվել է ժամանող գնացքին։ Նրան դուրս են բերում գնացքի տակից, նրա վիճակը պարզվում է»,- ասել […]
08:05 14.11.2023
Նոյեմբերի 14-ին, ժամը 00։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարպաս գյուղի 6-րդ փողոցում այրվում է բնակելի տնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 3-րդ նրբանցքում գտնվող բնակելի փայտե տնակում (մոտ 100 քմ)։ Հրդեհը […]
23:12 13.11.2023
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, […]
19:21 13.11.2023
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 18:58-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 14:58-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.48⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Մակու քաղաքից 23 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի և […]
17:54 13.11.2023
Նոյեմբերի 13-ին` ժամը 13:43-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Մարտիրոս գյուղի հրշեջ-կամավորական խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակա հացատանը։ Հրդեհը մեկուսացվել […]
15:41 13.11.2023
Երեկ՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Տոսկաննա» հյուրանոցային համալիրի մոտ բախվել են Nissan Xterra մակնիշի և Renault Logan մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հյուրանոցային […]
15:04 13.11.2023
Նոյեմբերի 13-ին, ժամը 12։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1996 թ.) և «GAZel» (վարորդ՝ Ա. […]
14:51 13.11.2023
Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.05-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում վրաերթի էր ենթարկել 20-ամյա աղջկա, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Նիսանի» վարորդի կողմից: 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Նոյեմբերի 11-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրկնակի վրաերթի ենթարկված 20-ամյա Լուսինե Գևորգյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն: